#«Հրապարակ»

«Հրապարակ». Գնդապետ Մարգարյանը սրբագրում է «Հակակրիմինալ»-ի «սև ցուցակը»
  «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը ներկայում ամբաստանյալի կարգավիճակում է Արթուր Վարդանյանի և նրա խմբի գործով, կալանավայրից ուշի ուշով հետևում է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պայքարին: 5 տարի առաջ նա հիմնել էր «Հակակրիմինալ» հասարակական շարժումը և հայտարարում էր, որ նպատակ ունի «մաքրել խանական համակարգը կոռուպցիայից»: Նույնիսկ կոռումպացված պաշտոնյաների «սև ցուցակ» էր կազմել, որը գլխավորում էին Ռոբերտ Քոչարյան...
22 / Հունիս / 2017
«Հրապարակ». Հակված են «Ժառանգության» պլատֆորմի վրա նոր կուսակցություն ձևավորել
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր վարչության նիստ է հրավիրել, հին վարչության վերջին նիստն է, հաստատելու են հունիսի 25-ի համագումարի օրակարգը, հրավիրյալների ցանկը։ Տեղեկություններ կան, որ հրավիրյալների թվում է ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը, ով պատրաստվում է նույնիսկ ելույթ ունենալ։ «Եթե Վարդան Օսկանյանն այդ օրը Հայաստանում լինի, ապա անպայման նա էլ կմասնակցի»,- տեղեկացրեց կուսակցության ներկայացուցիչը։ Համագումարը կընտրի նոր վարչություն, արդեն կան ինքնառաջադրված թե...
21 / Հունիս / 2017
«Հրապարակ». Համերգին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «լայաղ չէր արել» ներկա գտնվել
Հունիսի 15-ին Երևանում համերգով հանդես եկավ Ռուսաստանի պետական ակադեմիական Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Հայտնի երաժիշտներից մեկը մեզ հետ զրույցում զայրույթը չթաքցրեց, որ համերգին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «լայաղ չէր արել» ներկա գտնվել, իսկ եթե մի ռաբիս երգչի համերգ լիներ, առաջին շարքերում կլիներ։ Ծրագրում հնչել են Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլն։ Թե ինչու Ամիրյանը ներկա ...
20 / Հունիս / 2017
«Հրապարակ». Հայաստանից գնացած ապաստան հայցողներն առաջին հերթին պատմում են քաղա­քական հալածանքներից
Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատմեց, որ բելգիացի գործընկերները ներ­կայացրել են, թե Հայաստանից գնացած ապաստան հայցողներն ինչ լեգենդներ են պատմում: Քաղա­քական հալածանքներից հետո առաջինը խառնա­մուսնություններն են, իբր ամուսինը հայ է, կինը՝ ադրբեջանցի, ոչ Հայաստան կարող են վերադառ­նալ, ոչ՝ Ադրբեջան: 2-րդը սեռական փոքրամասնու­թյուններն են, 3-րդը՝ «Եհովայի վկաները»: Ամբողջական թերթի այսօրվա համարում
20 / Հունիս / 2017
«Հրապարակ». Քաղաքապետարանում ով ինչքան աշխատավարձ է ստանում
Երևանի ավագանու երեկվա նիստում հաստատվեցին քաղաքապետարանի աշ­խատողների դրույքաչափերը, ըստ այդմ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշ­խատավարձը կազմում է 575 հազար, առաջին տեղակալ Կամո Արեյանինը՝ 478 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443 հազարական դրամ: Այդքան է ստանում նաև գլխավոր ճարտարապետը: Քաղա­քապետի գլխավոր խորհրդականը՝ 370 հազար, շարքային խորհրդականն ու խորհրդական գլխավոր դիզայները՝ 358 հազար դրամ: Քաղաքապետի օգնականն ու մամուլի քարտուղարն ստանում են 298 հազար դրամ, գործավա...
17 / Հունիս / 2017
«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը որոշել է Երևանում ճոպանուղի կառուցել
  Հնարավոր է Երևանում շուտով ճոպանուղի կառուցվի։ Իհարկե, ոչ նախկին երթուղով՝ Նորքից մինչև Շրջանային։ Ճոպանուղի ունենալու գաղափարը «Սիլ գրուպի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։ Նա որոշել է իր միջոցներով Կասկադից մինչև Մոնումենտ՝ Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճոպանուղի կառուցել, որտեղ մի փոքրիկ հողակտոր ունի։ Գաղափարը՝ որպես առաջարկ, ներկայացվել է քաղաքապետարանին, այժմ քննարկման փուլում է։ Ճոպանուղին նախևառաջ ունենալու է տուրիստական նշանակություն, երկրորդ՝ նաև զուտ կո...
17 / Հունիս / 2017
«Հրապարակ». Ուղերձ Նաիրա Զոհրաբյանին՝ Ավշարի Արայիկից.
  Ավշարի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի, ՍԱՍ-ի Արտակը, Քլոսը՝ Աշոտ Արսենյանը, այս գումարման ԱԺ-ում հայտնվել են եվրաինտեգրման հանձնաժողովում։ Պատճառն այն է, որ ակտիվ պատգամավորները խույս են տվել պասիվ հանձնաժողովից, ու այստեղ հայտնվել են չաշխատողները։ Երեկ հանձնաժողովի նիստից նրանց բացակայությանն անդրադառնալով՝ նախագահ Նաիրա Զոհրաբյանն սպառնացել է, որ միջոցներ կձեռնարկի՝ «տվյալ օրվա համար աշխատավարձից պահում կարվի»։ Նա ասել է, որ իր օգ...
16 / Հունիս / 2017
«Հրապարակ». ԱԺ-ում՝ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան քողարկված մրցակցության ֆոնին
Հաջորդ շաբաթվանից թեժ խորհրդարանական օրեր են սպասվում, ազգընտիրները մինչև հուլիսի կեսը քրտնաջան կաշխատեն։ Կառավարության ծրագիրը դեռ ԱԺ չի հասել, բայց ատամները սրած սպասում են թե ընդդիմադիրները, թե իշխող ՀՀԿ-ն, որտեղ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան քողարկված մրցակցության ֆոնին ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէ։ Ծրագիրը կքննարկվի եկող շաբաթ, արտահերթ նիստում՝ հունիսի 19-ին կամ 21-ին։ Իսկ հուլիսի 6-ին ԱԺ-ում երկրորդ արտահերթում կքննարկվի կառավարության 2016թ․ կատարողականը։ Ամբողջական` թերթի այսօրվա համա...
16 / Հունիս / 2017
«Հրապարակ». Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբորը և Կարայանի աներորդուն հարկային պետ են նշանակել
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Արտավազդ Սարգսյանի եղբորը՝ Կարեն Սարգսյանին, Սևանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Արմավիրի հարկայինի պետ։ Որոշ ժամանակ առաջ նա դեռ շարքային տեսուչ էր, հետո սրընթաց վերելք ապրեց՝ դառնալով Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ, ապա նշանակվեց Կոտայքի հարկայինի պետ, այնուհետև գնաց Սևանի հարկայինի պետ, այժմ տեղափոխվել է գեներալների մարզ։ Մեկ այլ ուշագրավ նշանակում էլ է եղել՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սու...
15 / Հունիս / 2017
«Հրապարակ». Դավիթ Լոքյանը ցանկանում է որդուն թաղապետ դարձնել
Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին ավագանու նիստում կհաստատի հաստիքացուցակը, կպահպանվեն բոլոր հաստիքները, դրանից հետո միայն նորընտիր քաղաքապետը վերանշանակումներ կամ նոր նշանակումներ կանի: Մեր տեղեկություններով, հնարավոր է թաղապետի պաշտոնին հրաժեշտ տա Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը: Չի բացառվում, որ նրան տեղափոխեն քաղաքապետարան և նշանակեն աշխատակազմի ղեկավար-քարտուղար՝ Սերգեյ Մակարյանի փոխարեն, իսկ վերջինիս՝ քաղաքապետի խորհրդական:Ի դեպ, չի բացառվում նաև, որ փոխվի Արաբկիր համայնքի...
15 / Հունիս / 2017
«Հրապարակ». Շարունակում են փնտրել ընդհատակ անցած Գարեգին Չուգասզյանին
  Իրավապահները շարունակում են փնտրել Գարեգին Չուգասզյանին: Հի­շեցնենք, որ «Սասնա ծռերի» իրադարձություններից անմիջապես հետո՝ 2016-ի ամռանը, շատերը ձերբակալվեցին, իսկ Հիմնադիր խորհրդարանի անդամն ան­ցավ ընդհատակ և դարձավ անհասանե­լի: Նրա անունը հոլովվում է «Սասնա ծռե­րի» քրեական գործի շրջանակներում, և, ըստ որոշ տեղեկությունների, նրան ան­գամ համարում են ՊՊԾ գնդի գրավման կազմակերպիչներից: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Չուգասզյանը թեև թաքնվում է, բա...
15 / Հունիս / 2017
«Հրապարակ». ՊԵԿ-ում ֆունդամենտալ փոփոխություններ են
  ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը որոշել է կառուցվածքային փոփոխություններ անել՝ ձգտելով կենտրոնացված կառավարման։ Նախկին տեսչությունները՝ Կենտրոնի, Արաբկիրի, Շենգավիթի և այլն, բոլորը միավորվել են մեկ վարչության մեջ։ Այսինքն՝ երբեմնի հզոր տեսչությունները դարձել են մեկ խոշոր վարչության կազմում գործող բաժիններ։ Համապատասխանաբար, ՊԵԿ համակարգում մինչ օրս որպես անկախ պետություններ գործող այդ տեսչությունների «սարի պես» ղեկավարներն այսօր դարձել են ոչինչ չորոշող բաժնի պետեր։ Նոր վարչ...
14 / Հունիս / 2017
«Հրապարակ». Ո՞ւ է պատկանում Մոնումենտի մի նոր շքեղ կառույցը
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը և այլք։ Մենք հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, թե ում է պատկանում նորակառույցը, մեզ պատասխանել են․ «Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցին հարող տարածքում գտնվող 1500.0 քմ և 1800.0 քմ մակերե...
14 / Հունիս / 2017
«Հրապարակ». Ծառուկյանը փորձել է զսպել Հովիկ Աբրահամյանին
  Մի քանի օր առաջ Արգամ Աբրահամյանը լուսանկարներ է տեղադրել Արտաշատի փողոցներում ասֆալտապատման աշխատանքների մասին, գրելով․ «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել և ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը...»։ Սա վկայում է այն մասին, որ Աբրահամյանները հեշտ չեն հանձնելու Արտաշատը։ Ի դեպ, Աբրահամյանի թիմակիցները ոգևորված են իշխանության «նահանջից»՝ շաբաթներ առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակ...
14 / Հունիս / 2017
«Հրապարակ». Արտաշատի գրավումը սկսել են հեռուստատեսությունից
  Իշխանությունները լրջորեն պատրաստվում են Արտաշատի քաղաքապետի ընտրություններին։ Հովիկ Արգամիչի ազդեցությունը մարզում չեզոքացնելու հարցում Սերժ Սարգսյանը որոշել է վերցնել բոլոր ստրատեգիական կառույցները։ Նա հորդորել է Ալիկ Սարգսյանին գնել Արտաշատի հեռուստաընկերությունը՝ «տուն է, պետք կգա սկզբունքով», Սերգեյիչն էլ լսել և հնազանդվել է։ Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել Արգամ Աբրահամյանի՝ խորհրդարան գնալուց հետո, և այժմ իշխանությունն ամեն բան անում է, որ քաղ...
13 / Հունիս / 2017
«Հրապարակ». «Ելք»-ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ Գագիկ Հարությունյանը
Հունիսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Կընտրեն նոր վարչություն ու կներկայացնեն անելիքները՝ հռչակելով, որ կուսակցությունը կողմ է «արտահերթ» լուծումներին։ Եվս մեկ անգամ կշեշտվի քաղաքական ուժերի խոշորացման կարևորությունը, ի դեպ, այս ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենում տարբեր ուժերի ղեկավարների, ինչպես նաև Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի հետ, առաջարկվել է մեկ կուսակցություն դառնալ։ «Հ...
13 / Հունիս / 2017
Մամուլ. օրվա ամփոփում
Լուրեր «ՉԻ». «Սասնա ծռերը», Միքայել Մինասյանն ու Վիգեն Սարգսյանը «ՀԺ». «Մեգա Մոլ»-ի համար չնչին հարկ են վճարում «Փաստ». «Հանուն մեր ֆերմայի» չի մասնակցել «Առավոտ». «Ինչ-որ մեկի համար խաղաղությունը լավ է, մյուսի համար` ոչ «Ժողովուրդ». Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծելու համար մինչև հիմա երկու հոգի է կալանավոր­վել «Հրապարակ». Աշոտ Աղաբաբյանը հույս ունի անձամբ գնե...
10 / Հունիս / 2017
«Հրապարակ». Վահագն Խաչատրյան. Մի նպատակ ունեն՝ բյուջեն փող լցնել, և՝ վերջ
Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատրյանը կար­ծում է, որ մասնավորեցման գործըն­թացի մասին ինքը չի լսել որևէ հիմ­նավորում։ «Մի նպատակ է հետապն­դում այդ ամենը՝ բյուջեն փող լցնել, և՝ վերջ։ Որևէ հիմնավորում չի ներկա­յացվում, թե ինչու են մասնավորեց­վում այդ հիմնարկները։ Այն հիմնավորումները, որ ներկայացվում են, բա­վարար չեն կողմնորոշվելու համար, որ նպատակն արդյունավետ կառա­վարում իրականացնելն է։ Միակ բա­նը, որ քննա...
10 / Հունիս / 2017
«Հրապարակ». Ալիկ Սարգսյան. Ինչ ասել է՝ «գործ տալ», էդ բառն ընդհանրապես հարկավոր է լեքսիկոնից հանել
  Մեր երկրի ամենակոռումպացված համակարգերից մեկի՝ ոստիկանության նախկին պետ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը կոռուպցիայի դեմ պայքարի և «գործ տալու» մշակույթի հարցում իր ուրույն պատկերացումներն ունի։ «Ամենամեծ գրավականը կոռուպցիայի դեմ պայքարում՝ քաղաքական կամքն է։ Բնականաբար, հանձնաժողովն ինքնանպատակ չի ստեղծվում, կարծում եմ՝ արդեն էդ ուղղվածությունը կա կոռուպցիայի դեմ պայքարի, էս հարցին այսուհետ առավել ևս, քան երբևէ, ավելի լուրջ են վերաբերվելու։ Կարծում եմ՝ ժ...
10 / Հունիս / 2017
«Հրապարակ». Աշոտ Աղաբաբյանը հույս ունի անձամբ գնել «Հրազդանի մարզահամալիրը»
  «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նամակով դիմել է կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը։ Դեռ պատասխան չի ստացել, սակայն երեկ ԱԺ-ն ընդունեց պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի նախագիծը, որի ցանկում ընդգրկված է նաև «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն։ Սեփականատերը դեմ է դրան, քանի որ այն համարվում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված է կենտրոնական...
10 / Հունիս / 2017
Մամուլ. օրվա ամփոփում
Լուրեր «ՉԻ». Գազի Կարենն ու հակագազ Շարմազանովը «Հրապարակ». Վերադառնում ենք 37 թիվ «ՀԺ». Կաշառակերության մեջ մեղադրվողը կարևոր պաշտոնի է անցել «ՉԻ». Ներքաղաքական երկխոսություն՝ աներ-փեսա ֆորմատով «Իրատես». Առաջիկայում Հայաստանի մանրածախ առևտրի ամբողջ դաշտը կաշխատի ՀԴՄ-ով «Ժողովուրդ». ՊՊԾ գնդում անհետացած միլիոններից ևս երկուսն է հայտնաբերվել «ՀԺ». Կալանավորվել են դատարանի նախագահն ու դատավորը «Իրա...
9 / Հունիս / 2017
«Հրապարակ». Արման Սահակյան. ՀՀԿ-ն փորձում է պետգույքը մասնավորեցնել` չկրկնելով ՀՀՇ-ի փորձը
Առաջին ընթերցման քննարկման ավարտին զրուցեցինք նախագծի զեկուցողի՝ ՀՀ պետգույքի կառա­վարման վարչության պետ Արման Սահակյանի հետ։ Նա մեզ ասաց, որ այս 47 հաստատություններն ընդունվել են կոնկրետ գերատեսչու­թյունների առաջարկով, ամեն գերա­տեսչություն իրեն ենթակա հաստա­տությունների ցանկն է ներկայացրել։ Եվ ընտրվել են հիմնականում այն ընկերությունները, որոնք շահույթ չապահովող են, ներդրումների լուրջ խնդիրներ ունեն։ - Պայմանագրով ի՞նչ է նախա­տեսվում, այդ ընկերությունները ձեռք բերողները ներ...
9 / Հունիս / 2017
«Հրապարակ». Վոլոդյա Հովհաննիսյան. Սպաների հայրենասիրության պաշարը մի օր կսպառվի
«Հրապարակ»-ի զրուցակիցն է պատերազմի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը - Դուք ինչքա՞ն թոշակ եք ստա­նում։ - Ես արցախյան, ապրիլյան պա­տերազմի մասնակից եմ, կորպուսի հրամանատարի տեղակալ, զորքերի հրամանատարի տեղակալ եմ եղել, ստանում եմ 130 հազար դրամ թո­շակ։ Նայեք, իմ ասած ընկերը, անունը հրապարակելու իրավունք չունեմ, բո­լոր մարտական գործողությունների մասնակցել է։ 100 անգամ մահվան դեմքին է նայել, իր մարտական ընկեր­ներին է թաղել։ Ինչո՞ւ պետք է դատա­...
9 / Հունիս / 2017
«Հրապարակ». Արթնացեք ստրուկներ, արթնացեք
Դատական նիստը վերածվեց միտինգի Երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մտավ դատակն նիստերի դահլիճ, խմբի անդամները ոտքի չկանգնեցին։ Դատավորը հորդորեց ոտքի կանգնել, սական Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենք ոտքի չեն կանգնելու, քանի որ իրենց համար դատարան չէ։ «Ժողովուրդը մեզ չի դատում, ժողովուրդը դատում է դատավորներին, իսկ դատողները պարտավոր են ենթարկվել ժողովրդին»,- դատավորին դիմելով ասաց խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը։ Դատավորը, տեսնելով որ չի կարողանում ոտքի կանգնեցնել «Սասնա ծռերին&r...
9 / Հունիս / 2017
«Հրապարակ». Իոաննիսյանի դեմ գործը կարող է մնալ իշխանության կոկորդին
  Դանիել Իոաննիսյանի դեմ հարուցված քաղհայցը կարող է մնալ իշխանությունների կոկորդին։ Հիշեցնենք, որ խոսքը ՀՀԿ-ական այն տնօրենների մասին է, որոնք ընտրությունների նախօրեին ՀՀԿ-ի համար ցուցակներ էին կազմել, մոբիլիզացրել կոլեկտիվներին ու ծնողներին և այդ ամենը խոստովանել հեռախոսազրույցներում, որոնք ձայնագրվել էին Իոաննիսյանի կողմից և հրապարակվել։ Հետագայում նրանցից 30-ը պատվի, արժանապատվության հայցով դիմել էր դատարան՝ նաև պահանջելով 2-ական միլիոն դրամ ֆինանսական փոխհատուցում «բարոյական վնա...
9 / Հունիս / 2017
«Հրապարակ». Վերադառնում ենք 37 թիվ
  ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, պարզվում է՝ միակը չէ, որ կարծում է, թե մարդկանց չի կարելի «գործ տվող» սարքել՝ հակակոռուպցիոն պայքարի մեջ ներառելով անանուն ազդարարի ինստիտուտը։ Երեկ ինքը՝ Կարապետյանը, չէր եկել ԱԺ նիստին, որի ժամանակ քվեարկվեց հակակոռուպցիոն օրինագիծը։ Ներկաներից այդ օրինագծի օգտին չքվեարկեց ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն։ Օրինագիծն ընդունվեց 88 կողմ, առանց դեմ և ձեռնպահ ձայների։ Չնայած պառլամենտի «քյառթու» պատգամավորները քվեարկությունից...
9 / Հունիս / 2017
Մամուլ. օրվա ամփոփում
Լուրեր «ՉԻ». Մամուլի և պահպանակների մասին «Փաստ». Գեղարքունիքի մարզպետը խորհրդական է նշանակել Վարդենիսի քաղաքապետի եղբորորդուն «Հրապարակ». Գալուստ Սահակյանի որդին խոստովանել է, որ ինքն է «Ֆազի» կնոջը տնօրեն նշանակելու միջնորդը «ՀԺ». Քաղաքապետարանի հանրակրթության վարչության նոր պետը ներկայացել է կեղծ վկայականով «Փաստ». Բարսեղ Բեգլարյանը 51 մլն դրամի պարտքն է պահանջում Միկա Բաղդասարովից «Հրապարակ». Պատգամավ...
8 / Հունիս / 2017
«Հրապարակ». Անդրանիկ Կարապետյան. Պետք չէ մեր հայի գենի մեջ «գործ տալու» երևույթը զարգացնել
Իսկ ՀՅԴ խմբակցության անկուսակցական պատգամավոր, նորա­թուխ Անդրանիկ Կարապետյանը երեկ իր ելույթով դարձավ օրվա «հերոսը»։ Տղայական այդ ելույթի ամփոփ ասելիքը «ճշտով» ապրելու և ազգին «գործ տվող» չսարքելու գաղափարն էր - Դուք դեմ եք «գործ տալու» ինստի­տուտին, բայց չէ՞ որ մենք դրանով կա­զատվենք կոռուպցիոն երևույթներից, հիմա ո՞րն է կարևոր։ - Ես Ձեզ հուշեցի, որ իմ խոսքը չէր վե­րաբերում կոռուպցիային։ Հիմա կարող եք էթիկայի կանոններ սահմանե...
8 / Հունիս / 2017
«Հրապարակ». Ռեփեր Տիմատին եկել է «Դերժավայի Արկադի» դստեր հարսանիքում երգելու
Երեկ՝ հունիսի 7-ին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի կրտսեր դստեր՝ Սվետայի հարսանիքն էր։ Նա նախորդ տարի նշանվել էր եղբոր համադասարանցու՝ աղմկահարույց պատմություններով հայտնի Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու՝ Հովիկի հետ, որը նաև Սամվել Ալեքսանյանի մտերիմն է: Հարսանիքը կայացել է Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում, նորապսակների քավորն էլ օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է: Հարսանիքին երգել է մի ամբողջ աստղաբույլ, անգամ ռեփե...
8 / Հունիս / 2017
«Հրապարակ». Պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում կալանավորվել է
  Երեկ կայքերում լուր հայտնվեց այն մասին, որ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում ձերբակալվել է: Ըստ այդմ, նրան Սոչիում են ձերբակալել, և Մուրադ Մուրադյանի բացակայությունն ԱԺ նիստերից բացատրվում էր դրանով: մենք տեղեկացանք, որ Մուրադյանի որդին՝ Նվեր Մուրադյանը, ձերբակալվել է թմրանյութերի կասկածանքով, բայց ոչ թե Սոչիում, այլ՝ Բելառուսում: Հայրը մեկնել է Բելառուս, մոտ մեկ ամիս չարչարվել, սակայն որդուն ազատելու հարցը չի կարողացել լուծել: Եվ ձեռ...
8 / Հունիս / 2017

Լրահոս
Ամենադիտված