#«Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը որոշել է ինքն իրեն պարգևատրել
  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգևատրել է նաև իր տեղակալներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետն ու իր տեղակալները պարգևատրվելու են մեկ ամսվա աշխատավարձի չափով: Մարգարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 478 հազար, իսկ մյուս երեք տեղակալներինը՝ 443 հազարական դրամ: Ու սա այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ու նրա տեղակ...
18 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում
  ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ զինվորական հոսպիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ են եղել, և հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարությ...
17 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում
  Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի կայացրած որոշումների վերաբերյալ մի շարք դատապարտյալներ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան: Ու թեև նշանակվել է քննություն, սակայն դատապարտյալներին չեն տանում ՀՀ վերաքննիչ դատարան` իրենց կողմից ներկայացված հայցերով դատաքննությանը մասնակցելու: Վերջիններս փորձել են ՔԿՀ ղեկավարությունից պարզել, թե ինչով է այս հանգամանքը պայմանավորված, սակայն որևէ պատասխան...
17 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». ՀՀ իշխանական վերնախավին լուրջ մտահոգում է ուսանողների շարունակվող դասադուլը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինծառայությունից ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ ուսանողների՝ արդեն երկրորդ շաբաթը շարունակվող դասադուլը ՀՀ իշխանությունների վերնախավին լուրջ մտահոգել է: Նախօրեին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ԲՈՒՀ-երի ռեկտորների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Նախարարը ռեկտորներից փորձել է պարզել, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է տիրապետում իր ղեկավարած ԲՈՒՀ-ում տիրող իրավիճակին և ինչ միջոցներ է ձեռնարկում դասա...
15 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Դատապարտյալը հրատապ վիրահատության խնդիր ունի
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Սարգսյանի հետ վատ բան պատահի, ապա դրա պատասխանատվությունը կկրի ՀՀ առողջապահության նախարարությունը: «Ես եղել եմ դատապարտյալների հիվանդանոցում ու տեղեկացել, որ մարդը ծայրահեղ վիճակում է, չգիտեմ այդ տղային ինչ է սպասվում, եթե նրան րոպե առաջ չօգնեն: Ես պաշ­տոնապես դիմում եմ առողջապահությ...
14 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». 105 կգ հերոինի հետքերով
Նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան: Իսկ Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրին, որի վարած մեքենայում հայտնաբերվել էր այդ հերոինը, ձերբակալվել է: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս պատմությունը բացահայտվել է շատ ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոս ամսին: Դեռ ավելին՝ պարզվում է՝ այս քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտ...
11 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Պետական պարտքը կավելանա ևս 80 մլն եվրոյով
Հայաստանի պետական պարտքը հոկտեմբեր ամսին վերջին տարիների մեջ առաջին անգամ նվազել է, բայց պակասել է շատ քիչ, և սա հիմնականում դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով: Պետական պարտքը նվազել է դոլարային արտահայտությամբ, իսկ ահա դրամային արտահայտությամբ, ընդհակառակը, պետական պարտքն ավելացել է: Հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 296.7 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամսին 6 մլրդ 308 մլն դոլար էր: Իսկ դրամային արտահայտությամբ՝ ՀՀ պետական պարտքը ավելացել է՝ 3 տրլն 17.8 մլրդ դրամից դառն...
10 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». 27 տարին լրացած քաղաքացիների փոխհատուցման գումարի չափը կտրուկ կբարձրանա
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին կարծես թե չի մտագոհում այն փաստը, որ ինչ-որ «անտեսանելի ձեռք» իր շուրջ սեղմում է օղակը: Բավական չէ ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի էական սահմանափակումներ նախատեսող օրենսդրական աղմկահարույց առաջարկը, որի դեմ երկրորդ օրն է՝ դասադուլներ ու բողոքի ցույցեր են սկսել ուսանողները, ՀՀ ՊՆ-ն հիմա էլ առաջարկում է կտրուկ բարձրացնել զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող, 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահ...
9 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Սամվել Մարտիրոսյան. Արգելափակումը կարող է խարդախության հետևանք լինել
Վերջերս 70-ից ավելի հայ հայտնինե­րի՝ YouTube-ի պաշտոնական էջերը արգելափակվել են: Նրանցից շատերը ոչ միայն չեն կարողանում վերա­կանգնել իրենց էջերը, այլև, ոմանց բնորոշմանը, չգիտեն՝ ինչն է արգելա­փակման պատճառը: «Շատերիս էջերն են արգելափակվել, բայց մեզնից մի քանիսինը վերականգնվել է: Հուսանք մյուսներինը ևս կվերականգնվի: Այն­տեղ իմ տարիների կատարած աշխա­տանքն է ներկայացված, և եթե հարցը չլուծվի, ամբողջ աշխատանքս հնարա­վոր է՝ կորչի: Պատկերացում անգամ չունեմ, թե ինչը կարող է...
8 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Ցույցի մասնակից ուսանողներին ԵՊՀ-ում գրավոր նկատողություն են հայտարարել
Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների մոտ: և երեկ վաղ առավոտից «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկեց դասադուլների շարքը: Դասադուլի մասնակիցները երթով շարժվեցին Ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և շինար...
8 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Պուտինը ԼՂ-ի շրջակա 5 շր­ջաններ ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել
Ադրբեջանցի քաղաքագետ էլհան Շահինօղլուն նշել է, թե իր ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանի նա­խագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա­յի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման նախաշեմին առանց նա­խապայմանների ԼՂ-ի շրջակա 5 շր­ջաններ ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել: «Առա­ջին պայմանը Ադրբեջանի անդամակ­ցությունն է ԵԱՏՄ-ին: Երկրորդը՝ Ադր­բեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Երրորդը՝ ԼՂ-ում պիտի տեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը: Սրանք շատ բարդ պայմաններ են: Ա...
8 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Կրիմինալ աշխարհը չի ների մանկապարտեզի երեխային պատանդ վերցնողին
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ դատապարտյալների հիվան­դանոցում Հովիկյանին չեն ընդունել, նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին հայտ­նեցին, որ հիվանդանոցը նեղ մասնագի­տական հարցերով բժիշկ չունի, ուստի հաշվի առնելով որ կալանավորը վիրահատվել է, ճիշտ է համարվել, որպեսզի նա շարունակի բուժումը քաղաքացիական հի­վանդանոցում: Կրիմինալ աշխարհը չի ների Իս...
7 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները փորձում են մոլորեցնել օտարերկրյա պաշտոնյաներին
Տպավորություն է, թե Հայաստանի իշխանությունների կարծիքով օտարերկրյա պաշտոնյաները ծայրաստիճան միամիտ են ու այդ առիթից օգտվելով՝ փորձում են Հայաստանի մասին այնպիսի կեղծ փաստարկներ բերել, որոնք իրականության հետ լավագույն դեպքում հեռավոր աղերսներ ունեն միայն: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը Հնդկաստան այցի ժամանակ երեկ «DD news» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք տարիներ շարունակ առաջընթաց ունենք «Dooing business»-ի ցուցանիշով: Ես այսօր լսեցի, որ այդ աղյուսակում...
7 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Ինչու է անհետացել «զոն նայողը»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գորիս քաղաքի բնակիչներից մեկը թմրանյութերի բիզնեսով է զբաղված և հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Երբ նրան ձերբակալել են, պարզվել է՝ թմրանյութերը մատակարարել է ՔԿՀ, այն էլ բավական մեծ չափերով: և կասկածներ կան, որ այս ընթացքում ՔԿՀ ղեկավարությունը պարզապես աչք է փակել կատարվածի վրա՝ թույլատրելով թմրանյութերի անարգել մատակարարումը: Ու հիմա, եթե հաստատվի այս վարկածը, «Գորիս» ՔԿՀ-ում աղմկահարույց ձերբակալությունն...
4 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը քայլ չի ձեռնարկել կանխարգելելու ինքնասպանությունները
Դեռ այս տարվա հուլիսին քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր էր ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Նա նույնիսկ ներկայացրել էր վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ 2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: Սակայն պարոն Տարոն Մարգարյա...
4 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Զորակոչի նախագիծը հաստատվել է
Կառավարության երեկվա նիստում հաստատվել է 2017թ. ձմեռային զորակո­չը կազմակերպելու մասին որոշման նա­խագիծը: ՀՀ պաշտպանության նախա­րար Վիգեն Սարգսյանն ասել է, որ սահ­մանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների՝ 2017թ. ձմեռային զորակոչի կազմակերպ­ման ու անցկացման, զորակոչի ապահով­ման գործընթացում պետական ու տա­րածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարա­բերությունները: Ամբողջական՝ թերթի օրվա համարում
3 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Իգոր Չերնիշենկո. Ղարաբաղյան հակամարտության լուծումը մոտ չէ
«Ժողո­վուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղ­ղել ՌԴ Դաշնային ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոյին: Ո՞րն է խանգարող հանգամանքը՝ ըստ Ձեզ: Բարդ իրավիճակ է, և կան բազմա­թիվ հետաքրքրություններ և տեսակետներ, որոնք չեն մոտենում: Իհար­կե, խոսքը գնում է Հայաստանի և Ադրբեջանի հետաքրքրությունների մասին: Ես գիտեմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը տարբեր հանդի­պումների գլխավոր թեման է մշտա­պես: Ես վստահ եմ, որ այս հակամար­տությունը որպես թեմա մոռացված չէ, ոչ ոք դրանից չի թաքնվո...
3 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Գորիսի ՔԿՀ-ում ստուգումներից հետո անհետացել է «զոն նայող» Կարոն
Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են Գորիսի ՔԿՀ և սկսել են բոլոր խցերում ստուգումներ իրականացնել՝ ընդ որում, տակնուվրա անելով ամեն ինչ: Այս ստուգումները դուր չեն եկել կալանավորներին ու դատապարտյալներին, որոնք սկսել են դժգոհություն արտահայտել և մեծ աղմուկ բարձրացնել: Շատ արագ իրավապահներին հաջողվել է կարգավորել իրավիճակը: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, թե այդ ստուգումներից հետո...
2 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Հերոին ներկրելու հերթական փորձը
  Երեկ Հայաստան մեծ քանակությամբ հերոին ներկրելու հերթական փորձն է արվել, որը, սակայն, բացահայտվել է: Մեղրիի սահմանային անցակետում ՊԵԿ աշխատակիցները Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային բեռնատար ավտոմեքենայի մանրակրկիտ զննության արդյունքում բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 105 կգ հերոին տեսակի թմրանյութ: Առայժմ պարզ չէ՝ հերոինը նախատեսված էր այստեղ վաճառել, թե Հ...
2 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի պետական պարտքը
  Իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի՝ առանց այն էլ ահռելի պետական պարտքը՝ նորանոր վարկեր ներգրավվելով: Մասնավորապես ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը, և, ըստ այդմ, Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն դոլար գումարի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարկային համաձայնագիրն արդեն ընդգրկված է կառավարության...
2 / Նոյեմբեր / 2017
«Ժողովուրդ». Կրկին ուժեղացվել է Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ կրկին ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը: Այդ ամենն առավել ակնհայտ երևացել է վերջին օրերին Սերժ Սարգսյանի՝ մի քանի պետական գերատեսչություններ այցերի ժամանակ: Օրինակ՝ ՊՆ Սերժ Սարգսյանի վերջին այցի ժամանակ հրահանգվել է փակել նախարարության ապակիները, որպեսզի դրսից չերևա, թե նախարարության որ սենյակում է անցնում հանդիպումը: ՀՀ պետական պահպանության ծառա­յության պետ Հրաչյա Հարությունյանը «...
31 / Հոկտեմբեր / 2017
«Ժողովուրդ». Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու
«Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»,- օրերս հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում խոսելով ԼՂ խնդրի մասին: Ս. Սարգսյանը չի կոնկրետացրել՝ ի՞նչ նկատի ունի «ցավոտ լուծումներ» ասելով, որո՞նք են լինելու փոխզիջումները: Բայց դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ նախկին ու ներկա համանախագահների, նաև Հայաստանի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի նախկինում հնչեցրած խոսքերը: Մինչ այդ, սակայն, երեկ «Ժող...
31 / Հոկտեմբեր / 2017
«Ժողովուրդ». Մյասնիկ Մալխասյան. Ընդդիմադիր դաշտ չկա մեր երկրում
«Ժողովուրդ» օրաթերթը զրու­ցել է Աժ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի հետ: Պարոն Մալխասյան, խորհրդարա­նական ընտրություններից հետո քաղա­քական դաշտում պասիվություն է տի­րում, արտախորհրդարանական ուժերը չկան, անգամ հետընտրական զարգա­ցումներ չեղան: Ո՞րն է պատճառը: Ամեն ինչ պարզ է, ընտրություննե­րից հետո բոլորիս համար հասկանալի է՝ ինչ տեղի ունեցավ: Այստեղ ժողովրդին չի կարելի մեղադրել, որովհետև ժողովրդին հասցրել են այն աստիճա­նի, որ ինքն այդպիսի գրոշներն ընտ&...
28 / Հոկտեմբեր / 2017
«Ժողովուրդ». Համայնքի ղեկավարը ծեծել է ոստիկանին և չի պատժվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Շատին խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում մարզպետ Հարություն Սարգսյանը և ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը սատարում են գործող գյուղապետ Տիգրան Խուդոյանին: Ուսումնասիրելով նրա կենսագրությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ նա բավական հարուստ քրեական անցյալ ունի. 3 անգամ հայտնվել է մեղադրյալի աթոռին. 2002թ.նա դատապարտվել է՝ ոստիկանին թեթև մարմնական վնաս...
28 / Հոկտեմբեր / 2017
«Ժողովուրդ». Արմենուհի Արմենակյան. Ես թշնամիներ չունեմ
«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 27-ի ոճրագորությունից 18 տարի անց զրուցել է Աժ երջանկահիշատակ պատգամավոր Արմեն Արմենակյանի այրու՝ Արմենուհի Արմենակյանի հետ: Տիկին Արմենակյան, 18 տարի է ան­ցել, բայց կասկածներ դեռ կան, որ կա­յին հոկտեմբերի 27-ի ոճրագործու­թյան պատվիրատուներ: Ձեր կարծի­քով՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ մինչև վերջ բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը: Իրականում լիովին հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, եթե բացահայտվեց, ինչո՞ւ մարդասպանները չստացան իրենց արժանի պատիժը: ...
27 / Հոկտեմբեր / 2017
«Ժողովուրդ». Ովքե՞ր էին Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները
Այսօր լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության տասնութերորդ տարելիցը: Ոճրագործություն, որի հետևանքներն առ այսօր չեն հաղթահարվել, և որի վերքերը չեն սպիացել: Ոճրագործություն, որը տասնյակ տարիներով ետ գցեց Հայաստանի զարգացումը՝ նպաստելով երկրում բռնատիրության հաստատմանը: և այսօր՝ 1999-ի սահմռկեցուցիչ դեպքերից տասնութ տարի անց, դեռևս հնչում է նույն արդիական հարցը: Հնչում և պատասխան չի ստանում. ովքե՞ր էին կանգնած հոկտեմբերի 27-ի ոճրագործության թիկունքում, ովքե՞ր էին պատվիրատուները, և ինչո՞ւ խորհրդարանու...
27 / Հոկտեմբեր / 2017
«Ժողովուրդ». Ռիմա Դեմիրճյան. Նա համոզված էր, որ իրեն խփելու են
«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 18 տարի անց զրուցել է Աժ երջանկահիշատակ նախագահ Կարեն Դեմիրճյանի այ­րու՝ Ռիմա Դեմիրճյանի հետ: Տիկին Դեմիրճյան, 18 տարի է անցել, բայց կասկածներ դեռ կան, որ կային հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուներ: Ձեր կարծիքով՝ ին­չո՞ւ հնարավոր չեղավ մինչև վերջ բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը: Միջազգային պատմությունը վկա­յում է, որ նման սպանությունները պատրաստում են շատ նրբորեն, գաղտնիաբար, փուլային: Մի բանում ես համոզված...
26 / Հոկտեմբեր / 2017
«Ժողովուրդ». Կոռուպցիայի նոր բացահայտում ՊՆ-ում
Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձանց կողմից վերցվող կաշառքի ամենատարբեր դրսևորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Մանուչարյանը, լինելով ՀՀ ՊՆ Ն զորամասում պաշտոնատար անձ, զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Խոսրովյանի անգործությունը պարտակելու համար նրանից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել: Դեպքով սկսել են զբաղվել իրավապահները: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ 2016 դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ զորամասում պաշտոնատար անձ Ռուբեն Մ...
26 / Հոկտեմբեր / 2017
«Ժողովուրդ». Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6.069 մարդ: Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5.552 մարդ, 2012 թվականին՝ 5.607, 2013-ին՝ 5.589, 2014-ին՝ 5.685: Իսկ ահա 2015 թվականին...
25 / Հոկտեմբեր / 2017
«Ժողովուրդ». Քննիչները դատախազների 811 ցուցումից 30-ն առարկել են
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ 2017թ. առաջին կիսամյակում հետաքննություն և նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել են 81 միջնորդություններ: Միաժամանակ այդ ընթացքում վարույթից հեռացվել է հետաքննություն և նախաքննություն իրականացնող 59 անձ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը դեռ հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, թե քննիչները շատ ...
24 / Հոկտեմբեր / 2017

Լրահոս
Ամենադիտված