#Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը մեկնել է Կանադա
  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգներից մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում անցկացվող ՄԱԿ խաղաղարարության նախարարական համաժողովին։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի, այս ձևաչափով անցկացվող համաժողովը խաղաղարարությանը նվիրված խոշորագույն հավաքն է, որին մասնակցում է շուրջ 80 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ։  
16 / Նոյեմբեր / 2017
Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ (տեսանյութ)
  Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան։ Աշխարհի լավագույն համալսարանների շարքին դասվող կրթօջախի Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի բանակաշինության և այս փուլում իրականացվող լայնած...
15 / Նոյեմբեր / 2017
Կարծես թե պարզվեց, թե ում շուրթերն են նման Քիմ Քարդաշյանի շուրթերին
  ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինվորական կոմիսարին ուղարկված գրության մեջ պահանջել էր հիմնավորել, թե ինչ հիմքով է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանին 1993 թվականի զորակոչից տարկետում ստացել: Պատասխան գրության մեջ ՀՀ զինկոմը հայտնել է, որ այդ փաստաթղթերը ոչնչացվել են»: Երբ Վիգեն Սարգսյանին մեղադրում են բանակում չծառայելու մեջ, մի հիստերիա է բարձրանում, թե բա մարդը օրինական հիմքերով է տարկետում ստացել, նա արել, սա արել: Ասում են՝ տարկետման հիմքերը...
13 / Նոյեմբեր / 2017
Վիգեն Սարգսյանը մեկնում է ԱՄՆ
  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ` Լոս Անջելես, և Կանադա: ՊՆ-ից  հայտնում են, որ այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա սփյուռքի կառույցների եւ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, կմասնակցի Վանկուվեր քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:
12 / Նոյեմբեր / 2017
Խնդիրը իշխանությունների հանդեպ ժողովրդի լիակատար անվստահությունն է
  Պաշտպանության նախարարի պաշտոնում 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվեց Վիգեն Սարգսյանը: Վերջինս ունի երեք բարձրագույն կրթություն, 2003 թվականից աշխատել է Սերժ Սարգսյանի հետ: Նախ որպես նրա օգնական, այնուհետև աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ հետո էլ աշխատակազմի ղեկավար: Սրանից հետո բոլորովին էլ պատահաբար չէր երկրի ամենակարևոր պաշտոներից մեկում Վիգեն Սարգսյանի նշանակումը: Այն միանշանակ չընդունվեց հասարակության կողմից. Վիգեն Սարգսյանը չի ծառայել: Վերջինիս ընդդիմախոսները պնդեցին՝ նա չի կար...
8 / Նոյեմբեր / 2017
Վիգեն Սարգսյանը չգիտի, թե ում է նկատի ունեցել Ռուզաննա Խաչատրյանը
  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չգիտի, թե ում է նկարագրել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքի իր գրառմամբ («Ռուզաննա Խաչատրյան. Ով է այն անձը, ում նկատի ունեմ ես...»): Վիգեն Սարգսյանն ասել է, որ իր կենսագրությունում չեն եղել բանակից խուսափելու դրվագներ: 1992 թվականին 17 տարեկանում ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, զուգահեռ հեռակա սովորել է նաև Սանկտ Պետերբուրգի Պետական կառավարմա...
1 / Նոյեմբեր / 2017
Վիգեն Սարգսյանի սուտը` իր ծառայության և առաջարկվող նախագծի մասին
  Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել էր․ «Երկար ժամանակ հասարակությունում քննարկվում էր, թե արդյո՞ք պաշտպանության նախարարը ծառայել է, թե՞ չի ծառայել։ Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է բոլոր իր համաքաղաքացիներին: Այսինքն, ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական սպայական ծառայությ...
31 / Հոկտեմբեր / 2017
ԶՈւ Գլխավոր շտաբի պետը կնշանակվի 5 տարի ժամկետով
  ՀՀ պաշտպանության նախաարար Վիգեն Սարգսյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց, որ օրենքն առանցքային է պաշտպանության ոլորտի քաղաքականության տեսանկյունից, որն ամրագրում է պետություն-հասարակություն-քաղաքացի հարթություններում երկրի ռազամական անվտանգության հիմնական հասկացությունները, ապահովում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազամակերպությունների և քաղաքացիների լիարժեք փոխգործակցությունը, ...
24 / Հոկտեմբեր / 2017
Վիգեն Սարգսյան. ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը 24 ամիս է
  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ, որ ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը 24 ամիս է: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը չկարդալով, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել:«Ժամկետային զինծառայությունը 24 ամիս է», - Նշեց Պաշտպանության նախարարը: Նշեցնք, որ երեկ որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր ն...
24 / Հոկտեմբեր / 2017
Ինչ պայմաններում մարզիկներին տարկետում կտրամադրվի
  Ազգային ժողովի «Պաշտպանության և անվտանգության» մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այն զորակոչիկները, ովքեր օլիմպիական չեմպիոն են դարձել կամ զբաղեցրել են 1-4-րդ տեղերը, երեք տարով տարկետում կստանան, հաջորդ անգամ նորից հաջողություն գրանցելու դեպքում էլի կստանան տարկետում, եթե ոչ, կզորակոչվեն բանակ: «Մենք օլիմպիակ...
23 / Հոկտեմբեր / 2017
Որ դեպքում պարտադիր զինծառայության ժամկետը կսահմանվի 3 տարի
  Ազգային ժողովի «Պաշտպանության և անվտանգության» մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով, նրանք, ովքեր բանակից տարկետում կստանան Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի պատվերով, հետո 3 տարի կծառայեն որպես ռազմական մասնագետներ: Ըստ նոր օրենքի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ցանկից հանվել է զինվորական ծառայութ...
23 / Հոկտեմբեր / 2017
Զորակոչը ԳՇ-ից կփոխանցվի ՊՆ-ին
  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, քննարկման ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագիծը քննարկման տարբեր փուլեր է անցել և 3 հիմնական նպատակ է հետապնդում՝ համապատասխանեցում բարեփոխված Սահմանադրությանը, դաշտի վերանայում՝ կարգավորելով ոլորտի բազմաթիվ օրենքները և երրորդը՝ նոր քաղաքականությունների ներդրման հիման վրա օրենքի առաջադրում: Սարգսյանը հի...
23 / Հոկտեմբեր / 2017
Վ. Սարգսյան. Սպաների համար տներ կկառուցենք նաև մարզերում
  Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խորհրդարանական լսումների ժամանակ,  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ սպաների համար տներ կկառուցվեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Նրա խոսքով՝ Երևանից դուրս ծառայություն իրականացնող սպաները կարող են բնակարաններ ստանալ իրենց բնակության վայրերում։
11 / Հոկտեմբեր / 2017
Վիգեն Սարգսյան. Սպաների սահմանային տարիքը չի երկարացվի
  ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցն այժմ լուրջ է և ՀՀ ՊՆ նախարարության կողմից առաջարկվող նոր օրենսդրական կարգավորումներով սպաների սահմանային տարիքը չի երկարացվի: «Օրենքով կարող էր երկարացվել մինչև հինգ տարի, և այդ գործընթացը սուբյեկտիվ էր, կամ կարող էին չեր...
11 / Հոկտեմբեր / 2017
Պաշտոնյաներն ունեցվածքի հայտարարգրերում պետք նշեն նաև իրենց երեխաների զինվորական ծառայության մասին
  2018 թվականի բյուջեի նախագծում պաշտպանական ոլորտի ծախսերը ավելացել մոտ 55 միլիոն դոլարով, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Բայց նա չմանրամասնեց, թե որ երկրներից և ինչ նոր զինատեսակներ են ցանկանում ձեռք բերել՝ ասելով, թե ինքը զենքը նախընտրում է ցույց տալ զորահանդեսի ժամանակ, քանի որ դրա բացահայտումը առաջին հերթին դժվարացնում է բոլոր գործընթացները: Նրա խոսքով դա բացահայտում է հեռանկարային ծրագրերը, որը նաև հակա...
2 / Հոկտեմբեր / 2017
Վիգեն Սարգսյան․ Անցնող տարվա ամենակարևոր ձեռքբերումը «Ազգ-բանակ» համաժողովն էր
  «Անցնող տարվա առաջին և ամենակարևոր ձեռքբերումը «Ազգ-բանակ» համաժողովի անցկացումն էր, որին մասնակցեցին 35 հազար երիտասարդներ»,- ամփոփելով իր գործունեության մեկ տարին ասել  է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը։ ՊՆ-ի համար նույնքան կարևոր երկրորդ փուլը ռազմաարդյունաբերության հաստատություններում կրթության որակի կտրուկ ավելացումն է: «Մենք դրան միտված քայլեր հասցրել ենք իրականացնել, բայց հիմնական անելիքներն առջևում են և հիմնական գաղափարախոսությունն այն է, որ ռազմակ...
2 / Հոկտեմբեր / 2017
Վիգեն Սարգսյանն ամփոփում է իր գործունեության մեկ տարին (ուղիղ)
2 / Հոկտեմբեր / 2017
«Ժամանակ». Կարեն Կարապետյանի թիրախում են Վովա Գասպարյանն ու Վիգեն Սարգսյանը
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում են հայտնվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարեն Կարապետյանի 2018-ի ծրագրերին այս պահին, բացի Սերժ Սարգսյանից, իրական երկու խոչընդոտ կա: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնի հավակնորդ է, իսկ Վլադիմիր Գասպարյանը մնում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ ուժային կառույցի ղեկավարը: Վարչապետն օգոստոսի վերջից ի հավելումն իր ազդեցության տակ գտնվող օնլայն լրատվամիջոցների, մե...
20 / Սեպտեմբեր / 2017
Կառավարությունը 2 նոր օրինագիծ է հավանության արժանացրել
  Հայաստանի կառավարությունն օգոստոսի 31-ի հերթական նիստում երկու նոր օրինագիծ է հավանության արժանացրել՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ առաջին օրինագիծը հստակեցնում է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հարցը ռազմական և խաղաղ ժամանակներում, ինչպես նաև զինվորականների և քաղաքացիական անձանց, պետական և մասնավոր կազմակերպությունների գործողությունների կարգը: Երկրորդ օրինագծ...
31 / Օգոստոս / 2017
Վիգեն Սարգսյանն այցելել է մարտական հենակետեր
    Հուլիսի 15-ից 17-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արցախի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, տեղում ծանոթացել օպերատիվ իրադրությանը, դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին, հայտնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից  Հաջորդ օրը ՊԲ շտաբում ՊԲ...
18 / Հուլիս / 2017
Վիգեն Սարգսյանը՝ Հայկազ Բաղմանյանի և հոսպիտալների մասին
  Այսօրվա ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով լրգրողի հարցին, թե նախարարության ներսում ինչպիսի օպտիմալացումներն են լինելու, պատասխանեց, որ ԶՈւ ԳՇ-ում լինելու են փոփոխություններ, բայց դրանք կոնկրետ անձերի չեն վերաբերում․ «Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 մարդու։ Կրճատվողներն ստանալու են հնարավորություն զորքերում ծառայությունը շարունակելու», - ասաց Սարգսյանը։ Հարցին՝ արդյոք Գլխավոր շտաբի պետի երկու տեղակալնե...
28 / Հունիս / 2017
Վիգեն Սարգսյանի ասուլիսը (ուղիղ)
  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ ՊՆ վարչական համալիրից։ Տեսանյութը՝ CivilNet-ի
28 / Հունիս / 2017
Վիգեն Սարգսյան. Զորամասերում նախատեսվում է «Թումո» կենտրոններ հիմնել
  ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ հիմնեն: «Ներկայում ինտենսիվ ծրագիր ենք իրականացնում նաև բանակում լրացուցիչ ուսման կազմակերպման նպատակով: Աշխատանքներ են տարվում խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ բացել, որպեսզի զինծառայողները կարողանան ՏՏ ոլորտում նախնական պատրաստություն անցնել»,- ասաց նախարարը:  
23 / Հունիս / 2017
«Իրատես». Սեյրան Օհանյանը փաստի առջև է կանգնեցրել Վիգեն Սարգսյանին
Պաշտպանության նախարարությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխատանքները: Ըստ մեր աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ: Ըստ այդմ, նախարարության ստորին օղակից մինչև վերին օղակ սկսել է «վերանորոգել», «վերակառուցել»: Նա անհեթեթ է համարել այն մարդկանց ներկայությունը նախարարութ...
13 / Հունիս / 2017
Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
  Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին, հաղորդում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրադրությունը, համանա...
10 / Հունիս / 2017
«ՉԻ». «Սասնա ծռերը», Միքայել Մինասյանն ու Վիգեն Սարգսյանը
  Դեռ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը շարունակում էր ակտիվորեն ազդել քաղաքական գործընթացների և Սերժ Սարգսյանի որոշումների վրա: Ամեն ինչ, սակայն, փոխվեց մեկ ակնթարթում՝ անսպասելիորեն: Շուտով կլրանա հայտնի դեպքերի մեկ տարին, երբ «Սասնա Ծռեր» խմբավորումը գրավեց Երևանի ոստիկանական բազաներից ամենակարևորը: Հուլիսը խայտառակ լարվածություն պարգևեց Երևանին, իսկ տեղի ունեցածը դարձավ քաղաքական նոր օրակարգերի ձեւավորման հրամայական: Տարբեր գնահատականներ հնչեցին «Ս...
10 / Հունիս / 2017
«Հրապարակ». Վիգեն Սարգսյանը փակ հանդիպումների ժամանակ քննարկել է իր «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին խորհրդարանում փակ հանդիպումներ է ունեցել «Ծառուկյան» դաշինք և ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ։ Առանձին-առանձին հանդիպումների ժամանակ նա քննարկել է իր «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը, մինչ դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվեն ԱԺ-ին։ Մասնավորապես նշել է, որ «Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայելու որոշում, իսկ «Պատիվ ունեմ&raqu...
7 / Հունիս / 2017
Իոաննիս Կասուլիդես. Արցախը հայերի պատմական հողն է
  Կիպրոսի Հանրապետություն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ։  Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան և կիպրոսյան հիմնախնդիրները։ Կիպրոսի արտգործնախարարի համոզմամբ՝ սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջև, քանի որ, իր տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հա...
31 / Մայիս / 2017
Վիգեն Սարգսյանը և Կիպրոսի նախագահն անդրադարձել են արցախյան հիմնախնդրին
  Կիպրոսի Հանրապետություն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Ողջունելով հայաստանյան պատվիրակության այցը Կիպրոս, Նիկոս Անաստասիադիսը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական համագործակցությունը խորացնելու գործում, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։...
30 / Մայիս / 2017
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կիպրոս
  Մայիսի 29-ին պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում եմ ՀՀ ՊՆ-ից:
29 / Մայիս / 2017

Լրահոս
Ամենադիտված