#ՊՆ

Չարաշահումներ ՊՆ-ում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի
  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ-ի կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում չարաշահումների մի շարք դեպքեր, պարզվել դրանց մեխանիզմը։ 5 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախնական քննությամբ փաս...
15 / Նոյեմբեր / 2017
Զաքարյան. Հանվում է տարկետումը, ներմուծվում է նպատակային ուսումը
  ԱԺ նիստում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը  2-րդ ընթերցմամբ ներկայացրեց «Զինծառայության և զինվորի կարգավիճակի մասին» աղմկահարույց նախագիծը: Նա  հաստատեց, որ հանվում է տարկետումը, փոխարենը ներմուծվում է նպատակային, ինտեգրացված ուսումը, ըստ որի՝ ՊՆ հետ ուսանողը պայմանագիր կկնքի 3 տարի ժամկետով և կծառայի ՊՆ կողմից նշված վայրում ու պայմաններում. «Մենք ելնում ենք սոցիալական արդարության եւ զինվորական ծառայության հավասարության հիմունքներից&raq...
14 / Նոյեմբեր / 2017
ԱԺ հանձնաժողովը գիշերով թաքուն հավանություն տվեց աղմկահարույց օրինագծերին (տեսանյութեր)
  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը նոյեմբերի 10-ին ժամը 21:00-ին այդուհանդերձ, տեղի ունեցավ: Նիստում դրական եզրակացություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճահարույց նախագծին: Նախագծով առաջարկվում է՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ, դիպլոմ...
11 / Նոյեմբեր / 2017
Հայկական զորախումբը կշարունակի մնալ Աֆղանստանում
  Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները կ...
10 / Նոյեմբեր / 2017
ՊՆ-ն հաշմանդամ զինծառայողների համար բնակարանների ձեռքբերման մրցույթ է հայտարարել
  Երևան քաղաքում որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության 1-ին խմբի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց բնակարաններով ապահովելու նպատակով` ՀՀ պաշտպանության նախարարության կողմից էլեկտրոնային գնումների եղանակով հայտարարվել են կառուցված և կառուցվելիք մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների ձեռքբերման մրցույթներ...
5 / Նոյեմբեր / 2017
ՊՆ-ից հրաժարվում են մեկնաբանել Բագրատյանի հայտարարությունը
  Ադրբեջանական haqqin.az-ը նախորդ օրը հրապարակում էր տեղադրել, որտեղ նշվում էր, որ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրադտյանը Լեհաստանի Կրինից քաղաքում անցկացվող տնտեսական ֆորումի ժամանակ ադրբեջականակ նշված կայքի լրագրողին ասել է, որ Հայաստանը միջուկային զենք ունի, այն էլ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներից։ Կայքը նշում է, որ Բագրատյանը կարծում է, որ միջուկային զենքն Ադրբեջանի և Թուրքիայի համար խանգարող հանգամանք է։ «Այո, մենք ունենք միջուկային զենք, և ես անկեղծորեն եմ ասու...
6 / Սեպտեմբեր / 2017
Զորամասում մեծամասշտաբ ծառահատումներ են (լուսանկար)
  «Հայաստան 24»-ի տեղեկություններով Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Վարդենիսի N զորամասում մեծամասշտաբ ծառահատում է կատարվում: Նշենք, որ զորամասը գտնվում է Վարդենիսի նախկին առողջարաններից մեկի տարածքում, որը համարվում էր հանրապետության գեղատեսիլ վայրերից մեկը: Այսօր մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ Սևան Ազգային պարկից և Պաշտպանության նախարարության պատասխանատուներից: Մեր տեղեկություններով բնապահպանության դաշնակցական նախարարի և Պաշտպանության հանրապետական նա...
30 / Օգոստոս / 2017
Զորակոչի հարցերով քաղաքացիները կարող են դիմել ՊՆ հանձնաժքղովին
  2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրու...
20 / Հունիս / 2017
Մովսես Հակոբյան. Կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից զերծ մնալու համար
  Մայիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը ներգրավված էին բանակային զորամիավորումների, Երևանի և Գյումրիի կայազորի հրամկազմերի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են զինծառայողների զգոնության բարձ...
23 / Մայիս / 2017
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են հրամանատարական հավաքներ
  ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 2-ին մեկնարկել են զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները: Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն անցկացվող հավաքների նպատակն է ամրապնդել և կատարելագործել սպաների ունակությունները զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ուղղությամբ, կատարելագործել նրանց տեսական մասնագիտական գիտելիքների և գործնական վարժվածության մակարդակը մարտական պատրաստության գործընթացում առաջավոր փորձի ներդրման ուղղությամբ, մարտավարամասնագի...
2 / Մայիս / 2017
ՊՆ ելույթը Մոսկվայում
  Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությանը, անձամբ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին՝ հրավերի և այս համաժողովի հրաշալի կազմակերպման համար։ Երկխոսությունը, պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը հենց այն մեխանիզմն է, որի միջոցով պետք է իրագործվի ս...
28 / Ապրիլ / 2017
ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Միջազգային անվտանգության համաժողովին
    ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։ Ավանդական դարձած համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը և լարվածության աճը Կորեական թերակղզում։ Առանձին հարթակներում քննարկվում են նաև Մերձավոր Արևելքում ծայրահեղականության և ահաբեկչության աճը, տեղեկատվական անվտա...
27 / Ապրիլ / 2017
Սոնա Ղարիբյանը` պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական
   ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնում է նշանակվել Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը: Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը ծնվել է 1969թ., օգոստոսի 13–ին Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ: 1995-1998թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ: 1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ: 2008-2014թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների...
26 / Ապրիլ / 2017
ՀՔԾ է ուղարկվել ՊՆ աշխատակցի` շորթում կատարելու դեպքի առթիվ քրգործը
  Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, 03.02.2017թ.-ին Երևանի բնակչուհի Ս. Վ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ նախկին ընկերը` ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից Հ. Ե.-ն իրենից կատարել է առանձնապես խոշոր չափերի շորթում` իր պատիվն ու արժանապատվությունն...
21 / Ապրիլ / 2017
Ստորագրվել է Հայաստանի և Չինաստանի ՊՆ-ների 2017-ի համագործակցության ծրագիրը
Ապրիլի 11-ից 14-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ Գուան Յուֆեյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պե...
14 / Ապրիլ / 2017
Հարուցվել է քրգործ` ՊՆ-ին վառելիք մատակարարելու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստով
   2016 թվականին ՀՀ ՊՆ-ի և N ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2016թ. 3-րդ եռամսյակում ՀՀ ՊՆ-ին ջեռուցման նպատակով կաթսայատներում այրելու համար նախատեսված 450 տոննա ածուխ ապրանքատեսակ մատակարարել: Պայմանագիրը կնքելուց հետո ՍՊ ընկերության կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով պայմանագիրը լուծվել է, նշված ընկերության նկատմամբ հաշվարկվել է տույժ և տուգանք: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպա...
13 / Ապրիլ / 2017
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունն ամփոփել է 2016-ի ուսումնական տարվա արդյունքները
  Մարտի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության 2016 թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը: Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայությունն ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրները: Բուժծառայության գնդապետն առանձնահատուկ շեշտել է ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում ռազմական ...
14 / Մարտ / 2017
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցչին
  Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին, հաղորդում են ՀՀ ՊՆ-ից: Նախարարը Հայաստանի աջակցությունն է հայտնել ավստրիական նախագահության հռչակած առաջնահերթություններին` ուղղված հակամարտությունների կարգավորմանը, լարվածության թուլացմանն ու փոխվստահության մթնոլորտի վերականգմանը։ Ներկայացնելով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող մտահոգիչ իրավիճակը՝ Վիգեն Սարգսյանը կարևորել ...
23 / Փետրվար / 2017
ՊՆ. Զինգրքույկներում գրառումների անհամապատասխանության դեպքում դիմել «Թեժ գիծ»
  ՀՀ պաշտպանության նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրվում են «Թեժ գծով» ստացված՝ զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ ահազանգերը: Խնդիրը հանրային հնչեղություն է ստացել, հատկապես՝ հանրապետության բուհերում ուսման վարձի մասնակի փոխհատուցման արտոնությունից օգտվողների շրջանակը պարզելու առումով: Ձեռնարկվում են ...
4 / Փետրվար / 2017
ՊՆ-ում քննարկվել են անվտանգության բնագավառում ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է Երևանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթ...
18 / Հունվար / 2017
ՀՀ ՊՆ. ՀՀ ԶՈՒ տրամադրության տակ առկա են ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու մասին անհերքելի ապացույցներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշում այսօր ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է. «Այսօր առավոտյան ձեռնարկած սադրանքից հետո ադրբեջանական կողմը, ժամեր շարունակ լռություն պահպանելուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում, իրեն բնորոշ անհեթեթ ոճով փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա:Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա...
29 / Դեկտեմբեր / 2016

Լրահոս
Ամենադիտված