#Ռուսաստան

Ռուսական ավիաընկերությունները կարող են ներքին թռիչքներ իրականացնել ԵԱՏՄ-ի տարածքում
  Ռուսաստանյան ավիաընկերությունները կարող են ներքին չվերթներ իրականացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տարածքում: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները` հավելելով, որ դա տեղի կունենա 2025 թվականից հետո, երբ ձևավորվի ԵԱՏՄ միասնական տրանսպորտային տարածքը: «Միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության ավիաընկերություն իրավունք է ...
15 / Սեպտեմբեր / 2017
Մոսկվայում ավելի քան 100.000 մարդ է տարհանվել պայթյունների մասին ահազանգերի պատճառով
  Մոսկվայում՝ հնարավոր պայթյունների մասին իրավապահ մարմինների ստացած ահազանգերից հետո, ավելի քան 100.000 մարդ է տարհանվել, հաղորդում է Ինտերֆաքս-ը: գործակալությունը: Ըստ գործակալության՝ ոստիկանությունը ստացել է 65 ահազանգ՝ տարբեր շենքերում պայթուցիկների առկայության վերաբերյալ: Մեծ թվով քաղաքացիներ են տարհանվել շուրջ 70 օբյեկտներից, որոնց թվում են առևտրի կենտրոններ, ուսումնական հաստատություններ, հյուրանոցներ և այլ հասարակական վայրեր: Ահազանգերը սկսվել են սեպտեմբերի 10-ից և բոլորը կեղծ են ...
14 / Սեպտեմբեր / 2017
Էրդողան. Ես և պարոն Պուտինը շատ վճռական ենք այդ հարցում
  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն ռուսական կողմին է հանձնել անհրաժեշտ կանխավճարը՝ Ռուսաստանի Դաշնությունից С-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար,  հայտնում է թուրքական թուրքական Hürriyet-ը: Էրդողանն ասել  է, որ С-400-ի մատակարարման շուրջ համաձայնությունը կողմերն արդեն ստորագրել են, և հայտնել է, որ մնացած գումարը Թուրքիան կվճարի Ռուսաստանի կողմից իրենց տրամադրելիք վարկի միջոցով: «Ես և պարոն Պուտինը շատ վճռական ենք տրամադրված այ...
12 / Սեպտեմբեր / 2017
Վարչապետը և ՌԴ պատվիրակությունը քննարկել են արդյունաբերությանը ուղղված հարցեր
  Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է արդյունաբերության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացումը և ընդգծել, որ դրա համար տեսնում է իրական մեծ հեռանկարներ: «Չնայած նրան, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն և ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռևս թերագնահատված է ռուսական ընկերությունների համար, հատկապ...
8 / Սեպտեմբեր / 2017
Ադրբեջանի և Ռուսաստանի Գլխավոր շտաբի ղեկավարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը
  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 8-ին  Բաքվում ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարած պատվիրակությանը, հաղորդում է ՏԱՍՍ-տ-ը։ Ալիևը հույս է հայտնել, որ երկու երկրները հաջողությամբ կկշարունակեն համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում: Գերասիմովը հանդիպել է նաև իր ադրբեջանցի պաշտոնակից գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովի հետ, քննարկվել է  նաև Լեռնային...
8 / Սեպտեմբեր / 2017
Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի ու Ռուսաստանի զորքի կազմը պատրաստ է
  Ռուսաստանն ու Հայաստանը որոշել են զորքերի կազմը, որոնք գործելու են ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի շրջանակում՝ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում, սեպտեմբերի 5-ին այս մասին հայտնել է ՌԴ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ- լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, փոխանցում է  ՌԻԱ Նովոստի-ն։ «Որոշվել է զորքերի ցանկը, որոնք Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը հատկացնելու են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հ...
6 / Սեպտեմբեր / 2017
Զեկույց․ Եվրոպայում ԱՄՆ ուժերը պատրաստ չեն ռուսական ագրեսիային
  Եվրոպայում ԱՄՆ ուժերը բավականաչափ սպառազինություն ու կազմակերպվածություն չունի Ռուսաստանի ռազմական ագրեսիային դիմակայելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ օդադեսանտային 173-րդ բրիգադի ներքին գործածման համար նախատեսված զեկույցում, գրում է Politico պարբերական-ը։  Փաստաթղթում ասվում է, որ մի շարք թերություններ են բացահայտվել ուկրաինական բանակի հետ վերջին զորավարժությունների ժամանակ։ Մի շարք բրիգադներ չունեն հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են իր առաքելությունն արդյունավետորեն ու վճռո...
4 / Սեպտեմբեր / 2017
Ռ. Կադիրով. Եթե Ռուսաստանը պաշտպանի այդ շայթաններին, ես Ռուսաստանի դեմ եմ (տեսանյութ)
  Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն Instagram-ում ուղիղ հեռարձակման ընթացքում մեկնաբանել է Մյանմայում (Բիրմա) ռոհինջա մահմեդականների զանգվածային սպանությունը, գրում է gazeta.ru-ն: «Եթե անգամ Ռուսաստանը պաշտպանի այն սրիկաներին, որոնք այսօր հանցագործություններ են իրականացնում, ես Ռուսաստանի դիրքորոշման դեմ եմ: Որովհետև ես իմ կարծիքն ու դիրքորոշումն ունեմ»,- ասել է նա:  Նշենք, որ Մյանմայի բանակը սեպտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել, որի համաձայն մեկ շաբաթ առաջ սկսված կ...
4 / Սեպտեմբեր / 2017
ՌԴ ԱԳՆ. Ապօրինի զննումը կհամարվի միջազգային նորմերի խախտում. Բողոքի նոտա
  Վաշինգթոնում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության համալիրում զննում անցկացնելու ամերիկացի իրավապահների պահանջի կապակցությամբ սեպտեմբերի 2-ին Մոսկվայում բողոքի նոտա են հանձնել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության խոհրդատու-դեսպանորդ Էնթոնի Գոդրֆիին, հաղորդել է Ռուսաստանի արտաքին գործոց նախարարության լրատվության վարչությունը: Ռիա Ռու-ի փոխանցմամբ, Մոսկվան հայտարարել է, որ առևտրային ներկայացուցչությունը համարվում է Ռուսաստանի պետական սեփականություն և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն:...
2 / Սեպտեմբեր / 2017
Մոսկվայում կանխվել է սեպտեմբերի մեկին նախատեսված ահաբեկչությունը
  Ահաբեկիչներից մեկը պատրաստվում էր պայթեցնել ինքն իրեն ամբոխի մեջ, իսկ երկրորդը պետք է դանակով հարձակվել քաղաքացիների վրա: ՌԴ ՀԴԲ-ն կանխել է Մոսկվայի շրջանում ահաբեկչությունները՝ ձերբակալելով երկու բնիկ Կենտրոնական Ասիացիների: Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը երդում է տվել հանցավոր ԻՊ խմբավորմանը՝ վիդեոհղում ուղարկելով մյուս ահաբեկիչներին: Նրա հեռախոսում գտել են այլ ահաբեկիչների տվյալներ և հրահանգներ, թե ինչպես պետք է տեղի ունենա հարձակումը:
31 / Օգոստոս / 2017
Հայերենի իմացությունը բարձրացնում է աշխատավարձը Ռուսաստանում
Ռուսական ամենախոշոր ինտերնետ-հավաքագրող HeadHunter ընկերությունը կազմել է բացի անգլերենից, այլ լեզուների ցուցակը, որոնց տիրապետելը կարող է Ռուսաստանում աշխատողների համար աշխատավարձը 8-48 տոկոսով բարձրացնելու միջոց դառնալ, հայտնում է rusarminfo-ն: Ըստ ընկերության անցկացրած ուսումնասիրության արդյունքների՝ կազմվել է 13 լեզուներից կազմված ցուցակ, որոնց իմացությունը ազդում է աշխատավարձի վրա: Ցուցակի մեջ են թուրքերենը, չինարենը, ֆրանսերենը, ինչպես նաև հայերենը:
31 / Օգոստոս / 2017
Նոր օրենք ՌԴ աշխատանքի մեկնող հայաստանցիների մասին
  Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը առաջարկել է ուղղումներ մտցնել ՌԴ ադմինիստրատիվ իրավախախտումների կոդեքսում և տուգանել Եվրասիական տնտեսական միության օտարերկրացի աշխատողներին և ընկերություններին աշխատանքային պայմանագրի բացակայության դեպքում: Սա իրենից ներկայացնում է տուգանքներ 2-5 հազար ռուբլու տուգանք վարչական վտարումով այն անձանց համար, որոնք Ռուսաստան են եկել Հայաստանից, Բելառուսից կամ ԵԱՏՄ այլ երկրներից առանց աշխատանքային պայմանագրի ձևակերպման: Օրինագծի տեքստը հրապարակվել է ...
31 / Օգոստոս / 2017
ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել
  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է տարածել՝ ի գիտություն Հայաստանում ԱՄՆ մուտքի վիզայի համար դիմել պատրաստվող Ռուսաստանի քաղաքացիների։ «Հաշվի առնելով Ռուսաստանի տարածքում ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի թվաքանակի կրճատման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշումը, Ռուսաստանի որոշ քաղաքացիներ հնարավոր է, որ ԱՄՆ վիզա ստանալու համար դիմում ներկայացնեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը: Վիզայի համար դիմելիս սովորաբար խորհուրդ է տրվում դիմում ներկայացնել դիմողի բնակության երկրում, սակա...
29 / Օգոստոս / 2017
Հայաստանի փրկագինը
  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել՝ ասել է, թե իրենց նպատակն է՝ «համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում... և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»: Պարզ ասած՝ ԱՄՆ-ը վստահ չէ, որ Հայաստանն ինքն...
28 / Օգոստոս / 2017
Ռուսաստանը փորձում է ներթափանցել Արկտիկա
  Սառը պատերազմի ավարտից և ԽՍՀՄ փլուզումից հետո Արկտիկան որպես աշխարհաքաղաքական դիմակայության թեժ ռեգիոն մի փոքր կորցրել էր իր կարևորությունը: Բայց վերջին մի քանի տարիներին և հատկապես հիմա մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Արկտիկան կարող է վերստին դառնալ ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության ամենասուր կենտրոններից մեկը: Այս մասին հատկապես ահազանգում է բրիտանական մամուլը, քանի որ Սառուցյալ օվկիանոսում ռուսների ամեն մի տեղաշարժ առաջին հերթին սպառնալիք է հենց բրիտանական կղզիների համար: Նշ...
28 / Օգոստոս / 2017
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային հանձնել С-400 համակարգերը
  Ռուսաստանը մոտ ժամանակներս Թուրքիային կփոխանցի С-400 «Տրիումֆ» համակարգերը, հայտարարել է ռազմատեխնիկական համագործակցության մասով Պետական ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը: «Հարցը գործնականորեն հասուն է, բայց խոսքը չի գնում փոքր զենքերի տեղադրման մասին, այլ մի ամբողջ կարևոր համակարգի, այդ պատճառով էլ կան որոշ նրբերանգներ: Ես մեծ հույսեր ունեմ, որ շուտով արդեն ամեն ինչ լավ կգնա»,- ասել է Շուգաևը: Դմիտրի Շուգաևը Կոմերսանտ թերթի հետ հարցազրույցում նաև նշել է, որ Թու...
28 / Օգոստոս / 2017
Ստոլտենբերգ․ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ամենամեծ և կարևոր հարևանն է
  Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի հետ երկխոսությունը կշարունակի, սակայն դաշնակիցների պաշտպանության իր պարտավորությունների ամբողջական պահպանմամբ, օգոստոսի 24-ին Ռիմինիում  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱԱՍ գործակայությունը։ «Մենք կշարունակենք Ռուսաստանի հետ երկխոսություն հաստատելու ջանքերը, սակայն ոչ մեկը չպետք է կասկածի իր դաշնակիցներին պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությանը և վճռականությանը: Մեր ամբողջ պաշտպանությունը բացառապես պաշտպա...
25 / Օգոստոս / 2017
Ռուսաստանն ու Թուրքիան անվտանգության 4-րդ գոտի կստեղծեն
  Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարներիհանդիպման ժամանակ պայմանավորվել են հաստատել Սիրիայում 4-րդ անվտանգության գոտին ստեղծելուն ուղղված ընթացակարգը, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայք-ը: «Սիրիայում բռնության մակարդակի զգալի նվազում է գրանցվել Աստանայի բանակցությունների շրջանակներում անվտանգության 3 գոտու ստեղծման արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել ջանքերն Իդլիբում 4-րդ գոտին ստեղծելու ուղղությամբ», -ասվում է փաստաթղթում:  Անվտանգության գոտիների ստեղծմ...
25 / Օգոստոս / 2017
Աղդամն ու ևս 5,5 շրջանները մեր հայրենիքը չե՞ն
  Եւ այսպես, Սերժ Սարգսյանը Սոչիում հանդիպեց Պուտինի հետ, և ազատատենչ հայ լրատվամիջոցներն անմիջապես լրջագույն վերլուծություններ հրապարակեցին: Մոտավորապես այնպես, ինչպես խորհրդային տարիներին մարզային թերթերն էին լուսաբանում Գենսեկի հանդիպումը ռայկոմի քարտուղարի հետ: Ու ջանում էին «շեֆի» դեմքի արտահայտությունից կամ ձեռքսեղմման տևողությունից կռահել՝ իրենց ռայկոմի քարտուղարը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ «գավառում» փոփոխություններ են սպասվում: Ստրկամտության այս դրսև...
24 / Օգոստոս / 2017
Ռուսաստանին չի բավարարում Հայաստանում առկա ռուսական ռեսուրսը
  Օգոստոսի 11-ին Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդաշարի հերթական թողարկմանը ռուսաստանցի փորձագետները, խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին, անդրադարձ են կատարել նաև Հայաստանին՝ մի քանի ապատեղեկատվություն տարածելով դաշնային հեռուստաընկերության ուղիղ եթերում, փոխանցում է sut.am -ը: «Հայաստանը նույնն է, ինչ Ուկրաինան: Նույն իրավիճակն է: Օլիգարխների հետ աշխատում են, իսկ հասարակության հետ չեն աշխատում: Մենք ոչ մի ռու...
24 / Օգոստոս / 2017
Ռուսաստանը մարել է ԽՍՀՄ-ից ժառանգած պարտքերը
  Ռուսաստանը հայտարարել է ԽՍՀՄ-ից ժառանգած վերջին պարտքը մարելու մասին։ Ռուսաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ խոսքը Բոսնիա և Հերցեգովինային վճարելիք 125.2 միլիոն պարտքի մասին է, որն առաջացել է նախկին Հարավսլավիայից ապրանքների ներկրումից։ Ըստ ռուսական РБК-ի, Ռուսաստանի արտաքին պարտքը կազմում է 50 միլիարդ դոլար, սակայն, ինչպես նշում է լրատվամիջոցը, վերջին տարիներին Մոսկվան մի շարք երկրների՝ ավելի քան 80 միլիարդ դոլարի չափով պարտքեր է չեղարկել։
22 / Օգոստոս / 2017
Ռուսական ավիացիան Դեր Զորում ջախջախել է ԻՊ-ի շարասյունը (տեսանյութ)
  հրապարակվել է ՌԴ ավիացիայի կողմից սիրիական Դեր Զոր քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ավտոշարասյան ոչնչացման տեսանյութը, փոխանցում է Ren.tv-ին  
21 / Օգոստոս / 2017
Լավրովը սադրանք է անվանել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները
  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Իրանը չի լքի 2015 թվականի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի՝ Իրանը դադարեցնում էր միջուկային իր ծրագիրը, որի դիմաց հանվում էին երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հաղորդում է Ամերիկայի ձայնը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները չի խախտի Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները: Ռուսաստանի արտգործնախարարը քննադատել է նոր պատժ...
17 / Օգոստոս / 2017
Stratfor. Ռուսաստանին աննախադեպ արտագաղթ է սպասում
  Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանում առաջիկայում կգրանցվի անցած 20 տարում արտագաղթի ամենախոշոր ալիքը, փոխանցում է newsru.com-ը: Stratfor-ի զեկույցի համաձայն, երկիրը լքում են բարձրորակ մասնագետներ, ինչը չափազանց ծանր ազդեցություն կգործի տնտեսական և քաղաքական կյանքի վրա, իսկ ավելի մեծ թվով ռուսաստանցիներ մտածում են հեռանալու մասին, ինչը բացատրվում է իրական եկամուտների անկման և օրըստօրե ընդգծվող սոցիալական շերտավորման հանգամանքներով: Stra...
11 / Օգոստոս / 2017
Ռուսաստանը նորից զինում է Ադրբեջանին (տեսանյութ)
  Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան Ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդներ են, ինչը նշանակում է, որ այդ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Արցախում լինի խաղաղություն: Այդ նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերը 1994 թվականին Բուդապեշտում պայմանավորվել էին կողմերին զենք չմատակարարել: Ավելին, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և ռազմական դաշնակից, Ռուսաստանը առավելևս չպետք է զենք մատակարարեր Ադրբեջանին: Իրականությունը, սակայն, այլ է և անգամ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը շարուն...
7 / Օգոստոս / 2017
Կրակոցներ Մոսկվայի մարզի դատարանում, կան սպանվածներ
  Այսօր Մոսկվայի մարզի դատարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք ամբաստանյալ և վիրավորվել է առնվազն երկու հարկադիր կատարող, փոխանցում է тvzvezda.ru-ն: Փոխհրաձգությունը սկսվել է այն պահին, երբ  սպանությունների մեջ մեղադրվող 9 ամբաստանյալներին ուղեկցող պահակախումբը հասցրել է Կրասնոգորսկ ավանի դատարանի շենք, որտեղ նրանք հարձակվել են պահակախմբի վրա, խլել են ոստիկաններից մեկի ատրճանակը, կրակ են բացել և փորձել են փախուստի դիմել: Շենքում հերթապահող մնացած ոստիկանները ...
1 / Օգոստոս / 2017
Պուտին․ ԱՄՆ 755 դիվանագետներ պետք է լքեն Ռուսաստանը (տեսանյութ)
  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ 755 դիվանագետներ պետք է հեռանան Ռուսաստանից: Նա համարում է, որ նման քանակությունը «միանգամայն նկատելի» կլինի ամերիկյան կողմի համար, հաղորդում է TASS-ը: «Պետք է ցույց տանք, որ մենք նույնպես ոչինչ չենք թողնի առանց պատասխանի»,- ասել է նա:  
31 / Հուլիս / 2017
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենք կդառնան. Մոսկվան արձագանքում է
  Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրենքի նախագիծը: Եթե նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի նախագիծը, Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենքի ուժ կստանան, հայտնում է golos-ameriki-ն: Օրենքի նախագիծն ընդունվել էր Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից 98 կողմ 2 դեմ ձայներով դեռեւս հունիսին: Երեքշաբթի 419 կողմ եւ 3 դեմ ձայներով օրենքի նածխագիծը վավերացրեց նաեւ Ներկայացուցիչների պալատը: Կոնգրեսական Սթիվ Քոհենի խոսքով, ամերիկյան ընտրություններին Ռ...
26 / Հուլիս / 2017
ԱՄՆ Կոնգրեսը Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային աջակցող բանաձև է ընդունել
  ԱՄՆ Կոնգրեսը 410 կողմ, 6 դեմ ձայներով Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձև է ընդունել, հաղորդում է apsny.ge-ն: Փաստաթղթի համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է Ռուսաստանին կոչ անի զորքերը դուրս բերել Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից, սահմաններին վերահսկողությունը վերադարձնի այդ երկրների իշխանություններին: Բանաձևում նշված է նաև, որ Ռուսաստանը չի կատարում 2008 թվականի հրադադարի պահպանման համաձայնագիրը: Հատկանշական է, որ Փաստաթղթով նախատեսվում է 2018-2019...
24 / Հուլիս / 2017
ԱՄՆ Կոնգրեսը հրապարակել է Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը
  ԱՄՆ Կոնգրեսը հրապարակել է Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը, որի հարցով քվեարկությունը տեղի կունենա Ներկայացուցիչների պալատում հուլիսի 25-ին: Կոնգրեսի կայքի տվյալներով՝ փաստաթուղթն ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատ է մտցվել հուլիսի 12-ին: ԱՄՆ Սենատը հունիսի 15-ին հաստատել էր օրինագիծը, որը նախատեսում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի և Իրանի դեմ: Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների ցանկում գտնվող ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման առավելագույն ժամկետը կրճատել մինչև 14...
23 / Հուլիս / 2017

Լրահոս
Ամենադիտված