#Ռեպլիկ

Դաշնակները հասան մանկապարտեզներին
  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանձնարարական էր իջեցրել մարզպետներին՝ 50 տոկոսով կրճատել մարզային մանկապարտեզների քանակը: Այ, անմիջապես զգացվում է, որ գործ ունենք դաշնակ պաշտոնյայի հետ: Որպես Սերժ Սարգսյանի մանկլավիկներ, ամեն քայլափոխին դաշնակները հայտարարում են, որ երկիրը զարգանում է, կյանքը բարելավում է, Սերժ Սարգսյանը իմաստուն արտաքին ու ներքին քաղաքականություն է իրականացնում: Բայց՝ մանկապարտեզների թիվը կրճատում են: Որ պատճառը հարցնես, կյանքում չեն ասի, ո...
18 / Նոյեմբեր / 2017
Հռոմի պապը խորհուրդ պիտի հարցներ Կճոյանից (տեսանյութ)
  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրաժարվել է իրեն նվիրած՝ 200 հազար եվրո արժողությամբ Lamborghini Huracan մեքենայից, որոշել է վաճառել այն և ստացված գումարները բարեգործության հատկացնել: Ո՜նց է զգացվում, որ Հռոմի Պապը կյանքից ետ է մնացել: Շատ միամիտ մարդ է: Գոնե մի հատ խորհուրդ հարցներ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսոկոպոս Կճոյանից: Մեր Տեր հայրը հաստատ Հռոմի պապին խորհուրդ կտար ոչ միայն Lamborghini-ն վերցնել, այլ նաև՝ դրանով գնար գործի, հարսանյաց արարողություններին վարձով տար, նորապսակներ...
17 / Նոյեմբեր / 2017
Կարեն Ավագյանին վախեցրել է ուսանողական շարժումը
  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե թե ինչո՞ւ, որպես պատգամավոր, չի հանդիպում ուսանողների հետ, պատասխանել է. «Կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ Ես պատգամավոր եմ և իմ գործունեությանը հստակ եմ տիրապետում»: Հիմա հասկանում ե՞ք, թե ինչու է ժամանակին Կարեն Ավագյանը բանակում ծառայությունից խուսափել, կամ՝ ժողովրդական լեզվով ասած, փախել: Եթե մ...
15 / Նոյեմբեր / 2017
Շարմազանովը տեղ-տեղ հիշել է Տեր-Պետրոսյանին
  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատություններում քաղաքական ենթատեքստ կա, ասել է. «Ինչպես մեր հարգաժան առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն էր ասում ու շատ ճիշտ էր ասում, ընդդիմությունը քննադատելու համար է, իշխանությունը նրա համար է, որպեսզի պատասխանի այդ քննադատություններին: Երբ անձրև է գալիս, ընդդիմությունն ասում է` իշխանությունն է մեղավոր, երբ արև է լինում, ընդդիմությունն ասում է` սա իմ շնորհն...
15 / Նոյեմբեր / 2017
Ափսոս, Սերժ Սարգսյանը հյուրեր ունի
  «Առինջ մոլ», «Մալաթիա» և մի քանի այլ առևտրի կենտրոնի աշխատակիցները Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նոր կարգավորումների։ Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը այն հարցին, թե ինչ գործողությունների են դիմելու, կգնան, օրինակ, նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա անելու, ասել է «Նախագահն ընենց մարդ ա, ես իրան շատ եմ հարգում, շատ սկզբունքային մարդ ա, հ...
14 / Նոյեմբեր / 2017
Մասնագիտությունը՝ քամելեոն
  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին տեսնում է քաղաքական գործընթացների գագաթնակետին 2018-ի ապրիլից հետո էլ. «Ես տեսնում եմ միայն Սերժ Սարգսյանին. կա քաշային կատեգորիաների խնդիր: Ես տեսնում եմ այն վարչապետին, որ պետք է պատասխան տա և՛ տնտեսության զարգացման համար, և՛ միջպետական հարաբերությունների, և՛ անվտանգության համար»,- ասել Խոսրով Հարությունյանը: Մենք կարիք չունենք փորփրել Խոսրով Հարությունյանի անցյալը, որպ...
14 / Նոյեմբեր / 2017
Կարծես թե պարզվեց, թե ում շուրթերն են նման Քիմ Քարդաշյանի շուրթերին
  ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինվորական կոմիսարին ուղարկված գրության մեջ պահանջել էր հիմնավորել, թե ինչ հիմքով է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանին 1993 թվականի զորակոչից տարկետում ստացել: Պատասխան գրության մեջ ՀՀ զինկոմը հայտնել է, որ այդ փաստաթղթերը ոչնչացվել են»: Երբ Վիգեն Սարգսյանին մեղադրում են բանակում չծառայելու մեջ, մի հիստերիա է բարձրանում, թե բա մարդը օրինական հիմքերով է տարկետում ստացել, նա արել, սա արել: Ասում են՝ տարկետման հիմքերը...
13 / Նոյեմբեր / 2017
Շարմազանովը առողջական խնդիրներ ունի. ամոթ շահարկողներին
  ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը News.am-ի հետ զրույցում հայտարարել է. «Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որ որևէ օլիգարխի, պաշտոնյայի որդի չխուսափի ծառայությունից»: Միևնույն ժամանակ Շարմազանովը սրտնեղել է, որ սրտնեղել է, որ իրեն խառնել են բանակից խուսափած պաշտոնյաների «աջափ-սանդալի» մեջ՝ հայտնելով, որ ինքը ծառայությունից ազատվել է օրենքով սահմանված կարգով՝ առողջական խնդրի պատճառով: Հավատում ենք: Այո, միշտ էլ զգացել ենք, որ Շարմազանովը հիվանդ է: Բոլորդ է...
13 / Նոյեմբեր / 2017
Խորհուրդ «յոնջայից». սոված մեռեք, մաքուր քայլեք
  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր հայտարարել է. «Թեև մարդկանց եկամուտները չեն ավելացել, բայց նա մաքուր փողոցով է քայլում, մաքուր ջուր է խմում»: Չգիտենք, ինչ ծխախոտի ազդեցության տակ է այսպիսի աշխարհացունց միտք հայտնել սույն դաշնակ նախարարը, բայց որ ազդեցության տակ միայն կարելի է նման բան ասել, դա փաստ է: Հատուկ նախարարի համար ասենք, որ՝ օրինակ, Հյուսիսային Կորեայում մարդկանց եկամուտները չեն ավելանում, տեղ-տեղ սովամահ են լինում, փոխարենը քայլում...
11 / Նոյեմբեր / 2017
Ցինիկները՝ ցինիզմի մասին
  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախի ճանաչման խնդրին, ասել է. «Մենք արդար ենք, բայց այդ արդարությունը պետք է պարբերաբար ապացուցել և հիմնավորել: Չի կարելի մտածել, որ աշխարհը մեր խնդրի մասին գիտի ամբողջությամբ: Աշխարհն ունի իր սեփական, բազմաթիվ գլխացավերը, աշխարհում փոխվում են հարց լուծողների սերունդները, աշխարհը դարձել է ավելի ցինիկ»: Երբ աշխարհի ցինիզմից խոսում է Արմեն Աշոտյանը, ուրեմն այս աշխարհն իսկապես ավելի ցինիկ է դարձե...
10 / Նոյեմբեր / 2017
Մենք խորհրդարանի վերածելու կրկես չունենք
  ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ «Ազգի» հետ զրույցում ասել է. «Այս Ազգային ժողովում շատ քիչ քաղաքական գործիչներ կան: Կան քաղաքական գործունեությամբ զբաղվողներ, բայց քաղաքական գործիչները շատ քիչ են: Մինչդեռ` որքան քաղաքական գործիչները շատ լինեն Ազգային ժողովում, այնքան հիմնական օրենքները որակյալ»: Գալուստ Սահակյանի այս խոսքերը ընթերցելուց հետո մի երկու րոպե մնացել էինք պապանձված: Մարդու հավատ չի գալիս, որ հատկապես Գալուստ Սահակյանն է խոսում խորհրդար...
10 / Նոյեմբեր / 2017
Հայաստանից սրա նմանների պատճառով են փախչում
  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ մարդիկ շարունակում են անվերադարձ լքել Հայաստանը սոցիալական վատ վիճակից ելնելով. «Համամիտ չեմ, որ արտագաղթը պետք է կապենք տնտեսական վատ վիճակի հետ: Հիմա դրսում հնարավոր է մեծ եկամուտ ստեղծել, ավելի բարեկեցիկ, ավելի լավ ապրել դրա համար էլ մարդիկ գնում են»,- ասել է նա: Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ: Մի վայրկյան անգամ կարելի է չկասկածել, որ եթե սույն երիտհանրապետականը գեթ մի ամիս 55 ...
9 / Նոյեմբեր / 2017
Բա որ «վոժդը» հրամայի գետը քցվե՞լ
  ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը՝ Lragir.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե մինչև ապրիլ հնարավո՞ր է ՀՀԿ-ի ներսում վաչապետի թեկնածուի հարցում մրցակցություն լինի Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև, ասել է. «Մեր կուսակցության միակ առաջնորդը Սերժ Սարգսյանն է։ Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանի, և Էդուարդ Շարմազանովի, և Տարոն Մարգարյանի, և Ռուբեն Թադևոսյանի, և Գալուստ Սահակյանի, և բոլոր հանրապետականների առաջնորդն է։ Հանրապետականներիս համար Սերժ Սարգսյանն ա...
8 / Նոյեմբեր / 2017
Օրենքներ՝ Լուսոյի, Արևիկի ու Աստղիկի մասին
  Այսօր Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ է ստորագրել, որոնց թվում են. «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը, «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան, «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկ...
8 / Նոյեմբեր / 2017
Ով է, էլի, խոսում, տարկետման իրավունքի դեմ
  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը՝ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր սկսված ուսանողների բողոքի ցույցին, ասել է, որ տարկետման համակարգում փոփոխությունները չեն սահմանափակում սովորողի ցանկությունները, կրթության և գիտության նկատմամբ հակումները: Պատգամավորը նշել է, որ ինքն իր դիսերտացիան, օրինակ, պաշտպանել է 2002 թվականին, մինչդեռ ԲՈՒՀ-ն ավարտել է 1985 թվականին: Նախ, մեկը հարցներ, թե դու որտեղի՞ց գիտես, այս փոփոխո...
7 / Նոյեմբեր / 2017
Հիմա էլ տարեց մարդկանց են «սպիսատ» անում
  ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր հայտարարել է, որ թոշակառու աշխատակիցները կհեռացվեն առողջապահական համակարգից: Այն հարցին, թե ինչպե՞ս է համատեղվելու թոշակառու բժիշկների աշխատանքից ազատումը վարչապետի առաջ քաշած «ակտիվ ծերացման» թեզի հետ, որ տարեցներին աշխատաշուկայում պետք է ներգրավեն, Լ.Ալթունյանը տարակուսեց` ի՞նչ է նշանակում՝ ակտիվ ծերացում. «Ակտիվ ծերացնում են կոնյակը»: Այստեղ երկու տարբերակ կա. կամ առողջապահության նախարարը վարչապետի ասածները բանի...
6 / Նոյեմբեր / 2017
Հայաստանը դատարկվում է, բայց Հրանուշ Հակոբյանին դա չի հետաքրքրում
  Սփյուռքի նախարարությունը հայրենադարձության ծրագիր մշակում, որպեսզի սփյուռքից հայերը գան Հայաստան և այստեղ ապրեն: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ արդեն քանի տարի, Հայաստանից մեկնածների թիվը զգալիորեն գերազանցում է վերադարձողների թվին, ասել է. «Միևնույն է՝ կան նաև հայրենադարձներ»: Դե ինչ, շնորհակալ պետք է լինեն Հրանուշ Հակոբյանին, որ այսպիսի լավատեսություն է ներշնչում մեզ, թե բա կան նաև հայրենադարձներ: Պարզագույն թվաբանություն անենք. Հայաստ...
4 / Նոյեմբեր / 2017
Թե ինչպես պաշտոնյաների երեք զավակների տարան առաջնագիծ
  ՀՀ ԱԻՆ նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը այսօր խորհրդարանում անդրադառնալով հարցին, թե պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունը լուծո՞ւմ է արդարության հարցը, ասել է, որ եթե պաշտոնյաների տղաները առողջ լինեն, կգնան առաջնագիծ: Իսկ երբ ասել է, թե առաջնագծում այսօր էլ կան պաշտոնյաների երեխաներ, լրագրողները խնդրել են անուններ տալ, սակայն նախարարը հրաժարվել է: Սա լրիվ «սուտլիկ որսկանի» պատմությունն է: Պաշտոնյաների երեք զավակ կային, երկուսը հիվանդ էին, էն մնի ան...
3 / Նոյեմբեր / 2017
Հիմա էլ որոշել են Հայաստանին «ծնեցնեն»
  ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անհամաձայնություն է հայտնել Սերժ Սարգսյանի հետ, թե 2040 թվականին բնակչության թիվը պետք է հասցնել 4 միլիոնի: «Այնքան էլ համաձայն չեմ հանրապետության նախագահի այն զգույշ նշաձողին, որ 2040 թվականին պետք է հասնել բնակչության շուրջ 4 միլիոն թվի: Պետք է խնդիր դնել 5-6 միլիոնի, և կարծում եմ՝ լրիվ իրատեսական է այդ խնդիրը լուծել ծնելիության բարձրացման և ներգաղթի միջոցով»: Եթե հիշում եք, 2017թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից առաջ, ...
30 / Հոկտեմբեր / 2017
Հայր և որդի. մեկ-մեկ էլ թող ծեծեն
  ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի քննարկումների ժամանակ անդրադառնալով այն հարցին, որ եթե կան ընտանիքներ, որտեղ երխաները, կանայք կամ տղամարդիկ բռնության են ենթարկվում, նրանց օրենքով պաշտպանվելու հնարավարություն չընձեռե՞լ, արձագանքել է. «Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել, չեմ ասում՝ սպանեն»: Հա, հեչ, ի՞նչ է եղել որ: Վարդան Ղուկասյանի կենսագրությունը որ կա...
30 / Հոկտեմբեր / 2017
Բացատրենք, թե ինչու Շարմազանովը չի ծառայել բանակում
  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով իր՝ բանակում չծառայելու մասին հայտարարություններին «Էդ ի՞նչ՝ է միայն պետական պաշտոնյանե՞րը չեն ծառայել, ինչի չկա՞ն մարդիկ ընդդիմության դաշտում, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ծառայել։ Բերեք հստակ տարբերակենք՝ դասալքությունը և չծառայելը: Ես տարկետման իրավունքից չի օգտվել երբևիցե, քանի որ ընդունվել եմ ասպիրանտուրա, որպես հայցորդ ...
26 / Հոկտեմբեր / 2017
Խոսրով Հարությունյանին շատ են ապտակել
  ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին նոր օրինագծին, ասել է, որ բռնությունը հայ ընտանիքին բնորոշ չէ, և ինքը չի հասկանում այս աղմուկը. «Մենք ապտակով ենք խրատվել, ով ասաց, որ դա վատ է, եթե սրա մասին ենք խոսում՝ շինծու է»: Չգիտենք, ով՝ ոնց, բայց Խոսրով Հարությունյանին, ինչպես երևում է, ամբողջ կյանքում ապտակով են խրատել: Իր դեպքում դա իսկապես վատ չի, բայց՝ ցավոք սրտի, նրա գործունեությ...
19 / Հոկտեմբեր / 2017
Սրանցը ցեղական է
  Երևանի քաղաքապետարանում ավագանու հերթական նիստի «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամները ՀՀԿ-ի ավագանու անդամ Լևոն Իգիթյանից հարգալից վերաբերմունք՝ շեշտելով, որ իրենք կին են, ինչին Լևոն Իգիթյանը պատասխանել է. «Ասում են՝ կնոջը վիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»: Ասում է՝ մարդ կա, մարդ է, մարդ էլ կա՝ գլխարկը հանում ես՝ տակը մարդ չկա: Լևոն Իգիթյանը թեպետ խոսում է, հաց է ուտում, քծնում է, լիզում է, քնում է, բայց տակը մարդ չկա: Չգիտենք, թե որ պահից է Լևոն Իգիթյանը դադ...
12 / Հոկտեմբեր / 2017
Այս տղան դեռ շատ հեռու կգնա
  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ձգտում է ժողովրդավարության, ասել է. «Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ն ժողովրդավարակա՞ն երկիր է, այնտեղի բնակչությունը համարում է, որ ոչ։ Բոլորի հետ էլ շփվում ենք, ԱՄՆ-ից շատ մարդիկ գալիս են և ասում, որ այդ ժողովրդավարությունը ֆիկցիա է, չկա նման բան։ Մենք Հայաստանում ավելի շատ իրավունքներ ունենք, քան ԱՄՆ-ում»։ Չէ, սա իսկականից դաշնակ է: Եթե հիշում եք, սա այն նույն պատգամավորն էր, որը դեմ էր կոռո...
9 / Հոկտեմբեր / 2017
Սա ծիծաղելու չափ ողբերգություն է
  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյան՝ armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին սկսված և կանգ չառնող մսի, կարագ գնաճին, ասել է. «Ինձ կարգին քաղաքական հարցեր տվեք, թանկացումն այն է, երբ այդ ապրանքից քիչ է գոյացումը կամ մեղմ ասած, այդ ապրանքը էժան չի վաճառվում»: Հայկական բանահյուսական, ֆոլկլորային ժանրի հերոսներից մեկը Պըլը-Պուղին է: Վերջինիս հետ կապված բազմաթիվ զվարճալի պատմություններ են տարիների ընթացքում հավաքվել և հավաքածուի տեսքով մի շարք ժողովածուն...
7 / Հոկտեմբեր / 2017
«Չոռնի Գագոն» ուրիշ եղբայր չունի՞
  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանին, նախկին նախարար և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբորը, այսօր խորհրդարանում լրագրողները հացրել են վերջին բենզինի, կարագի, մսամթերքի շուկաներում գրանցված թանկացումներից: Պատգամավորը պատասխանել է. «Ես տեղյակ չեմ, ի՞նչ թանկացում: Էսօր իմ հետ գործ չունեք»: Այս պատասխանի մեջ խտացված է այս խորհրդարանի ընդհանուր բարոյական, քաղաքական և մտավոր մակարդակը: Ավելի ցածր մակարդակ հնարավոր չէ պատկերացնել: «Պլենտուզից» էլ ցածր: ...
4 / Հոկտեմբեր / 2017
Քինգ-Քոնգի հարցը՝ խորհրդարանում
  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով խորհրդարանում քննարկվող՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծին, ասել է. «Շիմպանզեներ, օրանգուտաներ և այլ կարգի կապիկներ լինում են ամենուրեք, լինում են այս կամ այն տարածության մեջ: Եվ կախված նրանից, թե մեր վերաբերմունքն ինչպիսին է այդ կենդանիներին, մենք տալիս ենք մեր սեփական ինքնագնահատականը»: Դա նորմալ է, որ Երևան քաղաքի մասին օրենքի նախա...
3 / Հոկտեմբեր / 2017
Ի՞նչ է տեսնում երեխան Հայաստանում և ի՞նչ՝ Հրանուշ Հակոբյանը
  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում, նշել է. «Երբ երեխան սփյուռքից գալիս է, ոտք է դնում հայկական հողին, իր աչքերով տեսնում է Արարատը, ձեռքերը լվանում է Սևանում, իր մոմն է վառում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, խոնարհվում է Ցեղասպանության հուշարձանին. այլևս այս երեխան հայ է մեծանում»: Պատկերացնում ենք, թե ինչ պաթոսով, ինչ դողդողուն ձայնով է այս ամենն ասել Սփյուռքի նախարարը: Բայց այստեղ մի երկու հարց է առաջանում: ...
20 / Սեպտեմբեր / 2017
Արամ Առաջինը Սերժ Սարգսյանին խայտառակեց
  Սերժ Սարգսյանն այսօր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում ելույթ ունենալով, ասել է. «Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար: Փոխվում են նաև մեր քաղաքացիները, քաղաքական և հասարակական կյանքը՝ դառնալով ավելի օրինապաշտ և կազմակերպված»: Սերժ Սարգսյանի այս խոսքերը՝ բացի ցինիզմից, այլ կերպ հնարավոր չէ որակել: Ասում է այն ժամանակ, երբ դեռ չի մարել Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, Լեհաստանի դեսպանատան հենց դ...
18 / Սեպտեմբեր / 2017
Շարմազանովը խոստովանում է, որ հանցանք է գործում ու լավ են անում
  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ճիշտ է համարում, որ Հայաստանի զինված ուժերում զինվորներին ստիպում են աղոթել, ասել է. «Լավ են անում, ճիշտ են անում, իրավունքների խախտում չի։ Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա։ Շատ ճիշտ ա, որ բանակում աղոթքով են սկսում, հըլը պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ պետք է ունենանք մեր հոգեւոր զարթոնքը: Եկեղեցու ժամերը պետք է ավելացվեն»։ Սրանք վերջը Հայաստանում ֆաշիզմը պաշտոնական գաղափարախոսություն են դարձնելու: Արդեն չեն էլ թաքցնում դա: Բանը...
15 / Սեպտեմբեր / 2017

Լրահոս
Ամենադիտված