22:30 - 19/Սեպտեմբեր/2017  #Հասարակություն

Ես ուզում եմ, որ գրականության պատմության մեջ իմ մասին երկու տող լինի, և այն կլինի

 

Hayastan24-ի ընթերցողներին ներկայացրել էինք հրապարակումների փոքրիկ շարք, նվիրված բանաստեղծներ Ա. Բլոկին և Ա. Դոբրոլյուբովին, գեղանկարիչ Մ. Վրուբելին և կոմպոզիտոր Ա. Սկրյաբինին: Ինչպես կարելի էր նկատել, այս անունները միավորում էր միստիկան և նրանց կապը սիմվոլիզմի հետ:

Հենց այս հանգամանքը հաշվի առնելով այս անգամ որոշեցինք ներկայացնել, թե ինչպես ձևավորվեց սիմվոլիզմը Ռուսաստանում և անդրադառնալ Վ. Բրյուսովին, որը ռուսական սիմվոլիզմի ձևավորման գործընթացում առանցքային դերակատարություն ուներ:

Ռուսական սիմվոլիզմի հետագա զարգացումների համատեքստում բավականին հետաքրքրական է այն փաստը, թե ինչպես Բրյուսովը մեծ հաշվով հորինեց ռուս սիմվոլիստների և ռուսական սիմվոլիզմ, որն ի վերջո ձևավորվեց նաև իրականում ու դարձավ 20-րդ դարի ռուս գրականության խոշորագույն ուղղությունը:

Սիմվոլիզմը՝ որպես գրական ուղղություն, ձևավորվելով ֆրանսիայում 19-րդ դարի երկրորդ կեսին, այնուհետև տարածվում է նաև Եվրոպայի մի շարք երկրներում:

Ռուսաստանում ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչների մասին առաջին անգամ խոսվում է Զ. Վենգերովայի հոդվածում. ««Поэты-символисты во Франции» (1892, «Вестник Европы»): Հիշելով 1892թ.-ը, Բրյուսովը գրում է՝ «Ես գնացի գրախանութ և գնեցի ինձ համար Վեռլեն, Մալարմե, Ա. Ռեմբո և մի քանի դրամա Մետերլինկից: Ինձ համար դա մի հայտնություն էր»:

Արդեն հաջորդ տարի՝ 1893թ.-ի մարտին, 20-ամյա Բրյուսովն իր օրագրում գրում է, որ ինքը  ծնված է ռուսական դեկադանսը (չփորձելով մանրամասն անդրադառնալ դեկադանս – սիմվոլիզմ հարաբերությանը, թերևս մի փոքր պարզեցված նշենք, որ դեկադանսը դրված էր վաղ սիմվոլիզմի հիմքում) գլխավորելու համար, և  հենց ինքը պետք է այն ձևավորի ու առաջնորդի: Նույն 1893թ.-ի հոկտեմբերին Բրյուսովը նամակ է գրում Վեռլենին, որտեղ նշում է, որ ինքը նոր է սկսում իր գործունեությունը, իսկ Ռուսաստանում իրենով սկսվում է դեկադանսը պոեզիայում:

Նա ամբողջությամբ իրեն նվիրել էր նոր ուղղություն ձևավորելու գաղափարին, և առաջին հերթին նրան, թե ինչ դեր պետք է այդ ուղղության մեջ ունենա ինքը: 1903թ.-ին, այն օրը, երբ լրանում է Բրյուսովի 30-ամյակը, նա ասում է՝ «Ես ուզում եմ, որ գրականության պատմության մեջ իմ մասին երկու տող լինի, և այն կլինի»:

Վերադառնանք 1890-ականներ և տեսնենք, թե ինչ արեց Բրյուսովը, որպեսզի Ռուսաստանում այդ ուղղությունն իրոք ձևավորվի: 1894թ.-ին նա կազմակերպում և հրատարակում է ժողովածու՝ «Русские символисты»: Բրյուսովից բացի այդ ժողովածուի մեջ ներկայացված էր միայն մեկ հեղինակ՝ Ա.Ա. Միրոպոլսկին (իրական ազգանունը՝ Լանգ), որը Բրյուսովի կողմից «ներքաշվել» էր այդ գործընթացի մեջ: Բայց Բրյուսովը ժողովածույում ներառում է նաև գոյություն չունեցող հեղինակների, գրելով նրանց փոխարեն և բոլորին տալով հորինված անուններ: Ընդ որում, Բրյուսովն այս ամենը կազմակերպում է բավականին մտածված: Յուրաքանչյուր հորինված հեղինակի համար նա մշակում է յուրօրինակ ոճ՝ հիմնականում տալով կողմնորոշում դեպի ֆրանսիական սիմվոլիզմի այս կամ այն ներկայացուցիչը: Այսպես Բրյուսովը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանում էլ կան սիմվոլիստներ:

Մինչև 1895 թ.-ը նա նույն սկզբունքով հրատարակում է ևս երկու ժողովածու: ժողովածուներն այս, իհարկե, էպոտաժի նպատակ ունեին, ինչին, կարելի է ասել, Բրյուսովը հասավ հեշտությամբ: 19-րդ դարի ռուս դասականներից հետո նոր պոեզիան միանգամից հասարակությանը շոկի ենթարկեց: Սիմվոլիզմն առաջին մոդեռնիստական ուղղությունն էր Ռուսաստանում և նոր ոճը բոլորին խորթ էր: Կարելի է պատկերացնել դասականների ստեղծագործությունների վրա մեծացած ընթերցողի դեմքը, երբ նա բացում է գրախանութից գնված նոր ժողովածուն, ցանականալով ծանոթանալ նոր գրական ուղղության ներկայացուցիչների բանաստեղծություններին և տեսնում է մի էջ, որի վրա միայն գրված է «О, закрой свои бледные ноги»: Բրյուսովն իր այս հայտնի դարձած մոնոստիխը ներառել էր հենց այդ ժողովածուներից մեկում և զարմանալի չէ, որ սկզբնական շրջանում կային անգամ Բրյուսովին հոգեկան հիվանդ համարողներ:

Բայց դարավերջին նա իրոք կարողանում է իր շուրջը համախմբել նոր ուղղությանը մոտ կանգնած բանաստեղծների և արդեն իրականում ձևավորել գրական ուղղություն: Նոր ուղղության դիրքերը գրական դաշտում ամրապնդելու համար Բրյուսովը հիմնում է նաև սիմվոլիստական գլխավոր հրատարակչությունը՝ «Скорпион»-ը, և «Весы» ամսագիրը:

Այս ամենի արդյունքում նա իրոք դառնում է սիմվոլիզմի առաջնորդը: Որպես բանաստեղծ Բրյուսովին շատերն ավելի ցածր էին դասում իր առավել օժտված ժամանակակիցներից, բայց վերջիններից ոչ ոք չէր համապատասխանում առաջնորդի դերին:
Վլադիսլավ Խոդասևիչը հիշում է, թե ինչպես 1904թ.-ին՝ ստանալով Բրյուսովից գրավոր հրավեր, առաջին անգամ այցելում է նրա բնակարան, որտեղ որոշվում էին գրական ճակատագրեր: Ներկաների մեջ էր նաև Անդրեյ Բելին (իրական անունը՝ Բորիս Բուգաև): Բրյուսովն իր դիտողություններն էր հայտնում Ա. Բելիի և Ա. Բլոկի բանաստեղծությունների վերաբերյալ: Այդպիսի վերաբերմունքը Բելիի և Բլոկի պես իքնուրույն բանաստեղծների նկատմամբ տարօրինակ էր թվացել Խոդասևիչին: Միևնույն ժամանակ նա գրում է՝ «Զրույցը շարունակվում էր թեյի շուրջ: Քննարկել Բրյուսովի բանաստեղծությունները, որքան հասկացա, ըդունված չէր»:

Քննարկել և առավել ևս քննադատել Բրյուսովի բանաստեղծություններն իրոք ընդունված չէր: Երբ մի անգամ երիտասարդ բանաստեղծուհի Նադեժդա Լվովան (ով հետագայում ինքնասպանություն գործեց Բրյուսովի հետ դրամատիկ սիրավեպի արդյունքում) Բրյուսովի ինչ-որ բանաստեղծությունների մասին ասում է, որ դրանք այնքան էլ չի հավանում, Բրյուսովը պատասխանում է. «Իսկ դրանք գիմնազյաներում անգիր ես սովորելու, իսկ Ձեր պես աղջիկներին պատժելու են, եթե լավ չսովորեն»:

Բրյուսովն իրոք որպես բանաստեղծ զիջում էր Բլոկին, Բելիին, Բալմոնտին և այլ սիմվոլիստների, բայց դա չի խանգարում որպեսզի նրա բանաստեղծություններից շատերն այսօր էլ անգիր սովորեն: Գրականության պատմության մեջ գրվեցին նաև Բրյուսովին նվիրված այն տողերը, որոնց մասին երազում էր ռուսական սիմվոլիզմի առաջնորդը:

Վ. Բրյուսովի անունը Հայաստանում լսել են շատերը: Այստեղ իհարկե պետք է նշել, որ Բրյուսովի անունն առաջին հերթին հայտնի է նրա անունը կրող ԲՈւՀ-ով: Ոմանք գիտեն, որ Բրյուսովն ինչ-ինչ պատճառներով համարվում է հայ ժողովրդի բարեկամը, և թերևս քչերն են այսօր տեղյակ, թե ինչու է Հայաստանյան ԲՈւՀ-երից մեկը կրում նրա անունը (ոմանք էլ կարծում են, թե Բրյուսովը լեզվաբան է եղել) և ինչ կոնկրետ կապ է ունեցել բանաստեղծը Հայաստանի և հայերի հետ: Բանն այն է, որ ռուսական սիմվոլիզմի առաջնորդը 1915թ.-ին կազմակերպում և 1916թ.-ին (հիմանականում սիմվոլիստական շրջանակների աջակցությամբ) իրականացնում է «Поэзия Армении с древнейших времён до наших дней» անթոլոգիայի հրատարակումը: Գրքում ներկայացված հայ բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանությունները պատկանում են ռուս խոշորագույն բանաստեղծների, որոնց թվում են՝ Ա. Բլոկը, Կ. Բալմոնտը, Յու. Բալտրուշայտիսը, Ֆ. Սոլոգուբը և ուրիշներ: Սակայն խմբագրական և թարգմանչական աշխատանքի մեծ մասը պատկանում է հենց Բրյուսովին:

Գիրքը նպատակ ուներ ներկայացնել հայ մշակույթը: Դրանից ստացված միջոցներն ուղղվում էին ցեղասպանությունից տուժածներին:

 

 

 Էդգար Արշակյան

 

 


#Վալերի Բրյուսով  #սիմվոլիզմ 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
«ՀԺ». Գիպի հարուցիչներն ակտիվություն են ցուցաբերում նոյեմբերից
Այսօր 9:35
Նալբանդյանը կայցելի Բրյուսել
Այսօր 9:30
Le Monde. Ռաքքան ամբողջովին ազատագրված է
Այսօր 9:25
«Ժամանակ». ԱԱԾ-ն զբաղվում է «Հարավկովկասյան երկա­թուղիներ»-ի հարցով
Այսօր 9:21
«Հրապարակ». Ալեքսանյանն արգելափակել է Սեյրան Սարոյանի ապրանքը
Այսօր 9:15
«Ժողովուրդ». Կալանավորված­ները մտա­հոգված են իրենց կյանքի և անվտան­գության համար
Այսօր 9:10
«Առավոտ». Խաղաղություն, անգրագիտության վերացում և սուրճ
Այսօր 9:05
Եղանակը Հայաստանում
Այսօր 9:00
Աստղագուշակ. Հոկտեմբերի 18
17/Հոկտեմբեր/2017 - 23:00
Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը անհրաժեշտություն է
17/Հոկտեմբեր/2017 - 22:30
Թվիթերյան պատերազմ
17/Հոկտեմբեր/2017 - 21:57
Երեք նաիրիտցիների գործը շարունակում է ձեռքից ձեռք անցնել
17/Հոկտեմբեր/2017 - 21:31
«Սովետի վախտերի» վերադարձը
17/Հոկտեմբեր/2017 - 21:00
Հոկտեմբերի 18-ին կհոսանքազրկվեն
17/Հոկտեմբեր/2017 - 20:43
Թադևոսյան. Հայաստանը չի կարող ԵՄ-ի հետ մաքսային օրենսդրության կատարելագործման խնդիրներ քննարկել
17/Հոկտեմբեր/2017 - 20:30
24 ժամ ջուր չի լինի
17/Հոկտեմբեր/2017 - 20:15
Վիգեն Սարգսյանը կրթության կաշվին բանակի հարց է լուծում
17/Հոկտեմբեր/2017 - 20:00
ԻՊ համակիրները սպառնացել են ահաբեկչական ակտեր իրականացնել ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ
17/Հոկտեմբեր/2017 - 19:45
Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանին չեն թալանել
17/Հոկտեմբեր/2017 - 19:30
Կանխվել է Իրանից Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը
17/Հոկտեմբեր/2017 - 19:15
Կամո Հովհաննիսյանի հաղթական գոլը Բելառուսի առաջնությունում (տեսանյութ)
17/Հոկտեմբեր/2017 - 19:00
Աջապահյան. «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի ընդունումը ճիշտ է, թե՞ ոչ
17/Հոկտեմբեր/2017 - 18:42
Alexa ձայնային օգնականը սովորել է հագուստ ընտրել
17/Հոկտեմբեր/2017 - 18:30
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանի ուղերձը. «Իմ գնալու հետ հույսեր մի կապեք»
17/Հոկտեմբեր/2017 - 18:00
Բակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության
17/Հոկտեմբեր/2017 - 17:30
«Վաղը ճակատագրական օր է Փարիզի հայության համար». ՀայՁայն
17/Հոկտեմբեր/2017 - 17:15
Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր
17/Հոկտեմբեր/2017 - 17:00
Ասանժը պարգև է խոստացել Մալթայում «լրագրողին սպանողների» մասին տեղեկության համար
17/Հոկտեմբեր/2017 - 16:31
Մեծամորի ԱԷԿ-ի տարիքը, ռիսկայնությունն ու փակման հետևանքները
17/Հոկտեմբեր/2017 - 16:00
Հարությունյան. Ամենակարևոր հարցերից մեկը՝ դատավորների ներքին անկախությունն է
17/Հոկտեմբեր/2017 - 15:42
Քննարկվել են Հայաստան-Վրաստան օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման հարցերը
17/Հոկտեմբեր/2017 - 15:30
Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանա 8 հանդիպում (տեսանյութ)
17/Հոկտեմբեր/2017 - 15:16
Բոստանջյան. Հայտնի ուժերն են պարտադրել այս օրենքը (տեսանյութ)
17/Հոկտեմբեր/2017 - 15:00
Բաքու. Սերժ Սարգսյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները
17/Հոկտեմբեր/2017 - 14:46
Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ
17/Հոկտեմբեր/2017 - 14:30
Ինչու է Լարսը բեռնատարների համար փակ
17/Հոկտեմբեր/2017 - 14:00
Վարչապետին է ներկայացվել Վանաձորի զարգացման հայեցակարգը
17/Հոկտեմբեր/2017 - 13:30
Իզորիա. Մենք համագործակցության շատ լավ դինամիկա ունենք եռակողմ ձևաչափով
17/Հոկտեմբեր/2017 - 13:00
Լարսը փակ է բեռնատարների համար
17/Հոկտեմբեր/2017 - 12:30
Հայ եկեղեցին նշում է 6 առաքյալների հիշատակության օրը
17/Հոկտեմբեր/2017 - 12:00
ՀՔԱՎ. Սարի թաղի գործով 11 վկայի բերման կենթարկեն դատարան
17/Հոկտեմբեր/2017 - 11:38
Քամու վնասների վերաբերյալ ահազանգերը
17/Հոկտեմբեր/2017 - 11:19
Գաբրիելյան. Համաշխարհային բանկը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է
17/Հոկտեմբեր/2017 - 11:01
Շարմազանով. Հայաստանը նախապայման չի դրել
17/Հոկտեմբեր/2017 - 10:43
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
17/Հոկտեմբեր/2017 - 10:35
ԵՊՀ. Բիզնես դասով գործուղումներ չեն եղել
17/Հոկտեմբեր/2017 - 10:20
Եղանակը Հայաստանում
17/Հոկտեմբեր/2017 - 10:00
«Փաստ». Ամուսնական 14 մատանի՝ բյուջեի հաշվին
17/Հոկտեմբեր/2017 - 9:55
«Ժամանակ». Ծառուկյանին «քցել» են
17/Հոկտեմբեր/2017 - 9:50
«168 ժամ». Համաձայնագրի առաջին թիրախը հայ մարդն է, և ոչ իշխանությունը
17/Հոկտեմբեր/2017 - 9:45
«Իրատես». Սերժ Սարգսյանի քայլը տարակուսանք է առաջացրել
17/Հոկտեմբեր/2017 - 9:40
«Փաստ». «Վեոլիա ջուրը» դատի է տվել ՀՅԴ-ի Պռոշյանի կոմիտեին
17/Հոկտեմբեր/2017 - 9:35
«Ժամանակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար կան անհաղթահարելի խոչընդոտներ
17/Հոկտեմբեր/2017 - 9:30
The Times. Ռուսաստանը «ֆինանսավորում է «Թալիբանին»
17/Հոկտեմբեր/2017 - 9:25
«168 ժամ». Wikileaks-ը ներկայում ռուսական հետախուզության մասնաճյուղն է
17/Հոկտեմբեր/2017 - 9:20
«Հրապարակ». Արա Բաբլոյանի հայտնությունը Լեհաստանում հենց այն­պես չէ
17/Հոկտեմբեր/2017 - 9:15
«Ժողովուրդ». Կոնվերս բանկի կողոպուտի առեղծվածը
17/Հոկտեմբեր/2017 - 9:10
«Առավոտ». Փաստաթղթի հրապարակմամբ ԵՄ-ն որոշակի ուղերձ հղեց
17/Հոկտեմբեր/2017 - 9:05
Աստղագուշակ. Հոկտեմբերի 17
16/Հոկտեմբեր/2017 - 23:00
«Եվա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի նախընտրական ցանկում (տեսանյութ)
16/Հոկտեմբեր/2017 - 22:30
Հարբած պոեզիայի երեկո «Բյուրոկրատում» (լուսանկարներ)
16/Հոկտեմբեր/2017 - 22:00
35 ժամ ջուր չի լինի
16/Հոկտեմբեր/2017 - 21:30
Հոկտեմբերի 17-ին կհոսանքազրկվեն
16/Հոկտեմբեր/2017 - 21:05
Ազատ մամուլի պատրանքը
16/Հոկտեմբեր/2017 - 21:00
«Երկիր Ծիրանին» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում
16/Հոկտեմբեր/2017 - 20:30
Կարեն Կարապետյանը կարող է դառնալ Արտաշես արքայի արքետիպային ժառանգորդը - 2
16/Հոկտեմբեր/2017 - 20:00
Արտյոմ Տոնոյան. Քիրքուկում հնարավոր է վերահաստատվի իրաքյան իշխանությունը
16/Հոկտեմբեր/2017 - 19:30
Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ
16/Հոկտեմբեր/2017 - 19:11
Հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի առողջական վիճակը վատանում է
16/Հոկտեմբեր/2017 - 19:00
Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
16/Հոկտեմբեր/2017 - 18:34
Սարգսյան․ Եվ՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես խորապես շահագրգռված ենք, որ լարվածությունը թուլանա
16/Հոկտեմբեր/2017 - 18:13
ԱԻՆ. Հայաստանում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել
16/Հոկտեմբեր/2017 - 18:00
ԱԻՆ. Հայաստանում փոթորիկ է սպասվում
15/Հոկտեմբեր/2017 - 19:00
35 ժամ ջուր չի լինի
16/Հոկտեմբեր/2017 - 21:30
Ադրբեջանի դպրոցների 10-րդ դասարանի պատմության դասագրքից...
8/Հոկտեմբեր/2017 - 10:45
Սրանցը ցեղական է
12/Հոկտեմբեր/2017 - 22:01
Լևոն Իգիթյան. «Քեզնից ի՞նչ կին, ա՛յ բ...զ»
11/Հոկտեմբեր/2017 - 17:30
Ինչպես է տեղաշարժվում գայլերի ոհմակը (տեսանյութ)
8/Հոկտեմբեր/2017 - 12:30
Կոտրել են տերմինալը և գողացել շուրջ 375 հազար դրամ
12/Հոկտեմբեր/2017 - 20:44
Հովիվ է կորել
13/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Ազատ խոսք». Գուցե Ռուսաստա՞նն է «ջրել» Վիեննայի պայմանավորվածությունները
13/Հոկտեմբեր/2017 - 18:00
Ջուր չի լինի
8/Հոկտեմբեր/2017 - 20:30
Մարկոս Պիզելի. Մեղավորը ֆեդերացիայի նախագահն է... (տեսանյութ)
9/Հոկտեմբեր/2017 - 14:44
Ջուր չի լինի
12/Հոկտեմբեր/2017 - 20:16
Արմեն Ջիգարխանյանն անհետացե՞լ է
15/Հոկտեմբեր/2017 - 22:13
«Ազատ խոսք». Իշխանություններին ընտանեկան բռնությունները չեն էլ հետաքրքրում
10/Հոկտեմբեր/2017 - 18:00
Վանո Սիրադեղյան. Էրիվանի խանության ժամանակները
14/Հոկտեմբեր/2017 - 11:00
Համբարյան. Նախագահի և վարչապետի խորհրդականները կարող են նախանձել ռեկտորի օգնականին
10/Հոկտեմբեր/2017 - 12:28
Ուղեղի բացակայության սահմանումը
15/Հոկտեմբեր/2017 - 22:41
Սուպերմարկետ է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
9/Հոկտեմբեր/2017 - 17:11
Գլխավոր դատախազությունը Խաչիկյանին դատի է տվել
10/Հոկտեմբեր/2017 - 17:30
Արշակյան. Սպասվող փոթորկի պատճառով դպրոցներին զգուշացրել ենք, որ երեխաները դրսում չլինեն
16/Հոկտեմբեր/2017 - 14:15

Այս թեմայով