#սամբո

Գրիգոր Մխիթարյանը՝ մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն
  Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցումների վերջին օրը ևս երկու մեդալ նվաճեց:  Մարտական սամբոյի մրցումներում 52 կգ քաշային մարզիչ Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, եզրափակչում պարտության մատնեց ղրղըզստանցի սամբիստին, զբաղեցրեց առաջին տեղը և հռչակվեց աշխարհի չեմպիոն: 68 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը նույնպես հասավ մինչև եզրափակիչ փուլ, սակայն վճռորոշ մրցամարտում 0:9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Դանիլ Վոեվոդինին: Այ...
13 / Նոյեմբեր / 2017
Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն
Նոյեմբերի 10-ին Սոչիում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը: Մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգի մրցումներում սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ: Այստեղ նա մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Մարալերդեն Շիմեդորժի հետ: Տիգրան Կիրակոսյանը եզրափակիչ մրցամարտում հաղթեց 5:1 հաշվով, այսպիսով դառնալով աշխարհի չեմպիոն:
11 / Նոյեմբեր / 2017
Գրիգոր Սահակյանը` աշխարհի չեմպիոն
  Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում քաշային Գրիգոր Սահակյանը նվաճել է չեմպիոնի կոչումը, հաղորդում է ՀՍՖ մամուլի ծառայությունը: Բորիս Շատվերյանը (75 քաշային) դարձել է աշխարհի փոխչեմպիոն:  Երրորդ տեղը գրավել են Ֆելիքս Դանիելյանը (48 քաշային) և Վահագն Չալյանը (82 քաշային):  
15 / Հոկտեմբեր / 2017
Մեր պատանի սամբիստների նոր նվաճումը
  Սեպտեմբերի 7-ից 10-ը Մոսկվայում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների սամբոյի պատանեկան երկրորդ միջազգային փառատոն-մրցաշարը, որն այս անգամ նվիրված էր ՀԱՊԿ կազմավորման 25 ամյակին: Ինչպես և անցած տարի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սեփական միջոցներով մրցաշարին մասնակցելու էր գործուղել 2 մարզիչի և 10 մարզիկի, որոնցից Դավիթ Հովսեփյանը (48կգ) գրավեց առաջին տեղը, Արմեն Նիկողոսյանն (60կգ) ու Նարեկ Համբարձումյանը (87կգ) ՝ երկրորդ, իսկ Դավիթ Իսրայելյանը, Գագի...
11 / Սեպտեմբեր / 2017
Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում
  2017 թ. մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնության ընթացքում մեր մարզիկներից՝ Կոլյա Կարապետյանը, ով մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, երեկոյան՝ հյուրանոցում կտրուկ վատանալով, շտապ օգնությամբ տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատության: Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում: Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվեց նաև երկրորդ վիրահատությունը, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդ...
28 / Օգոստոս / 2017
Ութ մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունից
  Մինսկում ավարտվեց մարզական և մարտական սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց առաջնությունը: Հայ մարզիկները ևս մի քանի տարբեր հարգի մեդալներ նվաճեցին: Մարզական սամբոյում Արթուր Սահակյանը (62 կգ քաշային կարգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Ղազարյանը (74 կգ)` բրոնզե: Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Կոլյա Կարապետյանը (62 կգ) և Էդգար Մեհրաբյանը (90 կգ) զբաղեցրին երրորդ տեղը: Ավելի վաղ առաջնության չեմպիոն էր դարձել Տիգրան Կ...
22 / Մայիս / 2017
Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
  Մինսկում մայիսի 19-ին մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհու: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մրցումների առաջին օրը մեր մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով ի դեպ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն:...
20 / Մայիս / 2017
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 18 սամբիստ
  Հայ սամբիստները մայիսի 19-22-ը Մինսկում հանդես կգան Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունում: Հայաստանի հավաքականում ընդգրկված է 18 սամբիստ: Այսօր հայ մարզիկները կժամանեն մրցավայր: Մարզական սամբոյում Հայաստանը կունենա տղամարդկանց ինը, կանանց` երկու, իսկ մարտական սամբոյում յոթ ներկայացուցիչ: Առաջնությանը մասնակցում են շուրջ 300 մարզիկներ` 29 պետությունից:
18 / Մայիս / 2017
Հայ սամբիստները 14 մեդալ նվաճեցին սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Մրցման վերջին օրը նույնպես հայ սամբիստները կանգնեցին պատվո հարթակին: Երիտասարդների մրցաշարում 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ 57 կգ Էրիկ Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Սամբոյի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, իսկ երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը: Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով նվաճեցին 14 մե...
22 / Ապրիլ / 2017
Եվս յոթ մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունից
Պրահայում շարունակվում է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Երկրորդ օրը հայ սամբիստները ևս 7 մեդալ նվաճեցին: Երիտասարդների պայքարում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Արծաթե մեդալի արժանացան Կարեն Հովհաննիսյանը (81 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ) և Աննա Մկրտչյանը (+80կգ, Մ 20): Բրոնզե մեդալ նվաճեցին Գասպար Հայրապետյանը (52 կգ, Մ 18), Սերգեյ Պողոսյանը (65 կգ, Մ 18), Անի Տեր-Հարությունյանը (44 կգ, Մ 18), Արթուր Մանուկյանը (52 կգ, Մ 20): ...
21 / Ապրիլ / 2017
Հայաստանի սամբիստները Եվրոպայի առաջնությունում հինգ մեդալ են նվաճել
  Երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վարդան Օնանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ: Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն: Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս...
20 / Ապրիլ / 2017

Լրահոս
Ամենադիտված