22:00 - 19/Սեպտեմբեր/2017  #Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը բռնապետ է

 

Ես շատ լավ հասկանում եմ, որ ներկայումս փորձ է արվում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության համար տոլերանտության հաստատուն միջավայր ձևավորել: Արձանագրենք, որ դա ստացվում է և ստացվում է ընդդիմադիրների, որոշ քաղաքագետների, ինչպես նաև խոսքի մեծագույն ազդեցություն ունեցող հրապարակագիրների միջոցով: Այսպիսի մի շատ նուրբ պահ կա, ազդեցիկ խոսքը որպես կանոն քաղաքականության մեջ նորաձև կոնցեպտներ է ձևավորում, իսկ ներկայումս քաղաքական նորաձևության բարձրակետը իշխանությունների նկատմամբ տոլերանտությունն է, իբրև թե քաղաքակիրթ երկխոսությունը: Եթե ես հիմա Սերժ Սարգսյանին դիտարկեմ որպես բռնապետ, ապա նորաձևության տեսանկյունից կընկալվեմ ինչ-որ մարգինալ, ծայրահեղական ընդդիմադիր մնացուկ, որը ժառանգություն է մնացել ՀՀ-ի մութ անցյալից:

Ճիշտն ասած այդ նորաձևության բարձրակետը, որը դուք անվանում եք քաղաքակիրթ երկխոսություն, ինձ համար մի փոքր խորթ հասկացություն է, քանի որ ես իմ քաղաքական կուսությունը կորցրել եմ փողոցում և այս պահին նույնպես համոզված եմ, որ Հայաստանին օդ ու ջրի պես զանգվածային անկարգություններ են անհրաժեշտ (առանց ավտոմատների): Ոչինչ չի փոխվել, պարզապես մենք soft power կոչվածն ու ազատ մամուլի պատրանքը շփոթել ենք քաղաքակիրթ երկխոսության հետ:
Իրականում չկա նման բան, այս տեքստը կարդացող ու անհամաձայնություն հայտնող ազիզ ջան, հասկանու՞մ ես չկա նման: Կրկնենք՝ ոչինչ չի փոխվել, Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ որպես բռնապետ: Գիտեք, որքան էլ նրա շուրջը փորձեն դրական միջավայր ձևավորել, միևնույնն է դրանից երևույթների էությունը չի փոխվում: Նույնիսկ, եթե Սերժ Սարգսյանը Վիգեն գունդստաբլի հետ միասին ուս ուսի տված ազատագրի Դաշտային Արցախը, Կարեն Կարապետյանի կառավարությունը հուպ տա նորաստեղծ Կուր-արաքսյան հանրապետությունը, միևնույնն է, ՀՀԿ-ն խախտել է պետության սահմանադրական կարգը, սա նշանակում է, որ անգամ պետությանը մեծագույն ծառայություններ մատուցելու դեպքում այս իշխանությունները այլևս պաշտոնավարելու իրավունք չունեն: Երբեք չեմ դադարի բերել Մլեհի հայտնի օրինակը: Գիտեք Կիլիկիայի Հայկական թագավորության ստեղծման սաղմերը դրվեցին հենց Մլեհի օրոք, բայց իշխանին սպանեցին, դիակը քառատեցին և գցեցին քաղցած շների դիմաց, որովհետև նա խախտել էր գահաժառանգության կարգը և բռնազավթել էր իշխանությունը: Եթե փորձում ենք խորանալ պատմության մեջ, ապա խորանանք այսպիսի էպիզոդների մեջ, այլ ոչ թե զբաղվենք դավաճանների ու սրբերի տենդագին որոնումներով: Ձեզ թվու՞մ է միջնադարում իրավունք հասկացությունը չկար, այն էլ ինչպես կար, և եթե միջնադարում կար, ապա պարզապես ծիծաղելի կլինի, եթե 21-րդ դարում մենք չկարողանանք հասնել դրան:

Մի փորք խոսենք արտագաղթի մասին: Օրեր առաջ Գալուստ Սահակյանը որպես արտագաղթի առաջնային մեղավոր դիտարկեց ժողովրդին: Գիտեք սա պատահական միտք չէ: Համանման ձևակերպումներ կարող ենք հանդիպել ամեն երրորդի փսլնքոտ շուրթերին՝ նույնիսկ ընդդիմադիրների: Իհարկե դրանց մի մասը այդպիսի հայտարարություններ են անում առանց խնդրի էությունը ընկալելու՝ չհասկանալով, որ այդպես տոլերանտության և լեգիտիմության միջավայր են ձևավորում նաև արտագաղթի համար:

Հաճախ կարող ենք նկատել, որ մարդկանց հորդորում են չարտագաղթել, հաճախ պիտակում են որպես դավաճան, վախկոտ, ծախված, խնդիրներից խուսափող և այսպես շարունակ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ անպատասխանատու իդիոտիզմ: Արա այ փոքրիկ ֆիդայի, դու ո՞վ ես, որ ինչ-որ մեկին մեղադրական տոնով հորդորում ես չհեռանալ: Նորից եմ կրկնում արտագաղթի վերաբերյալ այս ռազմահայրենասիրական մոտեցումները տեղավորվում են իշխանությունների խաղի կանոններում: Ընդհանրապես արտագաղթը չի կարելի դիտարկել հայրենասիրական տիրույթում, դա լրջագույն ժողովրդագրական գործընթաց է, որն ունի իր համապատասխան պատճառները: Դե քանի, որ կա պատճառ, իսկ այդ պատճառն էլ իր հերթին ունի պատճառ, ապա եկեք վերացնենք պատճառի պատճառը, այսինքն՝ մամայի մամային կամ տիրոջ մերը...
Իհարկե կներեք երբեմն սրամտելու համար, բայց հիմա պետք է մի փոքր լրջանանանք: Ես համոզված չեմ, որ այս իշխանությունները խթանում են արտագաղթը, բայց համոզված եմ, որ նրանք միտումնավոր կերպով միջոցներ չեն ձեռնարկում այն կանգնեցնելու համար: Համոզմունքն այս էմպիրիկ է: Իհարկե ոչ բոլոր դեպքերում կարելի է համաձայվել էմպիրիկների հետ, բայց այս պարագայում գիտելիքի հիմքում հաստատպես կարելի է դիտարկել փորձը կամ էլ՝ պատմական պրակտիկան:

Բացատրեմ. Ընդհանրապես Ժողովրդագրությունը միջազգային հարաբերությունների անկյունաքարային հիմնասյուներից մեկն է: Արդեն վաղուց ապացուցված փաստ է, որ բնակչության թվի մեծացումը կարող է պատճառ դառնալ խոշոր ցնցումների և անցումների համար: Բնակչության թվի մեծացումը բնականաբար հանգեցնում է երիտասարդ զանգվածի թվաքանակի մեծացմանը: Երիտասարդները իրենց հետ հանրային տիրույթ են բերում ռեֆորմների կտրուկ պահանջարկ, բողոք, պայքար, անկայունություն և վերջին հաշվով` հեղափոխություն: Սա օրինաչափություն է:

Պատմագիտության մեջ տեսակետ կա, որ Ռեֆորմացիան պատմության մեջ արձանագրված երիտասարդական հեղափոխության ամենավառ օրինակներից մեկն է: Ջեք Գոլդսթոնը հստակ հիմնավորել է, որ դեմոգրաֆիական աճը այն հիմնական պատճառներից մեկն էր, որի արդյունքում 17-րդ դարի կեսին և 18-րդ դարի վերջին Եվրասիան ալեկոծվեց երկու խոշոր և իրար հաջորդող հեղափոխական գործընթացներով (Տե՛ս՝ Jack A. Goldstone, Revolution and Rebellion in the Early Modern World, Berkeley: University of California Press, 1991):

Իսլամական վերածնունդը որպես համակարգային դրսևորում պատճառ էր նաև բնակչության աննախադեպ աճի: Այս դեպքում նույնպես վճռական դերը պատկանում է երիտասարդությանը: Կրթություն ստացած և հիմնականում ոչ պատշաճ աշխատանքի անցած կամ էլ գործազուրկ երիտասարդությունը մուսուլմանական երկրներում վերածվում է վտանգավոր գործոնի: Բազմաթիվ այլ պատճառների հետ միասին հենց այս հիմնապատճառի մեջ պետք է փնտրել ծայրահեղական խմբավորումների վերելքի, Արաբական գարնան և մյուս երևույթների ու գործընթացների առաջացման ակունքները:
Հիմա թող ասեն, թե ԱՄՆ-ը պայթեցրեց Մերձավոր արևելքը, մասոնները, հրեաները, անգլո-սաքսերը եկան-գնացին, չգիտեմ ինչեր արեցին, Իսլամը չարիք է, բայց գիտությունը փաստում է, որ իրար հաջորդող շղթայական պայթյունները տարածաշրջանում ունեն ներքին խորը պատճառներ և այդ անկյունաքարային պատճառներից մեկը ժողովրդագրական բումն է:

Մի վերջին օրինակ էլ բերեմ՝ Առաջին աշխարհամարտից հետո Եվրոպայում նույնպես ժողովրդագրկական բում է արձանագրվում և հետազոտողներից շատերը ֆաշիստական ռեժիմների արդյունավետ մոբիլիզացիայի առաջնային պատճառներից են դիտարկում նաև դա:
Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ Խաչակրաց արշավանքներ, նույնիսկ մանուկների խաչակրաց արշավանք և այսպես շարունակ:

Այսպիսով ժողովրդագրությանը պետք չէ մատների արանքով նայել, Սերժ Սարգսյանը օրինակ այդպես չի նայում և այսպիսի պայմաններում նա ինչու՞ պետք է ցանկանա, որ Հայաստանում ժողովրդագրական աճ արձանագրվի: Չէ՞ որ անհանգիստ երիտասարդությունը կխորտակի առանց այն էլ ավազի վրա կառուցված ՀՀԿ-ի իշխանությունը:
Բացի այդ գործող իշխանությունների կողմից տարվող քաղաքականության «փիլիսոփայական» ձևակերպումը տարիներ առաջ տվել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը արտագաղթի մասին լրագրողների տված հարցին պատասխանել էր. «Մնան, որ հեղափոխություն անե՞ն»:

Եվ վերջում խնդրում եմ օգնեք փոքրիկ Դիանային, որը տառապու..., էէէ՜ ի՞նչ եմ ասում, եկեք մի փոքր դրամատիզացնենք, դառնանք փոքրիկ ֆիդայիններ ու մունաթ գանք հեռացողների վրա, դաշտանային պզուկի պես պայթենք առանց այն էլ սոցիալական անարդարության արդյունքում պայթեցված ընտանիքների վրա: Հեյ հեյ, չեմ արտագաղթելու, գինի լից:

Կարպիս Փաշոյան
#Սերժ Սարգսյան  #արտագաղթ 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
Վահան Արծրունի. Իմ ազատ գործունեությունը որևէ մեկը չի կարող արգելել
21/Հոկտեմբեր/2017 - 23:23
Աստղագուշակ. Հոկտեմբերի 22
21/Հոկտեմբեր/2017 - 23:00
Emilio Pucci. գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
21/Հոկտեմբեր/2017 - 22:30
Լեհաստանում այսօրվանից արգելվում է կումունիզմի քարոզչությունը
21/Հոկտեմբեր/2017 - 21:59
Չծառայողները չեն ծառայի, իսկ երիտասարդների համար կփակվեն գիտության դռները
21/Հոկտեմբեր/2017 - 21:30
«ՉԻ». Ներս նայելու մասին. միջազգային
21/Հոկտեմբեր/2017 - 21:02
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց
21/Հոկտեմբեր/2017 - 20:30
Սերժ Սարգսյանը գտել է իդեալական մոդելը
21/Հոկտեմբեր/2017 - 20:00
Մելիքյան. Ջավախքում հայերի հաղթանակի հավանականությունը մեծ է
21/Հոկտեմբեր/2017 - 19:30
Զինծառայողին սպանել են. ձերբակալված կա
21/Հոկտեմբեր/2017 - 19:00
Վթարի ենթարկված քաղաքացիներն ինքնակամ հեռացել են հոսպիտալից
21/Հոկտեմբեր/2017 - 18:30
Զինվորներ են զոհվել Արցախում
21/Հոկտեմբեր/2017 - 12:56
ԵՀՀ. Հայրապետյանը հայկական իշխանությունների անտարբերության զոհն է
21/Հոկտեմբեր/2017 - 12:35
ԱՄՆ-ի երկու նախկին նախագահները հանդես են գալիս ներկա նախագահին դատապարտող ուղերձներով
21/Հոկտեմբեր/2017 - 12:00
Կրունկներին յոդ քսեք և ամեն ինչ կանցնի
21/Հոկտեմբեր/2017 - 11:30
Ի՞նչ համագործակցություն կարող է լինել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ-ների միջև
21/Հոկտեմբեր/2017 - 11:00
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք (ֆոտո)
21/Հոկտեմբեր/2017 - 10:30
«Ժողովուրդ». Օնլայն գնումներն 200 հազարը կիջնի մինչև 11 հազարի
21/Հոկտեմբեր/2017 - 10:05
ՄԻՊ.Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից
21/Հոկտեմբեր/2017 - 10:00
«Հրապարակ». Գրիգոր Հարությունյան. Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս է
21/Հոկտեմբեր/2017 - 9:55
«Ժողովուրդ». Ի՞նչ են թաքցնում իշխանությունները
21/Հոկտեմբեր/2017 - 9:50
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը կոռուպցիայի դեմ պայքարում կհամագործակցեն
21/Հոկտեմբեր/2017 - 9:45
«Առավոտ». Տիգրան Աբրահամյան. «Ի՞նչ անել՝ դո՞ւրս գալ բանակցություններից»
21/Հոկտեմբեր/2017 - 9:40
«ՀԺ». Կենսաթոշակները չեն բարձրանա
21/Հոկտեմբեր/2017 - 9:35
Եղանակը Հայաստանում
21/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Հրապարակ». էդվարդ Նալբանդյանը կմնա մինչև 2019
21/Հոկտեմբեր/2017 - 9:25
The Daily Beast, Քիմ Քարդաշյանը, Փերիս Հիլթոնն ու Կրեմլը
21/Հոկտեմբեր/2017 - 9:20
«168 ժամ». Լեհաստանի ԱԳ նախարարը կշոշափի վերջնական տրամադրությունները Երևանում
21/Հոկտեմբեր/2017 - 9:15
«Առավոտ». «Հնարավորություն է ստեղծվում ռազմական անվտանգություն ապահովելու»
21/Հոկտեմբեր/2017 - 9:10
«Ժամանակ». Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը ցմահ կստանան
21/Հոկտեմբեր/2017 - 9:05
«ՉԻ». Ամոթ-աբուռ չունեն
21/Հոկտեմբեր/2017 - 9:00
Այս գիշեր աստղաթափ կլինի
20/Հոկտեմբեր/2017 - 23:16
Աստղագուշակ. Հոկտեմբերի 21
20/Հոկտեմբեր/2017 - 23:00
Թռիչքներ երազում և արթմնի. Սերժ Սարգսյանի երազը
20/Հոկտեմբեր/2017 - 22:30
Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20/Հոկտեմբեր/2017 - 22:14
Նինա Կարապետյանց. Ոչ մեկին չի հետաքրքրում կալանավորի ո՛չ առողջությունը, ո՛չ կյանքը (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 22:00
Prada, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
20/Հոկտեմբեր/2017 - 21:35
Fendi, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
20/Հոկտեմբեր/2017 - 21:05
Նալբանդյան. Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը
20/Հոկտեմբեր/2017 - 20:30
Max Mara, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
20/Հոկտեմբեր/2017 - 20:14
Վլադիմիր Կարապետյանը՝ վարչապետի վրա հարձակումների մասին
20/Հոկտեմբեր/2017 - 20:00
Matchless London: Heroes. Վլադիմիր Պուտինով ոգեշնչված Putin Jacket բոմբերը
20/Հոկտեմբեր/2017 - 19:31
Սեֆիլյանը փորձեց դահլիճից դուրս գալ (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 19:15
ՏԻմ ընտրություններից առաջ սկանդալ Ախալքալաքում հայ թեկնածուների շուրջ
20/Հոկտեմբեր/2017 - 19:00
Մերկելը կոչ է արել ԵՄ-ին կրճատել Թուրքիային տրամադրվող օգնությունը
20/Հոկտեմբեր/2017 - 18:47
Բրիտանական Glamour ամսագիրը հրաժարվել է ամսական թողարկումներից
20/Հոկտեմբեր/2017 - 18:32
Ուսանողներն՝ ընդդեմ օրենքի
20/Հոկտեմբեր/2017 - 18:16
«Ազատ խոսք». Իշխանությունների նոր ռազմավարությունը. «սահմանները փակենք, բազմանանք»
20/Հոկտեմբեր/2017 - 18:00
Ուսանողները երթով շարժվեցին դեպի ԿԳ
20/Հոկտեմբեր/2017 - 17:30
Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել
20/Հոկտեմբեր/2017 - 17:10
Աշոտ Մանուկյան. Հայաստանը կկարողանա իրանական գազից ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ
20/Հոկտեմբեր/2017 - 16:45
Giorgio Armani, գարուն-ամառ 2018
20/Հոկտեմբեր/2017 - 16:30
Մանկապարտեզում ծնողներից տնտեսական ապրանքներ են պահանջել
20/Հոկտեմբեր/2017 - 15:59
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը՝ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20/Հոկտեմբեր/2017 - 14:59
Լավրով. Սիրիայում ահաբեկիչների վերջնական ոչնչացման աշխատանքը շուտով կավարտվի
20/Հոկտեմբեր/2017 - 12:30
ՅՈՒՆԻՍԵՖ. ՀՀ-ում նորածնային մահացությունների 75 տոկոսը տեղի է ունենում առաջին 28 օրերին
20/Հոկտեմբեր/2017 - 12:00
Դմիտրի Մեդվեդևը կժամանի Հայաստան
20/Հոկտեմբեր/2017 - 11:30
Արդվեցիք թույլ չեն տա շահագործել ոսկու հանքը (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 11:00
Փհենյանը կարող է հարված հասցնել ԱՄՆ-ին
20/Հոկտեմբեր/2017 - 11:00
Շարմազանով. Սա կրակոց է նաև ժնևյան պայմանավորվածությունների ուղղությամբ (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 10:45
Սերժ Սարգսյան. ՖԱՍՏ-ը մեզ ցույց է տալիս այն ուղին, որով իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է քա...
20/Հոկտեմբեր/2017 - 10:30
Հայաստան-ԵՄ. Եվրահանձնաժողովը պարզաբանել է
20/Հոկտեմբեր/2017 - 10:15
«ՉԻ». Ուսանողներին պետք է քաղաքացիական անհնազանդության գաղափարը
20/Հոկտեմբեր/2017 - 10:05
Սփյուռքի փոխնախարարը պնդում է, որ իրեն չեն թալանել
20/Հոկտեմբեր/2017 - 10:00
«ՀԺ». «Նեմիրոֆ»-ը դատի է տվել «Ալեքս Գրիգ»-ին
20/Հոկտեմբեր/2017 - 9:57
«ՉԻ». Շշի Մելոն ընկել է դատարանների դռները
20/Հոկտեմբեր/2017 - 9:52
«Հրապարակ». Կառլոս Պետրոսյանն անմասն չէ հայաստանյան ներքաղաքական զարգացում­ներից
20/Հոկտեմբեր/2017 - 9:47
«Ժամանակ». Համայնքների խոշորացումով կվերականգնվեն ԽՍՀՄ տարիների շրջանները
20/Հոկտեմբեր/2017 - 9:44
«ՉԻ». Լարվել են Ծառուկյանի և նրա մարզպետ փեսայի հարաբերությունները
20/Հոկտեմբեր/2017 - 9:41
«Ժողովուրդ». Աղմկահարույց բացահայտում ՊՆ-ում
20/Հոկտեմբեր/2017 - 9:36
Financial Times. Սոբչակը մարտահրավեր է նետում Պուտինին
20/Հոկտեմբեր/2017 - 9:33
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
20/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Իրատես». Վարչապետը ժողովրդի սրտից խոսեց
20/Հոկտեմբեր/2017 - 9:26
«ՉԻ». Քշի Քուրդիստան
20/Հոկտեմբեր/2017 - 9:23
ԱԻՆ. Հայաստանում փոթորիկ է սպասվում
15/Հոկտեմբեր/2017 - 19:00
35 ժամ ջուր չի լինի
16/Հոկտեմբեր/2017 - 21:30
Սրանցը ցեղական է
12/Հոկտեմբեր/2017 - 22:01
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանի ուղերձը. «Իմ գնալու հետ հույսեր մի կապեք»
17/Հոկտեմբեր/2017 - 18:00
«Ազատ խոսք». Գուցե Ռուսաստա՞նն է «ջրել» Վիեննայի պայմանավորվածությունները
13/Հոկտեմբեր/2017 - 18:00
Կոտրել են տերմինալը և գողացել շուրջ 375 հազար դրամ
12/Հոկտեմբեր/2017 - 20:44
Հովիվ է կորել
13/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Արմենիա TV-ի» փայատերը՝ «Գազպրոմ մեդիայի» ղեկավար
19/Հոկտեմբեր/2017 - 20:00
Ջուր չի լինի
12/Հոկտեմբեր/2017 - 20:16
Փոփոխություն՝ «Պետական թոշակների մասին» օրենքում
18/Հոկտեմբեր/2017 - 10:45
Վանո Սիրադեղյան. Էրիվանի խանության ժամանակները
14/Հոկտեմբեր/2017 - 11:00
Արմեն Ջիգարխանյանն անհետացե՞լ է
15/Հոկտեմբեր/2017 - 22:13
Ուղեղի բացակայության սահմանումը
15/Հոկտեմբեր/2017 - 22:41
Արշակյան. Սպասվող փոթորկի պատճառով դպրոցներին զգուշացրել ենք, որ երեխաները դրսում չլինեն
16/Հոկտեմբեր/2017 - 14:15
Կարեն Կարապետյանը կարող է դառնալ Արտաշես արքայի արքետիպային ժառանգորդը
15/Հոկտեմբեր/2017 - 20:00
Կարապետյան. Այս հանդիպումը կարող է վերջինը լինել Սարգսյանի համար՝ նախագահի պաշտոնում
13/Հոկտեմբեր/2017 - 21:00
«Ժամանակ». Սմբատ Կարախանյան. Լինե­լու է 5-10-օրյա պատերազմ
19/Հոկտեմբեր/2017 - 9:25
Աստղագուշակ. Հոկտեմբերի 16
15/Հոկտեմբեր/2017 - 23:00
Բաքու. Սերժ Սարգսյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները
17/Հոկտեմբեր/2017 - 14:46
Ղարաբաղյան հակամարտության տնավարի կարգավորումը
13/Հոկտեմբեր/2017 - 20:00

Այս թեմայով