#դասադուլ

Ուսանողները և պատգամավորները կհանդիպեն կլոր սեղանի շուրջ
  Ինչպես ավեի վաղ տեղեկացրել էինք, Ազգային ժողովի ղեկավարության հրավերով՝ ցուցարար ուսանողներից հինգ հոգանոց պատվիրակություն քիչ առաջ մուտք գործեց խորհրդարան։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ 3 կարևոր բանի մասին են խոսել: «Տղաներն ուզում են կլոր-սեղան կազմակերպվել, ինչին մենք համաձայն ենք: Հանդիպմանը ներկա կլինեն տղաների կողմից առաջարկված բոլոր դասախոսներն ու գիտնականները: Այդ ամենը լինելու է հրապարակային: Բացի այդ՝ խնդրել ենք դադարեցնել դասադուլն ու հացադուլը»,- ...
15 / Նոյեմբեր / 2017
Կարեն Ավագյանը՝ լրագրողներին. Կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք
  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանից Աժ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ, որպես պատգամավոր, չի հանդիպում ուսանողների հետ: Ավագյանը սկզբում ասաց, որ հարցը չի հասկացել, այնուհետև պատասխանեց. «Կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ Ես պատգամավոր եմ և իմ գործունեությանը հստակ եմ տիրապետում։ Եթե դրա կարիքը լինի, որ իմ ասելով այդ մարդիկ կդադարեցնեն այդ պրոցեսները, կխոսեմ, բայց...
15 / Նոյեմբեր / 2017
Ուսանողները փակել են ԱԺ ծառայողական մուտքը (տեսանյութ)
  Այսօր ուսանողների դասադուլի 7-րդ օրն է: ՀՀ մի քանի համալսարանների ուսանողները և նրանց միացած դասախոսները դարձյալ հավաքվել էին ԵՊՀ մասնաշենքի դիմաց, այնուհետև երթով շարժվեցին դեպի ԱԺ: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն 86 կողմ, 6 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինվորների կարգավիճակի» մասին օրենքի նախագիծը: Ուսանողները «Հայաստան24»-ի հետ զրույցում նշեցին, որ ԱԺ-ի կողմից օրինագծի հապճեպ ընդունումն անընդունելի է և նրանք դարձյա...
15 / Նոյեմբեր / 2017
Ուսանողները հացադուլ են հայտարարել (տեսանյութ)
  Տարկետման չեղարկման դեմ բողոքի ակցիաների մասնակից ուսանողներն այսօր դարձյալ հավաքվել են Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ: Դասադուլի ակցիայի մասնակիցներին ողջունեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը և տեղեկացրեց, որ իրենց ուսանողական ընկերներից 5-ը հացադուլ են սկսել Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում. «Մենք մի քանի ուսանողներով՝ 4 հոգին ծառայած, 1 հոգին չծառայած, այսօր սկսում ենք հացադուլ ԵՊՀ լսարաններից մեկում։ Հացադու...
14 / Նոյեմբեր / 2017
Դասադուլը շարունակվում է. #ՏարկետումլինելուԱ (ֆոտոշարք)
  Երևանում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շարունակվում է ուսանողների՝ տարկետման վերացման օրինագծի դեմ ծավալած պայքարը: Տարբեր բուհերի ուսանողներ մասնակցում են օր օրի ավելի մարդաշատ դարձող դասադուլին:  Այսօր ևս դասադուլը սկսվեց Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակից: Այնտեղից մշտական երթուղով շարժվեցին դեպի ՀՊՏՀ, Բժշկական համալսարան, ԵՊՀ այլ մասնաշենքեր, Ճարտարապետական, Ագրարային համալսարաններ, ապա նաև Կոնսերվատորիա: Այս բոլոր բուհերից միացան մի շարք նոր ուսանողներ, ինչի ...
13 / Նոյեմբեր / 2017
Դավիթ Պետրոսյան. Նպատակը շարժման գաղափարը խեղաթյուրելն էր
  Արդեն մի քանի օր է, ինչ ուսանողներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում տարկետման իրավունքի չեղարկման դեմ: Այս ընթացքում փորձ արվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանի անունը կապել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ: Տարածված լուրերի համաձայն՝ Դավիթ Պետրոսյանը Գևորգ Պետրոսյանի որդին է: Հետագայում իհարկե այս տեղեկատվությունը հերքեց ոչ միայն Դավիթը, այլ նաև նրա ընկերները:  Դավիթ Պետրոսյանը «Hayastan24.com»-ի հետ ...
13 / Նոյեմբեր / 2017
Ուսանողները ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին հրավիրեցին բանավեճի. արձագանք չեղավ
  Ուսանողները շարունակում են իրենց դասադուլը: Նրանք հանդես եկան նոր նախաձեռնությամբ՝ բանավեճի հրավիրելով ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին, որոնք, նրանք խոսքով, իբրև կողմ են օրինագծին: Ֆակուլտետից ուսանողների բանավեճի առաջարկին արձագանքող չեղավ։ Նրանք նույն առաջարկով շարժվեցին ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի մասնաշենք: Բանավեճի հրավիրելու նպատակը, ըստ ուսանողների, ապացուցելն է, որ ոչ թե իրենք են փոքրամասնություն կազմում, այլ նրանք, ովքեր կողմ են տա...
13 / Նոյեմբեր / 2017
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը դատապարտեց ԱԺ հանձնաժողովին
  Տարկետման իրավունքի չեղարկման դեմ պայքարող ուսանողներն այսօր դարձյալ վերսկսել են դասադուլը: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը նշեց, որ հանգստյան օրերին լիցքավորվել են և դասադուլը վերսկսում են նոր գաղափարներով: «Նախաձեռնության անդամներս հայտարարում ենք, որ դատապարտում ենք Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նոյեմբերի 10-ին ամեն գնով նիստ հրավիրելու ջանքերը: Մթության քողի տակ նվազագույն թվով ու կասկածե...
13 / Նոյեմբեր / 2017
ԻՔՄ. Հանցակազմ ԵՊՀ պահակների գործողություններում
  «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. նոյեմբերի 9-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԵՊՀ անվտանգության և այլ աշխատակիցների կողմից ԲՈՒՀ-երի դռները փակելու փաստի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ հաղորդման՝ ԵՊՀ-ում գտնվող ուսանողներին ֆիզիկապես արգելվել էր դուրս գալ այդ հաստատությունից և մասնակցել «Հանուն գիտության զարգացման» հասարակական նախաձեռնության կողմից կազմակերպված դասադուլին ու խաղաղ հավաքի...
11 / Նոյեմբեր / 2017
ԱԺ հանձնաժողովը գիշերով թաքուն հավանություն տվեց աղմկահարույց օրինագծերին (տեսանյութեր)
  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը նոյեմբերի 10-ին ժամը 21:00-ին այդուհանդերձ, տեղի ունեցավ: Նիստում դրական եզրակացություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճահարույց նախագծին: Նախագծով առաջարկվում է՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ, դիպլոմ...
11 / Նոյեմբեր / 2017
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց
  Այսօր, ժամը 18.00-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկեր  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի  նախագիծը։ Սակայն հանձնաժողովը հետաձգեց օրենքի նախագծի քննարկումը՝ քվորում չապահովելու պատճառով, հայտարարեց հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ցանկանում էին գրություն ուղարկել հանձնաժողվի անդամներին: Ըստ նրանց՝ ...
10 / Նոյեմբեր / 2017
ԴԱՍԱԴՈՒԼ. Օր 4. «Գնալու ենք ԱԺ»
  «Վաղը՝ ուրբաթ առավոտյան, չենք գնում դասի, այլ փոխարենը 9:30 հավաքվում ենք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում։ Գնալու ենք Ազգային ժողով, որտեղ վաղը քննարկվում է օրենքը գլխադասային հանձնաժողովում։ Իրազեկե՛ք ձեր կուրսեցիներին և դասախոսներին յուրաքանչյուրդ ձեր բուհում դասադուլ կազմակերպելու։ Հավաքվում ենք ԵՊՀ բակում և բարձրաձայնում մեր պահանջը՝ #տարկետոմլինելուԱ։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին հանդես եկավ բաց նամակով՝ ուղղված պաշտպանության և...
9 / Նոյեմբեր / 2017
Տարկետման սահմանափակման դեմ պայքարող Դավիթը 2 տարի ծառայել է առաջնագծում
  «Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր կարծում են կամ ենթադրում են, թե Հանուն Գիտության Զարգացման շարժման նախաձեռնողները բանակից խուսափելու նպատակներ ունեն։ Նկարում շարժման հիմնական նախաձեռնողներից Դավիթ Պետրոսյանն է, ում, կարծում եմ, հասցրել եք արդեն ճանաչել։ Այս նկարն ուզում եմ տարածվի, որպեսզի բոլորն իմանան, որ նման պիտակավորումները սին են ու անհիմն։ Դավիթը 2 տարի ծառայել է առաջնագծում։ Ծառայել է պատվով ու գերազանց։ Նա համալսարանի լավագույն ուսանողներից է ու սովորում է գերազանց։ Ապրի...
9 / Նոյեմբեր / 2017
Կառավարություն. Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող ուսունողներին (տեսանյութ)
  Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Այսօրվա հանդիպումը ցանկանում ենք անցկացնել՝ հաշվի առնելով, որ ձեզնից յուրաքանչյուրը երկրի առջև զգում է իր պարտքն ու պատասխանատվությունը: Հարցադրումներ անելիս վս...
9 / Նոյեմբեր / 2017
Ուսանողները վարչապետի հետ համաձայնության չեն եկել
  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները քիչ առաջ դուրս եկան վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից:Նրանց խոսքով այդպես էլ համաձայնության չեն եկել վարչապետի հետ: Նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը նշեց, որ տեղի ունեցած հանդիպումը չէր համապատասխանում այն ձևաչափին, որը համաձայնեցվել էր նախապես: «Այնուամենայնիվ, հիմնարար հարցերով համաձայնություն չեղավ: Կարեն Կարապետյանը մեզ խորհուրդ տվեց ներկայացնել առաջարկներ, որոնք կքննարկվեն օրենքի ընդ...
9 / Նոյեմբեր / 2017
Վարչապետը կհանդիպի ուսանողների հետ
  Այս պահին դասադուլի ակցիա իրականացնող ուսանողները գտնվում են Կառավարության շենքի դիմաց: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին. «Եկել ենք այստեղ հայտնելու մեր մտահոգությունը տարկետման իրավունքի սահմանափակման հետ կապված: Ցավոք ձեզնից մենք դեռ կարծիք չենք լսել, կցանկանանք լսել ձեր կարծիքը օրինագծի մասին և կմնանք այնքան ժամանակ մինչև կստանանք որևէ պատասխան»,-ասաց Դավիթ Պետրոսյանը: Նրանց մոտ է...
9 / Նոյեմբեր / 2017
Դավիթ Պետրոսյան. Կպաշտպանենք բոլոր դասախոսներին, որոնք կանգնած կլինեն ուսանողի կողքին (տեսանյութ)
 Տեսանյութը՝ Factor tv-ի Արդեն երրորդ օրն է շարունակվում է ուսանողների դասադուլը: Նրանք դարձյալ հավաքվել են ԵՊՀ մասնաշենքի դիմաց:Ուսանողների դասադուլի ակցիան համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, դիմելով հավաքված ուսանողներին, նշեց, որ իրենք պաշտպանելու են բոլոր այն դասախոսներին, ամբիոնի վարիչներին ու ֆակուլտետի դեկաններին, ովքեր կողմ են արտահայտվել իրենց նախաձեռնությանն ու սատարում են ուսանողների պահանջը. «Մենք՝ որպես ուսանո...
9 / Նոյեմբեր / 2017
Մկրտչյան. Օրինագիծը հետևում ունի քաղաքական ուժեղ հենարան
  Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ուսանողների մտահոգությունները լսելուց հետո արձագանքեց. «Երկու սկզբունք է դրված` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հայրենիքի ծառայության համար արտոնություն չունի, իսկ երկրորդ սկզբունքը` դրա համար մեխանիզմներ ձևավորելն է»-ասաց նա: Լևոն Մկրտչյանը նշեց նաև, որ գիտության խնդիրը ոչ թե ավելի շատ տարկետումով է պայմանավորված, այլ պայմանավորված է գիտությունը երիտասարդի համար մոտիվացնելով: Նա համաձայնեց, որ գիտության նկատմամբ պետք է շատ լուրջ ուշադրո...
8 / Նոյեմբեր / 2017
Ուսանողներից կազմված խումբը հանդիպել է Լևոն Մկրտչյանի հետ
  Այս պահին ուսանողներից կազմված խումբը հանդիպել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Նախարարն ընդունեց ուսանողներին և առաջարկեց քննարկել առկա խնդիրը: Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված, որ համալսարանում խոչընդոտում են շարժմանը ուսանողների մասնակցությանը. «Ինչո՞վ է պայմանավորված համալսարանների դռները փակ պահելու ավանդույթը»: «Երեկ ես նայել եմ՝, դուք այցելել էիք Գյուղակադեմիա և այնտեղ դռները բաց էին, ամեն ինչ հանգիստ էր: Կոնկրետ ո՞ր համալսարանի մ...
8 / Նոյեմբեր / 2017
Դասախոս. Ասպիրանտների փոխարեն կարող են այսքան հավաքված ոստիկաններին տանել բանակ
  Այսօր առավոտից ուսանողները սկսել են իրենց դասադուլը: Նրանք պահանջում են չեղարկել տարկետման իրավունքը հանելու որոշումը:Ինչպես հայտնում է «Հայաստան24»-ի թղթակիցը, այսօր ուսանողների մեծ բանակին են միացել նաև դասախոսները:Ուսանողները «Տարկետում լինելու ա» վանկարկումներով ու պաստառներով հավաքվել են ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց:ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ասպիրանտների փոխարեն կարող են այսքան հավաքված ոստիկաններին տանե...
8 / Նոյեմբեր / 2017
Անժամկետ դասադուլ՝ դպրոցում
  Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մակավարժական կոլեկտիվը նամակով տեղեկացնում է, որ դպրոցում անժամկետ դասադուլ է: Նամակում մասնավորապես ասվում է. «2017թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ծնողական խորհրդի նախագահների նիստ, որում որոշվեց ս/թ սեպտեմբերի 26-ից սկսել անժամկետ դասադուլ: Մեր պահանջներն են ՝ 1. դպրոցի հիմնանորոգում2. տարրական դպրոցը անհապաղ տեղափոխել հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը»:
26 / Սեպտեմբեր / 2017

Լրահոս
Ամենադիտված