21:00 - 4/Օգոստոս/2017  #Քաղաքականություն #Հայաստան

1990 թվականի օգոստոսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ իշխանության (պատմական ֆոտոփաստեր, տեսանյութ)

 

Քսանյոթ տարի առաջ այս օրը Հայկական ԽՍՀ Գերագույն Ժողովը գլխավորեց միավորված ընդդիմության առաջնորդը։
Խորհրդային Հայաստանի նոր ղեկավար դարձավ գիտնական-բանասեր, արևելագետ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ներկայացնում էր «Հայոց համազգային շարժում» հասարակաքաղաքական կազմակերպությունը, գրում է armeniasputnik.am-ը:

Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնացել էր քաղաքական ակտիվությամբ դեռևս ուսանողական տարիներին։ Ձերբակալվել ու մեկ շաբաթ մեկուսարանում էր անցկացրել հանրահավաքին մասնակցելու համար, որը կազմակերպվել էր 1965 թվականի ապրիլի 24-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին։

1988 թվականի փետրվարին դարձել է «Ղարաբաղ» ոչ ֆորմալ կոմիտեի ղեկավար, իսկ նույն տարվա դեկտեմբերին ձերբակալվել է ու կես տարի անցկացրել մոսկովյան «Մատրոսկայա տիշինա» բանտում:

1989 թվականին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Ժողովի պատգամավոր, իսկ մեկ տարի անց, 1990 թվականի օգոստոսի 4-ին` Գերագույն Ժողովի նախագահ։

1990 թվականի հոկտեմբերին նա պատմության մեջ Հայաստանի առաջին նախագահը դարձավ։

Ամբողջական՝ այստեղ

1990 թվականի օգոստոսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ` քվեարկությունների 4 փուլից հետո քվեների 140–76 հարաբերակցությամբ հաղթելով կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։

Ստորև ներկայացնում ենք ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ելույթից մի հատված.

«Մեծարգո պարոն նախագահ,
Մեծարգո պատգամավորներ,
Նախապես զգուշացնեմ, որ իմ ելույթը կրելու է ոչ այնքան ծրագրային, որքան զուտ քաղաքական բնույթ՝ թելադրված ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ մեր հանրապետության ճգնաժամային իրավիճակից։

Խորհրդային Միությունում տեղի ունեցող ընդհանուր գործընթացների ուղղվածությունը և հայ ժողովրդի պատմական փորձը` Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարի տեսակետից նախանշում են քաղաքականության հետևյալ գլխավոր հատկանիշներով բնորոշվող մայրուղին.

- ինքնուրույն տնտեսական համակարգի վրա հաստատված ազգային անկախ պետականություն.
- միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված իրավական պետություն.
- համամարդկային արժեքների, մարդու իրավունքների վրա խարսխված դեմոկրատական հասարակարգ։

Պետք է նկատի ունենալ, որ խորհրդային մյուս հանրապետությունների հետ ունեցած ընդհանրությունների կողքին Հայաստանն աչքի է ընկնում նաև որոշակի առանձնահատկություններով՝ կապված Արցախի խնդրի, գաղթականների ճակատագրի, աղետի գոտու վերականգնման և ռազմական ջոկատների առկայության հետևանքով հանրապետության ներսում ստեղծված անկայուն իրավիճակի հետ, որ ավելի է բարդացնում Հայաստանի ապագա իշխանությունների պատմական առաքելությունը։

Հնարավո՞ր է արդյոք հայ ժողովրդի բախտը հետագայում ևս վստահել մի կուսակցության, որի 70-ամյա հանցավոր գործունեությունը մեր հանրապետությունը հասցրել է կործանման եզրին։ Օտարի նախաձեռնությամբ ստեղծված և օտար նպատակների ծառայող այդ կուսակցությունն իրականում ոչ մի կապ չունի մեր ազգային իղձերի ու նպատակների հետ։ Այդ կուսակցությունն էր, որ դրսի ուժերի միջամտությամբ 1920 թվականին վերացրեց անկախ Հայաստանի Հանրապետությունը, հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի՝ երկրի տարածքի կեսից ավելին նվիրեց Թուրքիային և Ադրբեջանին, սեփականազրկելով գյուղացուն՝ քայքայեց հայկական գյուղի ավանդական կացութաձևը, կազմակերպեց 1937 և 1949 թվականների զանգվածային գնդակահարություններն ու հալածանքները։

Այսպիսով, եթե այսօր հանրապետությունում կա մի ուժ, որ ընդունակ է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից և կտրուկ շրջադարձ կատարել դեպի ազգային նպատակները, ապա դա Հայաստանի Գերագույն խորհրդի դեմոկրատական թևն է, որն, ի դեպ, դեմոկրատական է ոչ միայն գաղափարախոսությամբ, այլև իր կազմով։ Նրանում ընդգրկված են մեր հասարակության համարյա բոլոր խավերի ներկայացուցիչները՝ բանվորներ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ, կրտսեր գիտաշխատողներ, մտավորականներ և այլն, մինչդեռ խորհրդարանի այսպես կոչված «բանվորա-գյուղացիական» կոմունիստական կուսակցության ճակատը կազմված է բացառապես բարձր նոմենկլատուրայի ներկայացուցիչներից, որ, կարծում եմ, մեր ժողովրդին լուրջ խորհելու տեղիք պետք է տա։

Այսօր մեր հանրապետության առջև, բացի հեռանկարային ծրագրերից, ծառացած են մի շարք առաջնահերթ խնդիրներ՝ Արցախի հարցի լուծումը, աղետի գոտու վերականգնումը, գաղթականների վիճակի բարելավումը, քայքայված տնտեսության կարգավորումը և այլն։ Բայց ո՛չ այդ խնդիրները, ո՛չ էլ հեռանկարային ծրագրերը հնարավոր չէ իրականացնել, մինչև որ Հայաստանի նորաստեղծ իշխանությունը չկարողանա ապահովել հանրապետության իրավիճակի կայունությունը։ Առանց այդ կայունության ոչ մի քաղաքական, տնտեսական, ազգային ծրագիր հնարավոր չէ իրականացնել, հնարավոր չէ միջազգային պայմանագրեր կնքել, հնարավոր չէ օտարերկրյա կապիտալ ներմուծել։
Այդ կայունությունը չի կարող ապահովել ներկա իշխանությունը՝ չունենալով ժողովրդի վստահությունը»։

«Հայք», 9 օգոստոսի, 1990 թ.։

 


#Լևոն Տեր-Պետրոսյան  #օգոստոսի 4 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
Սերժ Սարգսյան. ՖԱՍՏ-ը մեզ ցույց է տալիս այն ուղին, որով իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է քա...
Այսօր 10:30
Հայաստան-ԵՄ. Եվրահանձնաժողովը պարզաբանել է
Այսօր 10:15
«ՉԻ». Ուսանողներին պետք է քաղաքացիական անհնազանդության գաղափարը
Այսօր 10:05
Սփյուռքի փոխնախարարը պնդում է, որ իրեն չեն թալանել
Այսօր 10:00
«ՀԺ». «Նեմիրոֆ»-ը դատի է տվել «Ալեքս Գրիգ»-ին
Այսօր 9:57
«ՉԻ». Շշի Մելոն ընկել է դատարանների դռները
Այսօր 9:52
«Հրապարակ». Կառլոս Պետրոսյանն անմասն չէ հայաստանյան ներքաղաքական զարգացում­ներից
Այսօր 9:47
«Ժամանակ». Համայնքների խոշորացումով կվերականգնվեն ԽՍՀՄ տարիների շրջանները
Այսօր 9:44
«ՉԻ». Լարվել են Ծառուկյանի և նրա մարզպետ փեսայի հարաբերությունները
Այսօր 9:41
«Ժողովուրդ». Աղմկահարույց բացահայտում ՊՆ-ում
Այսօր 9:36
Financial Times. Սոբչակը մարտահրավեր է նետում Պուտինին
Այսօր 9:33
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Այսօր 9:30
«Իրատես». Վարչապետը ժողովրդի սրտից խոսեց
Այսօր 9:26
«ՉԻ». Քշի Քուրդիստան
Այսօր 9:23
«Փաստ». Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն ...
Այսօր 9:18
«ՀԺ». Զինծառայությունից խուսափածները 4 միլիարդ են վճարել
Այսօր 9:14
«Առավոտ». Ադրբեջանը ցույց տվեց իր գործի ու խոսքի անհամապատասխանությունը
Այսօր 9:10
«ՉԻ». Նախարարությունում բում է սպասվում
Այսօր 9:05
Եղանակը Հայաստանում
Այսօր 9:00
Աստղագուշակ. Հոկտեմբերի 20
19/Հոկտեմբեր/2017 - 23:00
Moschino, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
19/Հոկտեմբեր/2017 - 22:30
Խոսրով Հարությունյանին շատ են ապտակել
19/Հոկտեմբեր/2017 - 22:00
Արցախում զինվոր է զոհվել
19/Հոկտեմբեր/2017 - 21:50
Հոկտեմբերի 20-ին կհոսանքազրկվեն
19/Հոկտեմբեր/2017 - 21:15
Թվիթերն ու հայկական դիվանագիտությունը
19/Հոկտեմբեր/2017 - 21:00
Ջուր չի լինի
19/Հոկտեմբեր/2017 - 20:46
Բնակարաններն առգրավել ու չնչին գումարով վաճառել են պաշտոնյաներին
19/Հոկտեմբեր/2017 - 20:30
«Արմենիա TV-ի» փայատերը՝ «Գազպրոմ մեդիայի» ղեկավար
19/Հոկտեմբեր/2017 - 20:00
Հայաստանում 200 հազար ստորագրությամբ կարող են հանրաքվե անցկացնել
19/Հոկտեմբեր/2017 - 19:30
ՀՀԿ-Սփյուռք համաժողով. մուտքը՝ Հանրապետականի կուսակցատոմսով
19/Հոկտեմբեր/2017 - 19:00
Արծվաշենցիները 25 տարի է դեռ սպասում են
19/Հոկտեմբեր/2017 - 18:28
Եռակողմ քննարկումներ Սեուլում Հյուսիսային Կորեայի խնդրի վերաբերյալ
19/Հոկտեմբեր/2017 - 18:00
Գեղհովիտի գյուղապետ. Երեխաներին տեղափոխել են հիվանդանոց
19/Հոկտեմբեր/2017 - 17:30
Վարչապետ. Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ
19/Հոկտեմբեր/2017 - 17:00
Նալբանդյան. Առաջին անգամ հնարավոր եղավ համատեղ հայտարարություն ընդունել
19/Հոկտեմբեր/2017 - 16:30
ՀՔԱՎ. Ինքնախոստովանական ցուցմունք են կորզել (տեսանյութ)
19/Հոկտեմբեր/2017 - 16:00
ՀՔԱՎ. Կանխվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի զորակոչը
19/Հոկտեմբեր/2017 - 15:30
Կառավարություն. Կարեն Կարապետյանի հանձնարարականները
19/Հոկտեմբեր/2017 - 15:00
Քերի Կավանո. Ռուսաստանը կենտրոնական խաղացող էր 2016 թ. ապրիլին
19/Հոկտեմբեր/2017 - 14:28
Թալանել են Սփյուռքի փոխնախարարին
19/Հոկտեմբեր/2017 - 14:00
Վարչապետ. Վերացնել խցանումները
19/Հոկտեմբեր/2017 - 13:30
Քսենիա Սոբչակի հայտարարությունը նախագահական ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)
19/Հոկտեմբեր/2017 - 13:01
«Սասնա ծռերի» անդամին տեղափոխել են հիվանդանոց
19/Հոկտեմբեր/2017 - 12:30
«Financial Times»-ը՝ Հայաստանում աղջիկ երեխաների ծայրահեղ ցածր թվի մասին
19/Հոկտեմբեր/2017 - 12:19
Ինչպե՞ս խուսափել Ղարաբաղում նոր պատերազմից. Լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում
19/Հոկտեմբեր/2017 - 12:00
Մեկնարկել է «Գրին քարտի» խաղարկությունը
19/Հոկտեմբեր/2017 - 11:40
Լեհաստանի նախագահը՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ
19/Հոկտեմբեր/2017 - 11:20
Թեղուտի էկոլոգիական աղետն այլևս անհնար էր պարտակել․ Դանիան վաղաժամկետ դադարեցնում է հանքին տրված վար...
19/Հոկտեմբեր/2017 - 11:00
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրամիության հանձնակատարի հետ
19/Հոկտեմբեր/2017 - 10:40
Թաթուլ Թամրազյանը հացադուլ է սկսել
19/Հոկտեմբեր/2017 - 10:20
Վարչապետ. «Թանկացումներն այդքան շատ չեն, ինչքան ներկայացնում եք»
19/Հոկտեմբեր/2017 - 10:00
«Փաստ». Թանկացումներ դիզվառելիքի շուկայում
19/Հոկտեմբեր/2017 - 9:57
«ՀԺ». ԱԱԾ-ի հաճելի գործընկերները
19/Հոկտեմբեր/2017 - 9:54
«Առավոտ». Դաժան մրցակցություն դեղատների շուկայում
19/Հոկտեմբեր/2017 - 9:51
«Ժողովուրդ». Վարդենիսի ոսկու հանքը շահագործումը վտանգում է մարդկանց առողջությունը
19/Հոկտեմբեր/2017 - 9:48
ԱԱ-2018. Կայացավ եվրոպական գոտու անցումային փուլի վիճակահանությունը
19/Հոկտեմբեր/2017 - 9:45
«Փաստ». Սերգո Կարապետյանի ժամանակ 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը
19/Հոկտեմբեր/2017 - 9:42
«168 ժամ». ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն այլևս տեղին չի թվում
19/Հոկտեմբեր/2017 - 9:39
«Հրապարակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կհետաձգվի մինչև տարեվերջ
19/Հոկտեմբեր/2017 - 9:36
«ՀԺ». Մոտ ժամանակներս նախատեսվում է արտգործնախարարների հանդիպում
19/Հոկտեմբեր/2017 - 9:33
Տապալված ծառեր, սյուներ ու հրդեհ
19/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Ժամանակ». Սմբատ Կարախանյան. Լինե­լու է 5-10-օրյա պատերազմ
19/Հոկտեմբեր/2017 - 9:25
«168 ժամ». Բանակցային գործընթացում հետընթաց նկատվեց
19/Հոկտեմբեր/2017 - 9:20
«Ժողովուրդ». Հարցը պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական միջոցներով
19/Հոկտեմբեր/2017 - 9:15
«Առավոտ». ՀՀ-ն պետք է փորձի ճնշել Բելառուսին
19/Հոկտեմբեր/2017 - 9:10
«Ժամանակ». Սերժ Սարգսյանին հաջողվել է հա­մոզել Կարեն Կարապետյանին 2018թ. ապրիլից հետո աշխատել փոխվար...
19/Հոկտեմբեր/2017 - 9:05
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
19/Հոկտեմբեր/2017 - 9:00
Աստղագուշակ. Հոկտեմբերի 19
18/Հոկտեմբեր/2017 - 23:00
Քրդերը պետք է օրինակ վերցնեն Հայաստանից
18/Հոկտեմբեր/2017 - 22:00
Ուզբեկստանի շուկաներից մեկում վաճառականները մերկացրել և ծեծի են ենթարկել կնոջը (տեսանյութ)
18/Հոկտեմբեր/2017 - 21:30
Հոկտեմբերի 19-ին կհոսանքազրկվեն
18/Հոկտեմբեր/2017 - 21:12
«Սովետի վախտերի» վերադարձը - 2
18/Հոկտեմբեր/2017 - 21:00
Գազանջատում Երևանում
18/Հոկտեմբեր/2017 - 20:44
Ս. Դանիելյան. Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը Հայաստանի պարտությունն էր
18/Հոկտեմբեր/2017 - 20:30
Ջուր չի լինի
18/Հոկտեմբեր/2017 - 20:17
Վիգեն Սարգսյանը կրթության հաշվին բանակի հարց է լուծում - 2
18/Հոկտեմբեր/2017 - 20:00
ԱԻՆ. Հայաստանում փոթորիկ է սպասվում
15/Հոկտեմբեր/2017 - 19:00
35 ժամ ջուր չի լինի
16/Հոկտեմբեր/2017 - 21:30
Սրանցը ցեղական է
12/Հոկտեմբեր/2017 - 22:01
Լևոն Իգիթյան. «Քեզնից ի՞նչ կին, ա՛յ բ...զ»
11/Հոկտեմբեր/2017 - 17:30
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանի ուղերձը. «Իմ գնալու հետ հույսեր մի կապեք»
17/Հոկտեմբեր/2017 - 18:00
«Ազատ խոսք». Գուցե Ռուսաստա՞նն է «ջրել» Վիեննայի պայմանավորվածությունները
13/Հոկտեմբեր/2017 - 18:00
Կոտրել են տերմինալը և գողացել շուրջ 375 հազար դրամ
12/Հոկտեմբեր/2017 - 20:44
Հովիվ է կորել
13/Հոկտեմբեր/2017 - 9:30
Ջուր չի լինի
12/Հոկտեմբեր/2017 - 20:16
Վանո Սիրադեղյան. Էրիվանի խանության ժամանակները
14/Հոկտեմբեր/2017 - 11:00
Արմեն Ջիգարխանյանն անհետացե՞լ է
15/Հոկտեմբեր/2017 - 22:13
«Ազատ խոսք». Իշխանություններին ընտանեկան բռնությունները չեն էլ հետաքրքրում
10/Հոկտեմբեր/2017 - 18:00
Փոփոխություն՝ «Պետական թոշակների մասին» օրենքում
18/Հոկտեմբեր/2017 - 10:45
Համբարյան. Նախագահի և վարչապետի խորհրդականները կարող են նախանձել ռեկտորի օգնականին
10/Հոկտեմբեր/2017 - 12:28
Ուղեղի բացակայության սահմանումը
15/Հոկտեմբեր/2017 - 22:41
«Արմենիա TV-ի» փայատերը՝ «Գազպրոմ մեդիայի» ղեկավար
19/Հոկտեմբեր/2017 - 20:00
Գլխավոր դատախազությունը Խաչիկյանին դատի է տվել
10/Հոկտեմբեր/2017 - 17:30
Արշակյան. Սպասվող փոթորկի պատճառով դպրոցներին զգուշացրել ենք, որ երեխաները դրսում չլինեն
16/Հոկտեմբեր/2017 - 14:15
Կարեն Կարապետյանը կարող է դառնալ Արտաշես արքայի արքետիպային ժառանգորդը
15/Հոկտեմբեր/2017 - 20:00
Զինվոր է զոհվել
11/Հոկտեմբեր/2017 - 13:28

Այս թեմայով