11:00 - 14/Հոկտեմբեր/2017  #Քաղաքականություն

Վանո Սիրադեղյան. Էրիվանի խանության ժամանակները

 

Հիմա Երեւանը անդառնալիորեն վերադառնում է անցած դարասկզբի իր կարգավիճակին, երբ ոչ մի առնչություն չուներ Կովկասի եւ Փոքր Ասիայի արդյունաբերության, առեւտրի, քաղաքաշինության բուռն ծաղկման հետ: Բայց ի տարբերություն անցած դարասկզբի, երբ հայությունը անմիջական մասնակցություն ուներ տարածաշրջանի զարգացումներին, այս դարասկզբին մեր դերը լինելու է ստորագույնը: Հայաստանում մնացած, երրորդ կարգի ձեռներեցության ընդունակ տղերքը Երեւանից շարժվելու են երկիրը շրջանցող երկաթուղիների կողմը: Մի բան Ղազախից առնելու-սաղացնելու են Սադախլոյում, մի բան Նախիջեւանից առնել-տանելու են Իգդիր, մի մասն էլ շուլալվելու է Ախալքալաքի երկաթուղու մոտերքը: Արարատի տղերքը կաշխատեն փայ մտնել Հայաստան մտնող իրանական չամիչի գործում, դաշնակ շուստրիները բարեգործականի անվան տակ «տանիք կկանգնեն» Եվրոշուկայում չուտվող Հունաստանի զեյթունի ձեթի՝ Հայաստան ներկրման գործին: Մի երեք հազար հայ միառժամանակ համբալություն կանի Ախալքալաքի ռուսական կայազորի մոտերքում, մի հինգ հազար էլ կօգտվի Գյումրվա ռուսական կայազորի պայոկից…Ղարաբաղցիները ավանդաբար քոչած կլինեն Միջին Ասիա եւ Ռուսաստան: Եվ կբարգավաճեն, որովհետեւ նրանք երբեք այսչափ ստարտային կապիտալով չեն արտագաղթել:

Ինչքա՞ն մարդ կմնա ապրելու աշխարհից կտրված այս հողում: Այնքան, ինչքան կարտոֆիլ ու լոբի կտա այս հողը: Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետեւ հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սեւանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ եւ հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին եւ նույնիսկ արդեն քերթել են գառը եւ կրակ են գցել սամովարը: Իսկ Երեւանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջեւանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երեւանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջեւանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երեւանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետեւ հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երեւանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլեւ սիգից, քանի որ կվճարեն եռակի, եւ ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երեւան: Բարգավաճող Ադրբեջանի մեզ սահմանակից շրջանները էլի լիքը կլինեն խոպանչի հայերով՝ պատշար, ծեփագործ եւ հյուսն: Թուրքիան ժամանակ առ ժամանակ դիվանագիտական թեթեւ ղալմաղալ կսարքի դաղալ Իրանի հետ՝ թե ում էժանագին զիբիլը ինչ քվոտայով սաղացնեն Հայաստանում, որպեսզի վերստին բարիշեն ու որոշեն՝ Շիրակը, Լոռին, Երեւանի կեսը՝ թուրքական սապոնին, Զանգեզուրը, Արարատյան դաշտը, Երեւանի մյուս կեսը՝ իրանական լվացքի փոշուն: Ռուսական կայազորը իր սապոնը պրինցիպիալ կբերի Ռուսաստանից:

Մի կյանքի ընթացքում մարդը հասցնո՞ւմ է փոխվել, թե՞ մակընթացությունն ու տեղատվությունն են ընկալվում որպես փոփոխություն։ Ո՞վ կարող է ասել, որն է մակընթացության ու մի այլ մակընթացության միջեւ եղած տարբերությունը։ Կամ ո՞վ կարող է նույն հարցին պատասխանել՝ տեղատվությունը դիտարկելիս։ Ափը փոխվում է, ավազը փոխվում է, ջրի բերած ծովախոտն ու տիղմը փոխվում է, բա փրփուրը ոնց է փոխվում, բայց մակընթացությունն ու տեղատվությունը նույնն են՝ ծովի պարզ տրանսֆորմացիա։

Ժամանակ առ ժամանակ լսում եմ՝ մեծ տերություններն իրենց խաղերն են խաղում, մենք արանքում լողում ենք։ Այ, այդպիսի աղջկական ճակատագրապաշտությամբ ու քաղաքական թեթեւամտությամբ դարասկզբին վեց վիլայեթները հանձնեցինք։ Ղարաբաղն ու Նախիջեւանն էլ՝ հետը։ Այո, մեծ եւ փոքր՝ իրենց քաղաքական խաղերն ու շահերն ունեն։ Բայց մենք էլ մեր խաղն ունենք… Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ- չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին…

Վանո Սիրադեղյան


#Վանո Սիրադեղյան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
Սերժ Սարգսյան. Հայաստանցին ժամանակի ընթացում կզգա համաձայնագրի արդյունքները. azatutyun.am
Այսօր 11:15
Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքում. ուղիղ
Այսօր 11:00
Բրյուսելում մեկնարկում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը
Այսօր 10:45
ԵԺԿ-ն հորդորում է հարգել 1994-95թթ․ զինադադարի համաձայնագրերը
Այսօր 10:29
Սոորոնբայ Ժեենբեկովն ստանձնեց Ղրղզստանի նախագահի պաշտոնը
Այսօր 10:15
Երթևեկել ձմեռային անվադողերով
Այսօր 10:15
Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով
Այսօր 10:00
Bloomberg. Հայաստանը կարող է ԵՄ օֆշորային երկրների սև ցուցակում հայտնվել
Այսօր 9:55
«Փաստ». Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցելու
Այսօր 9:50
«Ժամանակ». Էդիկ Գրիգորյանի հարազատների վրա սպառնալիք է եղել
Այսօր 9:45
«Իրատես»-ի բամբասանքը Սեյրան Օհանյանի մասին
Այսօր 9:40
«ՉԻ». Գեղամյանը նախանձից կմեռնի
Այսօր 9:35
«Ժամանակ». Մեգաավանտյուրա
Այսօր 9:30
«Ժողովուրդ». Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդներին հարկադիր բուժման կուղարկեն
Այսօր 9:25
The Times. Պուտինը «յուրացրել է» ԻՊ-ի դեմ հաղթանակը Սիրիայում
Այսօր 9:20
«ՀԺ». Կարագը թանկացման ռե­կորդային աճ է գրանցում
Այսօր 9:15
«Հրապարակ». ՀՀ-ԵՄ հռչակագրի ձևակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին
Այսօր 9:10
«ՉԻ». Բոլոր դեպքերում՝ կարևոր է
Այսօր 9:05
Աստղագուշակ. Նոյեմբերի 24
23/Նոյեմբեր/2017 - 23:00
Եղանակը Հայաստանում. Ջերմաստիճանը կնվազի
23/Նոյեմբեր/2017 - 22:30
Թրամփը՝ հնդկահավին. «Դրամստիք, Դուք ներված եք»
23/Նոյեմբեր/2017 - 22:00
ԿԲ. Թղթադրամների վերջնական տեսքը էապես տարբերվելու է էսքիզներից
23/Նոյեմբեր/2017 - 21:30
«Իմ երեխուն չեք կարող հետ բերել, բայց սպանողը պետք է պատասխան տա»
23/Նոյեմբեր/2017 - 21:00
Ջուր չի լինի
23/Նոյեմբեր/2017 - 20:30
«Մինչև ո՞ւր մենք կարող ենք այսպես գնալ»
23/Նոյեմբեր/2017 - 20:00
Հոսանքազրկում նոյեմբերի 24-ին
23/Նոյեմբեր/2017 - 19:30
Արդարադատության նախարարությունն արձագանքում է լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը
23/Նոյեմբեր/2017 - 19:12
ՀՔԾ. Վարույթ է ընդունվել կալանավորին խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
23/Նոյեմբեր/2017 - 19:02
Prada-ն Opera Pompidou-ի համար կոստյումներ է պատրաստել (լուսանկարներ)
23/Նոյեմբեր/2017 - 18:30
Նոյեմբերի 22-ին Երևանում ծնվել է 62 երեխա
23/Նոյեմբեր/2017 - 18:00
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
23/Նոյեմբեր/2017 - 17:43
ՌԴ Պետդումայի նախագահը չեղարկել է այցը Ադրբեջան
23/Նոյեմբեր/2017 - 17:30
ՀԷՑ. Նվազագույնի կհասցվեն վթարային անջատումները
23/Նոյեմբեր/2017 - 17:00
ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը շարունակում է առաջատար մնալ
23/Նոյեմբեր/2017 - 16:30
Յոհաննես Հան. Աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին
23/Նոյեմբեր/2017 - 16:28
ՆԱՏՕ-ում կոչ են արել խուսափել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից
23/Նոյեմբեր/2017 - 16:00
Կառավարություն. վարչապետի հանձնարարականները
23/Նոյեմբեր/2017 - 15:30
ՀՀ պետական սահմանի մոտ ադրբեջանցի զինծառայողի դի է հայտնաբերվել
23/Նոյեմբեր/2017 - 15:30
Ջիգարխանյանի ընկերը հերքել է դերասանի հոսպիտալացման լուրը
23/Նոյեմբեր/2017 - 15:00
Էլինար Վարդանյան. Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիր կա
23/Նոյեմբեր/2017 - 14:44
Քննարկում պապիլոմավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների թեմայով (տեսանյութ)
23/Նոյեմբեր/2017 - 14:15
Արամյան. Ցածր գնաճը խժռում է տնտեսական պոտենցիալը
23/Նոյեմբեր/2017 - 13:46
Վլադիմիր Կարապետյանը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համաձայնագրի մասին
23/Նոյեմբեր/2017 - 13:30
Քոչարյան. Քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվել, բանակցություններում առաջընթաց չի լինի
23/Նոյեմբեր/2017 - 13:00
Կարո Եղնուկյանը հրաժարվել է դեղորայքից և բուժօգնությունից
23/Նոյեմբեր/2017 - 12:45
ՀԲՃ-ն դիմում է վարչապետին. Անհրաժեշտ է վնասազերծել աղտոտվող տարածքները
23/Նոյեմբեր/2017 - 12:30
Իրավապաշտպան խմբերը կոչ են արել ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
23/Նոյեմբեր/2017 - 12:16
Երկու ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինծառայությունից
23/Նոյեմբեր/2017 - 12:00
Miu Miu, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
23/Նոյեմբեր/2017 - 11:44
Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
23/Նոյեմբեր/2017 - 11:30
Վարչապետ. Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել
23/Նոյեմբեր/2017 - 11:30
Բաբայան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Արցախի տնտեսական զարգացմանը
23/Նոյեմբեր/2017 - 11:15
Երեք երկրների նախագահները սիրիական հարցով համատեղ հայտարարություն են ընդունել
23/Նոյեմբեր/2017 - 11:01
Նավթի համաշխարհային գները նվազում են
23/Նոյեմբեր/2017 - 10:45
Սերժ Սարգսյանը մեկնում է Բելգիա
23/Նոյեմբեր/2017 - 10:30
Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
23/Նոյեմբեր/2017 - 10:16
Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման
23/Նոյեմբեր/2017 - 10:00
«Հրապարակ». Սերգեյ Մարկով. Ներողություն խնդրած չինովնիկները չեն արտահայտում ռուս ժողովրդի կարծիքը
23/Նոյեմբեր/2017 - 9:55
«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ընտրություններում իր օգտին աշխատելու համար
23/Նոյեմբեր/2017 - 9:50
Օրվա բաղադրատոմսը. Կարմիր լոբով և ընկույզով ապուր
23/Նոյեմբեր/2017 - 9:45
«168 ժամ». Արմեն Ռուստամյան. Հստակ ուղերձ՝ Լավրովի շուրթերով
23/Նոյեմբեր/2017 - 9:40
«ՀԺ». Աշոտյան «Ֆաշիստ»
23/Նոյեմբեր/2017 - 9:35
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալին
23/Նոյեմբեր/2017 - 9:30
«Ժողովուրդ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով
23/Նոյեմբեր/2017 - 9:25
«Փաստ». Զարուհի Փոստանջյանը թռավ Ամերիկա՝ միտինգի
23/Նոյեմբեր/2017 - 9:20
«Հրապարակ». Առաջին փոխվարչապետի ինստիտուտ չի լինի
23/Նոյեմբեր/2017 - 9:15
«168 ժամ». Ադրբեջանը տապալում է Լավրովի ծրագիրը
23/Նոյեմբեր/2017 - 9:10
«Ժամանակ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի. Սերժ Սարգսյանը հանդես կգա հատուկ կարծիքով
23/Նոյեմբեր/2017 - 9:05
ԱԻՆ. Ձյուն, մառախուղ, մերկասառույց
23/Նոյեմբեր/2017 - 8:59
Թբիլիսիում ավարտվեց հակաահաբեկչական գործողությունը. razm.info (տեսանյութ)
22/Նոյեմբեր/2017 - 23:25
Աստղագուշակ. Նոյեմբերի 23
22/Նոյեմբեր/2017 - 23:00
Եղանակը Հայստանում. Տեղումներ են սպասվում
22/Նոյեմբեր/2017 - 22:30
23 մլն դրամ՝ պաշտոնական տեղեկագրերի տպագրությանը
22/Նոյեմբեր/2017 - 22:00
Հոսանքազրկում նոյեմբերի 23-ին
22/Նոյեմբեր/2017 - 21:30
Հրանտ Մաթևոսյանի կառուցվող թանգարանի երրորդ հարկն անհետացել է․ Դավիթ Մաթևոսյան
22/Նոյեմբեր/2017 - 21:00
Գայանե Ավագյան. Սեռական առաջին հարաբերության ժամանակ 80 տոկոսը վարակվում է պապիլոմա վիրուսով
22/Նոյեմբեր/2017 - 20:29
«ՉԻ». Նորից՝ տարկետման մասին
22/Նոյեմբեր/2017 - 19:59
Շրջանառության մեջ են դրվել «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները (լուսանկարներ)
22/Նոյեմբեր/2017 - 19:30
«Ազատ խոսք». Մոնումենտում ուրիշ դղյակ չկա՞
14/Նոյեմբեր/2017 - 17:59
Գայանե Ավագյան. Սեռական առաջին հարաբերության ժամանակ 80 տոկոսը վարակվում է պապիլոմա վիրուսով
22/Նոյեմբեր/2017 - 20:29
Չծառայած մեդալակիր իշխանավորների ցուցակ
17/Նոյեմբեր/2017 - 11:30
«Ազատ խոսք». Փաստերը ճիշտ են, թիրախը՝ սխալ
17/Նոյեմբեր/2017 - 18:00
Ռուսական հեռուստաալիքը ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատել է հիտլերյան Գերմանիայի զինանշանի հետ (տեսանյութ)...
20/Նոյեմբեր/2017 - 11:15
«Ազատ խոսք». Վանաձորյան սինդրոմը՝ ՀՀԿ հարատև երջանկության երաշխիք
21/Նոյեմբեր/2017 - 18:00
Արմեն Ջիգարխանյանի որդու աղմկահարույց հայտարարությունը (տեսանյութ)
19/Նոյեմբեր/2017 - 23:18
Սերժ Սարգսյանը վառոդի տակառի վրա
18/Նոյեմբեր/2017 - 20:00
Այսօր Որդիների օրն է
22/Նոյեմբեր/2017 - 10:10
Թե ինչպես Հեղինե Բիշարյանը անբարոյական հանեց Հեղինե Բիշարյանին (տեսանյութ)
19/Նոյեմբեր/2017 - 22:30
«ՉԻ». «Առինջ մոլի » լույսն ու ստվերը
17/Նոյեմբեր/2017 - 9:05
Սրանց փրկել այլևս չի լինի
20/Նոյեմբեր/2017 - 20:29
Թբիլիսիիում հատուկ գործողություն է ընթանում․ շրջապատված ահաբեկիչները կրակում են razm.info (տեսանյութ...
22/Նոյեմբեր/2017 - 12:48
Աստղագուշակ. Նոյեմբերի 19
18/Նոյեմբեր/2017 - 23:00
Շարմազանովը տեղ-տեղ հիշել է Տեր-Պետրոսյանին
15/Նոյեմբեր/2017 - 20:00
Աստղագուշակ. Նոյեմբերի 20
19/Նոյեմբեր/2017 - 23:00
Սարգսյան. Շնորհակալություն, շնորհակալություն Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ
15/Նոյեմբեր/2017 - 22:45
Facebook-ի օգտատերերն այլևս չեն կարող ջնջել իրենց գրառումները
20/Նոյեմբեր/2017 - 10:01
Հերմինե Նաղդալյանի ունեցվածքը. հայտարարագիրը և իրականությունը
19/Նոյեմբեր/2017 - 20:30
Աստղագուշակ. Նոյեմբերի 21
20/Նոյեմբեր/2017 - 23:00

Այս թեմայով