21:00 - 19/Հունիս/2017  #Քաղաքականություն

Հայաստանի «ներքին գործերը» և Եվրոպական միությունը

 

Հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովի ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից արված հայտարարությունը իշխանության որոշ ներկայացուցիչների բուռն արձագանքին է արժանացել:

Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին նշել էր.

«Իշխող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքը հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ իշխող կուսակցությունն օգտվի, իր շահերին ծառայի»: Նա նաև խորհուր էր տվել բարեփոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և փոփոխել նրա կազմը՝ ընդգրկելով քաղհասարակության ներկայացուցիչների: «Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպե՞ս կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց», - նշել էր ԵՄ դեպսանը: Դեսպանը նաև խոսել է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման մասին:

ՀՀԿ-ի պատասխանը.

ԵՄ դեսպանին պատասխանել էին երկու բարձրաստիճան հանրապետականներ՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ Դավիթ Հարությունյանի խոսքերի՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պե՞տք է փոխվի, թե՞ ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, որը որոշվում է Ազգային ժողովում»: Ըստ նրա՝ Սվիտալսկու հայտարարությունը «որոշակի փորձ է ներքին քաղաքականության մեր հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի, անկախ նրանից դա արվում է բարի՞, թե՞ այլ նպատակներով»:

Գրեթե նույնանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև նրա կուսակից Էդուարդ Շարմազանովը, ով հայտարարել էր, որ ավելի լավ կլիներ ԵՄ դեսպանը մատնանշեր դրական բարեփոխումները և ոչ թե «գնահատականներ հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ»:

Ինչո՞ւ ԵՄ-ն

Հայկական իշխանությունների պատասխանը ԵՄ դեսպանի քննադատությանը ուշագրավ են երկու հիմնական պատճառով:

Առաջին հերթին հետաքրքիր է, որ միայն իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են հայտարարությամբ հանդես գալիս՝ փորձելով քննադատել ԵՄ դեսպանին: Սա բնականաբար պայմանավորված է նրանով, որ Պյոտր Սվիտալսկին, ով ըստ ամենայնի հոգնել է իր ներկայացրած միության կողմից ՀՀ ժողովրդավարական իստիտուտների, այդ թվում ընտրությունների բարեփոխմանն ուղղված ահռելի գումարների տրամադրման աննպատակ վատնումից և քննադատել է իշխող կուսակցության կողմից իշխանությունը պահելու նպատակով ընտրական օրենսգիրքը փոփոխելու հանգամանքը:
Բնականաբար, եթե ԵՄ դեսպանի քննադատությունը ուղղված լիներ որևէ այլ կուսակցության դեմ, ապա ՀՀԿ-ի կողմից դա ներքաղաքական կյանքին միջամտություն չէր համարվի: Ավելին՝ երբ, օրինակ, ռուս քաղաքական գործիչներն առաջարկում են Հայաստանում ռուսերենը դարձնել պետական լեզու կամ ընդունել քաղհասարակության աշխատանքը սահմանափակող օրենսդրական կարգավորումներ, ոչ մի նախարար կամ ԱԺ պաշտոնյա երբևէ դա չի որակավորում որպես միջամտություն ներքաղաքական կյանքին:

Երկրորդ պատճառը դա ԵՄ-Հայաստան և ընդհանրապես Եվրամիություն-երրորդ երկրներ հարաբերությունների ֆորմատն է: Ոչ անդամ հարևան երկրների հետ իր հարաբերությունները սովորաբար ԵՄ-ն կառուցում է այդ երկրների ներսում բարեփոխումների ուղղությամբ ջանք ներդնելով: Բարեփոխումները նպատակ ունեն այս երկրները դարձնել հնարավորինս ավելի ժողովրդավար և տնտեսապես զարգացած, որպեսզի ԵՄ-հարևան երկրներ փոխհարաբերություններն ու առևտուրը հիմնված լինեն փոխադարձ վստահության, փոխօգնության և անվտանգության պահպանման ուղղությամբ համատեղ ջանքերի վրա:

Մասնավորապես, 2017 ԱԺ ընտրությունները անց կացնելու համար ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է ավելի քան 7 մլն եվրո: Ավելին՝ քանի որ ԵՄ-ն ֆինանսավորում է ժողովրդավարական բարեփոխումները, իսկ հայկական կողմը պատրաստակամորեն ընդունում է հսկայական գումարները (իսկ հնարավորության դեպքում նաև խնդրում ավելին) հետևաբար պետք է պատրաստ լինի նաև ֆինանսավորողի քննադատությանը, եթե գումարները իրական նպատակին չեն հասնում: Հետևաբար կամ պետք է այդ գումարները չվերցնել, կամ վերցնելուց հետո չմոռանալ, որ վերցրել ես:

Հ.Գ. Հարկ է նաև նկատել, որ վերջին տարիներին ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցերը դադարել են լինել զուտ պետությունների ներքին գործեր: Ի վերջո, որևէ մեկը չի զարմանում, երբ միջազգային հանրությունը քննդատում է, օրինակ, Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վատթարացող վիճակը:

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


#Պյոտր Սվիտալսկի  #Եվրոպական միություն  #ՀՀԿ 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է կատարել
Այսօր 12:20
STOP կադր. Անկախության օրվա պարկինգը
Այսօր 12:00
Մեսին թարմացրել է իր ռեկորդներից մեկը (տեսանյութ)
Այսօր 11:40
Զինծառայողին ծեծել են, հայհոյել՝ հասցնելով ինքնասպանության
Այսօր 11:19
Աշխարհի Գավաթ. Ամեն ինչ կորոշվի թայ-բրեյքում
Այսօր 11:00
Գոռ Հակոբյանի վնասազերծման գործի առթիվ հարուցված քրեական գործը հանձնվել է ՀՔԾ-ին
Այսօր 10:40
200 միլիոն դոլարի պայմանգրով զենքերի մատակարարման ժամանակացույցը
Այսօր 10:20
Մատյան անկախության (տեսանյութ)
Այսօր 10:00
«Առավոտ». Հովհաննես Իգիթյանին դուր չի եկել Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթը
Այսօր 9:55
«Ժամանակ». Կտեղափոխվի
Այսօր 9:50
Մաքրող դիմակներ ակտիվացված ածուխով
Այսօր 9:45
«168 ժամ». Մեծ մասը մերժում է ստանում
Այսօր 9:44
«Ժողովուրդ». Մոդեստ Կոլերով. Ինչպես կարող է ՀՀ-ն Թուրքմենստանից գազ ներկրել
Այսօր 9:41
«Փաստ». Վերնիսաժում սպանության գործով հետախուզվողները Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան
Այսօր 9:30
Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական
Այսօր 9:20
«Առավոտ». Ի՞նչ անի Իլհամ Ալիևը
Այսօր 9:15
«Ժամանակ». Կառավարությունը «սալյուտին» 11 մլն կհատկացնի
Այսօր 9:10
«Ժողովուրդ». Տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել
Այսօր 9:05
Եղանակը Հայաստանում սեպտեմբերի 21-ին
Այսօր 9:00
Սեպտեմբերի 21. Հայաստանի անկախության օր (տեսանյութ)
Այսօր 0:00
Աստղագուշակ. Սեպտեմբերի 21
20/Սեպտեմբեր/2017 - 23:00
Harper's Bazaar Arabia. Քիմ Քարդաշյանը՝ Թրամփի, Շերի եւ ֆեմինիզմի մասին (լուսանկարներ)
20/Սեպտեմբեր/2017 - 22:30
Ի՞նչ է տեսնում երեխան Հայաստանում և ի՞նչ՝ Հրանուշ Հակոբյանը
20/Սեպտեմբեր/2017 - 22:00
«Яндекс». Ինչպես էին փոխվում օգտատերերի հետաքրքրությունները մեկ օրվա ընթացքում
20/Սեպտեմբեր/2017 - 21:30
Եթե հայկական կողմերը համաձայն չեն թիզ հող վերադարձին՝ պետք է դուրս գան բանակցային գործընթացից
20/Սեպտեմբեր/2017 - 21:00
Ծրագրով՝ 50.000 հայաստանցի տեղափոխվել է Ռուսաստան
20/Սեպտեմբեր/2017 - 20:29
Ալիև. անհրաժեշտության դեպքում` Հայաստանը նորից կպատժվի
20/Սեպտեմբեր/2017 - 19:54
Կնյազ Հասանով․ Չի բացառվում, որ Իրանի սպառնալիքները Հայաստանի վրա ազդեն
20/Սեպտեմբեր/2017 - 19:31
ՀՔԱՎ. Զորակոչիկի զինծառայության վերաբերյալ որոշումը փոխվեց
20/Սեպտեմբեր/2017 - 19:00
Իգիթյան․ Ո՞վ է Էդվարդ Նալբանդյանը, որ կարող է խոսել ինչ-որ հողեր տալու մասին
20/Սեպտեմբեր/2017 - 18:30
«Ոսկին ձեզ, ցիանիդը մե՞զ». 70 տոննայանոց ոսկե գունդ՝ Երևանում
20/Սեպտեմբեր/2017 - 18:00
Սարգսյանը վերջնաժամկետ տվեց Անկարային
20/Սեպտեմբեր/2017 - 17:30
«Ադրբեջանական լվացքատուն». Մերկելի դաշնակիցը գումարներ է ստացել Ադրբեջանից
20/Սեպտեմբեր/2017 - 17:00
Մամեդյարովը՝ ԻՀԿ-ին. Հայաստանի հետ համագործակցությունը պետք է սահմանափակվի
20/Սեպտեմբեր/2017 - 16:34
Էրդողանն ասել է, որ Թրամփն իրենից ներողություն է խնդրել
20/Սեպտեմբեր/2017 - 16:00
Երկրաշարժ Մեքսիկայում
20/Սեպտեմբեր/2017 - 15:30
Սեպտեմբերի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 85 երեխա
20/Սեպտեմբեր/2017 - 15:00
Շարմազանով. Բնական կլինե՞ր, եթե Կարեն Կարապետյանը չփափագեր 2018-ից հետո պաշտոն ունենալ
20/Սեպտեմբեր/2017 - 14:29
Դեկանատի անփութության պատճառով ուսանողը հեռացվել է ԵՊՀ-ից
20/Սեպտեմբեր/2017 - 13:57
Սասնա ծռերի փաստաբանները գործադուլ հայտարարեցին
20/Սեպտեմբեր/2017 - 13:29
Սահմանապահները հայ-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացի են բռնել
20/Սեպտեմբեր/2017 - 13:02
Ուղեղի աշխատանքն արագացվել է մագնիսների օգնությամբ
20/Սեպտեմբեր/2017 - 13:00
Տավուշի մարզում Տուլարեմիա հիվանդության բռնկում է. Նախարարությունները լռում են
20/Սեպտեմբեր/2017 - 12:42
ՍԱՊԾ. Մալաթիայի շուկայում միսը կիրացվի նոր պայմաններում
20/Սեպտեմբեր/2017 - 12:30
Վարչապետը՝ կոնգրեսականներին. Պարտավոր ենք լինել ուժեղ, որպեսզի մեր անվտանգությունն ապահովենք
20/Սեպտեմբեր/2017 - 12:00
Ավստրալիայի ոստիկանություն. Սիդնեյում խոշոր ահաբեկչությունն անխուսափելի է
20/Սեպտեմբեր/2017 - 11:40
Լեհաստանի նախագահ. ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով
20/Սեպտեմբեր/2017 - 11:29
Ադրբեջանի սահմանամերձ գոտում նոր զորամաս է բացվել
20/Սեպտեմբեր/2017 - 11:20
Գևորգ Մելիքյան․ Չեմ կարծում, որ Հայաստանը նման անհեռատես քայլ կանի
20/Սեպտեմբեր/2017 - 11:00
Նեյմարը չի ցանկանում Կավանիի հետ մի թիմում խաղալ (տեսանյութ)
20/Սեպտեմբեր/2017 - 10:40
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ
20/Սեպտեմբեր/2017 - 10:30
Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է ղարաբաղյան հարցին
20/Սեպտեմբեր/2017 - 10:20
Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում
20/Սեպտեմբեր/2017 - 10:10
Վազգեն Առաջին. Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն (տեսանյութ)
20/Սեպտեմբեր/2017 - 10:00
«Հրապարակ». 90 դրամով կթանկանա «Չիբուխը»
20/Սեպտեմբեր/2017 - 9:50
Օրվա բաղադրատոմսը․ Սեխի մուրաբա
20/Սեպտեմբեր/2017 - 9:45
«Ժողովուրդ». Նոր զարգացումներ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով.
20/Սեպտեմբեր/2017 - 9:40
«Փաստ». Համայնքների ղեկավարներն ընդհանուր հայտարարի չեն գալիս
20/Սեպտեմբեր/2017 - 9:35
Նալբանդյանը և Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին
20/Սեպտեմբեր/2017 - 9:30
«Ժողովուրդ». Կիպրոսահայ գործարարը դժգոհ է ՀՀ իշխանություններից
20/Սեպտեմբեր/2017 - 9:25
«Ժամանակ». Կարեն Կարապետյանի թիրախում են Վովա Գասպարյանն ու Վիգեն Սարգսյանը
20/Սեպտեմբեր/2017 - 9:20
«ՀԺ». Կարեն Կարապետյանը ուղիղ հարվածեց Սերժ Սարգսյանին
20/Սեպտեմբեր/2017 - 9:15
«Ժամանակ». Վահրամ Բաղդասարյանի քրեական շրջապատը
20/Սեպտեմբեր/2017 - 9:10
«Ժողովուրդ». Արցախը դեմ է ցանկացած զիջման
20/Սեպտեմբեր/2017 - 9:05
Եղանակը Հայաստանում սեպտեմբերի 20-ին
20/Սեպտեմբեր/2017 - 9:00
Աստղագուշակ. Սեպտեմբերի 20
19/Սեպտեմբեր/2017 - 23:00
Ես ուզում եմ, որ գրականության պատմության մեջ իմ մասին երկու տող լինի, և այն կլինի
19/Սեպտեմբեր/2017 - 22:30
Սեպտեմբերի 20-ին կհոսանքազրկվեն
19/Սեպտեմբեր/2017 - 22:16
Սերժ Սարգսյանը բռնապետ է
19/Սեպտեմբեր/2017 - 22:00
Տարոն Մարգարյանը կարգելի քաղաքում սեխի և ձմերուկի վաճառքը
19/Սեպտեմբեր/2017 - 21:30
Սեպտեմբերի 20-ին 12 ժամ ջուր չի լինի
19/Սեպտեմբեր/2017 - 21:15
Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը կանգնել է ժողովրդագրական աղետի առջև
19/Սեպտեմբեր/2017 - 21:00
Արմեն Բաղդասարյան. Սերժ Սարգսյանի ելույթը սփյուռքահայերի լսելիքին հաճելի կենաց էր
19/Սեպտեմբեր/2017 - 20:30
Աշխարհի գավաթ. Արոնյանը կիսաեզրափակչում ոչ-ոքիով մեկնարկեց
19/Սեպտեմբեր/2017 - 20:14
Կառավարության մեկ տարին ու ՀՀԿ ջղաձգումները - 3
19/Սեպտեմբեր/2017 - 20:00
ԱՀ զինծառայողների՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի մասին գործերի քանակն անգամներ ավել է ՀՀ զ...
19/Սեպտեմբեր/2017 - 19:46
ԱՄՆ կոնգրեսական. Հայաստանը Թուրքիայի համեմատ մեծ գումար չի ստացել
19/Սեպտեմբեր/2017 - 19:32
Դեսպանը հուսով է, որ հայ-ամերիկյան պայմանագիրը շուտով կկնքվի (տեսանյութ)
19/Սեպտեմբեր/2017 - 19:00
Ստամբուլում հայ աշակերտների թիվը չի ավելացել
19/Սեպտեմբեր/2017 - 18:30
Նոր առարկա դպրոցում. Մնացել էր սարի սմբուլը...
16/Սեպտեմբեր/2017 - 13:24
Արամ Առաջինը Սերժ Սարգսյանին խայտառակեց
18/Սեպտեմբեր/2017 - 20:30
Որպես ծնող հայտարարում եմ. Դուք գողացել եք մեր երեխաների մանկությունը
17/Սեպտեմբեր/2017 - 22:00
Լապշինը՝ Ալիևին. Ղարաբաղը կա և կլինի Ադրբեջանի հողը
13/Սեպտեմբեր/2017 - 14:08
Ալիև. անհրաժեշտության դեպքում` Հայաստանը նորից կպատժվի
20/Սեպտեմբեր/2017 - 19:54
Խախտում կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացրեք վարորդական իրավունքը և ազատվեք տուգանքներից
12/Սեպտեմբեր/2017 - 12:17
Տավուշի մարզում Տուլարեմիա հիվանդության բռնկում է. Նախարարությունները լռում են
20/Սեպտեմբեր/2017 - 12:42
Սեպտեմբերի 14-ին ջուր չի լինի
13/Սեպտեմբեր/2017 - 21:14
Գագիկ Սուրենյան. Աշունն ու գարունը կորել են
18/Սեպտեմբեր/2017 - 21:14
«Ազատ խոսք». «Ելք» դաշինքը ձգտում է փաստաթղթավորե՞լ խայտառակությունը
12/Սեպտեմբեր/2017 - 18:00
Ձերբակալվել է օրենքով գող Գեորգի Մանուկյանը
12/Սեպտեմբեր/2017 - 21:30
Աստղագուշակ. Սեպտեմբերի 20
19/Սեպտեմբեր/2017 - 23:00
Սեպտեմբերի 13-ին ջուր չի լինի
12/Սեպտեմբեր/2017 - 21:44
ՀՔԱՎ. Զորակոչիկի զինծառայության վերաբերյալ որոշումը փոխվեց
20/Սեպտեմբեր/2017 - 19:00
Բաբայանը՝ Լապշինի նամակի մասին
13/Սեպտեմբեր/2017 - 20:31
Միջազգային տիեզերակայանի անձնակազմը տագնապի ահազանգ է ստացել
11/Սեպտեմբեր/2017 - 19:40
«Ազատ խոսք». ՀՀԿ-ն փորձում է Սերժ Սարգսյանից Թուրքմենբաշի կերտել
15/Սեպտեմբեր/2017 - 18:00
Գյուղացիները փակել են Երևան-Իջևան ճանապարհը. լարված իրավիճակ է
17/Սեպտեմբեր/2017 - 19:29
«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է
15/Սեպտեմբեր/2017 - 10:31
Աշնանային գաղջության ուրվականը
11/Սեպտեմբեր/2017 - 20:00

Այս թեմայով