#ԱՄՆ

Հայտնի է Սպիտակ տան նոր խոսնակի անունը
  Սպիտակ տունը որոշել է բարելավել լրագրողների հետ վերջին ամիսներին վատթարացող հարաբերությունները: Մասնավորապես, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել լրատվամիջոցների հետ կապի համար պատասխանատու անձանց շրջանում, հաղորդում է Ամերիկայի ձայնը: Սպիտակ տան տեղեկատվության բաժնի ղեկավար է նշանակվել 53-ամյա ձեռնարկատեր, գործարար, նյու յորքցի Էնթոնի Սքարամուչին, իսկ Սպիտակ տան նոր խոսնակ է դարձել նախկին փոխխոսնակ Սարա Սանդերսը: Խոսնակի խոսքով, փոփոխություններն առաջին հերթին կոչված են օգնել նախագահ Թ...
Այսօր 10:30
Մոսկվան փորձում է հետ ստանալ իր ամերիկյան ամառանոցները, ԱՄՆ-ը զգուշանում է
  Մինչեւ նախագահական պալատը թողնելը, Բարաք Օբաման երկու հաստատություններից արտաքսեց ռուս 35 դիվանագետների՝ Մոսկվային փորձելով պատժել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միջամտություն ցուցաբերելու փորձերի համար​։ Ռուսաստանն այժմ հայտարարում է, թե իր համբերությունը սպառված է, եւ պահանջում է, որ Թրամփի վարչակազմը հետ վերադարձնի երկու շինությունները, գրում է Ամերիկայի ձայնը: Երկու հաստատություններից մեկը, որտեղ աշխատում էին դիվանագետները, գտնվում է Մերիլենդ, մյուսը՝ Նյու Յորք նահանգի գեղատեսի...
20 / Հուլիս / 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականների և հայերի բողոքի ցույցը Թուրքիայի դեսպանատան առջև
  «Մենք չենք լռելու», - այս կարգախոսի տակ անցավ հայ, քուրդ եւ եզդի համայնքների ցույցը Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ: Ցույցն անցնում էր ի բողոք մայիսի 16-ին հենց այստեղ տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Էրդողանի դեմ ցույցի դուրս եկած ամերիկացիների, հաղորդում է Ամերիկայի ձայնը: «Մենք խորապես վիրավորված ենք, որ նա իր ավազակների հետ միասին միջամտեց խաղաղ ցույցին», - նշում է կոնգրեսական Մքգա...
20 / Հուլիս / 2017
ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին նոր աշխատատեղեր ստեղծել
  Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի համար վճռական 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը. «Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության կարիքը նվազի, անցնել ...
19 / Հուլիս / 2017
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի 18 կազմակերպության և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Պատժամիջոցները սահմանվել են բալիստիկ հրթիռների զարգացմանը և այլ գործունեությանը մասնակցելու համար, որը Վաշինգտոնն անթույլատրելի է համարում, հուլիսի 18-ին հայտնել  է The Associated Press -ը: ԱՄՆ-ն սառեցրել է պատժամիջոցների ցանկում ընդգրկված կազմակերպությունների և մասնավոր անձանց՝ ԱՄՆ-ում ունեցած ակտիվները և արգելել է ամերիկացիներին նրանց հետ գործարքներ իրականացնել:
19 / Հուլիս / 2017
Քաղաքական նոր սկանդալ ԱՄՆ-ում
  Դոնալդ Թրամփ կրտսերի հրապարակած էլեկտրոնային նամակագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է նա համաձայնվել հանդիպել ՌԴ-ի կառավարության ներկայացուցչի հետ՝ նրանից գաղտնի տեղեկություն ստանալու նպատակով: Նախագահ Թրամփն արձագանքել է այդ հրապարակմանը: «Իմ որդին չափազանց բարեկիրթ մարդ է, ողջունում եմ նրա անկեղծությունը: Այս ամենի վերաբերյալ բոլոր հարցադրումներով դիմել իմ փաստաբաններին, ես էլ ոչինչ չունեմ ավելացնելու»,- հայտարարել է Թրամփը: Ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունը հան...
13 / Հուլիս / 2017
Լավրովը սպառնացել է արտաքսել ամերիկացի դիվանագետներին և առգրավել անշարժ գույքը
  Ռուսաստանը քննարկում է անցյալ տարվա դեկտեմբերին 35 ռուսաստանցի դիվանագետի արտաքսմանը և դեսպանատանը պատկող երկու համալիրների փակմանը պատասխանելու գործողություն: Այդ մասին հուլիսի 11-ին Ավստրիայում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա Վաշինգտոնի այդ քայլը որակել է որպես «աղաղակող քայլ, որն անոշոշ կացություն է ստեղծել»: Հիշեցնենք, որ Օբաման այդ  որոշումն բացատրել է ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտությանը պատասխանելու անհրաժեշտությամբ: Ռուսաստան...
12 / Հուլիս / 2017
Ո՞ր երկրներն ունեն առանց վիզա ԱՄՆ-ը և Հայաստան այցելելու իրավունք
  Օտար երկիր առանց վիզա ստանալու պահանջի այցելությունը վկայում է հյուրընկալվող և հյուրընկալող երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև քաղաքական նպատակահարմարության մասին: Հաճախ վիզային ռեժիմները վերացվում է հարևան բարեկամ երկրների միջև՝ ավելի դյուրին դարձնելու առևտուրը, զբոսաշրջությունն ու աշխատուժի հոսքը: Այն կիրառվում է նաև տարբեր տարածաշրջանային դաշինքների ու կառույցների անդամակցելու դեպքում: Առանց մուտքի վիզա ստանալու Միացյալ Նահանգներ կարող են այցելել Եվրամի...
11 / Հուլիս / 2017
Վրաստանի բանակը կզինվի ամերիկյան զենքով
  Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է երկրի զինված ուժերում խորհրդային և ռուսական արտադրության սպառազինությունից աստիճանաբար ամերիկյանի անցնելու մասին: Ամերիկյան արտադրության M 4 ինքնաձիգերի և M 240 գնդացիրների առաջին խմբաքանակը կգնվի Վաշինգտոնի հատկացրած ֆինանսական օգնության միջոցներով, գրում է newsru.com-ը:  
11 / Հուլիս / 2017
Թիլերսոն. Մեղքի հիմնական բաժինը կրում է Ռուսաստանը
  ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հուլիսի 9-ին Կիևում  ուղերձ է հղել Ռուսաստանին՝ հայտարարելով, որ Մոսկվան պետք է ձեռնարկի առաջին քայլը՝ ուկրաինական լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ «Քանի դեռ դա տեղի չի ունեցե Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն չեղարկվելու», ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նշենք, որ Թիլերսոնը Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերի հետ Ուկրաինա է ժամանել երեկ։ ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պո...
10 / Հուլիս / 2017
Սպիտակ տուն. Թրամփի և Պուտինի հանդիպման ժամանակ ոչ մի խնդիր չի լուծվել
  Համբուրգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման ժամանակ ոչ մի խնդիր չի լուծվել, խոսքը բարդ հարցերի շուրջ երկխոսություն սկսելու մասին է եղել, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը: «Ոչ մի խնդիր չի լուծվել: Ոչ ոք այդ հանդիպման ընթացքում որևէ խնդրի լուծում չէր ակնկալում: Սակայն դա երկխոսության սկիզբ դարձավ որոշ բարդ հարցերի շուրջ, որոնց վրա մենք սկսու...
9 / Հուլիս / 2017
ԱՄՆ-ը ու Ռուսաստանը համաձայնել են համագործակցել Սիրիայում
  «Մենք դրական առաջընթաց ենք ակնկալում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների եւ բոլոր մյուս կողմերի համար», - Գերմանական Համբուրգում հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը' բացելով իր առաջին հանդիպումը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ,հաղորդում է Ամերիկայի ձայնը: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ: Այս մասին, ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, լրագրողներին է հայտնել ԱՄՆ-ի Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ մեկնաբանելով Դո...
8 / Հուլիս / 2017
ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանում է վիզայի հետ կապված լուրերը
  ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա: Վիզա ստանալու մասին տեղեկությունների համար ՝ https://ais.usvisa-info.com/en-am/niv/information/niv Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։
7 / Հուլիս / 2017
ԱՄՆ-ը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին
  Միացյալ Նահանգների Պետքարտուղարության մամլո խոսնակ Հիդեր Նուերթը հատուկ հայտարարությամբ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած հրադադարի խախտմամբ, որի արդյունքում զոհվել էին քաղաքացիական անձինք, այդ թվում, հնարավոր է՝ երկու տարեկան երեխա: Միջադեպը տեղի է ունեցել շփման գծի մոտ: Սրտանց ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտան...
7 / Հուլիս / 2017
Սպիտակ տունը տեղեկություն է հրապարակել Թրամփի վարչակազմի անդամների աշխատավարձերի մասին
  Սպիտակ տունը տեղեկություններ է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների աշխատավարձերի մասին, գրում է Ռիա Նովոստի-ն: Ըստ լրատվամիջոցի՝ Սպիտակ տան աշխատակիցների տարեկան աշխատավարձը 30-187 հազար դոլար է: Թրամփի ավագ քաղաքական խորհրդական Ջարեդ Քուշները և Իվանկա Թրամփն աշխատավարձ չեն ստանում:  
1 / Հուլիս / 2017
Թուրքիան խստացրել է դեպի ԱՄՆ թռիչքների ստուգումները
  Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարեցին արտասահմանյան ավիաչվերթերում անվտանգության միջոցների խստացման մասին: Թուրքական Անադոլու գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի ամենամեծ օդանավակայաններից մեկը՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը, արդեն իսկ խստացրել է դեպի Միացյալ Նահանգներ ուղևորվող չվերթների անվտանգության միջոցները՝ հույս ունենալով, որ ԱՄՆ-ի իշխանությունները մասամբ կմեղմացնեն արգելքները, հաղորդում է Ամերիկայի ձայնը: Նոր համակարգչային տոմոգրաֆիկ սարքը, կամ CT սկաները...
1 / Հուլիս / 2017
Պետդեպը հորդորել է զենք չվաճառել Էրդողանի անվտանգության աշխատակիցներին
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահողներ Դեյվ Թրոթը և Ֆրենկ Պալոնեն նամակ են գրել Պետդեպարտամենտին՝ հորդորով չեղարկել գործարքը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին զենք վաճառելու վերաբերյալ: Նամակում, որին աջակցել են ԱՄՆ Պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամներ Դևին Նունյեսը, Ադամ Շիֆը, Էլիոթ Էնգելը, նաև հորդորւմ են պատասխանատվության ենթարկել նախագահ Էրդողանին և նրա անվտանգության աշխատակիցներին այն բանի համար, որ նրանք իրականում մարդասպաններ են:
30 / Հունիս / 2017
ԱՄՆ. Սիրիայի իշխանությունը հետ է կանչել քիմիական զենգի կիրառման հրամանը
  ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Սիրիայի ռազմական ղեկավարությունը հետ է կանչել քիմիական զենք կիրառելու հրամանը, հաղորդում է Ամերիկայի ձայնը: Սպիտակ Տունը զգուշացրել էր սիրիական իշխանություններին, որ քիմիական զենքի կիրառումը կունենա ծանր հետևանքներ և Սիրիան պատասխանատվության կենթարկվի դրա կիրառման դեպքում: Պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, խոսելով լրագրողների հետ, ասել է որ հավանաբար Սիրիայի իշխանությունները լրջորեն են մոտեցել ամերիկյան կողմի զգուշացումներին: Սակայն...
30 / Հունիս / 2017
Անվտանգության նոր միջոցներ ԱՄՆ ուղևորվելու համար
  ԱՄՆ-ը ուժեղացնում է անվտանգությունը կապված օդային փոխադրամիջոցների հետ: Ուղևորներին սպասում է ավելի մանրակրկիտ զննում: Կուժեղացվի նաեւ վերահսկողությունը օդանավակայաններում, հաղորդում է Ամերիկայի ձայնը: Ազգային անվտանգության նախարար Ջոն Քելին ասում է, որ անվտանգության այս նոր միջոցները կսկսեն կիրառվել մոտակա ամիսներին: Այս պահին ազգային անվտանգությունն ընդլայնում է գործող արգելափակումը, որը մարտ ամսից արգելում է աֆրիկյան և մերձավորարևելյան 8 օդանավակայաններից ուղևորներին իրենց մոտ ունեն...
30 / Հունիս / 2017
Դեսպան. Հայաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ԼՂ խնդրի կարգավորմանը
  Հայաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ չնայած վերջին ժամանակներում նկատելի ակտիվության անկմանը,Sputnik-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։ «Մենք կցանկանայինք հետեւել 20 տարի տևող գործընթացի շարունակությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Կցանկանայինք տեսնել ամերիկյան մասնակցությունը՝ այն նույն հունով, ինչ վերջին տարիներին»,- հայտարարել է նա։ Դեսպանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հան...
28 / Հունիս / 2017
Դեպի ԱՄՆ ճամփորդությունները սահմանափակելու մասին Թրամփի հրահանգը ուժի մեջ է
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը երկուշաբթի օրը կայացրեց որոշում, որն ինչ որ չափով հաղթանակ է նշանակում նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Դատական վճիռը թույլ է տալիս, որ դեպի ԱՄՆ ճամփորդությունները սահմանափակելու մասին Թրամփի հրահանգի որոշ կետեր ուժի մեջ մտնեն՝ մինչեւ հոկտեմբեր ամսին այդ հարցի շուրջ վերջնական որոշում կայացնելը, հաղորդում է Ամերիկայի ձայնը: Հիշեցնենք, որ ըստ Թրամփի կողմից ստորագրված ու փոփոխության ենթարկված գործադիր հրահանգի, 9Օ օրով դադարեցվում է Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիա...
28 / Հունիս / 2017
Ինչպես է ծնվել առասպելը, թե Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունն աշխարհում խոշորագույն է
  Քարնեգի հաստատության եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից Վաշինգտոնում եզակի համաժողով էր կազմակերպվել, որին ներկա էին մարդիկ, ովքեր վերջին տասնամյակներում կերտել են հայ-ամերիկյան հարաբերությունները:Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն՝ պատմություն, որն առնվազն մի քանի անգամ ավելի է քան Հայաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների քարորդ դարի պատմությունը, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, խոսելով Վաշինգտոնում՝ Քարնեգի հաստատությ...
28 / Հունիս / 2017
ԱՄՆ. Հաքերները թիրախավորել էին 21 նահանգների ընտրական համակարգերը
  Հունիսի 21-ին ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ,ներքին անվտանգության վարչության կիբերանվտանգության գծով բարձրաստիճան պաշտոնյա Ջենեթ Մանֆրան հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարության հետ հանագործակցող հաքերները 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում հարձակումներ են գործել առնվազն 21 նահանգների ընտրական համակարգերի վրա:արցին, թե հաքերները քանի նահանգի ընտրողների տվյալներ են կարողացել գողանալ: Միացնալ Նահանգների ներքին անվտանգության վարչութ...
22 / Հունիս / 2017
Ռյաբկով․ ԱՄՆ գործողությունները արժեզրկում են երկխոսությունը շարունակելու խոստումները
  Նոր պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ՝ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը շարունակում է Բարաք Օբամայի քաղաքականությունը, «որը միտված է կազմաքանդելու մեր երկրների միջև հարաբերությունները», հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Դիվանագետի պնդմամբ՝ պաշտոնական Վաշինգտոնի գործողությունները «կտրուկ արժեզրկում են երկխոսությունը շարունակելու խոստումները»: Նշենք, որ ի պատասխան ամերիկյան նոր պատժամիջոցների, որոնց ցանկում Ռուսաստանի 38 ընկերությունն...
22 / Հունիս / 2017
Դոնալդ Թրամփին մեղադրում են արտերկրից եկամուտ ստանալու մեջ
  Դոնալդ Թրամփը խախտեց Սահմանադրությունը հենց այն պահին, երբ երդվեց այն պաշտպանել, հայտարարում են Կոնգրեսի դեմոկրատները, գրում է Ամերիկայի ձայնը: «Նա բացահայտ ու միանշանակ խախտում է աշխատավարձ ստանալու հոդվածը», - նշում է սենատոր Ռիչարդ Բլումենթալը: Հոդվածի համաձայն, ընտրյալ պաշտոնյաները արտերկրից աշխատավարձ ստանալուց առաջ պետք է ստանան Կոնգրեսի հավանությունը: «Մենք չենք կարող հավանություն տալ մի բանի, որից տեղյակ չենք, մի բանի, որը Դոնալդ Թրամփը թաքցնում է», - ա...
22 / Հունիս / 2017
ԱՄՆ-ը խորը մտահոգությունն է հայտնում Ղարաբաղում զոհերի կապակցությամբ
  Միացյալ Նահանգները մտահոգված է հրադադարի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ, որոնց հետեւանքով շփման գծում մի քանի զոհեր եղան, ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթի հայտարարության մեջ. «Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել իրավիճակը սրելուց եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 19-ի հայտարարության մեջ կոչ են արել կողմերին բանակցություններ վերս...
22 / Հունիս / 2017
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 38 անձ
  ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 38 անձի և կազմակերպությունների, այդ թվում՝ երկու պետծառայողների և նրանց երկու օգնականների, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ցանկում ընդգրկված անձանց թվում է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Սերգեյ Նազարովը, Դաշնային Խորհրդի անդամ, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Բաբակովը և վերջինիս երկու աշխատակից, հրազենի արտադրությամբ և վաճառքով զբաղվող Молот-Оружие ընկերությունը, Եվգենի Պրիգոժինի «Կոնկոր...
21 / Հունիս / 2017
Լարվածության նոր ալիք ռուս-ամերիկյան հարաբերություններում Սիրիայի հարցի վերաբերյալ
  Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերականգնում է իր ինքնապաշտպանության իրավունքը Սիրիայում Դաեշ-ի դեմ պայքարի համատեքստում: Սպիտակ տան խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Ռուսաստանը զգուշացրել է, որ իր գործողությունների տարածքում հայտնված ինքնաթիռը կդիտարկվի որպես հավանական թիրախ,գրում է Ամերիկայի ձայնը: ԱՄՆ ԶՈՒ Գլխավոր շտաբների միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ կշարունակվի բաց երկխոսությունը՝ հաշվի առնելով Սիրիայու...
21 / Հունիս / 2017
Թիլերսոնը նախապատրաստել է ՌԴ-ի հետ կառուցողական փոխգործակցության ծրագիր
  ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստել է նոր ծրագիր, որի օգնությամբ նախատեսվում է կառուցողական հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ, հաղորդում է ntv.ru-ն: Համաձայն Պետդեպի գաղտնի փաստաթղթի, որը հայտնվել է պորտալի տրամադրության տակ, Թիլերսոնի ծրագրում կա 3 հիմնական կետ։ Առաջին. համոզել Մոսկվային զերծ մնալ ԱՄՆ-ի նկատմամբ ագրեսիվ գործողություններից։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը կպատասխանի Մոսկվայի ագրեսիային։ Երկրորդ կետում խոսվում է ռուսական կողմի հետ այնպիսի հարցերով շփման ...
20 / Հունիս / 2017
ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է աշխատատեղի մրցույթ
  EducationUSA Հայաստանը հայտարարում է Ուսանող-Դեսպաններ ծրագրի մարզային օգնականների թափուր աշխատատեղի մրցույթ, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «EducationUSA Ուսանող Դեսպաններ ծրագրի միջոցով EducationUSA հայաստանյան գրասենյակը իր ծառայություններն է հասանելի դարձնում նաև մայրաքաղաքից դուրս գտնվող հեռանկարային ուսանողների համար: Յուրաքանչյուր մարզում տվյալ համակարգողը իրականացնում է 10 դասախոսությունների շարք ԱՄՆ բարձրագույն կրթության, ԱՄՆ համալսարաններ գտնելու, դիմելու ընթացակ...
19 / Հունիս / 2017

Լրահոս
Ամենադիտված