16:44 - 19/Июнь/2017  #Международный

Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը Սիրիայի երկնքում

 

«Իսլամական պետության» ) դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը Ռաքայի նահանգում խոցել Է սիրիական Սու-22-ն այն բանից հետո, երբ վերջինս իբր ռումբեր Է նետել SDF-ի դիրքերի մերձակայքում, ավելի վաղ հայտնել են կոալիցիայում: Դամասկոսը հայտարարել Է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն առաջադրանք Էր կատարում ԻՊ-ի դեմ:

Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր՝ հունիսի 19-ից, դադարեցնում է ԱՄՆ-ի՝ Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման շուրջ հուշագրի շրջանակներում կնքված փոխհարաբերությունները»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

 

 


#Ռուսաստան  #ԱՄՆ  #Սիրիա 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему