#«ՀԺ»

«ՀԺ». Հայերի 96 տոկոսը դեմ է մարմնավաճառությանը
Ազատության ռադիոկայանի Չեխիայից խմբագրվող ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար, որում, ըստ գիտական նոր հետազոտության, Արևելյան Եվրոպայի բնակիչների կողմից բարոյապես անընդունելի հա­մարվող երևույթներն են նշված: Լուսանկարում նաև Հայաստանն է, և ըստ նշված հետազոտության, Հա­յաստանը գրեթե բոլոր ցուցանիշներով առաջատար է: Հայաստանի բնակ­չության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը, այս ցուցանիշով Հա­յաստանն առաջատարն է 9 այլ երկրների թվամ, որոնք են Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան, Վրաս...
21 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Գերմանիայում պահանջում են քաղաքներում հուշարձաններ կանգնեցնել
Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարով լուր է հրապարկել, որ Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է գերմանական քաղաքներում Հայոց ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամասնությունների զոհե­րի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցնել: Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջը ներկայացրել է Գերմա­նիայի քաղաքների կոնգրեսի նախագահ Եվա Լոհսեին: «Վտանգված ժողովուրդներ» կազմակերպու...
16 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». ՄԱԿ-ում ՀՀ-ն դեմ է քվեարկել Ռուսաստանի դեմ բանաձևին
  Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, նոյեմբերի 14-ին ընդանվել է Ռուսաստանի դեմ Ուկրա­ինայի աոաջարկած բանաձևը, որին Հայաստանը դեմ է քվեարկել, գրում է rusarminfo.ru-ն: Բանաձևով կոչ է արվում Ռուսաստանին չխախտել Ղրիմի բնակիչների իրավունքները: Դրա ընդունմանը կողմ Է քվեարկել 71 երկիր, այդ թվամ՝ ԵՄ երկրները, Կանադան և Միացյալ Նահանգները: Դեմ են քվեարկել 25 երկրներ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Մյանման, Սերբիան, ՀԱՀ-ը և այլն: Ձեռնպահ է մնացել 77 երկիր: 2017-ին հ...
16 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Հայաստանը նահանջել է երկու կետով
Հայաստանը 2017-ին 2 միավորով նահանջել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազ­մակերպության «Համացանցի ազատության 2017» վարկանիշում: Հրապարակված զեկույցի համա­ձայն՝ ընթացիկ տարում Հայաստանի համացանցը 32 միավորով գնահատվել է «մասնակի ազատ». 2016-ին 30 միավորով այն «ազատ» էր գնահատվել: Հետընթացը գրանցվել է 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման օրերին Facebook-ի արգելափակման, լրագրողներին թիրախավորելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, 2017 թվա...
15 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Հայաստանում 20 հազար ապրանք 7 հոգի է ներկրում
Ազգային ժողովում «Ծառակյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում է 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ բարձրաձայնել այն մասին, որ Հայաստա­նում 20 հազար տեսակի ապրանքի ներկրում վերապահված է միայն 7 անձի: «Գիտեք, որ 20 հազար տե­սակի սպրանք Հայաստանի Հանրապետություն ընդամենը 7 հոգի է ներկրում: Ասում են, թե մուտքի խնդիր չկա, բա ո՞նց եղավ, որ 20 հազար տեսակի...
15 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Նախագահականի կադրերը կտեղավորվեն ԱԺ-ում
ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Բազմաթիվ աշխատակիցներ այժմ ատեստավորում են անցնում: Մեր տեղեկություններով, ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը: Վերջիններիս կփոխարինեն նախագահականից կրճատվողները: Մեր աղբյուրի փոխանցմամմբ, այդ ամենը կոորդինացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Բացի դա այժմ ԱԺ-ի մի շարք աշխատակիցների հետ խզվում են ա...
14 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան
Երեկ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է՝ 71-ամյակը: Արդեն 18 տարի է, ինչ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Առ այսօր ակտիվորեն ծավալվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները: Այս տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է: Այնինչ, եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննութ...
14 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում 2 մլն դրամի խոսել է հեռախոսով
Մեր ունեցած տեղեկու­թյունների համաձայն, ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի հեռախո­սային ռոումինգ խոսակցու­թյունների համար մոտ 2 միլիոն դրամ է վճարվել պետական բյուջեից: Ընդ որում, մեր տեղեկություններով այդքան գումար վճարվել է միայն 1 ամսվա համար: Գործուղման մեկնող ԱԺ փոխնախագահներին էլ հանձնաժողովի նախագահներին պետությունը տրամադրում է ռոումինգ կապով հեռախոսահամարներ: Ամբողջական՝ թերթի օրվա համարում
11 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». ՀՀ քաղաքացիներին էլ ՌԴ-ում կնկարեն ու մատնահետք կվերցնեն
ՌԴ Ներքին գործերի նախարարությանն օրինագիծ է մշակում, ըստ որի նա­խատեսվում է պարտադիր դրոշմել մատնահետքերը և լուսանկարել այն օտարերկրացիներին, որոնք երկիր են ժամանում առանց մուտքի արտո­նագրերի, հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, գրում է ria.ai-ն: «Օրինագիծը վերաբերում է այն արտասահմանցիներին, որոնք ՌԴ են ժամանում առանց մուտքի արտոնագրերի ՌԴ-ում 30 օր մնալուց հետո նրանք պարտավոր են իրազեկել ՆԳՆ տարածքային մարմինը կացության փաստացի վայրի մասին: Իրազեկման դեպքում պարտադիր...
10 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը բաց նամակով դիմել է վարչապետին
2008 թվականի Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է վարչապետին և խնդրել, որ նամակը հրապարակվի նաև «Հայկական ժամանակում»: Զոհվածի հոր հոգեցունց նամակը ներկայացնում ենք ստորև. «Պարոն վարչապետ, Արդեն անցել է իննուկես տարուց ավելի ժամանակ, երբ 2008-ի մարտի 1-ին զոհվեցին բոլորովին անմեղ մարդիկ, ու մինչ օրս ոչ մի մարդասպան դեռ չի պատժվել, որի համար մենք՝ զոհերի ծնողներս, խոր ցավ ենք ապրում: Այս վերջին ժամանակներս տարբեր բարձրաստիճան...
10 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Թերթերն ու Արմենպրեսը կմիանան
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում կառավարության աշխատակագմի ղեկավար Վահե Ստեփանյանը կներկայացնի որոշ­ման մի նախագիծ, որով կմիավորվեն «Հայաստանի Հանրապետու­թյուն», «Հանրապետություն» և «Արմենպրես» ՓԲԸ-ները: Այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության աշխատակագմի ղեկավարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետի­րական ընկերութ...
9 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Անի Հովհաննիսյանը կարող է որոշ փակագծեր բացել
Ազատության մեջ հայտնվելուց հետո «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանն առաջին հարցազրույցն է տվել «ՀԺ»-ին: Ձեր ձերբակալությունը շատրի կապեցին «Անալիտիկ» կայքում հրապարակված մի հոդվածի հետ, համաձայն որի՝ ՎՏԲ բանկի բաժնետերերի մեջ կան ադրբեջանցի սեփականատերեր: Արդյո՞ք, ըստ ձեզ, սա է հենց ձեր ձերբակալու­թյան պատճառը հանդիսացել: Ես դատարանում էլ եմ ասել, բացի դա բազմիցս հայտարարել եմ դրա հետ կապված, ես անդրա­դարձել եմ ՎՏԲ-ում առկա ադրբե­ջանական կ...
8 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Առաջին բեռները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով
Ղազախստանից բեռների առաջին խմբաքանակը Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղիով հասել է թուրքական Մերսին քա­ղաք: Այս մասին հայտնում «Անադոլու» գործակալու­թյունը: ԲԹԿ երկաթուղին պաշտոնապես բացվել է հոկտեմբերի 30-ին: Առաջին գնացքը Մերսին է տեղափոխել 600 տոննա հացահատիկով բեռնված 30 բեռնարկղ: Կարսից Մերսին 1258 կմ հեռավորությունը գնացքը հաղթա­հարել է 30 ժամում: Առայժմ բեռների տեղափոխումը այդ երկաթուղով կրում է փորձնական բնույթ: Փո­խադրումների ինքնարժեքը, ենթակառուցվածքների արղ...
7 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Բացահայտվել է ԵՄ դրա­մաշնորհներից առանձնա­պես խոշոր չափերի հափշ­տակության ևս մի դեպք
  Երեկ ՀՀ քննչական կոմի­տեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ բացահայտվել է Հայաս­տանում Եվրոպական միու­թյան պատվիրակության կողմից հատկացված դրա­մաշնորհներից առանձնա­պես խոշոր չափերի հափշ­տակության ևս մի դեպք: Խոսքը «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպու­թյանը տրամադրված դրամաշնորհի մասին է: Ըստ հաղորդագրության փաստաթղթեր կեղծելու միջոցով նշված հ/կ-ի ղեկավարը հափշտակել է ...
4 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Է. Շարմազանով. Այս կյանքում հրեշտակներ չկան
ՀՀ պաշտպանության նախ­կին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և գոր­ծող նախարար Վիգեն Սարգսյանի հեռակա «պատերազմի» մասին Հժ-ն զրուցել է ՀՀԿ խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Պարոն Շարմազանով, վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ակտիվ գրառումներ է կատարում: Մեկ անա­նուն մատնանշում է մի բարձրաստիճան պաշտոնյայի, որը ժամա­նակին հոր շրջապատի օգնու­թյամբ խուսափել է բանակից, մեկ ասույթների շարք է ...
3 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Կտրուկ աճել է մասնավոր տրանսֆերտների արտահոսքը
  Այս տարվա աոաջին 9 ամիսներին արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներ­հոսքը) կազմել է մոտ 536 միլիոն դոլար: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցա­նիշը 496 միլիոն դոլար էր: Աճը կազմել է մոտ 8 տոկոս: Ուշագրավ է, որ անցած տարվա համեմատ կտրուկ աճել է մասնավոր տրանսֆերտների արտահոսքը՝ 565 միլիոնից հասնելով 698 միլիոն դոլարի: Ամբողջական՝ թերթի օրվա համարում
2 / Նոյեմբեր / 2017
«ՀԺ». Կարեն Կարապետյանը կմեկնի Դավոս
Մեր ունեցած տեղեկու­թյուններով, վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի շվեյցարա­կան Դավոս քաղաքում անցկացվող Համաշխար­հային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումին, որը տեղի է ունենալու 2018թ. հունվարի 23-26-ը: Համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու են պատվիրակություններ ավելի քան 100 երկրից: Ներկա­յումս հստակեցվում է այցի աշխատանքային օրակար­գը: Նշենք, որ անցած տասը տարիներին դավոսյան ֆորումին մեկ անգամ մասնակցել է Սերժ Սարգսյանը, որը այնտեղ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ (2...
31 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». ՄԵՐՈՒԺԱՆ. Ինչպես ազատվել պատուհասից
Պարադոքսալն այն է, որ նույնիսկ հարա­բերական անդորրի պայմաններում օրեցօր ավելանում է սահմանային զոհերի թիվը, իսկ այստեղ Սերժիկ Սարգսյանն իր իշխանու­թյունը պահպանելու համար ավելացնում է հրացանավորների թիվը: Ուրեմն, ինչո՞ւ զար­մանալ, որ Հայաստանում բնակչության թվի համեմատ այսքան մեծաքանակ է ազգային անվտանգության ծառայողների ու նրանց գործակալների թիվը: Ավելին, ունենք քսան հազար գլխաքանակ ոստիկան, մի թվաքանակ, որի չափը կարող է զարմանք պատճառել ինդոնեզական արխիպելագից մինչև Կուրիլյան կղզին...
28 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». Մի շարք ապրանքների հարկման դրույքա­չափերը աստիճանաբար կբարձ­րանան
2018 թ. հունվարի 1-ից նոր «Հարկային օրենսգր­քի» Պահանջների համա­ձայն՝ մի շարք ապրանքների հարկման դրույքա­չափերը մինչև 2021 թ. աստիճանաբար կբարձ­րանան: Խոսքը մասնավորապես ենթաակցիզային ապրանքների մասին է: Օրինակ, սպիրտային խմիչքների դեպքում կսահ­մանվի 1 լիտրի համար 725 դրամ ակցիզային հարկ, 2019֊ից 835 դրամ, 2020 ֊ից 960 դրամ, իսկ 2021-ից 1100 դրամ: Այժմ սպիրտային խմիչքների ակցիզային հարկը սահմանված է 1 լիտրի համար 550 դրամ: Այսինքն, սպիրտային խմիչքները կթանկա­...
28 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». Գալուստ Սահակյան. Մի հավատացեք մամուլում գր­վածներին
«ՀԺ» թղթակիցը երեկ երկու հարց ուղղեց Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին: Պարոն Սահակյան, մամուլը գրում է, որ Սերժ Սարգսյանի և Կարեն Կա­րապետյանի միջև արդեն բաժան­վել են 2018 թ. վւսրչապետի և փոխվարչապետի պաշտոնները: Մի հավատացեք մամուլում գր­վածներին, որովհետև մամուլում... ինչ-որ մեկի կողմից բան է հորին­վում, և սկսում են խոսել: Այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել: Պարոն Սահակյան, վարչապետի պաշտոնում տեսել եք և Սերժ Սարգսյանին, և Կարեն Կարապետ­յանին: Ո՞վ է...
27 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». Աշ­խատանքի նոր ընդունվողները կուտակային վճարը պետք է վճա­րեն պարտադիր
2018 թվականից կենսաթոշ­ակի պարտադիր կուտակա­յին հիմնադրամներին վճա­րող քաղաքացիների թիվը կավելանա միանգամից 57 հազարով: Ստացվում է, որ այս վճարումներից կուտա­կային հիմնադրամներ հա­վելյալ կմուտքագրվի 14 մի­լիարդ դրամ: Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք օգտվել են օրենսդրության ընձեռած հնարավորությունից և հրա­ժարվել կուտակային վճարելուց: Օրենքի հետ կարգ­ված բողոքի ալիքը մեղմելու համար որոշվեց, որ կու­տակայինի վճարներից կարող են ազատվել նրանք, ովքեր այդ մասին ...
26 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». Գյուղմթերքների արտահանումը դեպի Ռուսաստան շեշտակի նվազում է
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որը պաշտո­նական այցով գտնվում է Հայաստանում, երեկ գովել է մեր գյուղմթերքները, ասել, որ դրանք «աչքի են ընկնում արտակարգ որա­կով» և խոսել ռուսական շուկայում դրա հեռանկար­ների մասին: Իրականում մեր գյուղմթերքների արտահանումը դեպի Ռուսաստան գնալով նվազում է, ընդ որում՝ շեշտակի: Ամբողջական՝ թերթի օրվա համարում
25 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». ՌԴ-ն փոխում է խաղի կանոնները
Ռուսաստանը Հայաստանի կոնյակ արտադրողների համար խնդիրներ է ստեղծում: Այս մասին երեկ «Տեսակետ» մամոքի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գինեգործների միության նախա­գահ Ավագ Հարությունյանը: Նրա խոսքով, այս տարի ՌԴ-ից կոնյակով բեռնված 8 ավտոմեքենա ետ է ուղարկվել Հայաստան: «Ես գիտեմ, որ դրա մի մասը ոչ թե կեղծարարության, այլ ժամկետների խախտման պատճա­ռով է եղել: Պրոցեդուրային խախտումներ կան փաստաթղթերը ներկայաց­նելու...»,- ասաց Հարությունյանը չցանկա...
25 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». Վիսկի­ով բարձած էշերը «հավայի» քշելու կարիք չէր լինի, եթե արտահանումը օրինական լիներ
Մեր տեղեկություններով ԱԺ պատգամավոր, հայտ­նի օլիգարխ Սամվել Ալեք­սանյանը որը վիսկիի գոր­ծարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաև մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարևան երկրներ: Այս տեղեկությունը «ՀԺ»-ի թղթակիցը երեկ փորձել է ճշտել անձամբ Ալեքսանյանից: Վերջինս ակամայից հաստատել է այս տեղեկությունը: Թղթակիցը ԱԺ մի­ջանցքում մոտեցել է Ալեքսանյանին ու հարցրել. «Պարոն Ալեքսանյան, տեղեկություններ կան, որ Իրաքից էշերով...»: Առա...
25 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». Հյուսիս-հարավ մայրուղու շա­հագործվող որոշ հատվածներում բետոնը սկսել է քայ­քայվել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնո­լոգիաների նախարար Վա­հան Մարտիրոսյանը երեկ Հյուսիս-հարավ մայրուղու մի քանի հատվածներ կա­տարած այցի ժամանակ հրահանգել է դադարեցնել Թալին-Լանջիկ հատվածի բետոնապատումը: Նշված հատվածում աշխատանքները իրականաց­նում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը: Վերջինս առանց կատարված աշխատանքների որակի թեստավորման, իրականացրել է ճանապարհի 1200 մ բե­տոնապատում, այն դեպքում, երբ որպես թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300 մ ճա նա...
24 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». Կենսաթոշակները չեն բարձրանա
  «Կենսաթոշակների ոլոր­տում փոփոխություն չի նա­խատեսվում, վճարվելիք գումարը մնում է նույնը: Մենք ունենալու ենք մոտ 14 հազար կենսաթոշակառու­ների կրճատում»,- երեկ Աժ-­ում հայտարարել է սոցաոյ փոխնախարար Արայիկ Պետրոսյանը: Ըստ փոխնախարարի, 2018 թվականին աշխա­տանքային կենսաթոշակի միջին չափը ւինելու է 39 հազար դրամ, 2017-ի 40 հազար դրամի փոխարեն: Կենսաթոշակ ստացողների ընդհանուր թիվը լինելու է 445 595 քաղաքացի, իսկ նրանց ընդհանուր վճար­վելիք գումարը կազմելու 1...
21 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». «Նեմիրոֆ»-ը դատի է տվել «Ալեքս Գրիգ»-ին
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյա­նին և նրա ընտանիքին պատկանող ընկերությունները կրկին հայտնվել են դատարանում: Armtimes.com-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմենթ» ընկերությունը 2017 թ. սեպտեմբերի 5-ին դիմել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ապրանքային նշանի օգտագործումն արգելելու և կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջով...
20 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». Զինծառայությունից խուսափածները 4 միլիարդ են վճարել
Վերջերս ՀՀ Ազգային ժո­ղով է ներկայացվել «Սահ­մանված կարգի խախտմամբ պարտադիր զինվո­րական ծառայություն չան­ցած քաղաքացիների մա­սին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում փոփոխություններ կատարե­լու մասին նախագիծը: Նախագիծը հնարավորություն է տալիս զինծառայությունից խուսափած և մինչև 18 տարին լրանալը ՀՀ-ից հեռացած երիտասարդներին կատարել վճարում և զերծ մնալ քրեական հետապնդումից: «ՀԺ»-ն հար­ցում էր արել, թե մինչ օրս քանի երիտասարդ է օգտ­վել այս հ...
20 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». ԱԱԾ-ի հաճելի գործընկերները
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն ամեն տարի էական գումարներ է հատկացնում ներկայացուցչական ծախ­սերի համար: ԱԱԾ-ի կատարած գնումների պայմանագրերի ուսումնասի­րությամբ «Հժ»-ն պարզել է, որ այս կառույցը 2017 թվականին միայն ներկա­յացուցչական ծառայությունների ձեռքբերման թվով 42 պայմանագիր է կն­քել: ԱԱԾ-ի, այսպես ասենք, հիմնական գործընկերներն են՝ Երևանի կոնյա­կի գործարանը, «Անի» հյուրանոցը, «էլիտ բաս» ընկերությունը, «...
19 / Հոկտեմբեր / 2017
«ՀԺ». Մոտ ժամանակներս նախատեսվում է արտգործնախարարների հանդիպում
Ժնևում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Սերժ Սարգսյանի՝ Շվեյցարիայի հայերի հետ հան­դիպման ժամանակ կատա­րած՝ «Ղարաբաղը պետք լինի Ադրբեջանից դուրս» հայտարարությունը մեծ ռե­զոնանս է առաջացրել Ադր բեջանում: Ադրբեջանի իշխանություններն արդեն երկրորդ օրն է մեկնաբանում են այդ հայտարարությունը, որն իրա­կանում ոչ մի նորություն իր մեջ չի պարունակում և միշտ եղել է հայկական կողմի դիրքորոշման ծիրում: Սկզբից այն մեկնաբանեց Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը, այնուհե...
19 / Հոկտեմբեր / 2017

Լրահոս
Ամենադիտված