14:31 - 10/Օգոստոս/2017  #Պաշտոնական

Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտետսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով:

Իր ելույթում վարչապետը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է:

«Մեր մարզային այցելությունների և անցկացված հետազոտությունների հիման վրա կարևորել ենք հետևյալ ուղղությունները՝ հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝ ծախսերի մինիմիզացիան, աղետների դեմ պայքարի ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար նոր համալիր լուծումների մշակումը, ժամանակակից տեխնոլոգիաների մաքսիմալ կիրառումը գյուղատնտետսության մեջ, կիրառական խորհրդատվական համակարգի ձևավորումը, որի միջոցով հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել, թե որ տարածքում ինչ պետք է արտադրվի, և այդ համակարգի միջոցով օժանդակելու ենք նաև համապատասխան մասնագետների վերապատրաստմանը», - ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով խորհրդատվական ծառայությունների մատուցումը գյուղատնտեսության բնագավառում:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենի արդյունքում մենք կունենանք շահութաբեր և կայուն զարգացող գյուղատնտեսություն, որն իր հերթին, կբերի պարենային անվտանգության բարձրացմանը, ներկրվող մի շարք գյուղմթերքների տեղական արտադրությամբ փոխարինելուն, հանրապետությունից ապրանքների քանակի և տեսականու արտահանման աճի, որը հանգեցնելու է հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը:

«Ինչպե՞ս պետք է դրան հասնենք:

  • Նախադրյալներ ենք ստեղծելու ինտենսիվ նոր այգիներ հիմնելու համար, որը կբերի երաշխավորված արտադրանքի ստանալուն, ինչպես նաև փոքր, միջին և խոշոր ֆերմերային տնտեսությունների կայացմանը: Պետության կողմից այստեղ կլինի վարկի սուբսիդավորում և շահառուներին կտրամադրվեն տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր մինչև 7 տարի մարման ժամկետով,
  • անցում ենք կատարելու կաթիլային նոր համակարգերի, որոնց ներդրման համար մշակվել է պետական աջակցության ծրագիր, համաձայն որի՝ հողօգտագործողներին կտրամադրվեն վարկեր՝ տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով և 3 տարի մարման ժամկետով,
  • լիզինգի պետական աջակցության ծրագրով ապահովելու ենք գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն: Այստեղ հնարավորություն ենք ընձեռում օգտվել ծրագրից 20 տոկոս կանխավճար կատարելով, տարեկան 2 տոկոս լիզինգային տոկոսադրույքով և 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից,
  • ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև այս ոլորտում գործունեություն ծավալողների՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողների համար սահմանել ենք գազի արտոնյալ սակագին,
  • մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով արդեն իսկ մեկնարկել ենք մատչելի պայմաններով` տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը,
  • սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները գյուղացիական տնտեսությունների համար դարձնելու ենք առավել մատչելի, իսկ սուբսիդավորման գումարներն ավելացնելու ենք՝ հնարավորություն ընձեռելով նրանց ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, տրամադրվող գումարի շեմն էլ սահմանելով 3-ից 10 մլն դրամ` նախկին մինչև 3 մլն-ի փոխարեն,
  • գյուղատնտեսությունն ապահովագրելու ենք բնական աղետներից, ինչի համար մոտ ամիսներին Արմավիրի մարզում պիլոտային տարբերակով փորձարկվելու է հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը, որն աստիճանաբար ընդգրկելու է հանրապետության ողջ տարածքը,
  • անասնապահության բնագավառում ավելացնելու ենք բարձր կաթնատվության և մսատվության տոհմային սորտերի գլխաքանակը, ապահովելու ենք նրանց բուժման խնդիրների լուծումը, ինչպես նաև սպանդանոցների միջոցով մորթի կազմակերպումը,
  • նախատեսում ենք տարբեր մարզերում ստեղծել սառնարանային տնտեսություններ՝ ավելցուկ թարմ բերքը սառնարանում պահպանելու համար,
  • անցնելու ենք բարձրարժեք բույսերի մշակության,
  • ընդլայնելու ենք օրգանական գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ սատարելով տեղական պարարտանյութերի ու անասնակերերի տեղական օրգանական արտադրանքի ծավալների ավելացմանը,
  • ապահովելու ենք գործող խորհրդատվական համակարգի արդյունավետությունը և հասցեական աշխատելու ենք գյուղացու, ֆերմերի ու առհասարակ ոլորտով հետաքրքրված ներդրողի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ,
  • բարելավելու ենք օրենսդրական դաշտը»:

Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված կառավարության ընտրած ուղղությունը և գործիքակազմը ճիշտ է. «Այս ամենն իրականացնելով՝ մենք ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծելու, այլև ժամանակակից, շահութաբեր, ինդուստրիալ գյուղատնտեսություն կստեղծենք», - ընդգծել է Կարապետյանը:




#Կարեն Կարապետյան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
19/Օգոստոս/2017 - 22:30
«ԻՊ»-ից փախած հայերը պատմել են իրենց գերության մասին
19/Օգոստոս/2017 - 22:00
Ֆինլանդիայի ահաբեկչություն թիրախը կանայք են եղել (լուսանկար)
19/Օգոստոս/2017 - 21:30
Հարութ Ուլոյան. Հայաստանի անտառները և նրանց նշանակությունը (լուսանկարներ)
19/Օգոստոս/2017 - 21:00
ՀՀ ԱԻ նախարարը պարգևատրեց «ԻԼ-76»-ի անձնակազմին
19/Օգոստոս/2017 - 20:30
Միլիարդատեր Կարլ Այքանը՝ Թրամփին. Ես հեռանում եմ
19/Օգոստոս/2017 - 20:00
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
19/Օգոստոս/2017 - 19:27
Բուլղարիան ուժեղացնում է Թուրքիայի հետ սահմանը
19/Օգոստոս/2017 - 19:00
Կինոժամ. «Լիալուսնի թագավորություն» (2012)
19/Օգոստոս/2017 - 14:35
Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
19/Օգոստոս/2017 - 14:00
Էրդողանը կայցելի Ադրբեջան
19/Օգոստոս/2017 - 13:28
Ֆուտբոլ. Այսօրվա խաղերը
19/Օգոստոս/2017 - 13:00
Գլխավոր խորհրդական Ստիվըն Բենոնը լքում է Սպիտակ տունը
19/Օգոստոս/2017 - 12:34
STOP կադր. Սևանի ձկնորսները
19/Օգոստոս/2017 - 12:00
Լևոն Արոնյանն ամուսնանում է (լուսանկար)
19/Օգոստոս/2017 - 11:28
Երթևեկության փոփոխություն Երևանում
19/Օգոստոս/2017 - 11:00
Կողոպուտ՝ ըստ UCOM-ի
19/Օգոստոս/2017 - 10:30
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
19/Օգոստոս/2017 - 10:00
Եղանակը Հայաստանում օգոստոսի 19-ին
19/Օգոստոս/2017 - 9:30
Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը նվաճեց հաղթողի տիտղոսը
19/Օգոստոս/2017 - 9:00
Հրապարակվել է Աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը
18/Օգոստոս/2017 - 12:00
Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կարվի հայտարարություն (տեսանյութ)
18/Օգոստոս/2017 - 11:30
Բարսելոնի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «ԻՊ-ը»
18/Օգոստոս/2017 - 11:00
Օրվա բաղադրատոմսը. Կանաչ լոբով, ընկույզով և պանրով աղցան
18/Օգոստոս/2017 - 10:30
Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար
18/Օգոստոս/2017 - 10:00
Եղանակը Հայաստանում օգոստոսի 18-ին
18/Օգոստոս/2017 - 9:30
Օգոստոսի 17-ին լույս չի լինի
17/Օգոստոս/2017 - 22:00
Խոսրովի հրդեհից փախածը...
17/Օգոստոս/2017 - 21:22
Ահաբեկչություն Բարսելոնում. Կան զոհեր և վիրավորներ (թարմացվող, տեսանյութ)
17/Օգոստոս/2017 - 21:10
ԱԻՆ-ը տեխնիկապես պատրաստ չէր նման հրդեհի դեմ պայքարելու համար
17/Օգոստոս/2017 - 21:00
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին
17/Օգոստոս/2017 - 20:27
Օգոստոսի 10-ին Երևանում ծնվել է 80 երեխա
17/Օգոստոս/2017 - 20:00
Օրվա բաղադրատոմսը. Հավը՝ պանրասերուցքային սոուսով
17/Օգոստոս/2017 - 19:30
Գագիկ Սուրենյան. Վաղվանից ամառը կվերադառնա Հայաստան (լուսանկարներ)
17/Օգոստոս/2017 - 19:00
Նախարարությունն զգուշացնում է. Արգելվում է այրել խոզանները
17/Օգոստոս/2017 - 18:32
Կոչ՝ բնակչությանը. Չվնասել թաքստոցներ փնտրող կենդանիներին
17/Օգոստոս/2017 - 15:21
Երեկ ուշ գիշեր Բաղրամյանի վրա (տեսանյութ)
17/Օգոստոս/2017 - 14:45
Նավթի համաշխարհային գները նվազում են
17/Օգոստոս/2017 - 14:25
Կառավարության նիստ՝ Վայոց ձորի և «Խոսրովի անտառի» հրդեհների մասին (տեսանյութ)
17/Օգոստոս/2017 - 13:56
«ԻԼ-76»-ը 16-րդ թռիչքն իրականացրեց դեպի Խոսրովի արգելոց
17/Օգոստոս/2017 - 13:29
Ով և ինչու է սպառնում փաստաբան Արայիկ Պապիկյանին (տեսանյութ)
17/Օգոստոս/2017 - 13:01
Հանրապետության հրապարակում լուսացույցների ռեժիմները կփոխարինվեն
17/Օգոստոս/2017 - 12:28
Թուրքիայում ևս 2 լրագրող է ձերբակալվել
17/Օգոստոս/2017 - 12:00
Սասնա ծռերի անդամի մոտ Բեխտերևի հիվանդության վտանգ կա
17/Օգոստոս/2017 - 11:29
Կարեն Կարապետյանը երախտապարտ է
17/Օգոստոս/2017 - 11:00
Խոսրովի արգելոցի տարածքում օդային հետախուզություն է իրականացվում
17/Օգոստոս/2017 - 10:32
Լավրովը սադրանք է անվանել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները
17/Օգոստոս/2017 - 10:00
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
17/Օգոստոս/2017 - 9:44
Եղանակը Հայաստանում օգոստոսի 17-ին
17/Օգոստոս/2017 - 9:29
Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը 12 միավորով գրավեց առաջին տեղը
17/Օգոստոս/2017 - 9:00
Օգոստոսի 17-ի հոսանքազրկումները
16/Օգոստոս/2017 - 22:31
Գագիկ Սուրենյան. Սևծովյան ցիկլոնը կհզորանա
16/Օգոստոս/2017 - 22:00
ԱԻՆ.Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են (տեսանյութ)
16/Օգոստոս/2017 - 21:30
Սեպտեմբերի 18-ը՝ ոչ աշխատանքային օր
16/Օգոստոս/2017 - 21:00
Արշալույսում հողին հանձնեցին զոհված զինծառայողին
16/Օգոստոս/2017 - 20:30
Ոստիկանները մահակներով ու ոտքերով ծեծի են ենթարկել քաղաքացուն
16/Օգոստոս/2017 - 20:00
Երթևեկության փոփոխություն Երևանում
16/Օգոստոս/2017 - 19:29
Հոգլանդ. Համանախագահներն աշխատում են նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ
16/Օգոստոս/2017 - 19:00
ՀՀ վարչապետը Քարվաճառում մասնակցել է ջրի գործարանի հիմնարկեքին (տեսանյութ)
16/Օգոստոս/2017 - 18:34
«ԻԼ-76»-ը 8-րդ թռիչքն է իրականացրել Խոսրովի արգելոցի վրայով
16/Օգոստոս/2017 - 14:30
ԴԱՀԿ-ում՝ նոր համակարգ
16/Օգոստոս/2017 - 13:35
Կամավորի տեսածը Խոսրովի անտառում. ԱԻՆ-ը շատ վատ է աշխատում (տեսանյութ)
16/Օգոստոս/2017 - 13:03
Թուրք-իրանական բարձրաստիճան շփումներ Անկարայում
16/Օգոստոս/2017 - 12:32
Խոսրովի արգելոցում առկա են ծխացող օջախներ
16/Օգոստոս/2017 - 12:05
Արկտիկայի սառույցի ծավալները նվազում են տագնապալի արագությամբ
16/Օգոստոս/2017 - 11:30
Հայերենն ավելացվել է Google-ի ձայնային որոնման ծրագրում
16/Օգոստոս/2017 - 11:04
Արտավանի հրդեհը մարվել է
16/Օգոստոս/2017 - 10:28
Օրվա բաղադրատոմսը. Իտալական սպագետի
16/Օգոստոս/2017 - 10:00
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հիշատակում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը
16/Օգոստոս/2017 - 9:32
Կոչ՝ բնակչությանը. Չվնասել թաքստոցներ փնտրող կենդանիներին
17/Օգոստոս/2017 - 15:21
Երեկ ուշ գիշեր Բաղրամյանի վրա (տեսանյութ)
17/Օգոստոս/2017 - 14:45
Խոսրովի անտառ. «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռն իրականացրեց առաջին թռիչքը
15/Օգոստոս/2017 - 9:13
Կացնահարված խորհրդականի եղբայր. Եղբայրս նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, կինը դրա հետ կապ չուն...
10/Օգոստոս/2017 - 12:58
«Խոսրովի անտառ» պետական արգելոց (լուսանկարներ)
15/Օգոստոս/2017 - 20:30
Վախճանվել է հայտնի բժիշկ Իվան Աղաջանյանը
12/Օգոստոս/2017 - 20:30
Գյուրզա՝ Բաղրամյան պողոտայում
10/Օգոստոս/2017 - 19:01
Գագիկ Սուրենյան. Սևծովյան ցիկլոնը կհզորանա
16/Օգոստոս/2017 - 22:00
Վանո Սիրադեղյան. Հայկական թալիբան՝ վերջաբանի փոխարեն
11/Օգոստոս/2017 - 21:00
Խոսրովի հրդեհից փախածը...
17/Օգոստոս/2017 - 21:22
Ոստիկանները մահակներով ու ոտքերով ծեծի են ենթարկել քաղաքացուն
16/Օգոստոս/2017 - 20:00
Նախարարությունը դիմում է «Խոսրովի անտառ» մեկնող կամավորականներին
14/Օգոստոս/2017 - 12:19
Սևանում հարձակվել են «Ազատության» լրագրողների վրա (տեսանյութ)
14/Օգոստոս/2017 - 13:26
Կամավորի տեսածը Խոսրովի անտառում. ԱԻՆ-ը շատ վատ է աշխատում (տեսանյութ)
16/Օգոստոս/2017 - 13:03
Վանո Սիրադեղյան. Հայկական թալիբան 2
10/Օգոստոս/2017 - 21:00
Կողոպուտ՝ ըստ UCOM-ի
19/Օգոստոս/2017 - 10:30
Օգոստոսի 14-ին ջուր չի լինի
12/Օգոստոս/2017 - 11:31
Հայաստանին սևծովյան ցիկլոն է մոտենում
11/Օգոստոս/2017 - 12:43
Հրդեհի նոր օջախ՝ Լոռու մարզում (տեսանյութ)
15/Օգոստոս/2017 - 21:36
«ԻԼ-76»-ը 2-րդ անգամ ուղևորվեց Խոսրովի արգելոց
15/Օգոստոս/2017 - 11:45

Այս թեմայով