11:30 - 18/Հունիս/2017  #Հասարակություն

1987-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»

 

Հայերի ցեղասպանության հարցը Եվրոխորհրդարանում սկսել է քննարկվել 1983 թվականի սեպտեմբերի 19-ից, երբ սոցիալիստական ֆրակցիայի ներկայացուցիչներ Պաուլա Դյուպորը (Ֆրանսիա) և Էռնեստ Գլինը (Բելգիա) քննարկման ներկայացրին հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ օրինագիծ։ 1984 թվականի հունվարի 22-ին այն քննարկվեց Եվրոխորհրդարանի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում։ Օրինագծում մատնանշվում էր, որ Եվրոխորհրդարանը «ԵՏՀ-ի նախարարների խորհրդից պահանջում է`

  • «Հայտարարել հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին
  • Հասնել այն բանին, որպեսզի թուրքական կառավարությունը ընդունի 1915 թվականի ցեղասպանության պատմական փաստը
  • Համոզել Թուրքիայի կառավարությանը, որ թուրք-հայկական խնդրի արդարացի ու հիմնավոր լուծումը հնարավոր է միայն քաղաքական երկխոսության միջոցով
  • Հասնել նրան, որ ՄԱԿ-ը նույնպես ընդունի նույնանման հայտարարություն»:

Քննարկման ժամանակ Հանձնաժողովի որոշ անդամներ առաջարկեցին տվյալ հարցը ընդգրկել Թուրքիայի վերաբերյալ Եվրոխորհրդարանին ներկայացվելիք ընդհանուր զեկուցագրի մեջ։ Սակայն Թուրքիայի կողմից ԳՖՀ կառավարության վրա գործադրված դիվանագիտական ճնշման հետևանքով ԳՖՀ-ից ընտրված պատգամավորներն առաջարկեցին և հասան այն բանին, որ Հանձնաժողովը հետաձգի տվյալ օրինագծի քննարկումը մինչև 1984 թվականի հունիսը՝ խորհրդարանական ընտրությունների ավարտը։ 1984 թվականի հոկտեմբերի 16-ին սոցիալիստական ֆրակցիայի նախագահ Անրի Սաբին (Ֆրանսիա), քաղաքական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ժիզել Շարզատը, Էռնեստ Գլինը և ուրիշներ կրկին Եվրոխորհրդարանի քննարկմանը ներկայացրին հայկական հարցի մասին օրինագիծը։ 1984 թվականի դեկտեմբերին Հանձնաժողովը հանձնարարեց էթնիկական խնդիրների հայտնի մասնագետ Ժակ Վանդեմյոլբրուքին (Բելգիա) համակողմանիորեն դիտարկել հարցը և նախապատրաստել համապատասխան զեկուցագիր։ Աշխատանքի ընթացքում նա ենթարկվեց թուրքական պաշտոնատար անձանց ու լրագրողների ուժեղ ճնշմանը։ Թուրքիայի պրեմիեր մինիստր Թ. Օզալը հանդես եկավ հայտարարությամբ, որում նա սպառնում էր վերանայել Թուրքիայի տնտեսական քաղաքականությունն այն երկրների հետ, որոնց ներկայացուցիչները դեմ կլինեն Թուրքիայի՝ Եվրոխորհրդարան մտնելուն։

1985 թվականի դեկտեմբերին Ժ. Վանդեմյոլբրուքը զեկուցագիրը ներկայացրեց Հանձնաժողովի քննարկմանը։ Միաժամանակ գիտության ու մշակույթի մի շարք ականավոր գործիչներ դիմեցին Ֆրանսիայի պրեզիդենտ Ֆրանսուա Միտերանին՝ խնդրելով հայերի ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ ներկայացնել եվրոպական խորհրդի հերթական նիստին (Լյուքսեմբուրգում)։ Դիմումը ստորագրել էին Ալբերտո Մորավիան (Իտալիա), խաղաղության նոբելյան և լենինյան մրցանակների դափնեկիր Շոն Մաք Բրայդը (Իռլանդիա), Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ադոլֆո Պերես Էսքիվելը (Արգենտինա), Ջորջ Ուայլդը (ԱՄՆ) և ուրիշներ։ 1986 թվականի փետրվարին հարցի քննարկումը կրկին հետաձգվեց Հանձնաժողովի անդամների կողմից տեքստում բազմաթիվ ուղղումներ մտցնելու պատրվակով, ընդսմին 32 ուղղումներից 21-ը ներկայացրել էին ԳՖՀ-ի և Դանիայի պատգամավորները։ Վերջապես, 1987 թվականի փետրվարի 25-ին Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ (25 կողմ, 23 դեմ) հավանություն տվեց ներկայացված օրինագծին։

Հունիսի 19-ին Եվրոխորհրդարանի պատգամավորներին դիմեց «Ֆրանսահայկական համերաշխություն» հասարակական կազմակերպությունը, որի կոչի տակ իրենց ստորագրություններն էին դրել գրողներ Ֆրանսուազ Սագանը, Էժեն Իոնեսկոն և Անրի Թրուայան, երգիչ Շառլ Ազնավուրը, պատմաբան Իվ Տերնոնը, նոբելյան մրցանակի դափնեկիրներ Անդրեյ Լվոֆն ու Լուի Նոելը և ուրիշներ։ Նրանք խորհրդարանին կոչ էին անում «որպես ցեղասպանություն որակել բնաջնջման այն ծրագիրը, որն իրականացվել էր հայերի նկատմամբ, և այդպիսով տեղ հատկացրել մարդկության ու Եվրոպայի հիշողության մեջ նրանց, ովքեր դեռևս գերեզման չունեն այս աշխարհում»։ Օրինագիծը մտցվեց Եվրոխորհրդարանի նստաշրջանի օրակարգի մեջ, որը տեղի ունեցավ 1987 թվականի հունիսի 15-ին, Ստրասբուրգում։ Հարցի առթիվ նախաձեռնությամբ համատեղ հանդես եկան կոմունիստական ու սոցիալիստական ֆրակցիաները:

Հունիսի 18-ին Եվրոխորհրդարանը 68 կողմով և 60 դեմով հավանություն տվեց «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևին։

Փաստաթղթի ներածականում նշվում էր, որ «թուրքական կառավարությունը մինչև օրս հրաժարվելով ընդունել 1915 թվականի ցեղասպանությունը, դրանով շարունակում է հայ ժողովրդին զրկել սեփական պատմություն ունենալու իրավունքից. ..., որ հայերի պատմականորեն ապացուցված ցեղասպանությունը մինչև օրս չի ստացել ոչ քաղաքական դատապարտում, ոչ համապատասխան հատուցում, ... որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը հետայսու կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական ռեաբիլիտացիայի խորապես մարդկային քայլ, որը միայն պատիվ կբերի թուրքական կառավարությանը...»։

Բանաձևի առավել կարևոր դրույթներից է հետևյալ կետը.

«... Օսմանյան կայսրության մեջ հայ բնակչության հանդեպ 1915-1917 թթ. գործադրված ողբերգական իրադարձությունները համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի, հանդիսանում է ցեղասպանություն»։

Եվրոխորհրդարանը եվրոպական խորհրդից պահանջում էր՝ ճնշում գործադրել թուրքական ներկա կառավարության վրա՝ 1915 թվականին կազմակերպված հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար և նպաստել Թուրքիայի և հայերի լիազոր ներկայացուցիչների միջև քաղաքական երկխոսություն հաստատելու գործին։ Նշվում էր, որ ԵՏՀ-ի մեջ Թուրքիայի ընդունումը ուղղակի կախման մեջ է հայերի ցեղասպանության փաստի ընդունման հարցում նրա կառավարության դիրքորոշումից։

Բանաձևը պահանջում էր. որպեսզի «Թուրքիայում ապրող հայկական փոքրամասնության նկատմամբ արդարացի վերաբերմունք լինի նրա ազգային ինքնատիպության, լեզվի, դավանանքի, մշակույթի և կրթական համակարգի հարցում...»։

 


#Եվրախորհրդարան  #«Հայկական հարց» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
Կրակոցներ Գյումրու կենտրոնում.կա վիրավոր. Առավոտ
Այսօր 1:00
Օրացույց. 26 հունիսի, 2017 թվական, երկուշաբթի
Այսօր 0:00
Եղանակը հունիսի 26-ին
25/Հունիս/2017 - 23:45
Աստղագուշակ. հունիսի 26
25/Հունիս/2017 - 23:30
Խորհրդավոր բռնկումը զարմացրել է տիեզերքն ուսումնասիրող գիտնականներին
25/Հունիս/2017 - 23:15
Կինոժամ. «Փոփոխությունների ճանապարհ» («Revolutionary Road», 2008)
25/Հունիս/2017 - 23:00
Նոր կուպե 455 Super Duty-ն
25/Հունիս/2017 - 22:45
Christopher Kane, resort 2018
25/Հունիս/2017 - 22:30
Uber-ի հիմնադիրը հեռացել է ընկերությունից
25/Հունիս/2017 - 22:15
Աշխարհի ամենաայցելվող օնլայն-խանութները
25/Հունիս/2017 - 22:00
«Հիշողություններ». Apple-ը iOS 10-ի մասին հուզիչ գովազդ է թողարկել (տեսանյութ)
25/Հունիս/2017 - 21:45
Jacquemus-ը ծղոտե գլխարկներից զգեստ է ստեղծել
25/Հունիս/2017 - 21:30
Թրամփը տխուր է. Օբաման տեղեկացված էր
25/Հունիս/2017 - 21:15
Ռոգոզինը՝ սպառազինումների մատակարարումների մասին
25/Հունիս/2017 - 21:00
Հունիսի 26-ին կհոսանքազրկվեն
25/Հունիս/2017 - 20:44
Գերմանիան արգելել է Էրդողանի թիկնապահների մուտքը
25/Հունիս/2017 - 20:35
Վթարված Երևան-Մոսկվա ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել
25/Հունիս/2017 - 20:16
Դպրոցների օպտիմալացման գործընթացը սկսվելու է Երևանից
25/Հունիս/2017 - 20:00
Օձեր՝ ավտոտնակում և կաթսայատանը
25/Հունիս/2017 - 19:45
Սեյրան Օհանյան. ժողովուրդը պետք է որոշի, դուրս գա և պահանջի (տեսանյութ)
25/Հունիս/2017 - 19:31
Ջրանջատումներ հունիսի 26-ին
25/Հունիս/2017 - 19:13
Կինոժամ. «Ժամանակի պահապանը» (2011)
25/Հունիս/2017 - 15:00
Օրվա կադրը. Ընտանիք...
25/Հունիս/2017 - 14:30
Կարեն Քոչարյան. Դիմում-նամակ վարչապետին և կառավարման նախարարին
25/Հունիս/2017 - 14:02
Վթարի է ենթարկվել Երևան-Մոսկվա ավտոբուսը
25/Հունիս/2017 - 13:48
2000-ական դրամ յուրաքանչյուր «պաս» տված դիակի համար կամ կրկին «պետական ռեկետ»
25/Հունիս/2017 - 13:31
Ինչպես ողջ դուրս գալ ընկնող վերելակից
25/Հունիս/2017 - 13:00
«Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը. Ուղիղ
25/Հունիս/2017 - 12:32
Ջորջ Օրուել. Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են
25/Հունիս/2017 - 12:00
Երևան-Լոս Անջելես հեռուստակամուրջ «Սասնա Ծռերը հերոսներ թե՞ հանցագործներ» (տեսագրություն)
25/Հունիս/2017 - 11:30
1967-ի հունիսի 25-ին 5 մայրցամաքների 24 երկրներում հեռարձակվեց Բիթլզ խմբի «All You Need is Love» երգ...
25/Հունիս/2017 - 11:00
ՀԱՊԿ-ում քննարկվել է Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը
25/Հունիս/2017 - 10:30
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց Բարեկենդանը
25/Հունիս/2017 - 10:00
Օրացույց. 25 հունիսի, 2017 թվական, կիրակի
25/Հունիս/2017 - 0:00
Եղանակը հունիսի 25-ին
24/Հունիս/2017 - 23:45
Աստղագուշակ.հունիսի 25
24/Հունիս/2017 - 23:30
10 գիտական գաղտնիք, որոնք բացատրություն չունեն. մաս 2
24/Հունիս/2017 - 23:15
Կինոժամ. «Մարսեցին» (ԱՄՆ, 2015)
24/Հունիս/2017 - 23:00
Նոր BMW X3-ը (տեսանյութ)
24/Հունիս/2017 - 22:30
IKEA-ն և Apple-ը կահույքի վիրտուալ չափման համար հավելված են մշակում
24/Հունիս/2017 - 22:15
Conde Nast-ը լեհական Vogue ամսագիր է թողարկում
24/Հունիս/2017 - 21:45
Vetememes-ի հիմնադիրը նոր բրենդ է թողարկել՝ Boolenciaga
24/Հունիս/2017 - 21:30
MSGM, resort 2018
24/Հունիս/2017 - 21:00
Ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրն անտեսված է
24/Հունիս/2017 - 20:44
Գվինեթ Փելթրոուն՝ TOUS-ի նոր մինի-ֆիլմում (տեսանյութ)
24/Հունիս/2017 - 20:30
Փերիս Ջեքսոնը՝ ավստրալական Vogue-ի շապիկին
24/Հունիս/2017 - 20:00
IMF-ը Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկ կտրամադրի
24/Հունիս/2017 - 19:30
Բալայանն՝ Ալիևին
24/Հունիս/2017 - 19:15
Մամուլ. օրվա ամփոփում
24/Հունիս/2017 - 19:00
Ա.Հովհաննիսյան. Ավտովթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
24/Հունիս/2017 - 16:48
ՀՀ ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով 14 տուժած զինծառայողներից 8-ը տեղափոխվել է Երևան
24/Հունիս/2017 - 15:00
Նովիկով .Արտերկրում մարտական պատրաստություն անցած ԱՊՀ քաղաքացիները վերադառնում են Ադրբեջան
24/Հունիս/2017 - 14:45
«Երկիր Ծիրանի» խմբակցությունը լքած անդամները պատրաստ են համագործակցել իշխանության հետ
24/Հունիս/2017 - 14:15
Ադրբեջանում Ռուսաստանից նոր ռազմական տեխնիկա է փոխադրվել (տեսանյութ)
24/Հունիս/2017 - 13:44
Մեծ ականջօղեր. սելֆիի սերնդի թրենդը
24/Հունիս/2017 - 13:30
ԱՀ ՊՆ. 7 օր առաջնագծում
24/Հունիս/2017 - 13:19
Անտարկտիկայում 118-ամյա կտավ են հայտնաբերել (տեսանյութ)
24/Հունիս/2017 - 13:00
Էրդողան. Մենք խոսում ենք մի լեզվով և հանդես ենք գալիս նույն դիրքերից
24/Հունիս/2017 - 12:30
«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը ցանկանում է կրթություն ստանալ
24/Հունիս/2017 - 12:01
ConfedCup. Երրորդ տուրի խաղերը
24/Հունիս/2017 - 11:44
Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 զինծառայող. 7-ի առողջական վիճակը ծանր է
24/Հունիս/2017 - 11:39
Ի՞նչ կարգավիճակ կունենան ԵՄ քաղաքացիները Բրեքզիթից հետո
24/Հունիս/2017 - 11:32
Մարտիրոսյան. Ադրբեջանը հայկական անուն-ազգանունով Fake էջեր է գործի դրել
24/Հունիս/2017 - 11:13
Մահացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը
23/Հունիս/2017 - 15:18
Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 զինծառայող. 7-ի առողջական վիճակը ծանր է
24/Հունիս/2017 - 11:39
Սրանք դեռ կուռկուռի ձագ պիտի դառնան
20/Հունիս/2017 - 22:00
Աստղագուշակ. հունիսի 19
19/Հունիս/2017 - 23:30
Աստղագուշակ.հունիսի 25
24/Հունիս/2017 - 23:30
Շարմազանով. Կարեն Կարապետյանի կառավարությունը հրաժարական է ներկայացնելու (տեսանյութ)
16/Հունիս/2017 - 11:00
Մնաց 291 օր (տեսանյութ)
22/Հունիս/2017 - 21:00
Աստղագուշակ. հունիսի 18
17/Հունիս/2017 - 23:30
Աստղագուշակ. հունիսի 17
16/Հունիս/2017 - 23:30
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանը և ուժայիններն ընդդեմ վարչապետի
20/Հունիս/2017 - 18:00
Աստղագուշակ. հունիսի 21
20/Հունիս/2017 - 23:30
Հայաստանի բանտերում հուլիսի 1-ից կնվազեցվի սննդի չափաբաժինը
23/Հունիս/2017 - 10:20
10 տարեկան երեխան փորձել է ինքնասպան լինել
18/Հունիս/2017 - 12:41
Աստղագուշակ. հունիսի 23
22/Հունիս/2017 - 23:30
Աստղագուշակ. հունիսի 24
23/Հունիս/2017 - 23:30
2000-ական դրամ յուրաքանչյուր «պաս» տված դիակի համար կամ կրկին «պետական ռեկետ»
25/Հունիս/2017 - 13:31
Մեկ օր ջուր չի լինելու
18/Հունիս/2017 - 21:15
ԱՀ ՊԲ. Արցախում զինվորներ են զոհվել
16/Հունիս/2017 - 22:05
ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է աշխատատեղի մրցույթ
19/Հունիս/2017 - 19:45
Սվիտալսկին՝ հայ պաշտոնյաներին. Հետևեք տարրական կանոններին (տեսանյութ)
20/Հունիս/2017 - 15:25

Այս թեմայով