#տարկետում

Տարկետում պահանջող ուսանողները հանրային քննարկում կանցկացնեն
Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու հանդիպում-քննարկում՝ նվիրված բուհական տարկետման իրավունքի խնդրին, ինչպես որոշվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամների և ԱԺ ղեկավարության միջև հանդիպման ժամանակ։ Դրան ընդառաջ՝ հրավիրում ենք ձեզ հանրային քննարկման՝ լսելու բոլոր մտահոգ անձանց մոտեցումները և հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։ Քննարկվելու են նաև նախաձեռնության անելիքներին, պայքարի մարտավարությանն առնչվող հ...
18 / Նոյեմբեր / 2017
Շարմազանով. Տարկետման հարցով ԱԺ լսումները կհեռարձակվեն օնլայն ռեժիմով
    «Իշխանությունների խոստումն ուժի մեջ է. համաձայնել ենք առաջարկության հետ, պատրաստ ենք ԱԺ մեծ դահլիճում կազմակերպել խորհրդարանական լսումներ տարկետման իրավունքի սահմանափակման թեմայով», - այսօրլ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով տարկետման չեղարկման օրինագծին դեմ արտահայտվող երիտասարդների հետ հանդիպման մասին: «Կհրավիրվեն շահագրգիռ բոլոր կողմերը, աշխատանքային կարգը մշակված է, բայց ևս մեկ-երկու հանդիպում կունենանք ուսանողների հե...
17 / Նոյեմբեր / 2017
Ուսանողները և պատգամավորները կհանդիպեն կլոր սեղանի շուրջ
  Ինչպես ավեի վաղ տեղեկացրել էինք, Ազգային ժողովի ղեկավարության հրավերով՝ ցուցարար ուսանողներից հինգ հոգանոց պատվիրակություն քիչ առաջ մուտք գործեց խորհրդարան։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ 3 կարևոր բանի մասին են խոսել: «Տղաներն ուզում են կլոր-սեղան կազմակերպվել, ինչին մենք համաձայն ենք: Հանդիպմանը ներկա կլինեն տղաների կողմից առաջարկված բոլոր դասախոսներն ու գիտնականները: Այդ ամենը լինելու է հրապարակային: Բացի այդ՝ խնդրել ենք դադարեցնել դասադուլն ու հացադուլը»,- ...
15 / Նոյեմբեր / 2017
Ուսանողները մուտք գործեցին խորհրդարան
  Ազգային ժողովի ղեկավարության հրավերով՝ ցուցարար ուսանողներից հինգ հոգանոց պատվիրակություն քիչ առաջ մուտք գործեց խորհրդարան։ Ուսանողներին ներս հրավիրած Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալը չհստակեցրեց, թե մասնավորապես ո՞վ է ուզում բանակցել ուսանողների հետ։ Երիտասարդները մուտք գործելով ԱԺ շենք՝ հայտարարեցին, որ բուն օրենքի շուրջ բանակցություններ, քննարկում չեն վարելու, այլ ընդամենը մուտք են գործում՝ քննարկելու և ձևավորելու ինչ-որ մի ֆորմատ, որի շրջանակում առաջիկայում կսկսվեն...
15 / Նոյեմբեր / 2017
Հացադուլավոր ուսանողները միացան ԱԺ-ի դիմաց ցույցի մասնակիցներին
  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ հայտարարած անդամները միացան Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին։ Նրանք նշեցին, որ իրենց լավ են զգում և միայն մարտավարությունից ելնելով եկել են այստեղ. «Մենք հացադուլը չենք դադարեցրել: Այս պահին մենք եկել ենք մեր ընկերների հետ լինելու, նրանց աջակցելու։ Մենք տեղյակ ենք, որ դասախոսներ և գիտաշխատողներ իրենց աջակցությունն են հայտնել ուսանողների ցույցին։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ լայնանա մեզ մի...
15 / Նոյեմբեր / 2017
Կարեն Ավագյանը՝ լրագրողներին. Կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք
  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանից Աժ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ, որպես պատգամավոր, չի հանդիպում ուսանողների հետ: Ավագյանը սկզբում ասաց, որ հարցը չի հասկացել, այնուհետև պատասխանեց. «Կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ Ես պատգամավոր եմ և իմ գործունեությանը հստակ եմ տիրապետում։ Եթե դրա կարիքը լինի, որ իմ ասելով այդ մարդիկ կդադարեցնեն այդ պրոցեսները, կխոսեմ, բայց...
15 / Նոյեմբեր / 2017
Հացադուլ հայտարարած ուսանողները պայքարը կշարունակեն ԱԺ-ի մոտ
  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը տեղեկացրեց, որ խոսել է նախաձեռնության համակարգող և հացադուլ հայտարարած Դավիթ Պետրոսյանի հետ՝ կոչ անելով միանալ իրենց և պայքարը շարունակել ԱԺ-ի մոտ: «Քիչ հետո Դավիթը, Յուրին, Հարութը և Գեղամը կմիանան մեզ: Այնպես որ այստեղ ենք մնում և ոչ մի տեղ չենք հեռանում: Հացադուլը պակաս կարևոր է այս պահին, ավելի կարևոր է այս պահին հասկանալ, թե այս մարդկանց անվտանգությունն ինչպես ենք ապահովում, և ինչ ենք հետագայում ան...
15 / Նոյեմբեր / 2017
Ուսանողները փակել են ԱԺ ծառայողական մուտքը (տեսանյութ)
  Այսօր ուսանողների դասադուլի 7-րդ օրն է: ՀՀ մի քանի համալսարանների ուսանողները և նրանց միացած դասախոսները դարձյալ հավաքվել էին ԵՊՀ մասնաշենքի դիմաց, այնուհետև երթով շարժվեցին դեպի ԱԺ: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն 86 կողմ, 6 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինվորների կարգավիճակի» մասին օրենքի նախագիծը: Ուսանողները «Հայաստան24»-ի հետ զրույցում նշեցին, որ ԱԺ-ի կողմից օրինագծի հապճեպ ընդունումն անընդունելի է և նրանք դարձյա...
15 / Նոյեմբեր / 2017
ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը
  ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ: Այսպիսով, տարկետումը վերացվեց: ԱԺ-ն ընդունեց նաև «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 85, 6 դեմ քվեարկությամբ: 
15 / Նոյեմբեր / 2017
Կյանք փողի դիմաց. Արթուր Սաքունցը՝ տարկետման չեղարկման օրինագծի մասին
«Hayastan24.com»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:   Պարոն Սաքունց, մի քանի օր է՝ ինչ ուսանողները դասադուլ են անում, իսկ այսօր էլ հինգ ուսանող որոշեցին հացադուլ սկսել: Երթերի և ցույցերի ժամանակ բավականին «հետաքրքիր» վարք են դրսևորում որոշ դասախոսներ, ինչպես նաև անվտանգության աշխատակիցները, մասնավորապես ուսանողներին չեն թողնում ներս ու դուրս անել, իսկ լրագրողներին՝ տեսանկարահանում իրականացնել: Որպես իրավապաշտպան ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:...
14 / Նոյեմբեր / 2017
Զաքարյան. Հանվում է տարկետումը, ներմուծվում է նպատակային ուսումը
  ԱԺ նիստում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը  2-րդ ընթերցմամբ ներկայացրեց «Զինծառայության և զինվորի կարգավիճակի մասին» աղմկահարույց նախագիծը: Նա  հաստատեց, որ հանվում է տարկետումը, փոխարենը ներմուծվում է նպատակային, ինտեգրացված ուսումը, ըստ որի՝ ՊՆ հետ ուսանողը պայմանագիր կկնքի 3 տարի ժամկետով և կծառայի ՊՆ կողմից նշված վայրում ու պայմաններում. «Մենք ելնում ենք սոցիալական արդարության եւ զինվորական ծառայության հավասարության հիմունքներից&raq...
14 / Նոյեմբեր / 2017
Դասադուլը շարունակվում է. #ՏարկետումլինելուԱ (ֆոտոշարք)
  Երևանում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շարունակվում է ուսանողների՝ տարկետման վերացման օրինագծի դեմ ծավալած պայքարը: Տարբեր բուհերի ուսանողներ մասնակցում են օր օրի ավելի մարդաշատ դարձող դասադուլին:  Այսօր ևս դասադուլը սկսվեց Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակից: Այնտեղից մշտական երթուղով շարժվեցին դեպի ՀՊՏՀ, Բժշկական համալսարան, ԵՊՀ այլ մասնաշենքեր, Ճարտարապետական, Ագրարային համալսարաններ, ապա նաև Կոնսերվատորիա: Այս բոլոր բուհերից միացան մի շարք նոր ուսանողներ, ինչի ...
13 / Նոյեմբեր / 2017
Դավիթ Պետրոսյան. Նպատակը շարժման գաղափարը խեղաթյուրելն էր
  Արդեն մի քանի օր է, ինչ ուսանողներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում տարկետման իրավունքի չեղարկման դեմ: Այս ընթացքում փորձ արվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանի անունը կապել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ: Տարածված լուրերի համաձայն՝ Դավիթ Պետրոսյանը Գևորգ Պետրոսյանի որդին է: Հետագայում իհարկե այս տեղեկատվությունը հերքեց ոչ միայն Դավիթը, այլ նաև նրա ընկերները:  Դավիթ Պետրոսյանը «Hayastan24.com»-ի հետ ...
13 / Նոյեմբեր / 2017
Կրթական ճգնաժամ. Բուհական ազատության ու քաղաքականացվածության խնդիրները. ուղիղ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով բուհական տարկետման սահմանափակման դեմ Երևանում ուսանողների շարունակվող բողոքի ակցիաները և այս գործընթացի նկատմամբ դասախոսական անձնակազմի արտահայտվելու ազատության սահմանափակման փորձերը, կրկին վեր հանեցին քաղաքական իշխանությունից ԲՈՒՀ-երի կախվածության, ակադեմիական ազատությունների խնդիրները: Արդյո՞ք քաղաքականացված խորհուրդների կառավարման ներքո ԲՈՒՀ-երում հնարավոր է ստեղծել կրթական որակյալ միջավայր, որտեղ ոչ միա...
13 / Նոյեմբեր / 2017
Զինծառայություն չանցած քաղաքացիների տույժի գումարը կավելանա
  Վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից մեկը թերևս տարկետման չեղարկման օրինագիծն է, որը բողոքի ալիք բարձրացրեց ուսանողների շրջանում: Քննարկումների ժամանակ նաև բարձրացվեց 27 տարին լրացած, զինծառայություն չանցած երիտասարդների հարցը:  Նոյեմբերի 10-ին ՀՀ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակին։ Այսպիսով, օրենքի գործողու...
11 / Նոյեմբեր / 2017
Իոաննիսյան. ՊՆ-ի առաջարկած փողային հարաբերություններն անընդունելի են
  Ոսանողներն արդեն երրորդ օրն է, ինչ դասադուլ են կազմակերպել՝ ՊՆ-ի տարկետման չեղարկման օրինագծի դեմ: Վերջիններս երեկ հանդիպեցին ԿԳ նախարարի հետ, ուսանողների մի խումբ, որում ներկայացված չէին դասադուլավոր ուսանողները՝ Պնախարար Վիգեն Սարգսյանի հետ: Սակայն հանդիպման արդյունքները չեն գոհացնում ուսանողներին: Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը «Hayastan24.com»-ի զրույցում նշեց, որ ցանկացած բողոքի ակցիա ինչ որ արդյունք տալիս է: ...
9 / Նոյեմբեր / 2017
Բադալյան. Հիմնական կռիվը ապրիլի 2-ին էր, երբ ուսանողները պետք է ազդեին իշխանությունների ձևավորման գործընթացի վրա
  Քաղաքագետ Արմեն Բադալյանը «Hayastan24.com»-ի հետ զրույցում անդրադառնալով դասադուլ անող ուսանողներին, նշեց, որ, իր կարծիքով, դասադուլ է անում ոչ թե ամբողջ ուսանողությունը, այլ ուսանողության շատ փոքրիկ մասը: Բացի դա, քաղաքագետը չի կարծում, որ դասադուլները կամ երթերը արդյունք կտան: «Եթե Պաշտպանության նախարարությունը և ՀՀԿ-ն հստակորեն պնդեն, որ այդ օրենքին կողմ են քվեարկելու, ապա մի քանի տասնյակ ուսանողների երթը Երևանի փողոցներով, դրա վրա ազդեցություն չի ունենա, որովհետև Ա...
9 / Նոյեմբեր / 2017
Կարեն Կարապետյանի և ուսանողների հանդիպմանը ներկա են Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը
 Լուսանկարը՝ Արամ Արարատյանի ՖԲ էջից Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում են նաև պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները։          
9 / Նոյեմբեր / 2017
Խնդիրը իշխանությունների հանդեպ ժողովրդի լիակատար անվստահությունն է
  Պաշտպանության նախարարի պաշտոնում 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվեց Վիգեն Սարգսյանը: Վերջինս ունի երեք բարձրագույն կրթություն, 2003 թվականից աշխատել է Սերժ Սարգսյանի հետ: Նախ որպես նրա օգնական, այնուհետև աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ հետո էլ աշխատակազմի ղեկավար: Սրանից հետո բոլորովին էլ պատահաբար չէր երկրի ամենակարևոր պաշտոներից մեկում Վիգեն Սարգսյանի նշանակումը: Այն միանշանակ չընդունվեց հասարակության կողմից. Վիգեն Սարգսյանը չի ծառայել: Վերջինիս ընդդիմախոսները պնդեցին՝ նա չի կար...
8 / Նոյեմբեր / 2017
Դասախոս. Ասպիրանտների փոխարեն կարող են այսքան հավաքված ոստիկաններին տանել բանակ
  Այսօր առավոտից ուսանողները սկսել են իրենց դասադուլը: Նրանք պահանջում են չեղարկել տարկետման իրավունքը հանելու որոշումը:Ինչպես հայտնում է «Հայաստան24»-ի թղթակիցը, այսօր ուսանողների մեծ բանակին են միացել նաև դասախոսները:Ուսանողները «Տարկետում լինելու ա» վանկարկումներով ու պաստառներով հավաքվել են ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց:ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ասպիրանտների փոխարեն կարող են այսքան հավաքված ոստիկաններին տանե...
8 / Նոյեմբեր / 2017
Տարկետման չեղարկման դեմ ուսանողների դասադուլը շարունակվում է
  Տարկետման իրավունքը չեղարկելու դեմ ուսանողների բողոքի ակցիան այսօր ևս շարունակվում է ԵՊՀ-ի դիմաց: Մեծ թվով ուսանողներ հավաքվել են Պետհամալսարանի դիմաց և հրաժարվում են մասնակցել դասերին: Դասադուլավոր ուսանողներին միացել են նաև դասախոսներ: ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեմ է տարկետման վերացմանը, նրա խոսքով, ուսանողներին բանակ ուղարկելու փոխարեն ավելի լավ կլինի ոստիկաններին ուղարկել. «Ուսանողներին ուղարկելու փոխարեն, թող էսքան ոստ...
8 / Նոյեմբեր / 2017
«Հանուն գիտության զարգացման» խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ
  «Հանուն գիտության զարգացման 2004» նախաձեռնող խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ. «ՀՀ Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որն ակնհայտորեն հակասում է կրթության շարունակականության և անընդհատության սահմանադրական սկզբունքին և որի ընդունման դեպքում գիտական ներուժ ունեցող բազմաթիվ երիտասարդներ զորակոչվելու են զինվորական ծառայության։ Պաշտպանության նախարարո...
8 / Նոյեմբեր / 2017
Ուսանողները երթով շարժվեցին դեպի ԿԳ
  Այսօր՝ հոկտեմբերի 20-ին ԵՊՀ գրադարանի բակում տեղի ունեցավ զինապարտության մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու օրինագծի դեմ պայքարող ուսանողների հավաք-քննարկումը: Պայքարի հիմնական թիրախն այն է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջ քաշված նախագիծը դուրս հանվի շրջանառությունից կամ էլ վերանայվի: Երիտասարդները կիսում են ՊՆ-ի այն մտահոգությունը, որ բազմաթիվ մարդիկ ուսման պատրվակով խուսափում են ծառայությունից, բայց նրանց համոզմամբ բացառապես բոլորին տարկետման հնարավորությ...
20 / Հոկտեմբեր / 2017

Լրահոս
Ամենադիտված