21:00 - 10/Օգոստոս/2017  #Քաղաքականություն

Վանո Սիրադեղյան. Հայկական թալիբան 2

Հայկական թալիբան 1

Իսկ ի՞նչ են ուզում նրանք

Իրաքը սովի մատնված երկրների ցանկում չկա: Ոչ թե այն պատճառով, որ ՄԱԿ-ը զգուշանում է իր սանկցիայից տուժած երկիրը հռչակել սովյալ, այլ որ՝ երկրին պատժի շրջանակներում նավթ արտահանելու քվոտա է տրված՝ նվազագույն կարիքները հոգալու համար: Ճիշտ է, Սադամը այդ միջոցների մեծ մասը «ալքիմիայի» վրա է խարջում, բայց դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը պիտի կերակրի Սադամի ժողովրդին, որպեսզի Սադամի ուշադրությունը չշեղվի գիտական-ստեղծագործական պրպտումներից:

Ահա նույնիսկ այդ երկրում, որի ղեկավարը հակաամերիկյան ցույցերը տաքացնում է տրիբունայից հրացանազարկելով, մի երկրում, որը բազմիցս ռմբակոծվել է ու շարունակում է ռմբակոծվել անգլո-ամերիկյան ռումբերով, որտեղ Ջիհադ հայտարարում ու հրապարակներում մոլեգնում են տասնյակ հազարավոր տղամարդիկ ու ավտոմատներով համազարկ տվող հարյուր կիլոյանոց կերած-խմած կանայք,-նույնիսկ այդ երկրում մեկնումեկի մտքով չի անցնում բոյկոտել գոնե անգլիական ապրանքները, որովհետև Աստծուց վախ ունեն և գիտեն, որ տասնյակ հազարավոր մարդիկ միայն էժանագին մթերքի հույսին են: Ուրեմն, հարցը այստեղ թշնամանքի աստիճանը չէ: Հազիվ թե իրաքցիները իրենց ավելի պակաս անիրավված են համարում Ամերիկայի կողմից, քան հայերը՝ թուրքերի: Նաև իրաքցիների կորուստն ու վիրավորանքն է թարմ: Իհարկե, իրաքցիների մեջ էլ կլինեն հոգեկան հիվանդներ, բայց նույնիսկ կիսախելագար Սադամի ռեժիմը թույլ չի տալիս, որ ատելությունը սպառնալիք դառնա երկրի պարենային անվտանգությանը: Նրանք պատրաստ են զանգվածաբար զոհվել անհավատների դեմ պատերազմում, բայց սովի մատնվել անտեր շան նման սեփական հայրենիքում չեն ուզում:

... Սրա´նք, այստե´ղ ի՞նչ են ուզում հայ ժողովրդից: Ուզում են, որ Ղարաբաղի նման այստեղի՞ց էլ բնակչությունը վերանա: Սրանք՝ պարտդպրոցներն ու ինտերնացիոնալ ահաբեկչական դպրոցներ ավարտածները մորի՞ց են ծնվել, թե՞ ոնց: Հարցնում եմ, որովհետև բնական ճանապարհով դեռ աշխարհ չի եկել մի արարած, որը ի ծնե զրկված լինի ուղեղից և բնազդից միաժամանակ: Այդպես նույնիսկ թուրքը չի վարվել հայի հետ (միանգամից տվել սպանել է), ինչպես վարվում են՝ թուրքից ու հայից անբնական ճանապարհով ստացվածները: Թուրքի վաստակները՝ քնքշորեն կասեին լոռեցիները: Թուրքերը ընդունակ են ավելի նուրբ խաղի՝ իրենց դրկից հայ կանանց զավակների միջոցով և դրամական միջոցներով Հայաստանում մուլտ նկարել՝ հայ ազատագրական շարժման մասին... և իրոք, ի՞նչ կարիք կար տակնուվրա անել մուլտի իդեոլոգների ասիական հոգին, հազիվ «Սալյուտ»-ը Ղազախում ծախվում էր եռակի գնով, հազիվ Ստեփանակերտում ու Բաքվում լիարժեք թուրքացել էին, ի´նչ ժամանակն էր «ազգային շարժման»:

... և հիմա, որ երկնքից այդպիսի հնարավորություն է ընկել ձեռքները, ո՞նց իրենց մուռը չհանեն կորցրած փողերի, կիսատ մնացած կարիերայի, Բաքվում թողած տան ու «ընտանիքի տան բարեկամ» թուրք հարևանին կորցնելու համար: և ո՞նց չպոռթկա պղտոր արյան ձայնը, ո՞նց վրեժխնդիր չլինեն ու չպղծեն թշնամու սրբություններն ու լեզուն՝ իրենց ատելի հայերենով ռեկլամ չհնարեն լամպերի վրա: Ո՞նց հրապարակ չհանեն թուրքական գյուղական ընտանիքի բարքերը, որը թույլ է տալիս եղբայրը եղբոր հետ խաղաղ զրույցի նստի մեր ուշունց տալով մոր իսկ ներկայությամբ,- այսպես այս տարիներին թյուրիմացության մեջ գցելով հայերին, իբր «իրար հետ լավ չեն»: Այդպես, այդ ռեկլամի, լեզվի, առակախոսության խաղում վայ թե շա՜ տ առաջ գնան և սկսեն անեկդոտի պառավի ասած՝ շենքի խավար մուտքում «լամփուշկա» ուտել: Աննամուսի վերջը, չէ՞, այդ է լինելու: Ի դեպ, սովյալների այդ ցուցակում կա նաև Աֆղանստանը: Աֆրիկայից՝ Սուդանը, Եթովպիան, Ամերիկայից՝ Նիկարագուան, Հոնդուրասը, Բոլիվիան,- բոլորը հեղափոխական անցյալով ու նարկոտիկի, արյան մեջ շաղախված ռեժիմներ: Այդ ցուցակում նախկին ՍՍՀՄ-ից Տաջիկստանն է, Հայաստանը և Վրաստանը: Մասամբ սովի է մատնված նաև Իրանը: Ահա մեր այսօրվա տեղը աշխարհում: Չորս հարևաններից երկուսի հետ թշնամություն, մյուս երկուսի հետ քիչ թե շատ դրացիական հարաբերություն, բայց որոնք իրենք էլ սովի են մատնված: Բայց հայ թալիբները թալիբ չեն լինի, եթե մինչև հեռանալը Վրաստանի սահմանն էլ չփակեն Հայաստանի ժողովրդի դեմ: Հայաստանում հասարակական բաղնիքներ չեն փակում (գուցե այն պատճառով, որ գրեթե չկան), իսկ սաունաները չեն փակում, որովհետև դրանցից փող ունեն հայ թալիբների օրենսդիրները: Նույնն է, թե բոլոր քիսաչիները սրանց օրոք օրենսդիր դարձան: Նաև չեն ստիպում զանգվածաբար մորուք պահել, որպեսզի նոր խժդժությունների ժամանակ բացահայտված դաշնակները սխալմամբ չխփեն չբացահայտվածներին:

Նաև հավատի հարցում են տարբեր: Հավատի, ոչ թե կրոնական պատկանելության: Նրանք մոլեռանդորեն հավատում են իրենց աստծուն, սրանք նույնքան մոլեգնորեն ոչ մի սրբություն չեն ճանաչում: Թվում էր, թե կրթության տարբերություն պիտի լիներ: Բայց թվում է առաջին հայացքից: Թե´ նրանց՝ Պակիստանի մեդրեսեներում ուսանած ապագա մոլլաներին, թե´ սրանց՝ Բաքվի կուսդպրոցներում և մերձավոր արևելյան երկրների՝ սոցիալական բունտի մարքսիստական ճամբարներն անցած մանկուրտներին հանում են նույն կաղապարից՝ ուղեղները հանած:

Նմանությունների ու տարբերությունների անվերջանալի շարքն ընդհատելով՝ կարելի է միջանկյալ ամփոփում տալ: Վարձկանների և տերերի փոխհարաբերությունների ճգնաժամի սկիզբը նշան է այն բանի, որ այդ կարգավիճակով նրանք իրենց դերակատարումը ավարտել են: Ինչպես միաժամանակ եկան իշխանության, այդպես միաժամանակ էլ սկսվեցին նրանց պրոբլեմները մեծ տերությունների հետ: Թող շքանշանը չխաբի: Դա նախ՝ թոշակ ու անձեռնմխելիություն է նշանակում գոնե Ֆրանսիայի տարածքում: Հետո, դա տրվել է Ֆրանսիային մատուցած ծառայությունների համար՝ Ղարաբաղի հաշվին: Օջալանը բանտում չլիներ, Ֆրանսիայի պառլամենտը կդատապարտեր քրդերի մերօրյա ջարդերը: Իսկ դրսում մնացած քրդերի սրտում թարմ էր վիրավորանքը Գերմանիայից՝ Օջալանին փուռը տալու համար, և նոր կուտ ուտելու դեռ պատրաստ չէին: Տեր-Պետրոսյանից էլ ժամանակին բան դուրս չեկավ, երևի խորն էր տպավորվել ծնողների պատմածը, թե ինչպես ֆրանսիացիները արդեն քսանական թվականներին Կիլիկիան հանձնեցին թուրքերին՝ պատճառ դառնալով մի նոր գաղթի:

Իսկ Պակիստանը չի թողնի չափից դուրս ճնշեն փուշտուններին: Միայն թե համաձայնեն, որ պետության կառավարմանը մասնակից լինեն նաև աֆղանական այլ ցեղեր: Թալիբների պարտությանը շահագրգիռ չեն նաև հյուսիսի երեք սահմանակից հարևաններից Ուզբեկստանն ու Թուրքմենիան: Նաև Ղազախստանը, որը սահմանակից չէ, բայց տարածաշրջանի ազդեցիկ պետություն է: Ինչո՞ւ չէ, նաև արևելյան հարևան Չինաստանը, որը դաշնակից է նրան, ով հակառակ է Հնդկաստանին, իսկ Աֆղանստանի թալիբները, որդեգիրը լինելով Պակիստանի, բնականաբար, հակառակ են Հնդկաստանին: Այդպիսով, չհաշված Տաջիկստանը, որը սեփական քաղաքականություն չունի, Աֆղանստանի տևական անկայունությամբ շահագրգռված պիտի լինի սահմանակից երկրներից միայն Իրանը: և ճակատագրի հեգնանքով մեր չորս հարևաններից նույն Իրանն է առավելապես շահագրգռված, որ Հայաստանի շրջափակումը լինի հավերժ: Այնպես որ, Աֆղանստանը չի մասնատվի, և փուշտունների իշխանությունը միջազգային ճանաչում կստանա: Իսկ հայ փուշտունները իրենց ու Ղարաբաղը կործանելուց հետո հայ ժողովրդին կթողնեն սովի, վհատության և հարևանների հետ տարիների թշնամանքի հետ:

Վանո Սիրադեղյան

13.03.2001

շարունակելի


#Վանո Սիրադեղյան  #Հայկական թալիբան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
«Հրապարակ». Ալեքսանյանն արգելափակել է Սեյրան Սարոյանի ապրանքը
Այսօր 9:15
«Ժողովուրդ». Կալանավորված­ները մտա­հոգված են իրենց կյանքի և անվտան­գության համար
Այսօր 9:10
«Առավոտ». Խաղաղություն, անգրագիտության վերացում և սուրճ
Այսօր 9:05
Եղանակը Հայաստանում
Այսօր 9:00
Աստղագուշակ. Հոկտեմբերի 18
17/Հոկտեմբեր/2017 - 23:00
Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը անհրաժեշտություն է
17/Հոկտեմբեր/2017 - 22:30
Թվիթերյան պատերազմ
17/Հոկտեմբեր/2017 - 21:57
Երեք նաիրիտցիների գործը շարունակում է ձեռքից ձեռք անցնել
17/Հոկտեմբեր/2017 - 21:31
«Սովետի վախտերի» վերադարձը
17/Հոկտեմբեր/2017 - 21:00
Հոկտեմբերի 18-ին կհոսանքազրկվեն
17/Հոկտեմբեր/2017 - 20:43
Թադևոսյան. Հայաստանը չի կարող ԵՄ-ի հետ մաքսային օրենսդրության կատարելագործման խնդիրներ քննարկել
17/Հոկտեմբեր/2017 - 20:30
24 ժամ ջուր չի լինի
17/Հոկտեմբեր/2017 - 20:15
Վիգեն Սարգսյանը կրթության կաշվին բանակի հարց է լուծում
17/Հոկտեմբեր/2017 - 20:00
ԻՊ համակիրները սպառնացել են ահաբեկչական ակտեր իրականացնել ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ
17/Հոկտեմբեր/2017 - 19:45
Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանին չեն թալանել
17/Հոկտեմբեր/2017 - 19:30
Կանխվել է Իրանից Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը
17/Հոկտեմբեր/2017 - 19:15
Կամո Հովհաննիսյանի հաղթական գոլը Բելառուսի առաջնությունում (տեսանյութ)
17/Հոկտեմբեր/2017 - 19:00
Աջապահյան. «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի ընդունումը ճիշտ է, թե՞ ոչ
17/Հոկտեմբեր/2017 - 18:42
Alexa ձայնային օգնականը սովորել է հագուստ ընտրել
17/Հոկտեմբեր/2017 - 18:30
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանի ուղերձը. «Իմ գնալու հետ հույսեր մի կապեք»
17/Հոկտեմբեր/2017 - 18:00
Բակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության
17/Հոկտեմբեր/2017 - 17:30
«Վաղը ճակատագրական օր է Փարիզի հայության համար». ՀայՁայն
17/Հոկտեմբեր/2017 - 17:15
Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր
17/Հոկտեմբեր/2017 - 17:00
Ասանժը պարգև է խոստացել Մալթայում «լրագրողին սպանողների» մասին տեղեկության համար
17/Հոկտեմբեր/2017 - 16:31
Մեծամորի ԱԷԿ-ի տարիքը, ռիսկայնությունն ու փակման հետևանքները
17/Հոկտեմբեր/2017 - 16:00
Հարությունյան. Ամենակարևոր հարցերից մեկը՝ դատավորների ներքին անկախությունն է
17/Հոկտեմբեր/2017 - 15:42
Քննարկվել են Հայաստան-Վրաստան օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման հարցերը
17/Հոկտեմբեր/2017 - 15:30
Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանա 8 հանդիպում (տեսանյութ)
17/Հոկտեմբեր/2017 - 15:16
Բոստանջյան. Հայտնի ուժերն են պարտադրել այս օրենքը (տեսանյութ)
17/Հոկտեմբեր/2017 - 15:00
Բաքու. Սերժ Սարգսյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները
17/Հոկտեմբեր/2017 - 14:46
Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ
17/Հոկտեմբեր/2017 - 14:30
Ինչու է Լարսը բեռնատարների համար փակ
17/Հոկտեմբեր/2017 - 14:00
Վարչապետին է ներկայացվել Վանաձորի զարգացման հայեցակարգը
17/Հոկտեմբեր/2017 - 13:30
Իզորիա. Մենք համագործակցության շատ լավ դինամիկա ունենք եռակողմ ձևաչափով
17/Հոկտեմբեր/2017 - 13:00
Լարսը փակ է բեռնատարների համար
17/Հոկտեմբեր/2017 - 12:30
Հայ եկեղեցին նշում է 6 առաքյալների հիշատակության օրը
17/Հոկտեմբեր/2017 - 12:00
ՀՔԱՎ. Սարի թաղի գործով 11 վկայի բերման կենթարկեն դատարան
17/Հոկտեմբեր/2017 - 11:38
Քամու վնասների վերաբերյալ ահազանգերը
17/Հոկտեմբեր/2017 - 11:19
Գաբրիելյան. Համաշխարհային բանկը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է
17/Հոկտեմբեր/2017 - 11:01
Շարմազանով. Հայաստանը նախապայման չի դրել
17/Հոկտեմբեր/2017 - 10:43
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
17/Հոկտեմբեր/2017 - 10:35
ԵՊՀ. Բիզնես դասով գործուղումներ չեն եղել
17/Հոկտեմբեր/2017 - 10:20
Եղանակը Հայաստանում
17/Հոկտեմբեր/2017 - 10:00
«Փաստ». Ամուսնական 14 մատանի՝ բյուջեի հաշվին
17/Հոկտեմբեր/2017 - 9:55
«Ժամանակ». Ծառուկյանին «քցել» են
17/Հոկտեմբեր/2017 - 9:50
«168 ժամ». Համաձայնագրի առաջին թիրախը հայ մարդն է, և ոչ իշխանությունը
17/Հոկտեմբեր/2017 - 9:45
«Իրատես». Սերժ Սարգսյանի քայլը տարակուսանք է առաջացրել
17/Հոկտեմբեր/2017 - 9:40
«Փաստ». «Վեոլիա ջուրը» դատի է տվել ՀՅԴ-ի Պռոշյանի կոմիտեին
17/Հոկտեմբեր/2017 - 9:35
«Ժամանակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար կան անհաղթահարելի խոչընդոտներ
17/Հոկտեմբեր/2017 - 9:30
The Times. Ռուսաստանը «ֆինանսավորում է «Թալիբանին»
17/Հոկտեմբեր/2017 - 9:25
«168 ժամ». Wikileaks-ը ներկայում ռուսական հետախուզության մասնաճյուղն է
17/Հոկտեմբեր/2017 - 9:20
«Հրապարակ». Արա Բաբլոյանի հայտնությունը Լեհաստանում հենց այն­պես չէ
17/Հոկտեմբեր/2017 - 9:15
«Ժողովուրդ». Կոնվերս բանկի կողոպուտի առեղծվածը
17/Հոկտեմբեր/2017 - 9:10
«Առավոտ». Փաստաթղթի հրապարակմամբ ԵՄ-ն որոշակի ուղերձ հղեց
17/Հոկտեմբեր/2017 - 9:05
Աստղագուշակ. Հոկտեմբերի 17
16/Հոկտեմբեր/2017 - 23:00
«Եվա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի նախընտրական ցանկում (տեսանյութ)
16/Հոկտեմբեր/2017 - 22:30
Հարբած պոեզիայի երեկո «Բյուրոկրատում» (լուսանկարներ)
16/Հոկտեմբեր/2017 - 22:00
35 ժամ ջուր չի լինի
16/Հոկտեմբեր/2017 - 21:30
Հոկտեմբերի 17-ին կհոսանքազրկվեն
16/Հոկտեմբեր/2017 - 21:05
Ազատ մամուլի պատրանքը
16/Հոկտեմբեր/2017 - 21:00
«Երկիր Ծիրանին» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում
16/Հոկտեմբեր/2017 - 20:30
Կարեն Կարապետյանը կարող է դառնալ Արտաշես արքայի արքետիպային ժառանգորդը - 2
16/Հոկտեմբեր/2017 - 20:00
Արտյոմ Տոնոյան. Քիրքուկում հնարավոր է վերահաստատվի իրաքյան իշխանությունը
16/Հոկտեմբեր/2017 - 19:30
Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ
16/Հոկտեմբեր/2017 - 19:11
Հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի առողջական վիճակը վատանում է
16/Հոկտեմբեր/2017 - 19:00
Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
16/Հոկտեմբեր/2017 - 18:34
Սարգսյան․ Եվ՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես խորապես շահագրգռված ենք, որ լարվածությունը թուլանա
16/Հոկտեմբեր/2017 - 18:13
ԱԻՆ. Հայաստանում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել
16/Հոկտեմբեր/2017 - 18:00
Հայաստանում Ֆրանսիական համալսարանը հերքում է
16/Հոկտեմբեր/2017 - 17:30
Համանախագահների և արտգործնախարարների համատեղ հայտարարությունը Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ (տե...
16/Հոկտեմբեր/2017 - 17:01
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվեցին (տեսանյութ)
16/Հոկտեմբեր/2017 - 16:40
Հոկտեմբերի 13-15-ը Երևանում ծնվել է 141 երեխա
16/Հոկտեմբեր/2017 - 16:30
ԱԻՆ. Հայաստանում փոթորիկ է սպասվում
15/Հոկտեմբեր/2017 - 19:00
35 ժամ ջուր չի լինի
16/Հոկտեմբեր/2017 - 21:30
Ադրբեջանի դպրոցների 10-րդ դասարանի պատմության դասագրքից...
8/Հոկտեմբեր/2017 - 10:45
Սրանցը ցեղական է
12/Հոկտեմբեր/2017 - 22:01
Լևոն Իգիթյան. «Քեզնից ի՞նչ կին, ա՛յ բ...զ»
11/Հոկտեմբեր/2017 - 17:30
Ինչպես է տեղաշարժվում գայլերի ոհմակը (տեսանյութ)
8/Հոկտեմբեր/2017 - 12:30
Կոտրել են տերմինալը և գողացել շուրջ 375 հազար դրամ
12/Հոկտեմբեր/2017 - 20:44
Հովիվ է կորել
13/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Ազատ խոսք». Գուցե Ռուսաստա՞նն է «ջրել» Վիեննայի պայմանավորվածությունները
13/Հոկտեմբեր/2017 - 18:00
Ջուր չի լինի
8/Հոկտեմբեր/2017 - 20:30
Մարկոս Պիզելի. Մեղավորը ֆեդերացիայի նախագահն է... (տեսանյութ)
9/Հոկտեմբեր/2017 - 14:44
Ջուր չի լինի
12/Հոկտեմբեր/2017 - 20:16
Արմեն Ջիգարխանյանն անհետացե՞լ է
15/Հոկտեմբեր/2017 - 22:13
«Ազատ խոսք». Իշխանություններին ընտանեկան բռնությունները չեն էլ հետաքրքրում
10/Հոկտեմբեր/2017 - 18:00
Վանո Սիրադեղյան. Էրիվանի խանության ժամանակները
14/Հոկտեմբեր/2017 - 11:00
Համբարյան. Նախագահի և վարչապետի խորհրդականները կարող են նախանձել ռեկտորի օգնականին
10/Հոկտեմբեր/2017 - 12:28
Ուղեղի բացակայության սահմանումը
15/Հոկտեմբեր/2017 - 22:41
Սուպերմարկետ է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
9/Հոկտեմբեր/2017 - 17:11
Գլխավոր դատախազությունը Խաչիկյանին դատի է տվել
10/Հոկտեմբեր/2017 - 17:30
Արշակյան. Սպասվող փոթորկի պատճառով դպրոցներին զգուշացրել ենք, որ երեխաները դրսում չլինեն
16/Հոկտեմբեր/2017 - 14:15

Այս թեմայով