#Դեղորայքային խորհրդատու

Դեղի զուգակցումը ալկոհոլի և ծխախոտի հետ (մաս 7-րդ)
  Ալկոհոլի մեծ քանակների օգտագործման վնասի մասին շատ է խոսվում և գրվում։ Բայց քչերը գիտեն, որ այս վնասակար հատկությունները հաճախ հանդիսանում են նաև արդյունավետ դեղորայքային բուժման խոչընդոտներ։ Անգամ փոքր քանակներով ընդունված ալկոհոլը կարող է փոխազդել դեղի հետ և ուժեղացնել, թուլացնել կամ խեղաթյուրել վերջինիս ազդեցությունը։ Համատարած կրկնվող «Ես խմած եմ, հարբած չեմ» արտահայտությունը չի կարող մեղմացուցիչ հանգամանք հանդիսանալ։ Չնչին քանակով ալկոհոլը չի կարող փոխել դեղի կառուցվածքը...
2 / Հուլիս / 2017
Դեղի զուգակցումը սննդի հետ (մաս 6-րդ)
  Տարբեր դեղերի զուգակցումները: «Դեղ» հասկացողությունը ամեն մարդ ընդունում է յուրովի: Ոմանք այն դիտարկում են որպես բոլոր հիվանդությունների բուժման գրավական, մյուսները ապավինում են դեղորայքին ամենավերջին հերթին։ Բոլոր դեպքերում անհերքելի է այն, որ դեղը որոշակի քիմիական կառուցվածք ունեցող նյութ է։ Իսկ քիմիական նյութերը հաճախ փոխազդում են միմյանց հետ։ Հազվադեպ չեն դեպքերը, երբ բուժման ընթացքում ստիպված ենք լինում միաժամանակ օգտագործել մի քանի դեղեր։ Հնարավոր են դեպքեր, երբ մի դե...
19 / Հունիս / 2017
Դեղի ընդունման յուրահատուկ ձևը և կուրսի տևողությունը (մաս 5-րդ)
  Ընդունման ձևը (կանգնած, պառկած, հանքային ջրով, այլ): Ո՞վ ծանոթ չէ հայկական ամենաավանդական ուտեստի դոլմայի պատրաստման բաղադրատոմսին։ Սակայն շատ ընտանիքներում, չհետևելով բաղադրատոմսին, դոլման պատրաստում են ոչ թե կտրտած, այլ աղացած մսից։ Աղացած միսն ավելի արագ է եփում և դյուրամարս է։ Շատ դեղեր մինչ օրգանիզմին հանձնելը նույնպես անհրաժեշտ է նախապես «մշակել» ծամել, կոտրել, ծակել։ Դեղերի մի մասն ունի օգտագործման յուրահատուկ կանոններ, որոնց մասին տեղեկացեք բժշկից կամ դեղի թուղթ-ներ...
18 / Հունիս / 2017
Դեղերի ճիշտ օգտագործումը (մաս 4-րդ)
  Դեղի դեղաչափը Գիտեք՞, թե ինչով է տարբերվում դեղը թույնից։ Միայն դեղաչափով։ Այսինքն նյութը մի քանակով կարող է բուժել, իսկ այլ քանակով՝ սպանել։ Դեղաչափի ճիշտ ընտրությունը մեծ նշանակություն ունի արդյունավետ բուժման համար։ Դեղի նշանակված դեղաչափը դեղի այն քանակն է, որն անհրաժեշտ է և բավարար տվյալ հիվանդի համար։ Այն որոշվում է ելնելով հիվանդության ախտանիշներից, դրանց արտահայտվածությունից, հիվանդության ընթացքից, տարիքից, սեռից և այլ առանձնահատկություններից։ Այս հարցը շատ կարևոր է բոլոր...
17 / Հունիս / 2017
Դեղատուն (մաս 3-րդ)
  Եվրոպական մի շարք երկրներում դեղատներում փակցված են հատուկ ցուցանակներ, որտեղ նշված է, թե ինչպես է պետք դեղագետից հարցնել դեղամիջոցը և ինչին է անհրաժեշտ հատուկ ուշադրություն դարձնել։ Երբ դեղատանը առաջարկում են փոխել բժշկի նշանակած դեղաձևը մեկ ուրիշով (օրինակ՝ հաբը՝ դեղապատիճով, օշարակով և այլն), երբեք մի համաձայնվեք դրան։ Անգամ նույն դեղի տարբեր դեղաձևերը համազոր չեն ազդեցությամբ կախված դրանց ներծծումից, ազդեցության տևողությունից և այլն։ Եթե բժիշկը դեղատոմսում նշել է դեղի ազդող նյութ...
16 / Հունիս / 2017
Դեղատուն. Երբ բժիշկը դեղ է նշանակում
  Գիտե՞ք, թե ինչից է սկիզբ առնում արդյունավետ և անվտանգ դեղորայքային բուժումը։ Ձեր և բժշկի փոխհարաբերություններից։ Բժշկի հարցերին պատասխանեք հստակ և անկեղծ։ Սա կօգնի նրան ճիշտ ախտորոշել հիվանդությունը և նշանակել Ձեզ համար ամենաանվտանգ և արդյունավետ բուժումը։ Պատմեք բժշկին Ձեր բոլոր հիվանդությունների մասին։ Հիշեք, որ դեղերի զգալի մասը թունավոր ազդեցություն են թողնում լյարդի, երիկամների, ստամոքսի և այլ օրգանների վրա, և, որպեսզի բժիշկն ընտրի Ձեզ համար ամենաանվտանգ դեղը, նա պետք է իմանա Ձեր...
14 / Հունիս / 2017
Դեղորայքային խորհրդատու
  ԵԿԵՔ ԴԵՂԵՐԸ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ Ժամանակակից բժշկությունը անհնար է պատկերացնել առանց դեղերի։ Դրանց շնորհիվ այսօր հնարավոր է դարձել բուժել ոչ վաղ անցյալում անբուժելի համարվող հիվանդությունները։ Հմուտ բժիշկների ձեռքերում դեղը վեր է ածվում հիվանդության դեմ պայքարի ամենահզոր զենքի։ Սակայն, երբ դեղերն օգտագործվում են ոչ ռացիոնալ, դրանք դառնում են մարդու օրգանիզմի ոխերիմ թշնամին։ Մահվան պատճառների յուրօրինակ շքերթում դեղերի սխալ օգտագործումը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը։ Ցավոք, Հայաստանու...
13 / Հունիս / 2017

Լրահոս
Ամենադիտված