10:10 - 20/Սեպտեմբեր/2017  #Պաշտոնական

Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

 

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

«Գլխավոր ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում պարոն Միրոսլավ Լայչակին՝ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Օգտվելով առիթից՝ կրկին շնորհավորում եմ պարոն Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար, մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում այդ կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Ձեր հռչակած գերակայությունները վայելում են Հայաստանի աջակցությունը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

2017 թվականը մեզ համար նշանավորվեց Միավորված ազգերի կազմակեր-պությանը Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձով: 1992 թվականի մարտի 2-ին Միավորված ազգերի ընտանիքի այս կենտրոնակայանում ծածանվեց հայոց եռագույնը՝ որպես մեր ժողովրդի կողմից ինքնորոշման հիմնարար իրավունքի իրացման տրամաբանական և բաղձալի արդյունք:

Անցած տարիների ընթացքում Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդամ: Մարտահրավերները շատ էին, սակայն մենք պատվով դրանց դիմագրավեցինք: Ամենակարևորն ու դժվարը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր:

Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից:

Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:

Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը:

Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը:

1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:

2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:

Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է Հայաստան-սփյուռք համաժողովը:

Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:

Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է։

Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:

Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:

Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով:

Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը:

Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից:

Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դա իսկապես կարևոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար:

Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, և մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ և պաշտպանել այդ նախաձեռնությունը:

Այսուհանդերձ, մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:

Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով:

Մենք հենց այս հավատամքով ենք առաջնորդվում ամենատարբեր ինտեգրացիոն գործընթացներում մեր մասնակցությունն իրականացնելիս: Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է և իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում: Մենք նաև ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ցավոք, շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը:

Մենք մեծ ցավով ենք հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև այդ երկրի հայ համայնքը: Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է դույզն-ինչ մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները՝ տրամադրելով մարդասիրական օգնություն: Մենք նաև պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Կասկած չունեմ, որ Միավորված ազգերի մեր ընտանիքը կարող է ապահովել համագործակցության այն նոր որակը, որը թույլ կտա դիմագրավել ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները: Հենց այդ նպատակով է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի մի շարք խաղաղապահ գործողությունների: Ավելին, մենք պատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մեր մասնակցությունը:

Հայաստանը, լինելով բարդ տարածաշրջանում տեղակայված, դեպի ծով ելք չունեցող երկիր, ունենալով սակավ բնական պաշարներ, շարունակաբար հայտարարել է, որ իր ամենաարժեքավոր պաշարը մարդն է: Հիրավի, ոչ միայն Հայաստանում, այլև Միավորված ազգերի մեր ամբողջ ընտանիքում ամեն ինչի կենտրոնում պետք է պահել մարդուն, պետք է ձգտել խաղաղության և արժանապատիվ կյանքի բոլորի համար՝ կայուն մոլորակի վրա:

Շնորհակալ եմ»:


#Սերժ Սարգսյան ՄԱԿ 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
Վահան Արծրունի. Իմ ազատ գործունեությունը որևէ մեկը չի կարող արգելել
21/Հոկտեմբեր/2017 - 23:23
Աստղագուշակ. Հոկտեմբերի 22
21/Հոկտեմբեր/2017 - 23:00
Emilio Pucci. գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
21/Հոկտեմբեր/2017 - 22:30
Լեհաստանում այսօրվանից արգելվում է կումունիզմի քարոզչությունը
21/Հոկտեմբեր/2017 - 21:59
Չծառայողները չեն ծառայի, իսկ երիտասարդների համար կփակվեն գիտության դռները
21/Հոկտեմբեր/2017 - 21:30
«ՉԻ». Ներս նայելու մասին. միջազգային
21/Հոկտեմբեր/2017 - 21:02
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց
21/Հոկտեմբեր/2017 - 20:30
Սերժ Սարգսյանը գտել է իդեալական մոդելը
21/Հոկտեմբեր/2017 - 20:00
Մելիքյան. Ջավախքում հայերի հաղթանակի հավանականությունը մեծ է
21/Հոկտեմբեր/2017 - 19:30
Զինծառայողին սպանել են. ձերբակալված կա
21/Հոկտեմբեր/2017 - 19:00
Վթարի ենթարկված քաղաքացիներն ինքնակամ հեռացել են հոսպիտալից
21/Հոկտեմբեր/2017 - 18:30
Զինվորներ են զոհվել Արցախում
21/Հոկտեմբեր/2017 - 12:56
ԵՀՀ. Հայրապետյանը հայկական իշխանությունների անտարբերության զոհն է
21/Հոկտեմբեր/2017 - 12:35
ԱՄՆ-ի երկու նախկին նախագահները հանդես են գալիս ներկա նախագահին դատապարտող ուղերձներով
21/Հոկտեմբեր/2017 - 12:00
Կրունկներին յոդ քսեք և ամեն ինչ կանցնի
21/Հոկտեմբեր/2017 - 11:30
Ի՞նչ համագործակցություն կարող է լինել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ-ների միջև
21/Հոկտեմբեր/2017 - 11:00
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք (ֆոտո)
21/Հոկտեմբեր/2017 - 10:30
«Ժողովուրդ». Օնլայն գնումներն 200 հազարը կիջնի մինչև 11 հազարի
21/Հոկտեմբեր/2017 - 10:05
ՄԻՊ.Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից
21/Հոկտեմբեր/2017 - 10:00
«Հրապարակ». Գրիգոր Հարությունյան. Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս է
21/Հոկտեմբեր/2017 - 9:55
«Ժողովուրդ». Ի՞նչ են թաքցնում իշխանությունները
21/Հոկտեմբեր/2017 - 9:50
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը կոռուպցիայի դեմ պայքարում կհամագործակցեն
21/Հոկտեմբեր/2017 - 9:45
«Առավոտ». Տիգրան Աբրահամյան. «Ի՞նչ անել՝ դո՞ւրս գալ բանակցություններից»
21/Հոկտեմբեր/2017 - 9:40
«ՀԺ». Կենսաթոշակները չեն բարձրանա
21/Հոկտեմբեր/2017 - 9:35
Եղանակը Հայաստանում
21/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Հրապարակ». էդվարդ Նալբանդյանը կմնա մինչև 2019
21/Հոկտեմբեր/2017 - 9:25
The Daily Beast, Քիմ Քարդաշյանը, Փերիս Հիլթոնն ու Կրեմլը
21/Հոկտեմբեր/2017 - 9:20
«168 ժամ». Լեհաստանի ԱԳ նախարարը կշոշափի վերջնական տրամադրությունները Երևանում
21/Հոկտեմբեր/2017 - 9:15
«Առավոտ». «Հնարավորություն է ստեղծվում ռազմական անվտանգություն ապահովելու»
21/Հոկտեմբեր/2017 - 9:10
«Ժամանակ». Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը ցմահ կստանան
21/Հոկտեմբեր/2017 - 9:05
«ՉԻ». Ամոթ-աբուռ չունեն
21/Հոկտեմբեր/2017 - 9:00
Այս գիշեր աստղաթափ կլինի
20/Հոկտեմբեր/2017 - 23:16
Աստղագուշակ. Հոկտեմբերի 21
20/Հոկտեմբեր/2017 - 23:00
Թռիչքներ երազում և արթմնի. Սերժ Սարգսյանի երազը
20/Հոկտեմբեր/2017 - 22:30
Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20/Հոկտեմբեր/2017 - 22:14
Նինա Կարապետյանց. Ոչ մեկին չի հետաքրքրում կալանավորի ո՛չ առողջությունը, ո՛չ կյանքը (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 22:00
Prada, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
20/Հոկտեմբեր/2017 - 21:35
Fendi, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
20/Հոկտեմբեր/2017 - 21:05
Նալբանդյան. Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը
20/Հոկտեմբեր/2017 - 20:30
Max Mara, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
20/Հոկտեմբեր/2017 - 20:14
Վլադիմիր Կարապետյանը՝ վարչապետի վրա հարձակումների մասին
20/Հոկտեմբեր/2017 - 20:00
Matchless London: Heroes. Վլադիմիր Պուտինով ոգեշնչված Putin Jacket բոմբերը
20/Հոկտեմբեր/2017 - 19:31
Սեֆիլյանը փորձեց դահլիճից դուրս գալ (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 19:15
ՏԻմ ընտրություններից առաջ սկանդալ Ախալքալաքում հայ թեկնածուների շուրջ
20/Հոկտեմբեր/2017 - 19:00
Մերկելը կոչ է արել ԵՄ-ին կրճատել Թուրքիային տրամադրվող օգնությունը
20/Հոկտեմբեր/2017 - 18:47
Բրիտանական Glamour ամսագիրը հրաժարվել է ամսական թողարկումներից
20/Հոկտեմբեր/2017 - 18:32
Ուսանողներն՝ ընդդեմ օրենքի
20/Հոկտեմբեր/2017 - 18:16
«Ազատ խոսք». Իշխանությունների նոր ռազմավարությունը. «սահմանները փակենք, բազմանանք»
20/Հոկտեմբեր/2017 - 18:00
Ուսանողները երթով շարժվեցին դեպի ԿԳ
20/Հոկտեմբեր/2017 - 17:30
Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել
20/Հոկտեմբեր/2017 - 17:10
Աշոտ Մանուկյան. Հայաստանը կկարողանա իրանական գազից ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ
20/Հոկտեմբեր/2017 - 16:45
Giorgio Armani, գարուն-ամառ 2018
20/Հոկտեմբեր/2017 - 16:30
Մանկապարտեզում ծնողներից տնտեսական ապրանքներ են պահանջել
20/Հոկտեմբեր/2017 - 15:59
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը՝ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
20/Հոկտեմբեր/2017 - 14:59
Լավրով. Սիրիայում ահաբեկիչների վերջնական ոչնչացման աշխատանքը շուտով կավարտվի
20/Հոկտեմբեր/2017 - 12:30
ՅՈՒՆԻՍԵՖ. ՀՀ-ում նորածնային մահացությունների 75 տոկոսը տեղի է ունենում առաջին 28 օրերին
20/Հոկտեմբեր/2017 - 12:00
Դմիտրի Մեդվեդևը կժամանի Հայաստան
20/Հոկտեմբեր/2017 - 11:30
Արդվեցիք թույլ չեն տա շահագործել ոսկու հանքը (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 11:00
Փհենյանը կարող է հարված հասցնել ԱՄՆ-ին
20/Հոկտեմբեր/2017 - 11:00
Շարմազանով. Սա կրակոց է նաև ժնևյան պայմանավորվածությունների ուղղությամբ (տեսանյութ)
20/Հոկտեմբեր/2017 - 10:45
Սերժ Սարգսյան. ՖԱՍՏ-ը մեզ ցույց է տալիս այն ուղին, որով իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է քա...
20/Հոկտեմբեր/2017 - 10:30
Հայաստան-ԵՄ. Եվրահանձնաժողովը պարզաբանել է
20/Հոկտեմբեր/2017 - 10:15
«ՉԻ». Ուսանողներին պետք է քաղաքացիական անհնազանդության գաղափարը
20/Հոկտեմբեր/2017 - 10:05
Սփյուռքի փոխնախարարը պնդում է, որ իրեն չեն թալանել
20/Հոկտեմբեր/2017 - 10:00
«ՀԺ». «Նեմիրոֆ»-ը դատի է տվել «Ալեքս Գրիգ»-ին
20/Հոկտեմբեր/2017 - 9:57
«ՉԻ». Շշի Մելոն ընկել է դատարանների դռները
20/Հոկտեմբեր/2017 - 9:52
«Հրապարակ». Կառլոս Պետրոսյանն անմասն չէ հայաստանյան ներքաղաքական զարգացում­ներից
20/Հոկտեմբեր/2017 - 9:47
«Ժամանակ». Համայնքների խոշորացումով կվերականգնվեն ԽՍՀՄ տարիների շրջանները
20/Հոկտեմբեր/2017 - 9:44
«ՉԻ». Լարվել են Ծառուկյանի և նրա մարզպետ փեսայի հարաբերությունները
20/Հոկտեմբեր/2017 - 9:41
«Ժողովուրդ». Աղմկահարույց բացահայտում ՊՆ-ում
20/Հոկտեմբեր/2017 - 9:36
Financial Times. Սոբչակը մարտահրավեր է նետում Պուտինին
20/Հոկտեմբեր/2017 - 9:33
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
20/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Իրատես». Վարչապետը ժողովրդի սրտից խոսեց
20/Հոկտեմբեր/2017 - 9:26
«ՉԻ». Քշի Քուրդիստան
20/Հոկտեմբեր/2017 - 9:23
ԱԻՆ. Հայաստանում փոթորիկ է սպասվում
15/Հոկտեմբեր/2017 - 19:00
35 ժամ ջուր չի լինի
16/Հոկտեմբեր/2017 - 21:30
Սրանցը ցեղական է
12/Հոկտեմբեր/2017 - 22:01
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանի ուղերձը. «Իմ գնալու հետ հույսեր մի կապեք»
17/Հոկտեմբեր/2017 - 18:00
«Ազատ խոսք». Գուցե Ռուսաստա՞նն է «ջրել» Վիեննայի պայմանավորվածությունները
13/Հոկտեմբեր/2017 - 18:00
Կոտրել են տերմինալը և գողացել շուրջ 375 հազար դրամ
12/Հոկտեմբեր/2017 - 20:44
Հովիվ է կորել
13/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Արմենիա TV-ի» փայատերը՝ «Գազպրոմ մեդիայի» ղեկավար
19/Հոկտեմբեր/2017 - 20:00
Ջուր չի լինի
12/Հոկտեմբեր/2017 - 20:16
Փոփոխություն՝ «Պետական թոշակների մասին» օրենքում
18/Հոկտեմբեր/2017 - 10:45
Վանո Սիրադեղյան. Էրիվանի խանության ժամանակները
14/Հոկտեմբեր/2017 - 11:00
Արմեն Ջիգարխանյանն անհետացե՞լ է
15/Հոկտեմբեր/2017 - 22:13
Ուղեղի բացակայության սահմանումը
15/Հոկտեմբեր/2017 - 22:41
Արշակյան. Սպասվող փոթորկի պատճառով դպրոցներին զգուշացրել ենք, որ երեխաները դրսում չլինեն
16/Հոկտեմբեր/2017 - 14:15
Կարեն Կարապետյանը կարող է դառնալ Արտաշես արքայի արքետիպային ժառանգորդը
15/Հոկտեմբեր/2017 - 20:00
Կարապետյան. Այս հանդիպումը կարող է վերջինը լինել Սարգսյանի համար՝ նախագահի պաշտոնում
13/Հոկտեմբեր/2017 - 21:00
«Ժամանակ». Սմբատ Կարախանյան. Լինե­լու է 5-10-օրյա պատերազմ
19/Հոկտեմբեր/2017 - 9:25
Աստղագուշակ. Հոկտեմբերի 16
15/Հոկտեմբեր/2017 - 23:00
Բաքու. Սերժ Սարգսյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները
17/Հոկտեմբեր/2017 - 14:46
Ղարաբաղյան հակամարտության տնավարի կարգավորումը
13/Հոկտեմբեր/2017 - 20:00

Այս թեմայով