18:30 - 12/Հոկտեմբեր/2017  #Պաշտոնական

Կառավարություն. Վարչապետի հանձնարարականները

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերում էր խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորմանը: «Համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն։ Հետագայում այս կենտրոնները փոխանցվելու են համայնքներին։ Միաժամանակ, մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորման ուղղությամբ»,-նշել է կառավարության ղեկավարը:
Կարևորելով համայնքային ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցելը՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Պետական գույքի կառավարման վարչության պետին 10-օրյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ու բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնները նույն հարթակում՝ որպես միասնական կենտրոններ ձևավորելու վերաբերյալ առաջարկություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ամսական պարբերականությամբ կառավարության աշխատակազմ ներկայացնելով տեղեկատվություն կենտրոնների ձևավորման ընթացքի և արդյունքների վերաբերյալ։
Վարչապետի խոսքով՝ մեկ պատուհանի սկզբունքով բնակիչներին ծառայություն մատուցելու արդյունքում կխնայվեն ֆինանսական միջոցներ, կբարձրանա ծառայությունների մատուցման հարմարավետությունը:

«Մենք քննարկել ենք, որ տնտեսված միջոցներն ուղղելու ենք կենտրոնների տեխնիկական վերազինմանը, ինչը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը»,-ասել է Կարեն Կարապետյանը:


Առաջարկություններ կներկայացվեն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից ու գույքահարկից ազատելու վերաբերյալ


Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը վերաբերում էր էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից, ինչպես նաև՝ գույքահարկից ազատելուն: Վարչապետը նշել է, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ: Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալները խթանելու անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Վարչապետի երրորդ հանձնարարականը «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի և առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման վերաբերյալ էր: «Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է 2 համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում, արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ: Մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն ու պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում, արդեն իսկ կնքված պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների ընդամենը 25 տոկոսը, ինչպես նաև ավելացել են աղբահանության համար վճարումների ծավալները (առանց Երևանի) ընդամենը 51.2 տոկոսով»-ասել է կառավարության ղեկավարը և հավելել, որ չնայած արձանագրված արդյունքներին՝ առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով, հետևողականորեն շարունակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև հետևողական լինել իրականացվող ծրագրերի պատշաճ կատարման ու ժամանակացույցի առումով:

«Իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի 25 տոկոս ցուցանիշը բավարար չէ: Մինչև տարեվերջ պայմանագրերը պետք է կնքվեն 100 տոկոսով, նույնը վերաբերում է նաև աղբահանության հավաքագրումներին»,- ասել է վարչապետը:

Կընդլայնվեն աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները

««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և գնահատման արդյունքում վերհանված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Վերոնշյալ օրենքին համապատասխան ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` բացառապես ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում՝ առավելապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը նպատակադրված ծրագրերով: Զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելի ներդրման շրջանակում կարևորվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ (մինչև 30 տարեկան) մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների մեծացումը՝ գործատուի մոտ մասնագիտական ուսուցման, կազմակերպման միջոցով: Արդյունքում ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխումների շարունակականությունը:

Մեկ այլ որոշմամբ էլ զբաղվածության կարգավորման 2017թ. պետական ծրագրով 500 գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց համար լրացվել է նաև «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» միջոցառումը: Արդյունքում ակնկալվում է գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև՝ ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով «Էյ Բի Էնջինիրինգ» և «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ներին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:
«Էյ Բի Էնջինիրինգ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել բազմաֆունկցիոնալ ցանցային սարքերի նախագծում, համապատասխան ծրագրային ապահովության նախապատրաստում, ինչպես նաև առանձին բաղկացուցիչ մասերից պատրաստի արտադրանքի հավաքում։ 2018թ-ին արտահանման ծավալները կկազմեն միջինում 0,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` 3-4 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղությունները կլինեն ԵՄ, ԱՄՆ, Ասիական երկրները։ Ներդրումը կկազմի շուրջ 2,8 մլն ԱՄՆ դոլար, առաջին տարում կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 190 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 25 նոր աշխատատեղ:
«ԱԱ Թրաքս»-ը կկազմակերպի նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն: Նախատեսված է, որ արտահանման ծավալները ծրագրի 5-րդ տարում կկազմեն 25 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են՝ ԵԱՏՄ երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրներ: Ծրագրի շրջանակում ներդրումը կկազմի մոտ 40 մլն ԱՄՆ դոլար, առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղ:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորում, բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկման ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում: Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Նախատեսվում է երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները: Արդյունքում յուրաքանչյուր մարզի համար կընտրվի մեկ կամ երկու փոխադրող, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ: Դրա համար անհրաժեշտ է սահմանել երթուղային ցանց հասկացությունը և կարգավորել դրա կազմակերպման հիմնադրույթները: Օրինագծով առաջարկվում է միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը վերապահվել տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնին, որի արդյունքում միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը առավել փոխհամաձայնեցված և վերահսկելի կդառնան: Նախատեսվել է նաև երթուղային ցանցերի համաձայնեցման կարգի վերաբերյալ դրույթ: Անդրադառնալով օրինագծին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ստեղծվում է տրանսպորտային նոր ցանցը կարգավորող օրենսդրական դաշտը:

«Մենք ուզում ենք առաջարկել այնպիսի տրանսպորտային ցանց, որի շնորհիվ ոչ մի բնակավայր դուրս չի մնա քարտեզից: Լոտեր կստեղծենք, որտեղ շահավետ, ոչ շահավետ խմբերին կհամախմբենք, որպեսզի բիզնեսի համար այն դառնա շահավետ: Նախատեսում ենք նաև երկարատև պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը համոզված լինի երկարատև աշխատանք ունենալու հարցում և ներդրում կատարի»,-ասել է վարչապետը:

Ի պատասխան ցանցի ներդման ժամկետների մասին հարցի՝ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նախ մարզերից մեկում կիրականացվի պիլոտային ծրագիր, որի արդյունքներն ամփոփելուց հետո քայլեր կձեռնարկվեն այն ողջ հանրապետությունում ներդնելու ուղղությամբ: Ըստ նախարարի՝ պիլոտային ծրագիրը կիրականացվի մոտակա երկու-երեք ամիսներին, իսկ ցանցի ներդրման համար կպահանջվի մեկ տարի: 

Վարչապետը հորդորել է ցանցի ներդրման նախապատրաստախան բոլոր աշխատանքներն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում.

«Առաջին եռամսյակի ավարտին, պիլոտային ծրագրերի արդյունքների հիման վրա, ամբողջ ցանցը պետք է նայենք: Նայելու ենք նրա տրամաբանությանը, գործող պայմանագրերը, ժամկետները և հայտարարելու ենք, թե ինչպիսի ցանց է լինելու, ինչպիսի ներդրողներ ենք ունենալու, ինչ հնարավորություններ է այն ունենալու»:

Հավանություն է տրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով կապահովվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարումը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացումը:
Հավանության են արժանացել նաև մի շարք օրինագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պայմանավորված են ՀՀ սահմանադրության փոփոխություններով:
Մասնավորապես, ««ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծով հստակեցվում են զինծառայողների համազգեստի և տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված հարաբերությունները:

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով վերանայվում են ոլորտում ՀՀ Նախագահի իրավասություններին վերաբերող դրույթները, հստակեցվում են այլ օրենքներին հղումների հետ կապված օրենքի մի շարք դրույթներ:

ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն էլ պայմանավորված է սահմանադրական այն փոփոխությամբ, որի համաձայն ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:
Կառավարությունը առաջարկություն է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծի հեղինակների հիմնավորմամբ՝ անհրաժեշտ է սահմանափակում մտցնել շուկայում առաջատար երկու կամ երեք ընկերություններին միասին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու սահմանումներում: Ըստ նրանց, փոփոխությունը կբացառի արդեն հիշատակված շուկայական կառուցվածքի դեպքում փոքր շուկայական մասնաբաժին ունեցող տնտեսվարողին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու հիմքերը: Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես, նախագծով սահմանել, որ առևտրային ցանցը, որը հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, կարող է համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե վերջինիս առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը: Ուստի առաջարկվում է նախագծում «500 մլն» բառերը փոխարինել «1.5 մլրդ» բառերով:

Կկանոնակարգվեն շենքերի ճակատների հորինվածքների, արտաքին դռների, պատուհանների և տանիքների գունային լուծումները

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը վերաբերում է ազգային ճարտարապետության ավանդույթներով հարուստ, ներդաշնակ գունային լուծումներով և զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող կառուցապատ թաղամասեր ունենալու հարցին: Որոշման համար հիմք էր հանդիսացել ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը: Փաստաթղթի նպատակն է կանոնակարգել կառուցվող շենքերի ճարտարապետական ոճերը, ճակատային լուծումներն ու դրանց շեշտադրող տարրերը, հորինվածքները, զարդաքանդակները, արտաքին դռների ու պատուհանների համաչափությունները և տանիքների ներդաշնակ գունային լուծումները: Արդյունքում ակնկալվում է ՀՀ համայնքներում կառուցապատման գործառույթների իրականացման ընթացքում նպաստել պատմականորեն ձևավորված կենսամիջավայրի և ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, ճարտարապետական կերպարի միասնականության ապահովմանը, ճակատների ու տանիքների գունային լուծումների ներդաշնակությանը: Վարչապետը հանձնարարել է հաշվի առնել նաև ներդրողի, շինարարի շահերը.

«Չսահմանափակենք, հստակ ձևակերպենք, որպեսզի տեղերում ավելի վարչարարության առիթ չտանք: Հատուկ ուշադրություն եք դարձնում, որպեսզի դա չբերի ինքնարժեքի թանկացման, չսահմանափկի նրանց ազատության աստիճանը»:

Հանրակացարաններում բնակվող անձինք կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները

Գործադիրն ընդունել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ այդմ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված՝ ՀՀ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 2/1 ուսուցչի տանը, Երևան քաղաքի Աճառյան 20/3, Երևան քաղաքի Նոր-Նորք Մոլդովական փողոցի 29/1, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ուսանողական փողոցի թիվ 4 հասցեի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի և Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի 7-րդ հանրակացարաններում բնակվող անձինք կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կապահովվի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում կառուցված ոռոգման համակարգերի, ջրամատակարարման համակարգերի շահագործումը: Որոշմամբ նախատեսվում է օբյեկտները նվիրաբերել այն համայնքներին, որոնց վարչական տարածքներում վերջիններս գտնվում են: Դիմելով տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ վերոնշյալ օբյեկտները համայնքներին նվիրաբերելը ճիշտ է, սակայն անհրաժեշտ է հետևել դրանց կառավարման ընթացքին՝ հետագայում խնդիրներ չունենալու համար: Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերը գազով ապահովելուն՝ վարչապետն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարել է քննարկել բոլոր տարբերակները, այդ թվում այլընտրանքային, մասնավորապես՝ արևային էներգետիկայի տարբերակը:

Այլ որոշումներ

 Գործադիրն ընդունել է ՀՀ կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» որոշում: Ըստ այդմ առաջարկվում է 2016 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրի ժամկետը երկարաձգել 4 ամսով՝ ևս 2 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է կատարելագործել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման գործընթացը: Հիմնավորման համաձայն՝ գործընթացի կատարելագործման նպատակով ներկայումս իրականացվում են մի շարք միջոցառումներ:


#կառավարություն 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
«Ազատ խոսք». Իշխանությունների նոր ռազմավարությունը. «սահմանները փակենք, բազմանանք»
Այսօր 18:00
Ուսանողները երթով շարժվեցին դեպի ԿԳ
Այսօր 17:30
Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել
Այսօր 17:10
Աշոտ Մանուկյան. Հայաստանը կկարողանա իրանական գազից ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ
Այսօր 16:45
Giorgio Armani, գարուն-ամառ 2018
Այսօր 16:30
Մանկապարտեզում ծնողներից տնտեսական ապրանքներ են պահանջել
Այսօր 15:59
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը՝ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Այսօր 14:59
Լավրով. Սիրիայում ահաբեկիչների վերջնական ոչնչացման աշխատանքը շուտով կավարտվի
Այսօր 12:30
ՅՈՒՆԻՍԵՖ. ՀՀ-ում նորածինների 75 տոկոսը մահանում է կյանքի առաջին 28 օրերին
Այսօր 12:00
Դմիտրի Մեդվեդևը կժամանի Հայաստան
Այսօր 11:30
Արդվեցիք թույլ չեն տա շահագործել ոսկու հանքը (տեսանյութ)
Այսօր 11:00
Շարմազանով. Սա կրակոց է նաև ժնևյան պայմանավորվածությունների ուղղությամբ (տեսանյութ)
Այսօր 10:45
Սերժ Սարգսյան. ՖԱՍՏ-ը մեզ ցույց է տալիս այն ուղին, որով իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է քա...
Այսօր 10:30
Հայաստան-ԵՄ. Եվրահանձնաժողովը պարզաբանել է
Այսօր 10:15
«ՉԻ». Ուսանողներին պետք է քաղաքացիական անհնազանդության գաղափարը
Այսօր 10:05
Սփյուռքի փոխնախարարը պնդում է, որ իրեն չեն թալանել
Այսօր 10:00
«ՀԺ». «Նեմիրոֆ»-ը դատի է տվել «Ալեքս Գրիգ»-ին
Այսօր 9:57
«ՉԻ». Շշի Մելոն ընկել է դատարանների դռները
Այսօր 9:52
«Հրապարակ». Կառլոս Պետրոսյանն անմասն չէ հայաստանյան ներքաղաքական զարգացում­ներից
Այսօր 9:47
«Ժամանակ». Համայնքների խոշորացումով կվերականգնվեն ԽՍՀՄ տարիների շրջանները
Այսօր 9:44
«ՉԻ». Լարվել են Ծառուկյանի և նրա մարզպետ փեսայի հարաբերությունները
Այսօր 9:41
«Ժողովուրդ». Աղմկահարույց բացահայտում ՊՆ-ում
Այսօր 9:36
Financial Times. Սոբչակը մարտահրավեր է նետում Պուտինին
Այսօր 9:33
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Այսօր 9:30
«Իրատես». Վարչապետը ժողովրդի սրտից խոսեց
Այսօր 9:26
«ՉԻ». Քշի Քուրդիստան
Այսօր 9:23
«Փաստ». Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն ...
Այսօր 9:18
«ՀԺ». Զինծառայությունից խուսափածները 4 միլիարդ են վճարել
Այսօր 9:14
«Առավոտ». Ադրբեջանը ցույց տվեց իր գործի ու խոսքի անհամապատասխանությունը
Այսօր 9:10
«ՉԻ». Նախարարությունում բում է սպասվում
Այսօր 9:05
Եղանակը Հայաստանում
Այսօր 9:00
Աստղագուշակ. Հոկտեմբերի 20
19/Հոկտեմբեր/2017 - 23:00
Moschino, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
19/Հոկտեմբեր/2017 - 22:30
Խոսրով Հարությունյանին շատ են ապտակել
19/Հոկտեմբեր/2017 - 22:00
Արցախում զինվոր է զոհվել
19/Հոկտեմբեր/2017 - 21:50
Հոկտեմբերի 20-ին կհոսանքազրկվեն
19/Հոկտեմբեր/2017 - 21:15
Թվիթերն ու հայկական դիվանագիտությունը
19/Հոկտեմբեր/2017 - 21:00
Ջուր չի լինի
19/Հոկտեմբեր/2017 - 20:46
Բնակարաններն առգրավել ու չնչին գումարով վաճառել են պաշտոնյաներին
19/Հոկտեմբեր/2017 - 20:30
«Արմենիա TV-ի» փայատերը՝ «Գազպրոմ մեդիայի» ղեկավար
19/Հոկտեմբեր/2017 - 20:00
Հայաստանում 200 հազար ստորագրությամբ կարող են հանրաքվե անցկացնել
19/Հոկտեմբեր/2017 - 19:30
ՀՀԿ-Սփյուռք համաժողով. մուտքը՝ Հանրապետականի կուսակցատոմսով
19/Հոկտեմբեր/2017 - 19:00
Արծվաշենցիները 25 տարի է դեռ սպասում են
19/Հոկտեմբեր/2017 - 18:28
Եռակողմ քննարկումներ Սեուլում Հյուսիսային Կորեայի խնդրի վերաբերյալ
19/Հոկտեմբեր/2017 - 18:00
Գեղհովիտի գյուղապետ. Երեխաներին տեղափոխել են հիվանդանոց
19/Հոկտեմբեր/2017 - 17:30
Վարչապետ. Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ
19/Հոկտեմբեր/2017 - 17:00
Նալբանդյան. Առաջին անգամ հնարավոր եղավ համատեղ հայտարարություն ընդունել
19/Հոկտեմբեր/2017 - 16:30
ՀՔԱՎ. Ինքնախոստովանական ցուցմունք են կորզել (տեսանյութ)
19/Հոկտեմբեր/2017 - 16:00
ՀՔԱՎ. Կանխվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի զորակոչը
19/Հոկտեմբեր/2017 - 15:30
Կառավարություն. Կարեն Կարապետյանի հանձնարարականները
19/Հոկտեմբեր/2017 - 15:00
Քերի Կավանո. Ռուսաստանը կենտրոնական խաղացող էր 2016 թ. ապրիլին
19/Հոկտեմբեր/2017 - 14:28
Թալանել են Սփյուռքի փոխնախարարին
19/Հոկտեմբեր/2017 - 14:00
Վարչապետ. Վերացնել խցանումները
19/Հոկտեմբեր/2017 - 13:30
Քսենիա Սոբչակի հայտարարությունը նախագահական ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)
19/Հոկտեմբեր/2017 - 13:01
«Սասնա ծռերի» անդամին տեղափոխել են հիվանդանոց
19/Հոկտեմբեր/2017 - 12:30
«Financial Times»-ը՝ Հայաստանում աղջիկ երեխաների ծայրահեղ ցածր թվի մասին
19/Հոկտեմբեր/2017 - 12:19
Ինչպե՞ս խուսափել Ղարաբաղում նոր պատերազմից. Լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում
19/Հոկտեմբեր/2017 - 12:00
Մեկնարկել է «Գրին քարտի» խաղարկությունը
19/Հոկտեմբեր/2017 - 11:40
Լեհաստանի նախագահը՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ
19/Հոկտեմբեր/2017 - 11:20
Թեղուտի էկոլոգիական աղետն այլևս անհնար էր պարտակել․ Դանիան վաղաժամկետ դադարեցնում է հանքին տրված վար...
19/Հոկտեմբեր/2017 - 11:00
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրամիության հանձնակատարի հետ
19/Հոկտեմբեր/2017 - 10:40
Թաթուլ Թամրազյանը հացադուլ է սկսել
19/Հոկտեմբեր/2017 - 10:20
Վարչապետ. «Թանկացումներն այդքան շատ չեն, ինչքան ներկայացնում եք»
19/Հոկտեմբեր/2017 - 10:00
«Փաստ». Թանկացումներ դիզվառելիքի շուկայում
19/Հոկտեմբեր/2017 - 9:57
«ՀԺ». ԱԱԾ-ի հաճելի գործընկերները
19/Հոկտեմբեր/2017 - 9:54
«Առավոտ». Դաժան մրցակցություն դեղատների շուկայում
19/Հոկտեմբեր/2017 - 9:51
«Ժողովուրդ». Վարդենիսի ոսկու հանքը շահագործումը վտանգում է մարդկանց առողջությունը
19/Հոկտեմբեր/2017 - 9:48
ԱԱ-2018. Կայացավ եվրոպական գոտու անցումային փուլի վիճակահանությունը
19/Հոկտեմբեր/2017 - 9:45
«Փաստ». Սերգո Կարապետյանի ժամանակ 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը
19/Հոկտեմբեր/2017 - 9:42
«168 ժամ». ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն այլևս տեղին չի թվում
19/Հոկտեմբեր/2017 - 9:39
«Հրապարակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կհետաձգվի մինչև տարեվերջ
19/Հոկտեմբեր/2017 - 9:36
«ՀԺ». Մոտ ժամանակներս նախատեսվում է արտգործնախարարների հանդիպում
19/Հոկտեմբեր/2017 - 9:33
Տապալված ծառեր, սյուներ ու հրդեհ
19/Հոկտեմբեր/2017 - 9:30
«Ժամանակ». Սմբատ Կարախանյան. Լինե­լու է 5-10-օրյա պատերազմ
19/Հոկտեմբեր/2017 - 9:25
«168 ժամ». Բանակցային գործընթացում հետընթաց նկատվեց
19/Հոկտեմբեր/2017 - 9:20
ԱԻՆ. Հայաստանում փոթորիկ է սպասվում
15/Հոկտեմբեր/2017 - 19:00
35 ժամ ջուր չի լինի
16/Հոկտեմբեր/2017 - 21:30
Սրանցը ցեղական է
12/Հոկտեմբեր/2017 - 22:01
Լևոն Իգիթյան. «Քեզնից ի՞նչ կին, ա՛յ բ...զ»
11/Հոկտեմբեր/2017 - 17:30
«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանի ուղերձը. «Իմ գնալու հետ հույսեր մի կապեք»
17/Հոկտեմբեր/2017 - 18:00
«Ազատ խոսք». Գուցե Ռուսաստա՞նն է «ջրել» Վիեննայի պայմանավորվածությունները
13/Հոկտեմբեր/2017 - 18:00
Կոտրել են տերմինալը և գողացել շուրջ 375 հազար դրամ
12/Հոկտեմբեր/2017 - 20:44
Հովիվ է կորել
13/Հոկտեմբեր/2017 - 9:30
Ջուր չի լինի
12/Հոկտեմբեր/2017 - 20:16
Վանո Սիրադեղյան. Էրիվանի խանության ժամանակները
14/Հոկտեմբեր/2017 - 11:00
Արմեն Ջիգարխանյանն անհետացե՞լ է
15/Հոկտեմբեր/2017 - 22:13
Փոփոխություն՝ «Պետական թոշակների մասին» օրենքում
18/Հոկտեմբեր/2017 - 10:45
«Արմենիա TV-ի» փայատերը՝ «Գազպրոմ մեդիայի» ղեկավար
19/Հոկտեմբեր/2017 - 20:00
Ուղեղի բացակայության սահմանումը
15/Հոկտեմբեր/2017 - 22:41
Արշակյան. Սպասվող փոթորկի պատճառով դպրոցներին զգուշացրել ենք, որ երեխաները դրսում չլինեն
16/Հոկտեմբեր/2017 - 14:15
Կարեն Կարապետյանը կարող է դառնալ Արտաշես արքայի արքետիպային ժառանգորդը
15/Հոկտեմբեր/2017 - 20:00
Զինվոր է զոհվել
11/Հոկտեմբեր/2017 - 13:28
Կարապետյան. Այս հանդիպումը կարող է վերջինը լինել Սարգսյանի համար՝ նախագահի պաշտոնում
13/Հոկտեմբեր/2017 - 21:00
Աստղագուշակ. Հոկտեմբերի 16
15/Հոկտեմբեր/2017 - 23:00
Բաքու. Սերժ Սարգսյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները
17/Հոկտեմբեր/2017 - 14:46

Այս թեմայով