22:30 - 10/October/2017 

Ոչ կանոնավոր քունը մեծացնում է քաղցկեղի և գիրանալու հավանականությունը

 

Քնի խանգարումը կամ անկանոն ռեժիմը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ: Գիտնականների նոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քաղցկեղով հիվանդ մարդկանց որոշ մասը տառապում է անքնությունից կամ քնի ռեժիմի խախտում ունի: Գիտնականները փորձերը կատարել են մկների վրա: Արդյունքում պարզվել է, որ կանոնավոր չքնող մկների օրգանիզմում 8 շաբաթով ավելի վաղ է քաղցկեղ ձևավորվել:

Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ոչ կանոնավոր քունը մեծացնում է նաև ավելորդ քաշ ունենալու հավանականությունը: Քնի խախտված ռեժիմով մկները մյուսների համեմատ 20 տոկոսով ավելի ծանր կշիռ են ունեցել , հակառակ այն հանգամանքին, որ սնվել են միևնույն կերակուրով: Հետազոտությունների եզրակացությունները հրապարակվել են Current Biology ամսագրում:

 


Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions