#Իսրայել

Իսրայելում քրգործ է հարուցվել հայկական դիրքերին ԱԹՍ-ով հարվածած ընկերության դեմ. razm.info
  Նոյեմբերի 13-ին Թել Ավիվի դատարանը արգելք է դրել այդ երկրի ընկերության մասնագետների կողմից 2017 թ. հուլիսին հայկական դիրքերին «Ադրբեջանի խնդրանքով» մահապարտ ԱԹՍ-ով հարվածելու գործով հետաքննությունից տեղեկատվության տարածման վրա: Քննությունը հանձնվել է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքին: Այս մասին հայտնում են իսրայելական The Times of Israel և Haaretz պարբերականների կայքերը (1,2), փոխանցում է razm.info-ն: The Times of Israel-ի փոխանցմ...
14 / Նոյեմբեր / 2017
Իսրայելը լքում է UNESCO-ն
  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրահանգել է ԱԳՆ-ին նախապատրաստել երկրի հեռանալը Կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպությունից (UNESCO)՝ ԱՄՆ-ի հետ միասին, հայտնել է կառավարության ղեկավարի գրասենյակը։ «Նեթանյահուն հանձնարարել է ԱԳՆ-ին նախապատրաստել ելքը կազմակերպությունից ԱՄՆ-ի հետ միասին»,-ասվում է տարածված հայտարարությունում։    
13 / Հոկտեմբեր / 2017
Պետրոսյան. Հայաստանի հետ կապերը չեն ազդի Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների վրա
  «Իրատեսը» գրել էր, թե Հայաստան-Իսրայել հարաբերությունների վերջին շրջանի ջերմացումը՝ հայ իսրայելական ֆորումի ջանքերի շնորհիվ, լուրջ անհանգստություն է պատճառում ոչ միայն հարեւան Թուրքիային (վերջինս մտավախություն ունի, որ քրդական խնդրին զուգահեռ, ինչ-որ պահի Իսրայելի Կնեսեթը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը), այլեւ Արդբեջանին, որին ընդհանրապես հունից հանում են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան (Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակի եւ պատգամավորների վերջին այցը ...
22 / Սեպտեմբեր / 2017
Իսրայելը օդային հարվածներ է իրականացրել Սիրիայում
  Իսրայելը օդային հարվածներ է իրականացրել Սիրիայի տարածքում: Ուշագրավն այն է, որ ավիհարվածների ենթարկված տարածքները բավականին մոտ են գտնվում ռուսական ամենամեծ ռազմաբազային՝ Հմեյմիմին: Այդ ռազմաբազայում են գտնվում Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը: 
7 / Սեպտեմբեր / 2017
Իսրայելը արգելափակել է ԱԹՍ-ների մատակարարումը Ադրբեջանին
  Իսրայելի պաշտպանության նախարարության Արտահանման վերահսկողության բաժինը ժամանակավորապես արգելափակել է ԱԹՍ-ների՝ Ադրբեջանին մատակարարելու գործարքը: «Ընկերությունը մատնացույց չի անում հաճախորդին, միաժամանակ հասկացնելով, որ խոսքը գնում է մի երկրի մասին, որն ունի վարկային ռեյտինգ Ba՝ Moody's ընկերության վարկածով, որի հետ Իսրայելն ունի սերտ տնտեսական կապեր»,- հայտնում է իսրայելական News.co.il հրատարակչությունը, հղում անելով Bizportal-ին:
29 / Օգոստոս / 2017
Իսրայելի նախկին վարչապետ Օլմերտը վաղաժամ ազատ է արձակվել բանտից
  Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը,16,5 ամիս ազատազրկումից հետո, վաղաժամ ազատ է արձակվել բանտից, փոխանցում է lenta.ru-ն: Նշվում է, որ նա պետք է ամիսը երկու անգամ ներկայանա ոստիկանությանը և նախկին կալանավորի վերականգնման կուրս անցնի: Հիշեցնենք. Օլմերտը դատապարտվել է 2014 թվականին այն բանից հետո, երբ նրան մեղադրել են Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ «Հոլիլենդ» բնակելի համալիրի կառուցման թույլտվության համար կաշառք ստանալու մեջ:  
2 / Հուլիս / 2017
Հայստանի ԿԳՆ-ի արձագանքը Իսրայելին
  Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած այն փաստը, որ Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով այն հանգամ...
23 / Հունիս / 2017
Իսրայելի ԱՆ-ն բողոք է ներկայացրել հայկական դիպլոմներով ատամնաբույժների դեմ
Իսրայելի Առողջապահության նախարարությունը դինել է երկրի իրավապաշտպան մարիններին՝ Հայաստանում բժշկական կրթություն ստացած բժիշկ-ատամնաբույժների մասին բողոքով: Ինչպես գրում է իսրայելական հրատարակչություն «Դը Մարքերը», խոքը գնում է Իսրայելի արաբական սեկտորում աշխատած բժիշկների մասին: Բողոքի մեջ հաստատվում է, որ Իսրայելում կան մեծ թվով գործակալներ, որոնք այդ երկրի բուհերում սովորելու համար քննությունները տապալած ուսանողներին առաջարկում են ստանալ Հայաստանում սովորելու դիպլոմ: Առաջարկվող ծ...
21 / Հունիս / 2017
Իսրայելը Թրամփի պահանջով մի շարք զիջումների է գնացել
  Իսրայելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին մի շարք զիջումներ է արել Պաղեստինի համար, հաղորդում է Reuters գործակալությունը, փոխանցում է 9tv.co.il-ը: Ինչպես նշում է գործակալությունը, զիջումները կրում են տնտեսական բնույթ և դրանք նախաձեռնել է Սպիտակ տան ղեկավարը: «Ռազմա-քաղաքական հարցերով կաբինետը հավանության է արժանացրել տնտեսական միջոցառումները, որոնք կթեթևացնեն Պաղեստինի ինքնավարության առօրյա կյանքը: Թրամփը խնդրել էր վստահությանն ուղղված գործողություններ իրականացնել&ra...
22 / Մայիս / 2017
Իսրայելի հայտարարությանն արձագանքում է Երևանի բժշկական համալսարանը
«Իսրայելի առողջապահության նախարարությունը որոշել է լրացուցիչ քննություններ անցկացնել Հայաստանի բժշկական ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար՝ նրանց գիտելիքների և բժշկի լիցենզիաներն ստուգելու նպատակով։  Նախարարությունն իր կայքէջում հրապարակված որոշումը բացատրում է Հայաստանի ուսանողների բժշկական պատրաստվածության ցածր մակարդակով, ինչը թույլ չի տալիս ճանաչել նրանց բուժկրթության սերտիֆիկատները: Հաղորդվում է նաև, որ Առողջապահության նախարարությունը չի երաշխավորում հայկական բժ...
19 / Մայիս / 2017
«Արմենիայի» առաջին չվերթը՝ դեպի Իսրայել
  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ «Արմենիա» ավիաընկերության՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով առաջին չվերթի բացման շնորհանդեսը: Չվերթի շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, հայ...
17 / Մայիս / 2017
Դան Սթավ. Իսրայելը ԼՂ հարցում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը
  Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և կողմնակից է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի քաղաքական լուծմանը, հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Սթավը, փոխանցում է  interfax.az-ը:  «Հիմնվելով սեփական փորձի վրա՝ կարող եմ ասել, որ հակամարտությունները պետք է քաղաքական կարգավորում ստանան: Իսրայելն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբղջականությանը և ԼՂ հակամարտության հարցում Բաքվի դիրքորոշմանը», - ասել է Սթավը: Նրա խոսքերով...
5 / Մայիս / 2017
Նեթանյահու. Մտահոգված ենք ՌԴ-ի և Իրանի համագործակցությամբ
  Իսրայելը մտահոգված է Ռուսաստանի և Իրանի համագործակցությամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն իսրայելական 9-րդ ալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստան-Իրան առանցքի առկայության փաստը մեզ շատ է մտահոգում: Մենք ասում ենք, որ Իրանը, և ես ասացի այդ մասին նախագահ Վլադիմիր Պուտինին, վտանգ է ներկայացնում ոչ միայն մեզ համար, այլև, վերջին հաշվով, նաև ձեզ համար»,- ասել է նա: Ռուսաստանը ցանկանում է թույլ չտալ ԻՊ-ի հաղթանակը, «կոտրել նրան»...
3 / Մայիս / 2017
Նեթանյահուին չեն համոզել Պուտինի փաստարկները
  Իսրայելի վարչապետ  Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ համոզիչ չի համարում Ռուսաստանի փաստարկները՝ Սիրիայում Իրանի ռազմածովային բազայի տեղակայման կապակցությամբ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Իրանցիները եկել են Սիրիա, նրանք փորձել են այնտեղ՝ Միջերկրական ծովի մոտ, ռազմածովային բազա ստեղծել: Դուք կարող եք պատկերացնել Իրանի սուզանավերը Միջերկրական ծովում: ԱՄՆ-ն այնտեղ ռազմաօդային ուժերի նավատորմ ունի, մենք ծովային մեր երթևեկը ունենք: Դուք ցանկանո՞ւմ եք, որ այնտեղ իրանցիներ լինեն: ...
22 / Ապրիլ / 2017
Իսրայելի օդուժը գրոհել է Սիրիայի կառավարական զորքերի դիրքերն Էլ Քունեյթրա նահանգում
  Իսրայելի օդուժը գրոհել է Սիրիայի կառավարական զորքերի դիրքերն Էլ Քունեյթրա նահանգում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին։ Համաձայն վերջինի՝ Իսրայելի օդուժը գրավված տարածքներից 2 հրթիռային հարված են հասցրել բանակին՝ Խան- Արնաբա տարածքում, որոնց պատճառով սիրիական բանակը նյութական վնասներ է կրել։ Աղբյուրը նշում է, որ հարձակումը կայացել է նրանից հետո, երբ սիրիական զինվորները կանխել են ահաբեկիչների ներթափանցումը Էլ Քունեյթրա։
22 / Ապրիլ / 2017
Իսրայելը կփորձի հասնել նրան, որ Լապշինն իր պատիժը կրի Իսրայելում
  «Եթե Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, Իսրայելը կփորձի հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում»,- Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարար Աելեթ Շաքեդը: «Մենք գործադրել ենք և շարունակում ենք գործադրել ջանքեր, որպեսզի օգնենք Լապշինին, ով միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Իսրայելի քաղաքացի է»,- ասել է Շաքեդը:
21 / Ապրիլ / 2017
Իսրայելը փակել է Եգիպտոսի հետ սահմանը
  Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել փակել Տաբա անցակետը Եգիպտոսի հետ՝ Սինայի թերակղզում ահաբեկչությունների բարձր հավանականության պատճառով: Արգելքը վերաբերում է միայն Իսրայելի քաղաքացիներին, փոխանցում է korrespondent.net-ը: Իսրայելցիները Տաբու անցակետով կարող են հետ վերադառնալ իրենց երկիր, սակայն դեպի Եգիպտոս ճանապարհը փակ կլինի մինչև Սուրբ Զատիկի արձակուրդների ավարտը: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Եգիպտոսում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել:
10 / Ապրիլ / 2017
Լավրով. Արևմտյան Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք, իսկ Արևելյան Երուսաղեմը՝ Պաղեստինի մայրաքաղաք
Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն է արել, որը Թել Ավիվում որակվել է որպես աննախադեպ և անսպասելի:  Մասնավորապես Լավրովը ասել  է, որ Արևմտյան Երուսաղեմը պետք է լինի Իսրայելի մայրաքաղաքը, Իսկ Արևելյան Երուսաղեմը՝ Պաղեստինի ապագա մայրաքաղաքը: Հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանը պաշտպանում է հակամարտության կարգավորման ՄԱԿ-ի որոշումները և Արևելյան Երուսաղեմի Պաղեստինի ապագա մայրաքաղաքի կարգավիճակը: Միաժամանակ նա հա...
7 / Ապրիլ / 2017
Թուրքիան քննադատել է Իսրայելի իշխանություններին
  Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Իսրայելի իշխանություններին՝ Պաղեստինի տարածքում նոր բնակավայր կառուցելու որոշման հետ կապված, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը: Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի այս որոշումը բնութագրել է անօրինական՝ հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումներին: Ըստ թուրքական կողմի՝ նման քայլով Իսրայելը ոտնահարում է պաղեստինցի ժողովրդի իրավունքները:
31 / Մարտ / 2017
Իսրայելը նվազեցրել է ՄԱԿ-ի ֆինանսավորումը
    Իսրայելը նվազեցնում է ՄԱԿ-ին հատկացվող իր ֆինանսավորման չափը 2 միլիոն դոլարով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Էմանուել Նահշոնի հայտարարությանը: Նրա խոսքով՝ Թել-Ավիվում նման որոշում հաստատվել է, երբ ՄԱԿ ԱԽ-ն մի շարք «հակաիսրայելական որոշումներ է կայացրել»: Նա նաև ընդգծել է, որ այդ միջոցներն ուղղվելու են Իսրայելին բարեկամ երկրների զարգացման նախագծերի իրականացմանը: Ընդգծենք, որ ներկայումս Իսրայելը 11 միլիոն դոլար է հատկացնու...
30 / Մարտ / 2017
Նիկի Հեյլի. ԱՄՆ նոր վարչակազմը թույլ չի տա նեղացնել Իսրայելին
  ԱՄՆ նոր վարչակազմը թույլ չի տա նեղացնել Իսրայելին և ընդունել ռեզոլյուցիաներ, որոնք ուղղված են նրա դեմ, երկուշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ում ամերիկյան մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:  Անցած տարվա վերջում Հեյլիի նախորդը` Սամանթա Փաուերը, ում նշանակել էր Բարաք Օբամայի վարչակազմը, առաջին անգամ չօգտվեց վետոյի իրավունքից և ձեռնպահ մնաց 2334 ռեզոլյուցիայի քվեարկության ժամանակ, որը քննադատում էր իսրայելական բնակատեղերի կառուցումը պաղեստինյան տարածքներում: Այս կե...
28 / Մարտ / 2017
Նեթանյահու. Իսրայելական ինքնաթիռները թիրախներ են խոցել Սիրիայում
  Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտնել է, որ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թիրախներ են խոցել Սիրիայում՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ձեռքը ժամանակակից զենքի ընկնելը կանխելու համար: Վարչապետի գրասենյակի հայտարարությունը տարածվել է ուրբաթ օրը, փոխանցում է lenta.ru-ն: «Մեր քաղաքականությունը հետևողական է. «Հեզբոլլահին» ժամանակակից զենքի փոխանցման փորձերը հայտնաբերելու դեպքում, և եթե ունենք հետախուզական տվյալներ, օպերատիվ հնարավորություն, աշխատանք են...
18 / Մարտ / 2017
Իսրայելի ինքնաթիռները հրթիռների նշանակետում են հայտնվել
  Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գնդակոծվել են զենիթային հրթիռներով Սիրիայի տարածքից ռազմական գործողություն իրականացնելու ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը, փոխանցում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ Հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են որսալ հրթիռներից մեկը: Միջադեպի հետևանքով կորուստներ չկան:  Ավելի վաղ սիրիական բանակը զգուշացրել էր Իսրայելին ավիահարվածների հնարավոր պատասխանների հետ կապված:  
17 / Մարտ / 2017
Իսրայելը խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը
  Պաղեստինում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայքլ Լինը հորդորել է Անվտանգության խորհրդին և Գլխավոր վեհաժողովին՝ հասկացնել Իսրայելին ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու անթույլատրելիությունը։ Հորդորը հնչել է նրանից հետո, երբ Իսրայելը որոշում է կայացրել 6 հազար նոր բնակարան կառուցել Արևմտյան ափին և Արևմտյան Երուսաղեմում, տեղեկացնում է ՄԱԿ–ի Ռադիոն։ Մայքլ Լինի մտահոգությունն է առաջացրել Իսրայելի իշխանությունների դիրքորոշումը, որը ենթադրում է Արևմտյան ափի տարածքների դե ֆակտո ա...
4 / Փետրվար / 2017
Իսրայելի նախագահը ներողություն է խնդրել Մեքսիկայից Նեթանյահուի գրառման համար
  Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ներողություն է խնդրել Մեքսիկայի իշխանություններից վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին կառուցվելիք պատի վերաբերյալ արված հայտարարության համար, տեղեկացնում է korrespondent.net-ը: «Ներողություն եմ խնդրում այս թյուրիմացության հետևանքով պատճառված ցանկացած վնասի համար, բայց մենք պետք է հասկանանք, որ խոսքը թյուրիմացության մասին է: Վստահ եմ, որ մենք կկարողանանք այս միջադեպն անցյալում թողնել»,-Մեքսիկայի նախագահի հետ զրույցում ասե...
1 / Փետրվար / 2017
Իսրայելին և Պաղեստինին հորդորել են հրաժարվել միակողմանի գործողություններից
Փարիզում անցկացվող մերձավորարևելյան հակամարտության կոնֆերանսի մասնակիցները կոչ են արել Իսրայելին և Պաղեստինին հրաժարվել միակողմանի գործողություններից, որպեսզի չվնասեն ապագա բանակցությունները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Միևնույն ժամանակ կոնֆերանսի մասնակից 70 երկրների ներկայացուցիչները զերծ են մնացել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին քննադատելուց, որը կոչ էր արել ամերիկյան դեսպանատները Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Պաղեստինի և Իսրայելի պատվիրակությունները կոնֆերանսին չեն մասնա...
16 / Հունվար / 2017
Աբբասը Փարիզի կոնֆերանսը անվանել է կոնֆլիկտը կարգավորելու վերջին շանսը
  Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը Փարիզում կայանալիք կոնֆերանսը անվանել է պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտը կարգավորելու վերջին շանսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Հնարավոր է՝ այս կոնֆերանսը երկու երկրների համար վերջին հնարավորությունն է լուծում գտնելու համար»,- հայտարարել է Աբբասը՝ Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ: Առաջիկա կիրակի Փարիզում կկայանա նախարարական միջազգային հանդիպում պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով՝ 70 երկրների մասնակցությամբ: Իսրայելի վարչապետ Բենյ...
14 / Հունվար / 2017
Երուսաղեմում բեռնատարը մխրճվել է զինվորների խմբի մեջ. կան զոհեր
  Իսրայելի ոստիկանությունը հաստատել է չորս մարդու մահը այն բանից հետո, երբ Երուսաղեմի կենտրոնում, Հին քաղաքի պատերից ոչ այնքան հեռու, բեռնատարը մխրճվել է զինծառայողների խմբի մեջ: Եվս 15 հոգի վիրավորվել է: Բժիշկների խոսքերով, մահացածներից երեքը տղամարդ է, մեկը՝ կին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:  Ոստիկանությունում հաստատել են, որ հարձակումը համարում են ահաբեկչական ակտ՝ հավելելով, որ բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և ընթացել զինծառայողների խմբի վրա, որոնք տվյալ պահին դո...
8 / Հունվար / 2017
Թրամփը կոչ է արել Իսրայելին համբերել՝ մինչ ինքը կստանձնի նախագահի պաշտոնը
  ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախագահի պարտականությունները կստանձնի 2017-ի հունվարին, խոստացել է Իսրայելին պաշտպանել նրա շահերը և թույլ չտալ այլոց անարգանքով վերաբերել նրան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:  Թրամփի խոսքերով, Իսրայելին պետք է այժմ ուժ և համբերություն մինչ Թրամփի երդմնակալությունը: «Մենք չենք կարող թույլ տալ Իսրայելի նկատմամբ անարգանքով վերաբերել: Հանձինս ԱՄՆ-ի՝ առաջ նրանք ունեին հրաշալի ընկերոջ, բայց ոչ հիմա: Վերջի սկիզբն էր Իրանի հետ համաձ...
29 / Դեկտեմբեր / 2016
Իրանի պաշտպանության նախարարը՝ Իսրայելի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության մասին
Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանը  RT Russian-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ օրեր առաջ Ադրբեջան կատարած այցին: Լրագրողը նշել է, որ Նեթանյահուի այցի ժամանակ Բաքվում ռազմատեխնիկական ոլորտի մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին, Իսրայելի վարչապետը հանդես եկավ հակաիրանական հայտարարություններով՝ գտնվելով Իրանի հյուսիսային հարևանի՝ Ադրբեջանի տարածքում: Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը: &la...
28 / Դեկտեմբեր / 2016

Լրահոս
Ամենադիտված