#Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել Haqqin.az-ին
  Լևոն Արոյանյանի հետ  հարցազրույցը Haqqin.az-ը վերնագրել է «Լևոն Արոնյան. Երազում եմ, որ կգա ժամանակը, երբ հնարավոր կլինի ազատորեն շրջել Բաքվում»։ «Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը, թերևս, միակ հայ շախմատիստն է, ով չի խորշում շփվել ադրբեջանական մամուլի հետ,- այսպես է սկսում ադրբեջանական կայքը և շարունակում.- մենք Արոնյանի հետ զրուցել ենք և՛ 2011 թվականի աշխարհի թիմային առաջնության, և՛ 2012 թվականին Ստամբուլում կայացած Համաշխարհային շախմատի օլիմպիադայ...
17 / Սեպտեմբեր / 2017
Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
  Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խաղային երկրորդ օրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով չափազանց լարված պարտիայում կարողացավ հաղթել ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Դուբովին, որը անձնատուր եղավ 97-րդ քայլում: Երկու պարտիաների արդյունքով հայ գրոսմայստերը հաղթեց 1,5-0,5 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Վաղը կկայանա քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղային օրը...
13 / Սեպտեմբեր / 2017
Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը թայ-բրեյքում հաղթեց Մաքսիմ Մատլակովին և դուրս եկավ հաջորդ փուլ
  Թբիլիսիում այսօր կայացավ Աշխարհի Գավաթի խաղարկության 3-րդ շրջանի թայ-բրեյքը, որում Լևոն Արոնյանը լարված պայքարում առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի նկատմամբ: Թայ-բրեյքում գրանցվեց հերթական անակնկալը. Եվգենի Նայերը հաղթանակ տոնեց Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Թայ-բրեյքում 4-րդ շրջանի ուղեգրեր նվաճեցին Ալեքսանդր Գրիշչուկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Բաադուր Ջոբավան, Ռիչարդ Ռապորտը և Դին Լիժենը: 4-րդ շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Դանիի...
12 / Սեպտեմբեր / 2017
Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը կրկին կխաղա թայ-բրեյքում
  Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան 1/16 եզրափակչի պատասխան պարտիաները: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտվեց Մաքսիմ Մատլակովին (ՌԴ): Հաշիվը հավասարվեց՝ 1:1: Հաղթողը պարզ կդառնա այսօր կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Նշենք, որ այս փուլում պարտություն կրեցին և մրցաշարը լքեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը:  
11 / Սեպտեմբեր / 2017
Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանն անցավ 1/16 եզրափակիչ
  Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 8-ին կայացան 1/32 եզրափակչի լրացուցիչ պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կարճեցված ժամանակով առաջին երկու պարտիաները ոչ-ոքի ավարտեց Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ, բայց հաջորդ երկու պարտիաներում հաղթանակ տարավ և 4:2 ընդհանուր հաշվով անցավ 1/16 եզրափակիչ: ԱՄՆ-ը ներկայացնող Սամուէլ Սևյանը թայ-բրեյքում զիջեց չինացի Լի Չաոյին 0.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է) և դուրս մնաց հետագա պայքարից:  
9 / Սեպտեմբեր / 2017
Աշխարհի գավաթ. Պայքարը կշարունակի միայն Լևոն Արոնյանը
  Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ավարտվեց 1/64 եզրափակիչ փուլը: Հաղթողները հայտնի դարձան թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին հետագա պայքարից: Մեր շախմատիստները 0.5:1.5 հաշվով զիջեցին արագ շախմատում, համապատասխանաբար, Բորիս Գրաչովին (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնին (Իսրայել): Երկու դիմակայություններում էլ ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է: Այսպիսով, 1/32 եզրափակչում Հայաստանի ներկա...
6 / Սեպտեմբեր / 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը նորից հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ
  Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1-ին փուլում երկու խաղի արդյունքներով հաղթեց Դանիել Քոուդերիին՝ 2:0 և դուրս եկավ երկրորդ փուլ: Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
4 / Սեպտեմբեր / 2017
Լևոն Արոնյանն ամուսնանում է (լուսանկար)
  Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ սեպտեմբերի 30-ին՝ Երևանում տեղի կունենա իր և  ավստրալուհի Արիանա Կաոիլիի հարսանիքը։ I just won the rapid of ‪#STLRapidBlitz‬ but I also won this! "Though I speak with the tongues of men and of angels, but have not love, I have become sounding brass or a clanging cymbal. And though I have the gift of prophecy, and understand all mysteries and all knowledge, and though I have all faith, so that I could remove mou...
19 / Օգոստոս / 2017
Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը նվաճեց հաղթողի տիտղոսը
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նվաճեց Սենթ Լուիսում անցկացվող արագ և կայծակնային խաղի մրցաշարի հաղթողի տիտղոսը: Ավարտից երկու տուր առաջ արդեն Արոնյանը, վաստակելով 22.5 միավոր, անհասանելի էր դարձել հետապնդողների համար: Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան ունեին 20-ական միավոր: Կայծակնային խաղի մրցաշարի երկրորդ շրջանում Արոնյանի մրցախաղը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ ավարտվեց ոչ ոքի, առաջին շրջանում հայ գրոսմայստերը սևերով հաղթել էր Կասպարովին: Երկրո...
19 / Օգոստոս / 2017
Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը 12 միավորով գրավեց առաջին տեղը
Սենթ Լուիսում ավարտված արագ շախմատի մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով մրցեց կուբացի Լենիեր Դոմինգեսի հետ և պարտության մատնեց 52-րդ քայլում՝ միանձնյա գրավելով առաջին տեղը՝ 12 միավոր: 7-րդ տուրում հայ գրոսմայստերը պարտության էր մատնել աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, իսկ նախավերջին տուրում ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Օգոստոսի 18-ին կմեկնարկի կայծակնային խաղի մրցաշարը, որի արդյունքները կգումարվեն ար...
17 / Օգոստոս / 2017
Sinquefield Cup. Հաղթողը հայտնի կդառնա այսօր
  ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 11-ին կանցկացվի վերջին՝ 9-րդ տուրը: Լևոն Արոնյանը սևերով կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին: Sinquefield Cup, 9-րդ տուր Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան) Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկա...
11 / Օգոստոս / 2017
ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը վերադարձել է լավագույն հնգյակ
  Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը` առաջադիմելով երեք աստիճանով: Նա ավելացրել է իր վարկանիշը 16-ով և այժմ ունի 2809 միավոր: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը` 2822 միավոր,Վլադիմիր Կրամնիկը երկրորդն է` 2812, իսկ Ուեսլի Սոն եզրափակչում է եռյակը` 2810: Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը 67-րդն է, իսկ Վլադիմիր Հակոբյանը` 79:  
3 / Հուլիս / 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour-ի Լյովենի փուլին
  Լևոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի Լյովենի փուլին: Տասը գրոսմայստեր կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնային շախմատի երկու շրջան: Հայաստանի Շախմատի ֆեդերացիան ներկայացրել է մասնակիցների կազմը. Լևոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյ...
29 / Հունիս / 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին
  Լևոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին,տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Տասը գրոսմեյստեր կխաղա արագ շախմատի մեկ եւ կայծակնային շախմատի երկու շրջան: Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Բաադուր Ջոբավա (Վրաստան):
21 / Հունիս / 2017
Լևոն Արոնյան. Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել
  Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի խոսքով՝ ինքը չի դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսի մասին մտածել: «Այն օրը, երբ կդադարեմ մտածել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին, կլինի այն օրը, երբ կհեռանամ շախմատից, կամ էլ այն օրը, երբ կդառնամ աշխարհի չեմպիոն: Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել»,- նորվեգակական գերխոշոր մրցաշարում հաղթելուց հետո ասել է Արոնյանը: Խոսելով իր ֆավորիտ շախմատիստի մասին՝ Արոնյանը փաստել է, որ ինքն է իր սիրելի շախմ...
17 / Հունիս / 2017
«Norway Chess». Լևոն Արոնյանը գերմրցաշարի հաղթող
  Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» շախմատային գերմցաշարը: Վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ և նվաճեց մրցաշարի հաղթողի տիտղոսը: Պարտիան ավարտվեց 59-րդ քայլում: Արոնյանը 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի հաղթողի հավակնորդ Հիկարու Նակամուրան վերջին տուրում պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային և բավարարվեց երկրորդ տեղով:Հավելենք, որ ապրիլին Արոնյանը հաղթել էր նաև «Grenke...
16 / Հունիս / 2017
Norway Chess-2017. Արոնյանը ոչ մի շանս չտվեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի երկրորդ հանգստյան օրվանից հետո անցկացվող 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ մի շանս չտվեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակին: Հայ գրոսմայստերը սևերով առավելության հասավ 41-րդ քայլում և 5 միավորով ընթացիկ միանձնյա առաջատար է: Առաջին տեղի համար նրա մրցակից Հիկարու Նակամուրան պարտիան դեռ չի ավարտել: Լևոն Արոնյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Մյուս պարտիաները նա ավարտել էր ոչ...
15 / Հունիս / 2017
Լևոն Արոնյանի ընթացիկ գործակիցը գերազանցեց 2800 կետը
  Norway Chess մրցաշարում Մագնուս Կարլսենի և Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ տարած հաղթանակների շնորհիվ Լևոն Արոնյանը այս պահին 10.5 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը, և այն այժմ կազմում է 2803.5 կետ, որն այս պահին աշխարհում 4-րդ արդյունքն է: Ընթացիկ վարկանիշների լավագույն տասնյակ. 1. —Կարլսեն Մագնուս 2823.9 −8.12. —Սո Ուեսլի 2810.6 −1.43. — Կրամնիկ Վլադիմիր 2806.9 −1.14. ↑3 Արոնյան Լևոն 2803.5 +10.55. ↓1 Կարուանա Ֆաբիանո 2802.2 −5....
13 / Հունիս / 2017
Norway Chess-2017. Լևոն Արոնյանը հաղթեց նաև Վլադիմիր Կրամնիկին
  Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ և  հաղթանակ տարավ 34 քայլում: Հայ գրոսմայստերը վաստակել է 4 միավոր եւ ընթացիկ միանձնյա առաջատարն է: Norway Chess-2017, 6-րդ տուր Լևոն Արոնյան (Հայաստան, 2793) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)՝ 1:0 Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5 Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785...
12 / Հունիս / 2017
Norway Chess-2017. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ
  Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում ավարտվեց  Լևոն Արոնյանի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի պարտիան: 38-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Արոնյանը վաստակել է 3 միավոր: Հիշեցնենք, որ երեկ Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության է մատնել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Նակամուրա՝ 3, Արոնյան, Կրամնիկ՝ 2.5-ական, Սո, Կարուանա, Կարյակին, Գիրի՝ 2-ական միավոր, Վաշյե-Լագրավ...
11 / Հունիս / 2017
Norway Chess-2017. Լևոն Արոնյանը կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ
  Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարում հունիսի 11-ին տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հիշեցնենք, որ երեկ՝ հոընիսի 10-ին, Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Norway Chess-2017, 5-րդ տուր Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Ֆաբիանո Կարու...
11 / Հունիս / 2017
Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
  Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը: Չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում: Այժմ  Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը ունենալով իր ակտիվում 2,5 միավոր:
10 / Հունիս / 2017
Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց
  Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի երրորդ տուրում գրոսմեյստեր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց: Հայ գրոսմեյստերի մրցակիցն այս անգամ Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին էր: Կարլսեն - Նակամուրա, Կրամնիկ - Սո, Վաշյե-Լագրավ - Կարուանա, Կարյակին - Անանդ պարտիաները ևս ավարտվեցին ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ. 1-2. Նակամուրա, Կրամնիկ` 2-ական միավոր, 3-8. Կարյակին, Արոնյան, Կարուանա, Կարլսեն, Սո, Վաշյե-Լագրավ` 1.5-ական, 9-10. Գիրի, Անանդ` 1-ական միավոր: Հունիսի 10-ին կայանալ...
9 / Հունիս / 2017
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ
  Ստավանգերում ընթացող շախմատի Norway Chess գերհզոր մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ: Երկրորդ տուրի մյուս արդյունքները. Անանդ - Կրամնիկ` 0:1, Կարուանա - Կարլսեն, Սո - Վաշյե-Լագրավ, Գիրի - Կարյակին` ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ.1-2. Նակամուրա, Կրամնիկ` 1.5-ական միավոր, 3-8. Կարյակին, Արոնյան, Կարուանա, Կարլսեն, Սո, Վաշյե-Լագրավ` 1-ական, 9-10. Գիրի, Անանդ` 0.5-ական միավոր: Հունիսի 8-ին կայանալիք երրորդ տուրում Արոնյանը սպիտակներ...
8 / Հունիս / 2017
Արոնյանը Norway Chess-ը ոչ-ոքիով սկսեց Կարուանայի հետ խաղում
  Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess մրցաշարի առաջին տուրում հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) հետ: Մնացած պարտիաների արդյունքներն են՝ Նակամուրա - Գիրի՝ 1:0, Կարլսեն - Սո, Վաշյե-Լագրավ - Անանդ, Կրամնիկ - Կարյակին՝ ոչ-ոքի: Հունիսի 7-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Նակամուրայի հետ:
7 / Հունիս / 2017
Լևոն Արոնյանը բլիցում երրորդն է
  Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում հունիսի 5-ին մեկնարկել է Norway Chess շախմատային սուպերմրցաշարը: Առաջին օրն անցկացվել է բլից մրցաշարը, որում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և գրավել երրորդ տեղը: Նույնքան միավոր է հավաքել նաև երկրորդ տեղը գրաված Հիկարու Նակամուրան (ԱՄՆ): Հաղթողի տիտղոսը 7.5 միավորով նվաճել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Հայ գրոսմայստերը տարավ 3 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ ոքիով և միակ պարտությունը կրեց Մագնուս Կ...
6 / Հունիս / 2017
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի վարկանիշային աղյուսակը հունիսի 1-ի դրությամբ
  Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը հունիսի 1-ի դրությամբ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 7-րդ տեղը: Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: ՖԻԴԵ, դասակարգման աղյուսակ, տասնյակ, հունիս Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2831), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2805), Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2800), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2795), Լևո...
1 / Հունիս / 2017
Արոնյանն ու Մովսեսյանը դարձան Գերմանիայի շախմատի Բունդեսլիգայի չեմպիոն
  Գերմանիայում ավարտվեց Բունդեսլիգան, որը մեկնարկել էր դեռ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին։ Մրցաշարին մասնակցում էր 16 ակումբ։ «Բադեն» ակումբում հանդես էին գալիս Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը, ինչպես նաև աշխարհի ուժեղագույն շախմատիստներից Վոյտազեկը, Շիրովը, Ադամսը, Բակրոտը, Նայդիչը, Սվիդլերը, Մեյերը, Կարուանան, Լագրավեն և այլք։ Բոլոր 15 հանդիպումներն ավարտվել են «Բադեն»-ի հաղթանակով, ինչի շնորհիվ նրանք թիմային 30 միավորով դարձել են «Բունդեսլիգայի» հ...
2 / Մայիս / 2017
Լևոն Արոնյանը հաղթեց միջազգային մրցաշարում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը GRENKE Chess Classic-ի եզրափակիչ` 7-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ: Վաստակած 5.5 միավորով հայ գրոսմայստերը վստահ զբաղեցրեց առաջին հորիզոնականը` մոտակա հետապնդողների նկատմամբ 1.5 միավորի առավելությամբ: Յոթերորդ տուրի արդյունքները. Կարուանա - Արոնյան` 1/2:1/2 Կարլսեն - Վաշյե-Լագրավ` 1/2:1/2 Հոու Յիֆան - Նայդիչ` 1/2:1/2 Մայեր - Բլյուբաում` 1/2:1/2 Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ. 1. Արոնյան` 5.5 միավոր, 2-3. Կարուանա, Կարլսեն`...
24 / Ապրիլ / 2017
Լևոն Արոնյանը ժամանակից շուտ հաղթեց GRENKE Chess Classic միջազգային մրցաշարում
Գրոսմեյստեր Լևոն Արոնյանը GRENKE Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին: Սա հայ շախմատիստի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր, ինչը թույլ տվեց մրցաշարում ժամանակից շուտ զբաղեցնել առաջին հորիզոնականը: Վեցերորդ տուրի արդյունքները. Արոնյան - Հոու Յիֆան` 1:0 Նայդիչ - Կարլսեն` 1/2:1/2 Բլյուբաում - Կարուանա` 1/2:1/2 Վաշյե-Լագրավ - Մայեր` 1/2:1/2 Մրցաշարային աղյուսակը վեցերորդ տուրից հետո. 1. Արոնյան` 5 միավոր, 2-3. Կարուանա, Կարլսեն` 3.5-ական, 4...
22 / Ապրիլ / 2017

Լրահոս
Ամենադիտված