11:00 - 18/Հունիս/2017  #Հասարակություն

Անկախության Հրետանավորը. գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյան (տեսանյութ)

 

Հայաստանի առաջին Հանրապետության բանակի ռազմական գործիչ Քրիստափոր (Խաչատուր) Գերասիմի Արարատյանը ծնվել է 1876 թվականի հունիսի 18-ին Նալչիկ քաղաքում:

Քրիստափորը ծնվել է Թիֆլիսի նահանգի Մցխեթ քաղաքի տոհմիկ հայ ազնվական գերդաստանից սերող գեներալ-լեյտենանտ Կարապետ (Գերասիմ) Ավետիքի Արարատյանի ընտանիքում: Սկզբում Քրիստափորը սովորել է Թիֆլիսի կադետային ուսումնարանում, այնուհետև՝ Մոսկվայի Լազարյան հայկական ճեմարանում: Սակայն հոր պնդմամբ նա ընդունվում է Պետերբուրգի Միխայլովյան հրետանու դպրոց և դառնում կադրային զինվորական: Այնուհետև նա մասնակցում է 1905-ի ռուս-ճապոնական պատերազմին, իսկ արդեն 1914-ից՝ գնդապետ Քրիստափոր Արարատյանը Եվրոպական ճակատում 1-ին աշխարհամարտի մղվող մարտերի ակտիվ մասնակիցն էր:

Բոլշևիկյան հեղաշրջումից հետո գիտակցելով, որ թուրքական զորքը կօգտվի իրավիճակից և մուտք կգործի Հայաստան, Արարատյանը տեղափոխվում է Երևան, որպեսզի իր ռազմական մեծ փորձով կարողանա օգտակար լինել հայրենիքին: Այդպես էլ եղավ՝ 1918-ի մայիսին Սարդարապատի հերոսամարտում Քրիստափոր Արարատյանը եղել է հայկական զորամիավորման հրետանու հրամանատարը և աչքի ընկել բացառիկ քաջությամբ: Անկախ Հայաստանի հռչակումից հետո նա նշանակվում է Հայկական առանձին հրետանային բրիգադի հրամանատար: 1918-ի դեկտեմբերին Արարատյանը իր ստորաբաժանումներով մասնակցել է հայ-վրացական պատերազմին և զգալի ներդրում ունեցել հայկական զորքերի ընդհանուր հաղթանակում:

1919-ի մարտին նրան շնորհվում է հայկական բանակի գեներալ-մայորի կոչում, և մինչև 1920-ի ապրիլը Արարատյանը ստանձնում է Հայաստանի Հանրապետության ռազմական նախարարի պաշտոնը: Ուշագրավ է վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի գնահատականը, տրված Քրիստափոր Արարատյանին. «Անհրաժեշտ է շնորհել նրան գեներալի արժանի կոչումը, ու թող Աստծո օգնությամբ տնօրինի Ռազմական նախարարությունը: Նա տաքարյուն է, կոշտ ու հայհոյող, և հայերենից բացի փայլուն տիրապետում է նաև հրամանատարական լեզվին»:

1920-ի հոկտեմբերին, երբ ռուս-թուրքական դավադրության պատճառով ընկավ հայոց բնօրրան Կարսը, Քրիստափոր Արարատյանը՝ Կարսի ռազմական պարետն էր: Նա հայտնվում է գերության մեջ, և միայն 1921-ի վերջին է վերադառնում Երևան: Արարատյանը չի լքում երկիրը և փորձում է անպայման նորից օգտակար լիներ դժվարագույն պայմաններում հայտնված հայրենիքին: Այդ տարիներին նա մասնավորապես աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես ռազմական ամբիոնի վարիչ: Սակայն նախկին հայ ազգային գործիչները՝ անընդունելի էին սովետական ապազգային երկրում, և 1937-ի սեպտեմբերին Արարատյանը ձեռբակալվում է՝ «ֆաշիստական և ազգայնական խմբավորման» անդամ լինելու կեղծ ու անհիմն մեղադրանքով:

Երեք ամսվա բանտարկությունից հետո, 1937-ի դեկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը 5-ին, հայ ժողովրդի մեծագույն զավակ գեներալ Քրիստափոր Արարատյանը, և նրա հետ նաև Սարդարապատի պանծալի հերոսներ, հայկական բանակի գեներալներ Մովսես Սիլիկյանն ու Դմիտրի Միրիմանյանը, գնդապետներ Աղասի Վարոսյանը, Ստեփան Օհանեսյանը, Հակոբ Մկրտչյանն ու Հարություն Հակոբյանը՝ բեռնատար մեքենայով տեղափոխվում են Նորքի ձոր, ներկայիս Երևանի Կենդանաբանական այգու տարածք և  դավադրաբար գնդակահարվում:

Մենք դեռ մեծագույն պարտք ունենք այն բոլոր ազգային գործիչների հանդեպ, որոնց անունները սովետական բռնապետության օրոք հանիրավի մոռացության էին մատնված, սակայն անհերքելի է, որ հենց նրանց շնորհիվ է, որ այժմ գոյություն ունի ներկա անկախ Հայաստանը: Այդ գործիչների շարքին է դասվում նաև հայկական բանակի գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը:


#գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
Աստղագուշակ. Հոկտեմբերի 23
22/Հոկտեմբեր/2017 - 23:00
«ՉԻ». Աստղագուշակ՝ Վիգեն Սարգսյան
22/Հոկտեմբեր/2017 - 22:30
Հոկտեմբերի 23-ին կհոսանքազրկվեն
22/Հոկտեմբեր/2017 - 22:00
Ջուր չի լինի
22/Հոկտեմբեր/2017 - 21:29
«ՉԻ». Երևան դարձած իմ Թեյշեբաինի
22/Հոկտեմբեր/2017 - 21:00
Սոբչակը, Պուտինը և Բրեժնեւի ստվերը
22/Հոկտեմբեր/2017 - 20:30
Սերժ Սարգսյանը գտել է իդեալական մոդելը - 2
22/Հոկտեմբեր/2017 - 19:57
Հարցում. Որքան արժե կարագը երևանյան խանութներում և սուպերմարկետներում
22/Հոկտեմբեր/2017 - 19:30
1987 թվականին Իոսիֆ Բրոդսկին դարձավ գրականության Նոբելյան մրցանակակիր
22/Հոկտեմբեր/2017 - 19:00
ՀՀ ՔԿ. Արցախում մահացած զինվորներից Հրաչ Ավետիսյանն ինքնասպանություն է գործել. զինծառայող է ձերբակա...
22/Հոկտեմբեր/2017 - 18:30
Կակազողների միջազգային օրը
22/Հոկտեմբեր/2017 - 18:30
Բաբայան. Չպետք է շահարկենք կորուստները, որովհետև այլընտրանքը պետության կորուստն է
22/Հոկտեմբեր/2017 - 11:30
Փրինսի տանը արխիվիստ է անհրաժեշտ
22/Հոկտեմբեր/2017 - 11:00
Եղանակը Հայաստանում
22/Հոկտեմբեր/2017 - 10:00
Վահան Արծրունի. Իմ ազատ գործունեությունը որևէ մեկը չի կարող արգելել
21/Հոկտեմբեր/2017 - 23:23
Աստղագուշակ. Հոկտեմբերի 22
21/Հոկտեմբեր/2017 - 23:00
Emilio Pucci. գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
21/Հոկտեմբեր/2017 - 22:30
Լեհաստանում այսօրվանից արգելվում է կումունիզմի քարոզչությունը
21/Հոկտեմբեր/2017 - 21:59
Չծառայողները չեն ծառայի, իսկ երիտասարդների համար կփակվեն գիտության դռները
21/Հոկտեմբեր/2017 - 21:30
«ՉԻ». Ներս նայելու մասին. միջազգային
21/Հոկտեմբեր/2017 - 21:02
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց
21/Հոկտեմբեր/2017 - 20:30
Սերժ Սարգսյանը գտել է իդեալական մոդելը
21/Հոկտեմբեր/2017 - 20:00
Մելիքյան. Ջավախքում հայերի հաղթանակի հավանականությունը մեծ է
21/Հոկտեմբեր/2017 - 19:30
Զինծառայողին սպանել են. ձերբակալված կա
21/Հոկտեմբեր/2017 - 19:00
Վթարի ենթարկված քաղաքացիներն ինքնակամ հեռացել են հոսպիտալից
21/Հոկտեմբեր/2017 - 18:30
Զինվորներ են զոհվել Արցախում
21/Հոկտեմբեր/2017 - 12:56
ԵՀՀ. Հայրապետյանը հայկական իշխանությունների անտարբերության զոհն է
21/Հոկտեմբեր/2017 - 12:35
ԱՄՆ-ի երկու նախկին նախագահները հանդես են գալիս ներկա նախագահին դատապարտող ուղերձներով
21/Հոկտեմբեր/2017 - 12:00
Կրունկներին յոդ քսեք և ամեն ինչ կանցնի
21/Հոկտեմբեր/2017 - 11:30
Ի՞նչ համագործակցություն կարող է լինել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ-ների միջև
21/Հոկտեմբեր/2017 - 11:00
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք (ֆոտո)
21/Հոկտեմբեր/2017 - 10:30
«Ժողովուրդ». Օնլայն գնումներն 200 հազարը կիջնի մինչև 11 հազարի
21/Հոկտեմբեր/2017 - 10:05
ՄԻՊ.Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից
21/Հոկտեմբեր/2017 - 10:00
«Հրապարակ». Գրիգոր Հարությունյան. Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս է
21/Հոկտեմբեր/2017 - 9:55
«Ժողովուրդ». Ի՞նչ են թաքցնում իշխանությունները
21/Հոկտեմբեր/2017 - 9:50
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը կոռուպցիայի դեմ պայքարում կհամագործակցեն
21/Հոկտեմբեր/2017 - 9:45
«Առավոտ». Տիգրան Աբրահամյան. «Ի՞նչ անել՝ դո՞ւրս գալ բանակցություններից»
21/Հոկտեմբեր/2017 - 9:40
«ՀԺ». Կենսաթոշակները չեն բարձրանա
21/Հոկտեմբեր/2017 - 9:35
Եղանակը Հայաստանում
21/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Հրապարակ». էդվարդ Նալբանդյանը կմնա մինչև 2019
21/Հոկտեմբեր/2017 - 9:25
The Daily Beast, Քիմ Քարդաշյանը, Փերիս Հիլթոնն ու Կրեմլը
21/Հոկտեմբեր/2017 - 9:20
«168 ժամ». Լեհաստանի ԱԳ նախարարը կշոշափի վերջնական տրամադրությունները Երևանում
21/Հոկտեմբեր/2017 - 9:15
«Առավոտ». «Հնարավորություն է ստեղծվում ռազմական անվտանգություն ապահովելու»
21/Հոկտեմբեր/2017 - 9:10
«Ժամանակ». Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը ցմահ կստանան
21/Հոկտեմբեր/2017 - 9:05
«ՉԻ». Ամոթ-աբուռ չունեն
21/Հոկտեմբեր/2017 - 9:00
Այս գիշեր աստղաթափ կլինի
20/Հոկտեմբեր/2017 - 23:16
Աստղագուշակ. Հոկտեմբերի 21
20/Հոկտեմբեր/2017 - 23:00
Թռիչքներ երազում և արթմնի. Սերժ Սարգսյանի երազը
20/Հոկտեմբեր/2017 - 22:30
Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20/Հոկտեմբեր/2017 - 22:14
Նինա Կարապետյանց. Ոչ մեկին չի հետաքրքրում կալանավորի ո՛չ առողջությունը, ո՛չ կյանքը (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 22:00
Prada, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
20/Հոկտեմբեր/2017 - 21:35
Fendi, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
20/Հոկտեմբեր/2017 - 21:05
Նալբանդյան. Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը
20/Հոկտեմբեր/2017 - 20:30
Max Mara, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
20/Հոկտեմբեր/2017 - 20:14
Վլադիմիր Կարապետյանը՝ վարչապետի վրա հարձակումների մասին
20/Հոկտեմբեր/2017 - 20:00
Matchless London: Heroes. Վլադիմիր Պուտինով ոգեշնչված Putin Jacket բոմբերը
20/Հոկտեմբեր/2017 - 19:31
Սեֆիլյանը փորձեց դահլիճից դուրս գալ (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 19:15
ՏԻմ ընտրություններից առաջ սկանդալ Ախալքալաքում հայ թեկնածուների շուրջ
20/Հոկտեմբեր/2017 - 19:00
Մերկելը կոչ է արել ԵՄ-ին կրճատել Թուրքիային տրամադրվող օգնությունը
20/Հոկտեմբեր/2017 - 18:47
Բրիտանական Glamour ամսագիրը հրաժարվել է ամսական թողարկումներից
20/Հոկտեմբեր/2017 - 18:32
Ուսանողներն՝ ընդդեմ օրենքի
20/Հոկտեմբեր/2017 - 18:16
«Ազատ խոսք». Իշխանությունների նոր ռազմավարությունը. «սահմանները փակենք, բազմանանք»
20/Հոկտեմբեր/2017 - 18:00
Ուսանողները երթով շարժվեցին դեպի ԿԳ
20/Հոկտեմբեր/2017 - 17:30
Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել
20/Հոկտեմբեր/2017 - 17:10
Աշոտ Մանուկյան. Հայաստանը կկարողանա իրանական գազից ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ
20/Հոկտեմբեր/2017 - 16:45
Giorgio Armani, գարուն-ամառ 2018
20/Հոկտեմբեր/2017 - 16:30
Մանկապարտեզում ծնողներից տնտեսական ապրանքներ են պահանջել
20/Հոկտեմբեր/2017 - 15:59
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը՝ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20/Հոկտեմբեր/2017 - 14:59
Լավրով. Սիրիայում ահաբեկիչների վերջնական ոչնչացման աշխատանքը շուտով կավարտվի
20/Հոկտեմբեր/2017 - 12:30
ՅՈՒՆԻՍԵՖ. ՀՀ-ում նորածնային մահացությունների 75 տոկոսը տեղի է ունենում առաջին 28 օրերին
20/Հոկտեմբեր/2017 - 12:00
Դմիտրի Մեդվեդևը կժամանի Հայաստան
20/Հոկտեմբեր/2017 - 11:30
Արդվեցիք թույլ չեն տա շահագործել ոսկու հանքը (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 11:00
Փհենյանը կարող է հարված հասցնել ԱՄՆ-ին
20/Հոկտեմբեր/2017 - 11:00
Շարմազանով. Սա կրակոց է նաև ժնևյան պայմանավորվածությունների ուղղությամբ (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 10:45
ԱԻՆ. Հայաստանում փոթորիկ է սպասվում
15/Հոկտեմբեր/2017 - 19:00
35 ժամ ջուր չի լինի
16/Հոկտեմբեր/2017 - 21:30
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանի ուղերձը. «Իմ գնալու հետ հույսեր մի կապեք»
17/Հոկտեմբեր/2017 - 18:00
«Ազատ խոսք». Գուցե Ռուսաստա՞նն է «ջրել» Վիեննայի պայմանավորվածությունները
13/Հոկտեմբեր/2017 - 18:00
Հովիվ է կորել
13/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Արմենիա TV-ի» փայատերը՝ «Գազպրոմ մեդիայի» ղեկավար
19/Հոկտեմբեր/2017 - 20:00
Փոփոխություն՝ «Պետական թոշակների մասին» օրենքում
18/Հոկտեմբեր/2017 - 10:45
Վանո Սիրադեղյան. Էրիվանի խանության ժամանակները
14/Հոկտեմբեր/2017 - 11:00
Արմեն Ջիգարխանյանն անհետացե՞լ է
15/Հոկտեմբեր/2017 - 22:13
Ուղեղի բացակայության սահմանումը
15/Հոկտեմբեր/2017 - 22:41
Արշակյան. Սպասվող փոթորկի պատճառով դպրոցներին զգուշացրել ենք, որ երեխաները դրսում չլինեն
16/Հոկտեմբեր/2017 - 14:15
Կարեն Կարապետյանը կարող է դառնալ Արտաշես արքայի արքետիպային ժառանգորդը
15/Հոկտեմբեր/2017 - 20:00
Զինծառայողին սպանել են. ձերբակալված կա
21/Հոկտեմբեր/2017 - 19:00
Կարապետյան. Այս հանդիպումը կարող է վերջինը լինել Սարգսյանի համար՝ նախագահի պաշտոնում
13/Հոկտեմբեր/2017 - 21:00
«Ժամանակ». Սմբատ Կարախանյան. Լինե­լու է 5-10-օրյա պատերազմ
19/Հոկտեմբեր/2017 - 9:25
Աստղագուշակ. Հոկտեմբերի 16
15/Հոկտեմբեր/2017 - 23:00
Բաքու. Սերժ Սարգսյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները
17/Հոկտեմբեր/2017 - 14:46
Վահան Արծրունի. Իմ ազատ գործունեությունը որևէ մեկը չի կարող արգելել
21/Հոկտեմբեր/2017 - 23:23
Ղարաբաղյան հակամարտության տնավարի կարգավորումը
13/Հոկտեմբեր/2017 - 20:00
Քրդերը պետք է օրինակ վերցնեն Հայաստանից
18/Հոկտեմբեր/2017 - 22:00

Այս թեմայով