21:30 - 12/Октябрь/2017  #Политика

17 մլն դոլար ֆինանսավորում՝ Հայաստանին

 

Այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ն նշում են Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության 25-ամյակը։ Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրեզերն ասաց, որ «ընթացիկ տարվա համար Հայաստանը ԱՄՆ կողմից ստանալու է 17 միլիոն դոլար ֆինանսավորում՝ երկրում իրենց ծրագրերի իրականացման համար»։

«Մեր նպատակը երբեւէ չի եղել այն, որն ՄԶԳ-ն Հայաստանում մշտապես լինի, այլ փորձ է արվել օգնել ձեւավորել կարողություններ, մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Հայաստանը զբաղվի տարաբնույթ հարցերով: Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ գալիք տարվա ընթացքում Հայաստանին տրվող գումարը մեծանալու է, բայց պետք է նաեւ գիտակցել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում մշտապես չի լինելու», – ասել է Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսնը ։

 


#ԱՄՆ  #Հայաստան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему