20:00 - 19/Հունիս/2017  #Քաղաքականություն

Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության խոշորագույն դոնորները

 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների՝ 2016թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն այլ երկրներից ստացել է շուրջ 21.8 միլիարդ դրամի հասնող մարդասիրական օգնություն: Մարդասիրական օգնությունը ապրանքների տեսքով փոխանցվող աջակցություն է, որը զարգացած երկրները տրամադրում են տնտեսական զարգացման ավելի ցածր մակարդակ ունեցող երկների բնակիչներին օգնելու նպատակով: Հանդիսանալով զարգացող երկիր՝ Հայաստանը ևս վերջին տարիներին զարգացած երկրներից շարունակաբար ստացել է մարդասիրական օգնություն, որի դինամիկան և աղբյուրները քննարկված են ստորև:

Ստացվող մարդասիրական օգնության դինամիկան

2016թ. Հայաստանը որպես մարդասիրական օգնություն ստացել է 45.6 միլիոն դոլար արժողությամբ 7,631 տոննա ապրանք, ինչը շուրջ 7.5%-ով կամ 3.6 միլիոն դոլարով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ներկայացված գծապատկերից պարզ է դառնում, որ ստացվող այսպիսի աջակցության ծավալները ՀՀ-ում սկսած 2011թ.-ից շարունակաբար անկում են ապրել: Արդյունքում, 2011թ. համեմատությամբ 2016թ. մուտքագրված օգնության ծավալները կրճատվել են մոտ մեկ քառորդով:

Այսուամենայնիվ, 2017թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ ներկրված մարդասիրական օգնության ծավալը կտրուկ աճ է գրանցել՝ ավելանալով շուրջ 63%-ով: Ուշագրավ է այն, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ կտրուկ՝ 888.8 անգամ աճել է Շվեյցարիայից, 4.3 անգամ՝ Գերմանիայից և 2.6 անգամ՝ Չինաստանից ստացված մարդասիրական օգնության ծավալները: Սակայն, ի հակադրություն դրա, այս տարեսկզբին ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը կրճատվել է մոտ 53%-ով:

2016թ. ստացված աջակցության ապրանքային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին են ունեցել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը (51.7%), մանածագործական իրերը (14.3%), տարբեր արդյունաբերական ապրանքները (7.3%), ինչպես նաև մեքենաները, սարքավորումները և տարբեր մեխանիզմները (7.1%): Նախորդ տարվա համեմատությամբ ամենամեծ աճը գրանցվել է մանածագործական իրերի գծով, որի ներկրման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 101%-ով՝ հասնելով 6.5 միլիոն դոլարի: Միաժամանակ, 17% աճ է գրանցվել նաև ստացվող պատրաստի սննդի արտադրանքի գծով. 2016թ. Հայաստանը որպես մարդասիրական օգնություն ստացել է շուրջ 300 միլիոն դրամ արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք:

Մարդասիրական օգնության աղբյուրները

2016թ. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մարդասիրական օգնության խոշորագույն դոնոր երկիր է հանդիսացել Ամերիկայի Միացյալ Նահանգները (21%), որին հաջորդել են Շվեյցարիան (16.9%) և Չինաստանը (14.2%): Ընդ որում, սկսած 2004թ. ԱՄՆ-ն շարունակաբար հանդիսացել է ՀՀ մուտքագրվող մարդասիրական օգնության հիմնական աղբյուրը: Այս երկրի մասնաբաժինը ընդհանուր աջակցության մեջ ըստ տարիների գերազանցել է անգամ 73%-ի մակարդակը: Բացառություն է կազմում միայն 2012 թվականը, երբ Չինաստանից ստացվող օգնության մասնաբաժինը հասել է ընդհանուրի 31.7%-ին:

Մարդասիրական օգնության կարևոր աղբյուրներից է նաև ԵՄ-ն, որի անդամ երկրների համախառն աջակցության մասնաբաժինը 2016թ. կազմել է 24.2%` նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 3.7%-ով: ԵՄ անդամ երկրներից մարդասիրական օգնության ամենախոշոր դոնոր երկիրը Իտալիան է (5.3%), որին հաջորդում են Գերմանիան (4%), Մեծ Բրիտանիան (3.9%) և Նիդերլանդները (2.3%):

 Հետաքրքրական է, որ նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին տրամադրել է ընդամենը 14 հազար ԱՄՆ դոլարի հասնող մարդասիրական օգնություն և այդպիսով, ԱՊՀ երկրների մասնաբաժինը ստացվող ընդհանուր աջակցության մեջ չի գերազանցել 0.1%-ի սահմանագիծը:

 

Անդրանիկ Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»



Լրահոս
Ամենադիտված
Օրացույց. 23 հունիսի, 2017 թվական, ուրբաթ
Այսօր 0:00
Եղանակը հունիսի 23-ին
22/Հունիս/2017 - 23:45
Աստղագուշակ. հունիսի 23
22/Հունիս/2017 - 23:30
NASA-ն պարզել է, թե ինչպես են առաջանում արեգակնային բռնկումները
22/Հունիս/2017 - 23:15
Կինոժամ. «Ֆրիդա» (2002)
22/Հունիս/2017 - 23:00
Mercedes-Benz-ի նոր կուպե GT3-ը (լուսանկարներ)
22/Հունիս/2017 - 22:45
Delpozo, resort 2018
22/Հունիս/2017 - 22:30
Կարմիչ խաչը ջանքեր է գործադրում «ՀՀ քաղաքացուն հնարավորինս շուտ հանդիպելու համար»
22/Հունիս/2017 - 22:15
Ինչպես ադրբեջանցի երկու դեսպան, իրար հերթ չտալով, շնորհավորում էին մեր Անկախության տոնը
22/Հունիս/2017 - 22:00
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում ելույթ է ունեցել
22/Հունիս/2017 - 21:42
ԱՄՆ. Հաքերները թիրախավորել էին 21 նահանգների ընտրական համակարգերը
22/Հունիս/2017 - 21:37
J.W. Anderson, գարուն-ամառ 2018
22/Հունիս/2017 - 21:30
Վթարային ջրանջատում Երևանում հունիսի 23-ին
22/Հունիս/2017 - 21:20
Հունիսի 23-ին կհոսանքազրկվեն
22/Հունիս/2017 - 21:10
Մնաց 291 օր (տեսանյութ)
22/Հունիս/2017 - 21:00
Երկրագնդի ջերմաստիճանի փոփոխության կանխատեսումը հունսի 21-30-ին
22/Հունիս/2017 - 20:45
Շահեն Հարությունյանի վերաբերյալ մի քանի գործերը կմիավորվեն
22/Հունիս/2017 - 20:29
Calvin Klein ակնոցների հավաքածու
22/Հունիս/2017 - 20:20
ՃՈ ծանուցում SMS-ով
22/Հունիս/2017 - 20:10
Ամենաթանկ նկարչուհին արդեն 40 տարի է՝ ապրում է հոգեբուժարանում
22/Հունիս/2017 - 20:00
Բակո Սահակյանն ընդունել է բելգիացի խորհրդարանականին
22/Հունիս/2017 - 19:37
Վաղարշապատի քննչականից քրգործ է կորել
22/Հունիս/2017 - 19:17
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
22/Հունիս/2017 - 19:08
ԵՄ. ԼՂ հարցում ստատուս քվոն անկենսունակ է
22/Հունիս/2017 - 19:00
ՄԱԿ-ի զեկույցը հակադրվում է Սերժ Սարգսյանի տեսլականին, ՀՀ բնակչությունը կնվազի
22/Հունիս/2017 - 18:47
ՀՔԾ-ն՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
22/Հունիս/2017 - 18:37
ԱԻՆ-ը հորդորում խուճապի չմատնվել
22/Հունիս/2017 - 18:21
Դեսպան. Հայաստանը ստորագրել է միջազգային համաձայնագրեր, որոնք ենթադրում են հստակ պարտավորություններ...
22/Հունիս/2017 - 18:06
Ռյաբկով․ ԱՄՆ գործողությունները արժեզրկում են երկխոսությունը շարունակելու խոստումները
22/Հունիս/2017 - 17:29
ՀՀ ոստիկանությունը գերեվարված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի մասին
22/Հունիս/2017 - 17:00
Nike-ը կրճատել է աշխատակիցներին
22/Հունիս/2017 - 16:31
Պատմական իրադարձությունների հազվագյուտ լուսանկարներ
22/Հունիս/2017 - 16:00
Նալբանդյանը լռում է խնդիրների մասին
22/Հունիս/2017 - 15:30
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի
22/Հունիս/2017 - 15:00
Eyes Collection 2017. Chanel-ը ներկայացրել է աչքերի դիմահարդարման հավաքածուն
22/Հունիս/2017 - 14:30
Մոսկվան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին
22/Հունիս/2017 - 14:00
Սենոր Հասրաթյան. Ընդունել ըմբռնումով և չխաբվել
22/Հունիս/2017 - 13:30
ConfedCup. Օրվա հանդիպումները
22/Հունիս/2017 - 13:00
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը Բաքվին կոչ է անում կատարել իր պարտավորությունները
22/Հունիս/2017 - 12:30
Աժ-ն հաստատեց կառավարության ծրագիրը. Վարչապետի ամփոփիչ ելույթը (տեսանյութ)
22/Հունիս/2017 - 12:04
Հունիսի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 68 երեխա
22/Հունիս/2017 - 12:00
Տիգրան Պետրոսյանը դարձավ «National Open»-ի հաղթող
22/Հունիս/2017 - 11:45
Այսօր ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփի ծննդյան օրն է
22/Հունիս/2017 - 11:30
ԻՊ-ը պայթեցրել է Մոսուլի գլխավոր մզկիթը
22/Հունիս/2017 - 11:15
Հունիսի 22-ին կհոսանքազրկվեն
22/Հունիս/2017 - 11:03
Եվրախորհրդարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոչ է արել
22/Հունիս/2017 - 11:00
Պուտին․ «Հյուսիսային հոսք-2» նախագիծն ունի հաջողության բոլոր շանսերը
22/Հունիս/2017 - 10:51
Զինծառայողի տեսողությունն ամենայն հավանականությամբ մասամբ կվերականգնվի
22/Հունիս/2017 - 10:40
355 տարի առաջ այս օրը կանանց թույլ տրվեց խաղալ թատրոնում
22/Հունիս/2017 - 10:30
ԱԺ-ն շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը. (Ուղիղ)
22/Հունիս/2017 - 10:25
Դոնալդ Թրամփին մեղադրում են արտերկրից եկամուտ ստանալու մեջ
22/Հունիս/2017 - 10:20
Ֆրանկ Էնգել․ Ադրբեջանը սպառնալիքի որոշակի իմպուլս է պահպանում
22/Հունիս/2017 - 10:10
«ՉԻ». Ալեքսեյ Միլլերն ու սովից փախած ՀՀ իշխանությունները
22/Հունիս/2017 - 10:05
Նավթի համաշխարհային գները նվազում են
22/Հունիս/2017 - 10:00
ՀՀ ՊՆ-ն պարզաբանել է մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգա­վիճակի տրման ...
22/Հունիս/2017 - 9:50
Օրվա բաղադրատոմսը. Սալամիս
22/Հունիս/2017 - 9:45
«Առավոտ». Պեդրո Ագրամունտի հարցում հայկական պատվիրակության դիրքորոշումը նույնն է
22/Հունիս/2017 - 9:41
«Հրապարակ». Գնդապետ Մարգարյանը սրբագրում է «Հակակրիմինալ»-ի «սև ցուցակը»
22/Հունիս/2017 - 9:35
«ՉԻ». Վարչապետին փուռը տալու սցենարը
22/Հունիս/2017 - 9:30
«ՀԺ».Կարեն Կարապետյանի գրառումները
22/Հունիս/2017 - 9:25
Թուրքիան տանկեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին
22/Հունիս/2017 - 9:20
«Փաստ». Տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել
22/Հունիս/2017 - 9:15
«168 ժամ». Իսկ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը պատերազմի գնա
22/Հունիս/2017 - 9:10
«ՉԻ». Շարմազանովը «Ելք»-ին «դիլխոր» չթողեց
22/Հունիս/2017 - 9:05
Սրանք դեռ կուռկուռի ձագ պիտի դառնան
20/Հունիս/2017 - 22:00
Աստղագուշակ. հունիսի 19
19/Հունիս/2017 - 23:30
Շարմազանով. Կարեն Կարապետյանի կառավարությունը հրաժարական է ներկայացնելու (տեսանյութ)
16/Հունիս/2017 - 11:00
Աստղագուշակ. հունիսի 14
13/Հունիս/2017 - 23:30
Աստղագուշակ. հունիսի 18
17/Հունիս/2017 - 23:30
Աստղագուշակ. հունիսի 17
16/Հունիս/2017 - 23:30
Աստղագուշակ. հունիսի 21
20/Հունիս/2017 - 23:30
10 տարեկան երեխան փորձել է ինքնասպան լինել
18/Հունիս/2017 - 12:41
Աստղագուշակ. հունիսի 23
22/Հունիս/2017 - 23:30
«Ազատ խոսք». Ելքը կոռուպցիայից փայ ուզելն է
13/Հունիս/2017 - 18:00
Արմեն Կանևսկոյի հանցախմբի անդամներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում
14/Հունիս/2017 - 19:30
Աստղագուշակ. հունիսի 15
14/Հունիս/2017 - 23:30
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանը և ուժայիններն ընդդեմ վարչապետի
20/Հունիս/2017 - 18:00
Մեկ օր ջուր չի լինելու
18/Հունիս/2017 - 21:15
ԱՀ ՊԲ. Արցախում զինվորներ են զոհվել
16/Հունիս/2017 - 22:05
ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է աշխատատեղի մրցույթ
19/Հունիս/2017 - 19:45
Մնաց 291 օր (տեսանյութ)
22/Հունիս/2017 - 21:00
Սվիտալսկին՝ հայ պաշտոնյաներին. Հետևեք տարրական կանոններին (տեսանյութ)
20/Հունիս/2017 - 15:25
Ադրբեջանի գլխավոր շտաբը հայտարարում է, որ ամբողջապես պատրաստ է հարձակվել Ղարաբաղի վրա
14/Հունիս/2017 - 17:24
Ծով alizé Բանուչյան. «Երեք քաղաք» գրքի շնորհանդես (լուսանկարներ)
17/Հունիս/2017 - 12:05

Այս թեմայով