#Հայաստան

Հայաստան-ԵՄ. Եվրահանձնաժողովը պարզաբանել է
  Եվրահանձնաժողովը նախօրեին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը Եվրամիության անդամ երկրների լեզուներից չի թարգմանվել միայն իռլանդերեն: Հանձնաժողովը հայտարարել է, որ թարգմանությունն իրականացնում է Եվրահանձնաժողովը և Իռլանդիայի հետ կա պայմանավորվածություն, որ ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն: Եվրահանձնաժողովը նաև ներկայացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի Եվրամիության լեզուների թարգմանության էջը:
20 / Հոկտեմբեր / 2017
«Financial Times»-ը՝ Հայաստանում աղջիկ երեխաների ծայրահեղ ցածր թվի մասին
  «Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» ահա այսպես է վերնագրված՝ «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին:Հայաստանը աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։ «Financial Times» ամսագիրը իր՝ «Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» հոդ...
19 / Հոկտեմբեր / 2017
Լեհաստանի նախագահը՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ
  Հոկտեմբերի 18-ին սկսվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը և Կարինե Պողոսյանը: ԱԺ լրատվական ծառեայության փոխանցմամբ՝ այսօր իսկ Արա Բաբլոյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ և լեհ ժողովուրդների` բազմադարյա բարեկամ...
19 / Հոկտեմբեր / 2017
Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները հուշագրեր են ստորագրել
  Աշխատանքային այցով երեկ Երևան են ժամանել Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը։ Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության, Բաստրիկինին և Նոսկևիչին այսօր ընդունել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, առանձնազրույց ունեցել, որից հետո ստորագրվել են երկկողմ փոխըմբռնման հուշագրեր։ Հուշագրերը ստորագրել են երեք երկրների քննչական կոմիտեների նախագահները։ «Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քնն...
18 / Հոկտեմբեր / 2017
Թվիթերյան պատերազմ
  ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը. «Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը»,- գրել է փոխարտգործնախարարը։ Մամեդովի հայտարարությնն արձագանքել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Բաքվեցի ժամկետանց մանր չինովնիկը նորից բաց թողեց լռելու...
17 / Հոկտեմբեր / 2017
Կանխվել է Իրանից Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը
  Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատը՝ ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տրանսպորտային միջոցների սահմանպահ ստուգման ընթացքում Իրանի քաղաքացուն պատկանող բեռնատարի քնելու ծածկոցի մեջ պոլիէթիլենե փաթեթ են հայտնաբերել բուսական ծագմամբ մուգ շագանակագույն նյութով (ենթադրաբար՝ ափիոնի հումք), որն ունեցել է մոտ մոտ 2 գրամ քաշ: Հայտնաբերված նյութը սահմանված կարգով փոխանցվել է ոստիկանութ...
17 / Հոկտեմբեր / 2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը եւ կոչ արել նրանց հասնել իրավիճակի խաղաղ կարգավորմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքերով, համաշխարհային կազմակերպության ղեկավարը «ողջունում է Ժնեւում տեղի ունեցած գագաթնաժողովը»: «Նա ոգևորված է, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու եւ շփման գ...
17 / Հոկտեմբեր / 2017
Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
  Հոկտեմբերի 16-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 7 տեղով և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, Բրազիլիան երկրորդն է, Պորտուգալիան՝ երրորդը: 1. Գերմանիա – 1631 միավոր2. Բրազիլիա - 16193. Պորտուգալիա - 14464. Արգենտինա - 14455. Բելգիա - 13336. Լեհաստան - 13237. Ֆրանսիա - 12268. Իսպանիա - 12189. Չիլի - 117310. Պերու – 1160 30. Ուկրաինա – 81865. Ռուսաստան - 56376. Ուզբեկստան – 47080. Էստոնի...
16 / Հոկտեմբեր / 2017
Հայաստանում Ֆրանսիական համալսարանը հերքում է
  Hayastan24.com-ի խմբագրությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնից  նամակ է ստացել՝ «Համալսարանում ուսանողներից կողմնակի գումար են կորզում» վերնագրի ներքո լույս տեսած հոդվածի վերաբերյալ:  Նամակում ասվում է. «Մեր համալսարանում ուսանողներն իրենց գնահատականները ստանում են միայն քննությունների միջոցով: Համալսարանն ունի ընդամենը 4 ֆակուլտետ՝ իրավաբանական, մարքեթինգի, կառավարման և ֆինանսների, իսկ 2018 թվականի սեպտեմբերից համալսարա...
16 / Հոկտեմբեր / 2017
ԱԻՆ. Հայաստանում փոթորիկ է սպասվում
  Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով կարող են վնասվել ծառեր և շենքերի տանիքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ քաղաքացիներին կոչ անելով պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում: Հայաստանի տարածքում հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 17-ի գիշերը՝ Սյունիքում և ...
15 / Հոկտեմբեր / 2017
Ինչու են դադարեցվել Հայաստան-Էրբիլ չվերթները
  Ըստ լրատվամիջոցների՝ ժամանակավորապես դադարեցվել են Հայաստանից դեպի Քրդստանի մայրաքաղաք էրբիլ իրականացվող ուղիղ չվերթները:«Հայաստան24»-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ չվերթները դադարեցվել են սեպտեմբերի 29-ից մինչև դեկտեմբեր ամիսը։ «Վերսկսումը կախված է որոշման մեջ փոփոխություն կատարելուց։ Իսկ պատճառները դադարեցման Բաղդադի և Էրբիլի հետ են կապված»,-ասաց մամուլի խոսնակը։ Այն դիտարկմանը, թե երբ...
13 / Հոկտեմբեր / 2017
17 մլն դոլար ֆինանսավորում՝ Հայաստանին
  Այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ն նշում են Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության 25-ամյակը։ Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրեզերն ասաց, որ «ընթացիկ տարվա համար Հայաստանը ԱՄՆ կողմից ստանալու է 17 միլիոն դոլար ֆինանսավորում՝ երկրում իրենց ծրագրերի իրականացման համար»։ «Մեր նպատակը երբեւէ չի եղել այն, որն ՄԶԳ-ն Հայաստանում մշտապես լինի, այլ փորձ է արվել օգնել ձեւավորել կարողություններ, մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ ...
12 / Հոկտեմբեր / 2017
Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի նոր վարկ
  Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար: Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում: Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետո...
12 / Հոկտեմբեր / 2017
ՊԵԿ. Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն
  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ հոկտեմբերի 9-ից 10-ը Թեհրան կատարած այցի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Մասուդ Կարբասյանի, ինչպես նաեւ մաքսային ծառայության ղեկավար Ֆուրուդ Ազգարիի հետ: ՊԵԿ-ից  հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծ...
11 / Հոկտեմբեր / 2017
Սվիտալսկի. ԵՄ–ն 15.2 մլն եվրո կտրամադրի Հայաստանին
  Այսօր՝ հոկտեմբերի 11–ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում սոցիալական ձեռնարկության բացման միջոցառման ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը 15.2 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրի զբաղվածության քաղաքականության, միջին մասնագիտական կրթության եւ մասնագիտական ուսուցման բարեփոխումնեի համար Ծրագրի հիմնական իրականացողներն են Հայաստանի կրթության եւ գիտության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ Գյուղա...
11 / Հոկտեմբեր / 2017
Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Ալի Լարիջանիի հետ
  Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանը նախ փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ջերմագին ողջույնները և ավելացրել, որ Հայաստանը մշտապես կարևորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ալի Լարիջանին անհրաժեշտ է...
10 / Հոկտեմբեր / 2017
Մարկոս Պիզելի. Հարցազրույցի ընթացքում իմ ասածներն աղավաղվել են (տեսանյութ)
  Հոկտեմբերի 8-ին՝ Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին խառը գոտում հարզազրույց էր տվել www.vivaronews.am կայքին, որում անդրադարձել էր այս շրջափուլում հավաքականի ելույթներին: Ցավոք, լրատվամիջոցի ներկայացուցիչները, սխալ էին հասկացել Մարկոսի՝ հայերենով հնչեցրած մտքերը՝ հարցազրույցը վերնագրելով «Մարկոս Պիզելի. «Այս ամենի մեղավորը Ռուբեն Հայրապետյանն է»»: Հետագայում, www.vivaronews.am-ը, հասկանալով, որ թյուրըմբռ...
9 / Հոկտեմբեր / 2017
Մարկոս Պիզելի. Մեղավորը ֆեդերացիայի նախագահն է... (տեսանյութ)
  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլում Ղազախստանի հետ հանդիպումից (1:1) հետո «Վիվառոնյուզ»-ի հետ զրույցում չի թաքցրել իր դժգոհությունը թիմի խաղից ու նշել ստեղծված իրավիճակի պատասխանատուներին: «Շատ վատ է, շատ վատ: Այլևս չենք կարող խաբել: Ֆեդերացիայի նախագահն է մեղավոր, Սուքիասյանն է մեղավոր՝ ով սկսեց այս ցիկլը: Ֆուտբոլիստն էլ է մեղավոր: Չի կարելի ասել, որ Մխիթարյանն է մեղավոր, մարզիչն է մեղավոր: Բոլորս մեղավոր ենք»:  
9 / Հոկտեմբեր / 2017
Արթուր Պետրոսյան. Հաստատ փոփոխություններ կլինեն
  Հոկտեմբերի 7-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: - Ի՞նչ վնասվածք է ստացել Դավիթ Մանոյանը և ինչպիսի՞ վիճակում են հավաքականի հետ Ղազախստան ժամանած Մարկոս Պիզելլին և Գագիկ Դաղբաշյանը: - Մանոյանը, իրոք, վնասվածք է ստացել, վաղը կմեկնի Կիպրոս, և պարզ կդառնա վնասվածքի լրջությունը, իսկ ինչ վերաբերում է Մարկոսին և Դաղբաշյանին, նրանք ...
8 / Հոկտեմբեր / 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Աստանա (ֆոտոշարք)
  Հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 13:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Մեր թիմը հանգրվանել է Աստանայի «Ռից Կառլտոն» հյուրանոցում: Հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00)՝ «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 20:30-ին (Երևանի ...
7 / Հոկտեմբեր / 2017
Հայաստան 24-ի ֆոտոշարքը Ստոկհոլմից. Օր 2
Լուսանկարները՝ Աստղիկ Կիրակոսյանի
6 / Հոկտեմբեր / 2017
ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը ամոթալի պարտություն կրեց (տեսանյութ)
  2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հերթական խայտառակ պարտությունը կրեց, այս անգամ լեհերին՝ 1:6: Լեհերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը գոլերի քանակը դարձնելով 50-ի, դարձավ Լեհաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Մեր հավաքականը 6 միավորով շարունակում է մնալ նախավերջին տեղում, իսկ լեհերը վաստակեցին 22 միավոր, և եթե այսօ...
5 / Հոկտեմբեր / 2017
ԱԱ-2018. Հայաստան-Լեհաստան. ուղիղ միացում
  2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունում է Լեհաստանին ընտրանուն: Թիմերի մեկնարկային կազմերը. Հայաստան. Գրիգոր Մելիքսեթյան, Արտակ Եդիգարյան, Տարոն Ոսկանյան, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Ռուսլան Կորյան, Գեղամ Ղադիմյան, Տիգրան Բարսեղյան Լեհաստան. Շչեսնի, Բերեշինսկի, Պրզդան, Գլիկ, Պիշչեկ, Լինետի, Կրիհովյակ, Զելինսկի, Գրոսիցկ...
5 / Հոկտեմբեր / 2017
Հենրիխ Մխիթարյան. Խաղալու ենք մեր ազգի համար
  Հոկտեմբերի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը. -Ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք ժամանել հավաքական և ինչպե՞ս եք պատրաստվում վաղվա խաղին: -Միշտ էլ հավաքական ժամանում եմ շատ բարձր տրամադրությամբ: Պատրաստվել ենք հնարավորինս լավ, կարծում եմ դա վաղը կզգացվի: Հուսամ ամեն ինչ կստացվի, կխաղանք այնպես, որպեսզի խուսափենք անցած խաղերի սխալներ...
5 / Հոկտեմբեր / 2017
Ուշագրավ փաստ Հայաստան-Լեհաստան հանդիպմանն ընդառաջ (տեսանյութ)
  Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Հայաստան-Լեհաստան ընտրական հանդիպումը: Ուշագրավ է, որ Լեհաստանի հավաքականը երբեք չի հաղթել Հայաստանի հավաքականին Երևանում: 2001 թ. հունիսի 6-ին Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի գոլն օգնեց մեր թիմին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը Լեհաստանի հավաքականի հետ:
4 / Հոկտեմբեր / 2017
Արթուր Ոսկանյան. Պետք է կարողանանք ավելի արագ գործել (տեսանյութ)
  Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան Մ-21-Ջիբրալթար Մ-21 հանդիպումից հետո (1:0), կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետխաղային մամուլի ասուլիսը: -Մեր հավաքականն ուներ խաղից գոլ խփելու լավ հնարավորություններ, բայց կարծես թե ստանդարտ իրավիճակներն ավելի լավ էր օգտագործում։ Ո՞րն է գոլային պահերը չիրացնելու պատճառը։ - Ճիշտ եք նկատել, որ խաղային իրավիճակներից չկարողացանք գոլ խփել, և ստանդարտներն ավելի վտանգավոր էին։ Ինձ թվում է`ավելի շատ ֆուտբոլ...
3 / Հոկտեմբեր / 2017
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 6-ին կայցելեն Հայաստան
  Հոկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան: Ադրբեջան կուղևորվեն հոկտեմբերի 7-ին, Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է ադրբեջանական APA-ն: «Համանախագահները կգան տարածաշրջան՝ քննարկելու նախագահների հանդիպումը: Նյու Յորքում միջնորդներն առաջարկել են վարել առարկայական, խելամիտ բանակցություններ:  Նրանք առաջարկել են վարել խելամիտ բանակցություններ նախագահների հանդիպումից հետո և մեռած կետից շարժել կարգավորման գործը...
3 / Հոկտեմբեր / 2017
«Ռոսբալտ». Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որսան պահը և լուծեն ԼՂ խնդիրը
  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստում են երկու երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, գրում է Իրինա Ջորբենաձեն rosbalt.ru-ում: Սպասվում է, որ հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցին կհաջորդի նախագահների հանդիպումը: Այն իր պաշտոնական ներկայացուցչի միջոցով «օրհնել» է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը...
3 / Հոկտեմբեր / 2017
Սարգսյանը և Հանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
  Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետորեն և դինամիկ զարգանում է, ինչի գործնական արտահայտություններից է նաև Եվրամիության օժանդակությամբ նախօրեին բացված Բավրայի նորակառույց սահմանային անցակետը: ԵՄ հանձնակատարի հավաստմամբ, մասնագիտացված ծառայության՝ Սահմանային և առափնյա հսկո...
3 / Հոկտեմբեր / 2017
Արթուր Պետրոսյանը մամուլի ասուլիս կտա
  Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի տնային վերջին հանդիպումը` հյուրընկալելով Լեհաստանի հավաքականին: Արդեն հայտնի է երկու հանդիպումներից առաջ թիմերի գլխավոր մարզիչների ասուլիսների և նախախաղային մարզումների ժամանակացույցը. Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկայի նախախաղային մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 4՝ ժամը 15:30 «Ռեդիսոն Բլյու» հյուրանոց: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նա...
3 / Հոկտեմբեր / 2017

Լրահոս
Ամենադիտված