#Եգիպտոս

Կիրականացվի Եգիպտոսից դեպի Երևան առաջին կանոնավոր չվերթը
  Հունիսին 20-ին եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից կիրականացնի առաջին կանոնավոր չվերթը  դեպի «Զվարթնոց» օդանավակայան: Կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին:«Air Cairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուր-օպերատորը: «Air Cairo» ավիաընկերությանը հայկական շուկա է մուտք գործում առաջին անգամ և Հայաստան...
19 / Հունիս / 2017
Գրոհայինները Եգիպտոսում գնդակոծել են քրիստոնյաների ավտոբուսը
  Եգիպտոսում գրոհայինները հարձակվել են քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա` գնդակոծելով այն։ Հարձակումը տեղի է ունեցել Էլ-Մինյա գավառում, որը 220 կիլոմետր է հեռու Կահիրեից։ Ավտոբուսը քրիստոնյա ուխտագնացներին տանում էր Սբ. Սամուել վանք, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Եգիպտոսի իշխանությունները հայտնում են, որ քրիստոնյաներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, ավելի քան 25-ը վիրավորվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերը ղպտիներ են:
26 / Մայիս / 2017
Հունիսի 18-ից` Եգիպտոսից Երևան ուղիղ չվերթներ
  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությանը տրամադրել է թույլտվություն Հուրգադա-Երևան- Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաև՝ Հուրգադա-Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղիներով թռիչքներ իրականացնելու, տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի հունիսի 18-ից, Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթո...
15 / Մայիս / 2017
Հարձակում Կահիրեում
  Առնվազն երեք ոստիկան է զոհվել Եգիպտոսում և հինգը վիրավորվել՝ Կահիրեում կատարված զինված հարձակման ժամանակ: Նման տվյալներ է հայտնել Եգիպտոսի ՆԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ գործակալության՝ անհայտ զինված անձինք երկու ավտոմեքենաներից կրակ են բացել անվտանգության ուժերի ուղղությամբ: Հարձակումը կատարվել է տեղական ժամանակով կեսգիշերին: Ներկայումս, իրավապահները փնտրում են հարձակվողներին:
2 / Մայիս / 2017
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մեկնել է Եգիպտոս
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երկօրյա այցով ժամանում է Եգիպտոս ուրբաթ օրը: Փողոցներում անվտանգության մարմինները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ, փոխանցում է Ամերիկայի Ձայնը: Այցը տեղի է ունենում ԴԱԵՇ-ի կողմից Եգիպտոսի ամենամեծ քրիստոնյա կրոնական փոքրամասնության՝ ղպտիների եկեղեցու վրա հարձակումներից հետո, որի արդյունքում զոհվել է 40 մարդ: Հարձակումներից հետո Վատիկանը հրաժարվել է չեղյալ հայտարարել Հռոմ Պապի այցը և տրամադրել համապատասխան զրահապատ ավտոմեքենա: Հասարակության մի հատվածը մտահոգությու...
29 / Ապրիլ / 2017
ԱՄՆ-ը և Եգիպտոսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
  Եգիպտոսի և ԱՄՆ-ի ռազմանավերը համատեղ զորավարժություններ են սկսել Կարմիր ծովում, այս մասին ԶԼՄ-ներին հայտարարել է եգիպտական բանակի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:  Պաշտպանության նախարարության խոսնակի հավաստմամբ, զորավարժությունների ժամանակ երկու պետությունների նավատորմերը ռազմական օդուժի հետ պետք է օրվա ցերեկային և գիշերային ժամերին  պլանավորեն և անցկացնեն ռազմական գործողություններ:  Զորավարժությունների ընթացքին կհետևեն Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Պա...
24 / Ապրիլ / 2017
Իսրայելը փակել է Եգիպտոսի հետ սահմանը
  Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել փակել Տաբա անցակետը Եգիպտոսի հետ՝ Սինայի թերակղզում ահաբեկչությունների բարձր հավանականության պատճառով: Արգելքը վերաբերում է միայն Իսրայելի քաղաքացիներին, փոխանցում է korrespondent.net-ը: Իսրայելցիները Տաբու անցակետով կարող են հետ վերադառնալ իրենց երկիր, սակայն դեպի Եգիպտոս ճանապարհը փակ կլինի մինչև Սուրբ Զատիկի արձակուրդների ավարտը: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Եգիպտոսում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել:
10 / Ապրիլ / 2017
Եգիպտոսում եկեղեցու պայթյունը հեռարձակվել է ուղիղ եթերում (տեսանյութ)
  Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 9-ին Եգիպտոսում ղպտիական երկու եկեղեցիներում պայթյուններ են որոտացել: Կա 42-ից ավելի զոհ:  Տանտեի Մար-Գիրգիս եկեղեցում երկրպագությունը, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, հանկարծակի ընդհատվել է: Պատկերն անհետացել է, լսվել են պայթյուններ և մարդկանց աղաղակներ:  Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել Ալեքսանդրիայում` մի քանի ժամ անց:  «Մահմեդականները և քրիստոնյաները միասնական են մեր երկրում: Մենք պետք է հիշենք դրա մասին: Այն, ինչ ա...
10 / Ապրիլ / 2017
Եգիպտոսում երեք ամիս արտակարգ դրություն է հայտարարվել
  Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին երկրում 3 ամիս ժամկետով արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ կիրակի օրը երկու ղպտիական եկեղեցիներում պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 27 հավատացյալները զոհվել են առաջին պայթյունների ժամանակ: Երկրորդ պայթյունի ժամանակ զոհվել է 16 մարդ, նրանց թվում է մեկ ոստիկան, որը խանգարել է մահապարտ-ահաբեկչին եկեղեցի մտնել:  Պայթյունների կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցր...
10 / Ապրիլ / 2017
Հոսնի Մուբարաքը դեռևս հոսպիտալում է
  Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Բուբարաքը շարունակում է մնալ Կահիրեի զինվորական հոսպիտալի տարածքում: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Ֆարիդ ադ-Դիբը:  «Ոչ, Մուբարաքը, դեռևս չի լի լքել հոսպիտալը, նա տանը չէ, լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», նշել է փաստաբանը:  Նա ավելացրել է, որ Մուբարաքի հոսպիտալում մնալու ժամկետները հայտնի չեն:  Ավելի վաղ եգիպտական և մյուս լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե Մուբարա...
21 / Մարտ / 2017
Հոսնի Մուբարաքը արդեն վերադարձել է տուն
  Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որը արդարացվել էր 2011 թ. ցույցերի ժամանակ սպանված ցուցարարների գործով, լքեց զինվորական հոսպիտալը և արդեն վերադարձել է տուն:  Այս մասին հայտնում է Youm7-ը՝ հղում անելով  նախկն նախագահին մոտ կանգնած աղբյուրներին:  Մուբարաքը վաղ առավոտյան լքել է Կահիրեի Մաադի շրջանի հիվանդանոցը, որից հետո նախագահին հատուկ մեքենայով հասցրել են Հելիոպոլում գտնվող իր բնակարան:  Նախագահին ուղեկցել են որդին՝ Գամալը, և կինը` Սյուզան Սաբետը:  Հ...
21 / Մարտ / 2017
Եգիպտոսի դատարանը արդարացրեց երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին
  Եգիպտոսի բարձրագույն վերաքննիչ դատարանը արդարացրել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին` 2011 թվականին` իր կառավարման տարիներին, բողոքի մասսայական ցույցերի ժամանակ ցուցարարների սպանության գործով: Գործի քննությունը շարունակվել է ողջ հինգշաբթի: Արդյունքում դատավորը հանգել է նրան, որ նախկին նախագահը, որը սկզբնապես դատապարտվել էր ցմահ ազատազրկման, անմեղ է իրեն վերագրված հանցագործությունների մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:  Մուբարաքը վերջին մի քանի տարիներին գտնվում է...
3 / Մարտ / 2017
Պետդեպը ամերիկացիներին զգուշացնում է Եգիպտոս և Հորդանան մեկնելու վտանգների մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացում է տարածել այն ամերիկացիների համար, ովքեր պատրաստվում են մեկնել Եգիպտոս և Հորդանան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Եգիպտոսում առկա է ահաբեկչության սպառնալիք և նշվում է, որ դեկտեմբերին երկրում իրականացվել է մի քանի ահաբեկչական հարձակում: Մասնավորապես, հիշեցնում են եկեղեցու վրա հարձակումը, որը խլեց 25 մարդու կյանք: Պետդեպը կոչ է անում ամերիկացի տուրիստներին ձեռնպահ մնալ Սինայի թերակղզի և Սահարայի հարավ-արևելյան հատված այցե...
24 / Դեկտեմբեր / 2016

Լրահոս
Ամենադիտված