#«Ազատ խոսք»

«Ազատ խոսք». Փաստերը ճիշտ են, թիրախը՝ սխալ
  «Հայաստան-24»-ի եթերում այսօր կխոսենք «Ծառուկյան» դաշինքի և Կարեն Կարապետյանի կառավարության միջև ընթացող, այսպես ասենք, դիրքային մարտերի մասին: «Ծառուկյան» դաշինքն իր առջև բավականին բարդ խնդիր է դրել: Խոսքն ընդդիմադիր դիրքերի հանդես գալու մասին չէ: Հայաստանում դա շատ հեշտ է: Պետք է ընդամենը նայել չորս բոլորը, ներկայացնել օբյեկտիվ իրականությունը, և վերջ. անմիջապես կդառնաս խիստ ընդդիմադիր: Բարդությունն այն է, որ «Ծառուկյան» դաշինքը պատերազմ ...
17 / Նոյեմբեր / 2017
«Ազատ խոսք». Մոնումենտում ուրիշ դղյակ չկա՞
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր նորից կանդրադառնանք Ազգային Ժողովի դիմաց «Առինջ մոլի» առևտրականների կազմակերպած բողոքի ցույցին: Ինչպես ասում են՝ կենացները քաղցրանում են: Այսօր առևտրականները արդեն ոչ միայն բողոքում էին հարկային տեսուչների պահվածքից, այլև պահանջում էին, որ խորհրդարանական ինչ-որ հանձնաժողով ստեղծվի, որտեղ նրանք ներգրավված կլինեն, որպեսզի այդ հանձնախումբը պարզի, թե որտեղից վարչապետին և ՊԵԿ նախագահին այդքան ունեցվածք:Ընդ որում՝ ակնհայտ է, որ այս հարցը ք...
14 / Նոյեմբեր / 2017
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանը լվանում է ձեռքերը
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Հայաստանի ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատկերացումներում ի հայտ եկած կտրուկ շրջադարձի մասին: Բանն այն է, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել ու հայտարարել, թե 2040թ. 4 միլիոնանոց Հայաստան ունենալու խնդիրը բարդ է, բայց իրականանալի: Նա հայտարարել է նաև, որ ժողովրդագրական իրավիճակի վրա բացասաբար են անդրադառնալու Հայաստանի և հարևանների հարաբերություններից բխող անվտանգության խնդ...
10 / Նոյեմբեր / 2017
«Ազատ խոսք». Կրթական համակարգի «կլյուչնիկները»
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք տարկետման իրավունքի վերացման դեմ ԵՊՀ ուսանողների կազմակերպած դասադուլի և իշխանությունների գործելաոճի մասի, բարև ձեզ: Եվ այսպես, ԵՊՀ ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել և պահանջում են վերականգնել զինծառայությունից տարկետման իրավունքը: Արդեն տեղեկություններ կան, որ դասադուլին միանում են բազմաթիվ այլ բուհերի ուսանողները և անգամ դասախոսներ: Համալսարանի ղեկավարությունն ու ուսանողները կարծես թե իրար չեն հասկանում: Կրթության չինովնիկնե...
7 / Նոյեմբեր / 2017
«Ազատ խոսք». Ո՞ւմ հրահանգով են լրատվամիջոցները «ոչնչացնում» Սերժ Սարգսյանի պոտենցիալ մրցակիցներին
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք ներքաղաքական առաջին հայացքից հանդարտ, բայց ներքուստ բավականին լարված իրավիճակի մասին: Այնպիսի տպավորություն է, թե քաղաքական դաշտում ոչ մի էական բան չի կատարվում: Սպասողական վիճակ է, բոլորը սպասում են եկող տարվա ապրիլին, անգամ բյուջեի քննարկումներն են ընթանում կիսադատարկ դահլիճում, լրատվամիջոցներն էլ պարապությունից անդրադառնում են երկրորդական-երրորդական խնդիրներին. թե ով ում կոշտ պատասխան տվեց, թե ով ում մասին ինչ կոմպրոմատ ասպարեզ հանեց,...
3 / Նոյեմբեր / 2017
«Ազատ խոսք». Ովքե՞ր են փորձում հարցեր լուծել շարքային հարկատուների անվան տակ
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Ազգային Ժողովի շենքի դիմաց մի քանի տոնավաճառների առևտրականների կազմակերպած բողոքի ակցիայի և դրա երևացող ու թաքնված նպատակների մասին: Առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է: Պետեկամուտների կոմիտեն ցանկանում է, որ օրենքի պահանջները կատարվեն, և տոնավաճառների առևտրականները նորմալ թղթաբանություն ապահովեն և ապրանքաշրջանառության իրական ծավալները ցույց տան, իսկ առևտրականները դրան դեմ են և պնդում են, որ ոչ թե հարկերից են խուսափում, այլ պարզապես հնար...
31 / Հոկտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանի «բարի քննիչ չար քննիչ» մոդելը
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք ներիշխանական ստորջրյա խմորումների մասին: Այնպիսի տպավորություն է, թե որքան Հայաստանի վիճակը բարդանում է՝ և՛ տնտեսական առումով, և՛ ռազմաքաղաքական առումով, և՛ ժողովրդագրական առումով, այնքան ՀՀԿ-ի ներսում խորանում են իրենց անվերապահ առաջնորդ Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելու միտումները: Վերցնենք թեկուզ շփման գծի վերջին զարգացումները: Մինչև Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը ադրբեջանական կողմը բավականին երկար ժամանակ շփման գծում լուրջ զ...
24 / Հոկտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Իշխանությունների նոր ռազմավարությունը. «սահմանները փակենք, բազմանանք»
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք արտագաղթը կանխելու ձևերի մասին: Պաշտոնական վիճակագրությունից հայտնի է, որ Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է առնվազն 300 հազար մարդ: Իշխանություններին դա խիստ մտահոգել է: Ավելին՝ պարզվում է, որ իշխանությունները միշտ են մտահոգված եղել այդ հարցով, բայց պատճառներրը ոչ մի կերպ չէին գտնում: Հիմա՝ փառք Աստծո, վերջապես գտան: Պատճառները, պարզվում է, միայն սոցիալ-տնտեսական չեն: Մարդիկ արտագաղթում են, որովհետ...
20 / Հոկտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանի ուղերձը. «Իմ գնալու հետ հույսեր մի կապեք»
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու հեռանկարի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 2040-ին Հայաստանը պիտի 4 միլիոն բնակիչ ունենա, շատերը թերահավատորեն ու անգամ քմծիծաղով ընդունեցին: Թերահավատների շարքում է նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, որի հրապարակած զեկույցի համաձայն՝ այդ ժամանակահատվածում Հայաստանի բնակչությունը ոչ թե կավելանա, այլ կնվազի մի...
17 / Հոկտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Գուցե Ռուսաստա՞նն է «ջրել» Վիեննայի պայմանավորվածությունները
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք ղարաբաղյան կարգավորման հեռանկարների և ստեղծված իրավիճակի մասին: Եվ այսպես՝ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները եկող շաբաթ այնուամենայնիվ կհանդիպեն: Ժնևում: Զարմանալի զուգադիպությամբ՝ նույն օրը հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև նոր վարկային համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն Հայաստանը 100 մլն դոլարի սպառազինություն կգնի Ռուսաստանից: Այսինքն՝ կողմերը շարունակում են պատրաստվել պատերազմի և խաղաղ կարգավոր...
13 / Հոկտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Իշխանություններին ընտանեկան բռնությունները չեն էլ հետաքրքրում
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք «Ընտանեկան բռնությունների կանխարգելման» մասին օրենքի նախագծի շուրջ ծավալված շատ բուռն քննարկումների մասին: Հասարակական կարծիքը երկու մասի է բաժանվել, համացանցը հեղեղված է տարբեր մեկնաբանություններով, իսկ Մատենադարանի դահլիճում ծավալված քննարկումները քիչ էր մնում ձեռնամարտի վերածվեին: Ի՞նչն է պատճառը: Նախագծի կողմնակիցները գտնում են, որ Հայաստանին այդպիսի օրենք պետք է, որովհետև Հայաստանը քաղաքակիրթ երկիր է, Հայաստանում նույնպ...
10 / Հոկտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Ստվերի դեմ պայքարը՝ շարքային սպառողների հաշվին
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք աննախադեպ թանկացումների և դրանց հնարավոր պատճառների մասին: Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրված թանկացումներն իսկապես սարսափեցնող են: Կտրուկ թանկացել է կարագը, համարյա 50 տոկոսով, թանկացել է մսամթերքը, բանջարեղենը, կաթնամթերքը, մի խոսքով՝ համարյա ամեն ինչ: Հասարակությունը շոկի մեջ է: Առավել ևս մասնագետները կարծիքներ են հայտնում, թե առաջիկայում կարագի գինը կտրուկ հասնելու է 6 հազար դրամի, տավարի մսի գինը՝ 5 հազար դրամի, և այսպ...
6 / Հոկտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Ջայլամային քննարկումներ Հայաստան-ԵԱՏՄ թեմաներով
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հարցով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ խորհրդարանում ծավալված շատ հետաքրքիր քննարկումների մասին: Իսկապես շատ հետաքրքիր քննարկում էր: Բնականաբար՝ միանգամայն կանխատեսելի ելքով: Եղան և՛ էմոցիոնալ, և՛ ակնհայտ պոպուլիստական, և՛ իբր պրագմատիկ ելույթներ, բայց՝ արդյունքում մի զարմանալի բան տեղի ունեցավ: Բոլորը կարծես թե համաձայն էին, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները լավը չեն, ու հանկարծ հանրապետական Արմեն Աշոտ...
3 / Հոկտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Իշխանություններն էլ իրենց մի պարկ մակարոնն են տանում
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք մեր հասարակության արժեքային համակարգի խեղաթյուրման և դրա հնարավոր պատճառների մասին: Մի քանի օր առաջ Հերացի փողոցում բեռնատար մեքենա է շրջվել, վարորդը մահացել էր, բայց հասարակությունը ցնցվել էր ոչ այնքան այդ փաստից, որքան համացանցում հայտնված այն կադրերից, թե ինչպես է մի կին փողոցով մեկ շաղ եկած մակարոնի պարկերից մեկը գրկած տանում: Գտնվել էր նաև պատճառաբանությունը՝ «մեկ ա սաղ կրած տանում են»: Եվ սոցկայքերում միանգամից մեծ աղմո...
29 / Սեպտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Երեք պաշտոններից ո՞ր երկուսը կընտրի Սերժ Սարգսյանը
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք 2018 թվականի ապրիլին վարչապետի թեկնածության հարցում առկա թվացյալ անորոշության և դրա պատճառների մասին: Սկսենք նրանից, թե ինչու է այդ անորոշությունը թվացյալ: Այո, իշխող կուսակցությունն այս պահին դեռևս պաշտոնապես որևէ բան չի հայտարարել, բայց տեսեք, թե ինչպես են հնչում ձևակերպումները: Հնչում են մոտավորապես այսպես. կուսակցությունում այդ հարցը դեռևս չի քննարկվել, բայց անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը, երկիրը շարունակելու է ղեկավարել ՀՀ...
26 / Սեպտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Անկախության օրն ու «ազգովի խնդրելու» գործընթացը
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Անկախության 26 տարիների և ապագայի վերաբերյալ իշխանությունների պատկերացումների մասին: Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանը բավականին ընդարձակ ելույթ ունեցավ պաշտպանության նախարարության բակում, օրվա խնդիրներին համահունչ գնահատականներ տվեց, և ի դեպ նշեց, որ կարելի էր անել ավելին, բայց ինքը վստահ է, որ Հայաստանը ճիշտ ճանապարհով է ընթանում: Սերժ Սարգսյանի այս խոսքերը, համաձայնեք, երկակի իմաստ են ստանում: Նրա նախագահության տարիներին Հայաստան...
22 / Սեպտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Համաժողովի և 2040-ին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու մասին
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի եւ 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու տեսլականի մասին: Համաժողովում 4 միլիոնանոց Հայաստանի գաղափարն առաջ քաշեց Սերժ Սարգսյանը, ով, ի դեպ, նախօրեին Մոսկվայում մասնակցում էր հերթական ճոխ հարսանիքին: Հայկական պատվիրակությունը, հասկանալի է, հարսանիքին մասնակցելու էր մեկնել նախագահական ինքնաթիռով, որի այդպիսի մի թռիչքը արժե մոտավորապես այնքան, որքան, ասենք, որեւէ սահմանամերձ գյուղի տար...
19 / Սեպտեմբեր / 2017
«Ազատ խոսք». ՀՀԿ-ն փորձում է Սերժ Սարգսյանից Թուրքմենբաշի կերտել
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք հաջորդ վարչապետի թեկնածության հարցում առկա ինտրիգի հանգուցալուծման մասին: Եվ այսպես՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե հաջորդ վարչապետը պիտի անպայման լինի Սերժ Սարգսյանը, և այդպիսի ուրիշ երկրորդ մարդ չկա:Իհարկե՝ տեսականորեն հնարավոր է, որ Գալուստ Սահակյանն այսպիսի հայտարարություն է անում իր սեփական նախաձեռնությամբ, բայց, եթե անկեղծ լինենք, դրա հավանականությունը քիչ է: Ավելին. փորձը ցույց է տալիս, որ Սերժ ...
15 / Սեպտեմբեր / 2017
«Ազատ խոսք». «Ելք» դաշինքը ձգտում է փաստաթղթավորե՞լ խայտառակությունը
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք «Ելք» դաշինքի նախաձեռնության մասին, որով առաջարկվում է Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու գործընթաց սկսելու վերաբերյալ հայտարարություն ընդունել: Թե ինչու «Ելքն» այնուամենայնիվ այդպիսի որոշում ընդունեց՝ այնքան էլ հստակ չէ: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ այդ հարցում որևէ որոշակիություն չկար:Գուցե պատճառն այն էր, որ սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ Հայաստանի բնակչության 58 տոկոսն իր ապագան կապում է Եվրամիության հ...
12 / Սեպտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Հայաստանի իշխանությունները գերադասեցին անողնաշարի կարգավիճակը
  «Հայաստան 24» -ի եթերում այսօր կխոսենք Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելու և դրա հնարավոր հետևանքների մասին: Հայաստանն, ինչպես հայտնի է, նախապես այդ զորավարժություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել, բայց վերջին պահին հրաժարվեց մասնակցությունից, և զորավարժությունների լոգոյի վրա Հայաստանի դրոշի փոխարեն հայտնվեց Ադրբեջանի դրոշը: Բնականաբար՝ անմիջապես շրջանառության մեջ դրվեց ռուսական ճնշումների վարկածը: Որ ռուսները ճնշում ե...
5 / Սեպտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Սրանց ամեն օր տեսնողը ինչո՞ւ պետք է սովորի
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Հայաստանի կրթական ոլորտի առանձնահատկությունների մասին: Սեպտեմբերի 1-ը գիտելիքի օր է, տոն է, իսկ տոն օրերին սովորաբար ընդունված չէ խոսել պրոբլեմների մասին: Բայց քանի որ տարվա մյուս օրերին այս թեմային ընդհանրապես չեն անդրադառնում, ճիշտ կլինի, որ խոսենք գոնե այսօր: Որպես կանոն՝ ամեն տարի սեպտեմբերի 1-ին նախագահից սկսած ուղերձներ են հղում, խոսում են որակյալ կրթություն, կրթված սերունդ ունենալու անհրաժեշտության մասին և այլն, բայց դրանից ոչ պր...
1 / Սեպտեմբեր / 2017
«Ազատ խոսք». Վարչապետի ընտրություններում խփվելիք տոկոսը
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք վերջին ընտրությունների արդյունքների, ապագա վարչապետի և արտագաղթի մասին: Որքան իշխանությունները խոսում են արտագաղթը կանխելու մասին, այնքան արտագաղթի ծավալներն ավելանում են: Կամ հակառակը. ինչքան արտագաղթի ծավալներն աճում են, այնքան իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են խոսում արտագաղթի դեմն առնելու և նույնիսկ ներգաղթի մասին: Սերժ Սարգսյանը  ընդամենը 3 ամիս առաջվա ելույթում վստահություն է հայտնում, թե Հայաստանի մարդկային ռեսուրսներ...
29 / Օգոստոս / 2017
«Ազատ խոսք». 830 միլիոն դոլարի ուշանալու պատճառները ՀՀԿ-ում փնտրեք
  «Հայաստան-24»-ի եթերում այսօր կխոսենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին և այն մասին, թե ինչու են ուշանում վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած 830 միլիոն դոլարի ներդրումները: Եթե 2018 թվականին վարչապետի ով լինելը կեղծ օրակարգ է, ինչպես հայտարարում են հանրապետականները, եթե ղարաբաղյան կարգավորումն ու մադրիդյան սկզբուքները կեղծ օրակարգ են, ինչպես հայտարարում է ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը (որովհետև, ասում է, անհանգստանալու կարիք չկա, դա մեզ համար լավ փաստաթուղթ չէ, բայց ադրբեջանցի...
25 / Օգոստոս / 2017
«Ազատ խոսք». Հաջորդ վարչապետը պիտի անպայման շախմատի ֆեդերացիա ղեկավարած լինի
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք առաջիկա ներքաղաքական օրակարգի մասին: Առաջիկա ներքաղաքական օրակարգի հիմնական առանձնահատկությունը թերեւս այն է, որ դրանում ընդդիմությունը ընդհանրապես որեւէ դերակատարում չունի: Խորհրդարանում հայտնված ընդդիմությունն իր առջեւ իշխանափոխության խնդիր չի դնում, մարդկանց փողոց դուրս բերելու խնդիր չի դնում, ու նույնիսկ համարում է, որ 2018-ին վարչապետի լավագույն թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանը: Վերջ, այս առումով թեման փակված է: Ու միակ ինտրիգը ներիշխ...
22 / Օգոստոս / 2017
«Ազատ խոսք». Նոր պատերազմի նախապատրաստական փուլը
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք շփման գծում ստեղծված լարված իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին: Ինչպես հայտնի է, հուլիսի 4-ին շփման գծի հարավ-արևելյան հատվածում, պարզ ասած՝ Ֆիզուլիի ուղղղությամբ, իրավիճակը կտրուկ սրվեց: Ադրբեջանցիները տարբեր զինատեսակներից հրետակոծում էին հայկական դիրքերը, այդ թվում՝ նաև հրամանատարական կետը, հայկական ուժերն էլ ի վերջո ստիպված եղան պատասխան հարվածներ հասցնել: Ալխանլի գյուղում, հայկական կողմի պատասխան հարվածից ադրբեջանական կողմում ...
7 / Հուլիս / 2017
«Ազատ խոսք». Կառավարությունը տոկոսով ջուր է տալիս
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը մտադիր կանխիկացնել Սևանա լճի ջուրը: Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու հարցը, և իշխանական պատգամավորները հարցն այնպես են ներկայացնում, կարծես թե մի կողմում Արարատյան դաշտի խեղճ գյուղացիների մասին մտածողներն են, իսկ մյուս կողմում՝ Երևանում ապրող ու իրական կյանքից կտրված բնապահպանները, ովքեր թքած ունեն, որ Արարատյան դաշտ...
4 / Հուլիս / 2017
«Ազատ խոսք». Ովքե՞ր են «փուռը տալիս» ոստիկանությանն ու Վովա Գասպարյանին
  «Հայաստան 24»-ի  եթերում այսօր կխոսենք ոստիկանության անհասկանալի ակտիվության և դրա հնարավոր պատճառների մասին: «Սասնա ծռեր» խմբավորման գործով դատավարությունները միշտ էլ շատ լարված են անցնում, բայց վերջին օրերին կատարվածը արդեն դուրս է առողջ տրամաբանության շրջանակներից: Ոստիկանները հենց դատարանի դահլիճից քաշքշելով դուրս են բերել խմբավորման մի քանի անդամների, իջեցրել պահման խուց և, դատապաշտպանների վկայությամբ, 15 հոգով հերթով դաժան ծեծի ենթարկել նրանց: Նման բա...
30 / Հունիս / 2017
«Ազատ խոսք». Բիզնես-համագործակցության և հաճախորդների մասին
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Հայաստանի ամբողջատիրական կուսակցապետություն դարձնելու ճանապարհային փորձերի մասին: Ցանկացած նորմալ երկրում իշխանությունների գործունեության գնահատման հիմնական չափանիշներից մեկը վիճակագրությունն է: Ինչքանով է աճել տնտեսությունը, ինչքանով են բարձրացել աշխատավարձերը, ավելացել հարկային մուտքերը, ինչքանով է ավելացել բնակչության թիվը և այլն: Եթե վիճակագրական տվյալները լավն են, ուրեմն իշխանությունները լավ են աշխատել, եթե տվյալները վատն են, ուրեմն...
27 / Հունիս / 2017
«Ազատ խոսք». Ստվերի դեմ պայքարը՝ բացառապես ժողովրդի հաշվին
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Հայաստանում արձանագրված անտրամաբանական գնաճի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին: Խորհրդարանական ընտրություններից հետո սննդամթերքը կտրուկ թանկացավ, եւ դրա միակ տրամաբանական բացատրությունն այն էր, որ սուպերմարկետների սեփականատերերը ընտրությունների ժամանակ հսկայական գումարներ են ծախսել ու պիտի ետ բերեն այդ գումարները: Իսկապես էլ Հայաստանում սննդամթերքի գները սուպերմարկետներն են թելադրում, իսկ դրանց սեփականատերերը պատգամավորներ են: Ը...
23 / Հունիս / 2017
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանը և ուժայիններն ընդդեմ վարչապետի
  «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք ներիշխանական խմորումների և ուժերի հարաբերակցության մասին: ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը երեկ շատերի համար անսպասելիորեն հայտարարեց, որ իր կարծիքով 2018-ից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում, բայց երկիրը կշարունակի ղեկավարել Սերժ Սարգսյանը: Գալուստ Սահակյանը կամ հստակ ինֆորմացիա ունի, կամ պարզապես ենթադրություն է անում՝ լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին և իմանալով, որ նա ինքնակամ չի զիջի երկրի առաջին դեմքի կարգավիճակը: Բայ...
20 / Հունիս / 2017

Լրահոս
Ամենադիտված