9:35 - 17/Июнь/2017  #Пресса

«Հրապարակ». Քաղաքապետարանում ով ինչքան աշխատավարձ է ստանում


Երևանի ավագանու երեկվա նիստում հաստատվեցին քաղաքապետարանի աշ­խատողների դրույքաչափերը, ըստ այդմ՝

  • քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշ­խատավարձը կազմում է 575 հազար,
  • առաջին տեղակալ Կամո Արեյանինը՝ 478 հազար,
  • մյուս 3 տեղակալներինը՝ 443 հազարական դրամ:

Այդքան է ստանում նաև գլխավոր ճարտարապետը:

  • Քաղա­քապետի գլխավոր խորհրդականը՝ 370 հազար,
  • շարքային խորհրդականն ու խորհրդական գլխավոր դիզայները՝ 358 հազար դրամ:
  • Քաղաքապետի օգնականն ու մամուլի քարտուղարն ստանում են 298 հազար դրամ,
  • գործավարը՝ 261 հազար:

Քաղաքապետի տեղակալն էլ օգնական ունի, որն ստանում է 250 հազար դրամ, անգամ ճարտարապետն օգնական ունի՝ 237 հազար դրամ աշխատավարձով, իսկ առաջին տեղակալի գործավարի աշխա­տավարձը 201 հազար է:

  • Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը ստանում է 382 հազար,
  • նրա տեղակալը՝ 346 հազար դրամ աշխատավարձ:

Քա­ղաքապետարանի վարչության պետերը ստանում են 346 հազար, նրանց տեղա­կալները՝ 322 հազար, իսկ բաժնի պե­տերը՝ 291 հազար դրամ:

Ամեն բաժնում կա գլխավոր, առաջատար, առաջին կարգի մասնագետ, գործավար՝ համա­պատասխանաբար 225, 220, 210, 164 հազար դրամ աշխատավարձերով: Իսկ քարտուղարության բաժնում կա 14 գործավար, 2 պատճենահանող՝ նույնպես 164 հազար դրամ աշխատավարձով:

Վարչական շրջանների ղեկավարներն էլ ստանում են 400 հազար, տեղակալները և աշխատակազմերի քարտուղարները՝ 346: Ընդհանուր առմամբ՝ Երևանի քաղաքային իշխանությունն ունի 1998 հաստիք, աշխատավարձի բյուջեն ամսական կազմում է 436 մլն. 409 հազար 100 դրամ:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


#«Հրապարակ» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему