Լուսինե Առաքելյան

Երևանի բյուջեից 45 մլն դրամ` դրոշների տեղադրման համար
  2017 թվականի նոյեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 23-ը հանրային քննարկման է ներկայացված Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի նախագիծը: Փաստաթղթի համաձայն՝ Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեն եկամուտների գծով կկազմի 80,189,969.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 80,237,969.8 հազար դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 48,000.0 հազար դրամ։ Առաջնահերթ և գերակա են համարվելու 26 հիմնական ուղղություններ: Առանձնացնենք դրանցից մի քանիսը. Երևանի կենտրոնի բեռնաթափման և քաղաքը շրջանցող ճանապարհների&nbs...
18 / Նոյեմբեր / 2017
Նպաստառուներին պարտադրում են նույնականացման քարտ ստանալ
  Կառավարության N 915-Ն որոշման համաձայն՝ սոցիալական փաթեթի շահառուները, 2018 թվականի հունվարի մեկից սկսած, պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ, որ կարողանան օգտվել սոցփաթեթի ծառայություններից: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Սահմանել, որ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը»:  Ընդգծենք, որ սոցփաթեթի ...
18 / Նոյեմբեր / 2017
Եթե ղեկավարները հարցերը չկարգավորեն, ուրեմն իրենք են կազմակերպող թալանչիները
  «Նորաշեն 2007»-ի գործով տուժողները՝ Նորաշեն 14/3 կորպորատիվի շենքի բնակիչները, պահանջում են, որ վերադարձնեն իրենց բնակարանները և տան վկայագրերը, ինչպես նաև որ դատարանն իրենց գործով վճիռ կայացնի:  Արուս Վանյանը «Հայաստան24»-ի հետ զրույցում նշեց, որ այժմ իրենց գործերը գտնվում են քաղհայցի դատարանում.  «Հասել են քաղհայցի դատարան: Մեր քաղհայցի դատերը կասեցրել էին: Չնայած դա օրենքի խախտում էր, քանի որ մեր իրավիճակը այնպիսին էր, որ պետք է քաղհայցի ...
17 / Նոյեմբեր / 2017
Պետությունն արդեն 10 տարի է չի վճարում զոհված օդաչուի նպաստը
  2001 թվականին Իրանում «Հայկական ավիաուղիներին» պատկանող 3ԱԿ-40 օդանավի զոհված օդաչու Սարգիս Գրիգորյանի մայրը՝ Ջեմմա Հովհաննիսյանը, «Հայաստան24»-ի հետ զրույցում նշեց, որ որդու մահից հետո նրա ընտանիքին նպաստ է նշանակվել, որը 2008 թվականից հետո պետությունը չի վճարում: «Օդանավի հինգ հոգանոց անձնակազմը զոհվեց: Գալիս էինք, բողոքում, մի կերպ կարողացանք ստանալ կերակրողին կորցնելու համար նշանակված նպաստները: Չէ՞ որ անձնակազմը մերն էր, հայկական էր, գործուղել էին Իրան...
17 / Նոյեմբեր / 2017
Ինչո՞ւ ինձ իմ տան տեղում տուն չտվեցին, ես փող չէի ուզում
  Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչները պնդում են՝ իրենց ապօրինաբար դուրս են հանել իրենց տներից` վճարելով չնչին գումար:  Ժենյա Պողոսյանը «Հայաստան24»-ի հետ զրույցում նշեց, որ 10 տարուց ավելի է, ինչ պայքարում են իրենց իրավունքի վերականգնման համար. «Արդեն 14 տարի է՝ մենք ամեն հինգշաբթի համառորեն գալիս, կանգնում ենք կառավարության շենքի բակում՝ իմանալով, որ մեզ արհամարհում են: Մենք ուզում ենք մեր քանդված բնակարանների փողերը հետ վերցնել: Ժամանակին որոշվել է բնա...
16 / Նոյեմբեր / 2017
Հաշմանդամ օդաչուներ. Իշխանությունը թքած ունի ժողովրդի վրա
Ամեն հինգշաբթի կառավարության մոտ հավաքվում են քաղաքացիներ, որոնք ունեն ամենատարբեր բնույթի խնդիրներ: Վերջիններս ակնկալում են, որ պաշտոնյաները ականջալուր կլինեն իրենց բողոքներին և լուծում կտա խնդիրներին, սակայն ապարդյուն: Այստեղ են նաև հաշմանդամություն ունեցող օդաչուները, որոնք պահանջում են իրենց իրավունքների վերականգնումը, մասնավորապես խոսքը գնում է նրանց թոշակների վճարման մասին: Օդաչու Միխայիլ Անդրեասյանը «Հայաստան24»-ի հետ զրույցում նշում է, որ արդեն այնքան է խոսել օդաչու վետերան...
16 / Նոյեմբեր / 2017
ՌԴ-ն Հայաստանին մինչև 100 մլն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրի
  Կառավարության նոյեմբերի 16-ի նիստում ընդգրկված մի շարք հարցերի հետ քննարկվելու է նաև հետևյալ հարցը. Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հավանություն տալ 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման...
15 / Նոյեմբեր / 2017
Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ԱԳՆ-ին գումար կտրամադրվի
  Նոյեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հավանության կտրվի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համա­պա­տաս­խան` Հայաստանի Հանրապետության կառավարություն...
15 / Նոյեմբեր / 2017
Հացադուլավոր ուսանողները միացան ԱԺ-ի դիմաց ցույցի մասնակիցներին
  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ հայտարարած անդամները միացան Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին։ Նրանք նշեցին, որ իրենց լավ են զգում և միայն մարտավարությունից ելնելով եկել են այստեղ. «Մենք հացադուլը չենք դադարեցրել: Այս պահին մենք եկել ենք մեր ընկերների հետ լինելու, նրանց աջակցելու։ Մենք տեղյակ ենք, որ դասախոսներ և գիտաշխատողներ իրենց աջակցությունն են հայտնել ուսանողների ցույցին։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ լայնանա մեզ մի...
15 / Նոյեմբեր / 2017
Կյանք փողի դիմաց. Արթուր Սաքունցը՝ տարկետման չեղարկման օրինագծի մասին
«Hayastan24.com»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:   Պարոն Սաքունց, մի քանի օր է՝ ինչ ուսանողները դասադուլ են անում, իսկ այսօր էլ հինգ ուսանող որոշեցին հացադուլ սկսել: Երթերի և ցույցերի ժամանակ բավականին «հետաքրքիր» վարք են դրսևորում որոշ դասախոսներ, ինչպես նաև անվտանգության աշխատակիցները, մասնավորապես ուսանողներին չեն թողնում ներս ու դուրս անել, իսկ լրագրողներին՝ տեսանկարահանում իրականացնել: Որպես իրավապաշտպան ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:...
14 / Նոյեմբեր / 2017
Անդրիաս Ղուկասյանը ցուցմունք տվեց
  Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին նոյեմբերի 14-ին ամբաստանյալը պատասխանեց մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցերին: Մեղադրողին հետաքրքրում էր, թե այս գործով վկա Գեղամ Սահակյանն ու Անդրիաս Ղուկասյանն ինչպիսի կապ են ունեցել, ինչ հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ: Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Գեղամ Սահակյանին ճանաչել է որպես քաղաքացի, որը մասնակցել է ցույցերին. «Գեղամ Սահակյանի մասնակցությունն այդ...
14 / Նոյեմբեր / 2017
Փաստաբան. Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները
  «Hayastan24.com»-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով նիստը: Դատախազն ամբաստանյալ Սամվել Բաբայանի համար պահանջեց 4 տարի ազատազրկում «Իգլա»-յի ձեռքբերման համար, 4 տարի` փողերի լվացման համար և միջնորդեց վերջնական 7 տարվա ազատազրկման դատապարտել Սամվել Բաբայանին։ Դատական նիստի ավարտից հետո Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանն ասաց, որ Սամվել Բ...
13 / Նոյեմբեր / 2017
Դավիթ Պետրոսյան. Նպատակը շարժման գաղափարը խեղաթյուրելն էր
  Արդեն մի քանի օր է, ինչ ուսանողներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում տարկետման իրավունքի չեղարկման դեմ: Այս ընթացքում փորձ արվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանի անունը կապել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ: Տարածված լուրերի համաձայն՝ Դավիթ Պետրոսյանը Գևորգ Պետրոսյանի որդին է: Հետագայում իհարկե այս տեղեկատվությունը հերքեց ոչ միայն Դավիթը, այլ նաև նրա ընկերները:  Դավիթ Պետրոսյանը «Hayastan24.com»-ի հետ ...
13 / Նոյեմբեր / 2017
Ըստ հայտարարագրի՝ Կարեն Ավագյանի բնակարանների մասին տեղեկությունները պաշտպանված են
  2017 թվականի մայիսի 18-ից Կարեն Ավագյանը Ազգային ժողովի պատգամավոր է: Կարեն Ավագյանը 2002-2004 թթ. եղել է Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ, 2004-2006 թթ.՝ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի ընթերակա, իսկ 2006 -ին՝ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դոցենտ։ 2005 թ. օգոստոսի 15-ից 2007 թ. հունիսի 6-ը ՀՀ վարչապետի օգնական։ 2007 թ. մայիսի ...
12 / Նոյեմբեր / 2017
Ոստիկանությունը 140 մլն դրամով գնել է ամենագնաց ավտոմեքենա
  ՀՀ ոստիկանությունը և «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն 2016 թվականի ապրիլի 18-ին պայմանագիր են կնքել «ՍԵդան» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա ձեռք բերելու շուրջ: Մեքենաների (20 հատ) գինը կազմել է 140 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, հարկերը, տուրքերը և օրենսդրությամբ սահմանված այլ վճարները: Պայմանագրի մեջ նշված է, որ մեքենաների գնումը նախատեսվում է ֆինանսավորել 2016 թվականի ՃՈ արտաբյուջեից: Նշենք նաև, որ 2015 թվականին ոստիկանությունը 27 միավոր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է ...
12 / Նոյեմբեր / 2017
Զինծառայություն չանցած քաղաքացիների տույժի գումարը կավելանա
  Վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից մեկը թերևս տարկետման չեղարկման օրինագիծն է, որը բողոքի ալիք բարձրացրեց ուսանողների շրջանում: Քննարկումների ժամանակ նաև բարձրացվեց 27 տարին լրացած, զինծառայություն չանցած երիտասարդների հարցը:  Նոյեմբերի 10-ին ՀՀ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակին։ Այսպիսով, օրենքի գործողու...
11 / Նոյեմբեր / 2017
30 միլիոնից ավելի դրամ` քննիչների վերապատրաստման համար
  ՀՀ քննչական կոմիտեն և «Արդարադատության ակադեմիան» այս տարվա փետրվարի 27-ին պայմանագիր են կնքել «Վերապատրաստման մասնագիտական պատրաստման և հատուկ ուսուցման ծառայությունների մասին»: Պայմանագիրը գործում է մինչև այս տարվա ավարտը: Այսպիսով՝ «Արդարադատության ակադեմիան» պետք է իրականացնի քննիչների վերապատրաստման, մասնագիտական պատրաստման և հատուկ ուսուցման ծառայություններ: Պայմանագրի արժեքը կազմում է 30.263.023 (30 մլն 263 հազար 23) ՀՀ դրամ: Ընդ որում, ըստ պայ...
11 / Նոյեմբեր / 2017
Փաստաբան. Եվրոդատարանը Վահան Շիրխանյանի հարցով որոշում է կայացրել
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Զինված հանցախմբի» գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վերաբերյալ: «ՄԻԵԴ-ը հունիս ամսին դիմել է կառավարությանը, որն արդեն տրամադրել է իր փաստաթուղթը (օբզեռվացիա) և մենք պատրաստում ենք մեր պատասխանը, որը պետք է ներկայացնենք մինչև դեկտեմբերի սկիզբը: Միևնույն ժամանակ, անկախ փորձագետներն իրենց եզրակացությունն էին գրել, համաձայն որի պարոն Շիրխանյանի կյանքը վտանգված էր, որով մենք նորից դիմեցին...
10 / Նոյեմբեր / 2017
Արցախը պետք է ներգրավված լինի բանակցություններում
  Այսօր Երևանում մեկնարկեց Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը: Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արզիկ Մխիթարյանը, ով մասնակցում է նիստին նշեց, որ Ադրբեջանը շարունակում է խախտել ընդունված բոլոր որոշումները՝ չի գնում քաղաքական լուծումների: «Նորից Ադրբեջանը խախտեց պայմանավորվածությունը, և դա արցախցիների համար նորություն չէ, քանի որ 25 տարի շարունակ մենք վկա ենք այս իրողությանը: Ադ...
10 / Նոյեմբեր / 2017
Իոաննիսյան. ՊՆ-ի առաջարկած փողային հարաբերություններն անընդունելի են
  Ոսանողներն արդեն երրորդ օրն է, ինչ դասադուլ են կազմակերպել՝ ՊՆ-ի տարկետման չեղարկման օրինագծի դեմ: Վերջիններս երեկ հանդիպեցին ԿԳ նախարարի հետ, ուսանողների մի խումբ, որում ներկայացված չէին դասադուլավոր ուսանողները՝ Պնախարար Վիգեն Սարգսյանի հետ: Սակայն հանդիպման արդյունքները չեն գոհացնում ուսանողներին: Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը «Hayastan24.com»-ի զրույցում նշեց, որ ցանկացած բողոքի ակցիա ինչ որ արդյունք տալիս է: ...
9 / Նոյեմբեր / 2017
Բադալյան. Հիմնական կռիվը ապրիլի 2-ին էր, երբ ուսանողները պետք է ազդեին իշխանությունների ձևավորման գործընթացի վրա
  Քաղաքագետ Արմեն Բադալյանը «Hayastan24.com»-ի հետ զրույցում անդրադառնալով դասադուլ անող ուսանողներին, նշեց, որ, իր կարծիքով, դասադուլ է անում ոչ թե ամբողջ ուսանողությունը, այլ ուսանողության շատ փոքրիկ մասը: Բացի դա, քաղաքագետը չի կարծում, որ դասադուլները կամ երթերը արդյունք կտան: «Եթե Պաշտպանության նախարարությունը և ՀՀԿ-ն հստակորեն պնդեն, որ այդ օրենքին կողմ են քվեարկելու, ապա մի քանի տասնյակ ուսանողների երթը Երևանի փողոցներով, դրա վրա ազդեցություն չի ունենա, որովհետև Ա...
9 / Նոյեմբեր / 2017
Կարեն Կարապետյանի և ուսանողների հանդիպմանը ներկա են Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը
 Լուսանկարը՝ Արամ Արարատյանի ՖԲ էջից Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում են նաև պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները։          
9 / Նոյեմբեր / 2017
Խնդիրը իշխանությունների հանդեպ ժողովրդի լիակատար անվստահությունն է
  Պաշտպանության նախարարի պաշտոնում 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվեց Վիգեն Սարգսյանը: Վերջինս ունի երեք բարձրագույն կրթություն, 2003 թվականից աշխատել է Սերժ Սարգսյանի հետ: Նախ որպես նրա օգնական, այնուհետև աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ հետո էլ աշխատակազմի ղեկավար: Սրանից հետո բոլորովին էլ պատահաբար չէր երկրի ամենակարևոր պաշտոներից մեկում Վիգեն Սարգսյանի նշանակումը: Այն միանշանակ չընդունվեց հասարակության կողմից. Վիգեն Սարգսյանը չի ծառայել: Վերջինիս ընդդիմախոսները պնդեցին՝ նա չի կար...
8 / Նոյեմբեր / 2017
Բյուջեի պահուստային ֆոնդից ՊԵԿ-ին կտրամադրվի 1 մլն 665 դրամ
  Կառավարության նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում ընդգրկված է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասին հարցը: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19–րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաս­տանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով Հայա...
8 / Նոյեմբեր / 2017
Կառավարությունը Բնապահպանության նախարարությանը կտրամադրի 1 մլն դրամից ավելի գումար
  Կառավարության նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում ընդգրկված է կառավարության պահուստային ֆոնդից Բնապահպանության նախարարությանը 1 մլն դրամից ավել գումար հատկացնելու հարցը: Մասնավորապես, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի գործունեության ապահովման համար անհրաժեշտ վարչական սարքավորումների ձեռք բերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետութ...
8 / Նոյեմբեր / 2017
Նինա Կարապետյանց. Փաստաբաններին տուգանելը նրանց լռեցնելու «ամենալավ տարբերակն է»
  ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը, որի մեջ ներառված է նաև դատավարության մասնակից փաստաբանին մինչև 100.000 ՀՀ դրամի չափով տուգանելու իրավունքի մասին դրույթը, ընդ որում տուգանքը սահմանելու է դատավորը: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը «Հայաստան24»-ի հետ զրույցում նշեց, որ որպես այս դրույթի հիմնավորում ներկայացվել էր դատարանների բարձր հեղինակությունը պահելը. «Փաստաբաններին տուգանել...
7 / Նոյեմբեր / 2017
Երբ զրկվում ես քո բնակարան մուտք գործելու իրավունքից
  Երևանում շատ շենքերի մուտքերում «դամաֆոններ» են տեղադրված: Քաղաքացիներից շատերը իրենք են նախաձեռնում դրանց տեղադրումը, քանի որ փաստում են, որ այդ կերպ իրենց մուտքն ավելի անվտանգ է դառնում, ով պատահի չի կարող ազատ ելումուտ անել: Սակայն ամեն դրական երևույթ ունի նաև իր հակառակ կողմը: «Հայաստան24»-ն իր ընթերցողներից պարբերաբար նամակներ է ստանում, որտեղ վերջիններս բողոքում են «դամաֆոնների» տեղադրումից հետո առաջացած անհարմարություններից: Նախ անդրադառնանք ն...
7 / Նոյեմբեր / 2017
Մեսրոպ Առաքելյան. Քաղաքացիներն իրենց ապագան չեն տեսնում Հայաստանում
  Hayastan24.com-ը զրուցել է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ: Պարոն Առաքելյան, 2018 թվականի պետական բյուջեով կրճատվելու է սոցիալական, առողջապահության, գիտության, կրթության ոլորտների ֆինանսավորումը: Որքանո՞վ է արդարացված «խնայողությունը» քաղաքացու կյանքի համար կարևոր այս ոլորտներում: Պետության զարգացման համար կրթության և առողջապահության ոլորտները պետք է լինեն առաջնային, քանի որ միայն առողջ և կրթված մարդը կարող է նպաստել երկրի զարգացմանը, սակայն մեր երկրում վարվող քաղաքականությ...
6 / Նոյեմբեր / 2017
Դանիել Իոաննիսյան. Հայաստանում ՏԻՄ ընտրություն որպես այդպիսին չկա
  Նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի ընտրություններ անցկացվեցին Հայաստանի 52 համայնքներում: Ընտրությունների ընթացքի մասին Hayastan24.com-ը զրուցեց Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ, ով նշեց, որ չի կիսում այն տեսակետը, որ երեկ ընտրություններ էին. «Երեկ ընտրություններ չէին, ավելի շատ ինչ որ քվեարկություն էր: Ընտրությունն այն է, երբ մարդիկ ժողովրդական ճանապարհով ընտրում են իրենց համայնքի կամ պետություն ապագան: Նման բան...
6 / Նոյեմբեր / 2017
Պետաշխատողների ապահովագրությունն իրականացնում է «Նաիրի ինշուրանս»-ը, որի հիմնական բաժնետերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
  ՀՀ Առողջապահության նախարարությունը և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունն ընթացիկ՝ 2017 թվականի համար պայմանագիր են կնքել, որի արժեքը կազմում է 173,027,785 դրամ: «Նաիրի ինշուրանսը» պետք է իրականացնի պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ:  ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից տեղեկանում ենք, որ այս պայմանագիրը դասվում է մեկ անձից կատարվող գնումների ցանկին, իսկ ինչպես գիտենք, այս դեպքերում...
5 / Նոյեմբեր / 2017

Լրահոս
Ամենադիտված