#Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանի պատգամավորները խիստ մտահոգված են ղարաբաղյան հակամարտության սաստկացմամբ
  Նախօրեին Եվրախորհրդարանում ներկայացվել է նաև ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի նախագիծը: Պատգամավորներից շատերը հարց են հնչեցնում՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ վերջին պահին Երևանը չի հրաժարվի նաև այս փաստաթղթից: ԵՄ արտգործնախարարության պաշտոնյան արձագանքում է՝ «երաշխիքներ չկան, սակայն ակնկալիքները մեծ են», փոխանցում է «Ազատությունը» «Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ դեր ստանձնի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում»,- երեկ հայտարարում էին Եվրախորհրդարանի պատգամ...
11 / Հուլիս / 2017
1987-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»
  Հայերի ցեղասպանության հարցը Եվրոխորհրդարանում սկսել է քննարկվել 1983 թվականի սեպտեմբերի 19-ից, երբ սոցիալիստական ֆրակցիայի ներկայացուցիչներ Պաուլա Դյուպորը (Ֆրանսիա) և Էռնեստ Գլինը (Բելգիա) քննարկման ներկայացրին հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ օրինագիծ։ 1984 թվականի հունվարի 22-ին այն քննարկվեց Եվրոխորհրդարանի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում։ Օրինագծում մատնանշվում էր, որ Եվրոխորհրդարանը «ԵՏՀ-ի նախարարների խորհրդից պահանջում է` «Հայտարարել հայերի ցեղասպա...
18 / Հունիս / 2017
Եվրախորհրդարանը Լը Պենին զրկում է անձեռնմխելիությունից
  Եվրախորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովը  քվեարկել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու և «Ազգային Ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, հաղորդել է Reuters-ը: Այժմ հանձնաժողովի որոշումը պետք է հաստատի Եվրախորհրդարանը:Քվեարկությունը կարող է կայանալ այս շաբաթվա ընթացքում: Լը Պենին անձեռնմխելիությունից զրկելու հարցը դրվել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կա...
1 / Մարտ / 2017
ԵԽ-ում կքննարկեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման և լրագրողների հետապնդումների հարցերը
  Եվրախորհրդարանում փետրվարի 6-ին Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին լսումներ են սպասվում. բանավեճերը նվիրված են լինելու առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բրյուսել այցին, գրում է contact.az-ը։ Եվրախորհրդարանի անդամները մտադիր են մարդու իրավունքների խախտումների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների հետապնդումների հարցերը բարձրացնել, ինչպես նաև կքննարկվի Ադրբեջանում քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակող օրենսդրական սահմանափակումների հարցը։ Skype տեսածառայության...
4 / Փետրվար / 2017
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը
  Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Վրաստանի համար վիզաների չեղարկումը՝ երրորդ երկրների հետ ԵՄ առանց վիզայի ռեժիմների սառեցման մեխանիզմի գործի դրման հետ միաժամանակ, որը սպասվում է մարտին։ Այդ որոշմանը կողմ է քվեարկել եվրապատգամավորների մեծ մասը: Այսպիսով, ԵՄ բոլոր ինստիտուտներն այժմ հավանության են արժանացրել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումը։ Կոնկրետ ամսաթիվը դեռ չի որոշվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
2 / Փետրվար / 2017
ԵԽ-ն հետաձգել է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի հարցի քվեարկությունը
  Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի շուրջ տեխնիկական պայմանավորվածության հարցով քվեարկությունը, որը պետք է կայանար Բրյուսելում փետրվարի 2-ի լիագումար նիստի ժամանակ։ Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի հարցով ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև պայմանավորվածության վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է ավելի ուշ ժամկետի»,- հայտնել են մամուլի ծառայությունում։
1 / Փետրվար / 2017
Եվրախորհրդարանի նոր ղեկավար է դարձել Անտոնիո Տայանին
Իտալացի քաղաքական գործիչ, պահպանողական Անտոնիո Տայանին ընտրվել է Եվրախորհրդարանի նոր ղեկավար, այս մասին հայտնել է հեռացող Մարտին Շուլցը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 63-ամյա Տայանին եղել է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մամուլի քարտուղարը և տրանսպորտի, ինչպես նաև հետագայում արդյունաբերության և գործարարության հարցերով եվրակոմիսար: Եվրոպական խորհրդարանը կարող է արգելափակել կամ էլ փոփոխություններ մտցնել եվրոպական օրենսդրության մեջ, ինչպես նաև նրան է պատկանում Եվրամիությունից Բրիտանիայի...
18 / Հունվար / 2017
Ստրասբուրգում կընտրեն Եվրախորհրդարանի նոր նախագահին
  Այսօր Ստրասբուրգում տեղի կունենան Եվրախորհրդարանի նոր նախագահի ընտրությունները. այս մասին հայտնել է Ռիա Նովոստի-ն: Դիտորդների կարծիքով ԵՄ ներկայացուցչական իշխանության ղեկավարի պաշտոնի հիմնական թեկնածուներն են ժողովրդական կուսակցությունը ներկայացնող Անտոնիո Տայանին, սոցիալիստ Ջաննի Պիտելլին և լիբերալ Գի Վերխովստադտը:  
17 / Հունվար / 2017

Լրահոս
Ամենադիտված