Մեծամորի ԱԷԿ-ի տարիքը, ռիսկայնությունն ու փակման հետևանքները

 

Օրերս հրապարակվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որով նաև նախատեսված է ժամանակի ընթացքում շահագործումից հանել Հայկական ատոմային էլեկտրակայանը: Այդ հանգամանքը հանրային լուրջ քննարկման և անգամ քննադատության առարկա դարձավ:

Ու թեև ակնհայտ է, որ որևէ ատոմակայան չի կարող անվերջ գործել և դեռևս վաղուց էր հայտնի, որ Մեծամորի ԱԷԿ-ը ապագործարկվելու է 2026 թվականին, փորձենք հասկանալ այս և այլ ատոմակայանների շահագործման ժամկետները:

Ռեակտորը

Մեծամորի ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին և կոնկրետ պիտանելիության ժամկետ չի ունեցել: Այն սովետական տարածված Ջրաջրային էներգետիկական ВВЭР-440 ռեակտորների շարքին է պատկանում: Մասնավորապես, Մեծամորում տեղադրվել է այդ շարքի ամենահին՝ ВВЭР-440/230 մոդելի սեյսմակայուն մոդիֆիկացիան, որը ստացել է ВВЭР-440/270 անվանումը:

ВВЭР-440/230 էներգաբլոկները տեղադրվել էին նաև Նովովորոնեժի (ՌԴ), Կոլսկի (ՌԴ), Կոզլոդույի (Բուլղարիա), Գրայֆսվելդի (Գերմանիա) և Բոգունիցի (Սլովակիա) ատոմակայաններում:

Գերմանիան ВВЭР-440/230-ները շահագործումից հանեց 1990 թվականին, Բուլղարիան դա արեց 2006 թվականին, իսկ Սլովակիան՝ 2008: Այդ 3 երկրներում շարունակեցին գործել ատոմակայաններ, բայց ավելի նոր ու անվտանգ:

Ռուսաստանում Նովովորոնեժի ատոմակայանի ВВЭР-440/230 երկու էներգաբլոկներից մեկը փակվել է 2016-ին, մյուսը կփակվի 2017-ի ընթացքում, իսկ Կոլսկի ատոմակայանի այդ մոդելի երկու էներգաբլոկները փակվելու են 2018 և 2019 թվականներին:

Այսինքն, 2019 թվականին Հայկական ԱԷԿ-ը հավանաբար կդառնա միակ ատոմակայանը, ուր դեռևս կգործի ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկ:

Աշխարհում

Այս պահին աշխարհի 31 երկրներում գործում է 191 ատոմակայան (որոնք ունեն 448 էներգաբլոկ): Մեծամորի ատոմակայանի 2-րդ (գործող) էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980 թվականի հունվարին: Աշխարհում այժմ գործող 448 էներգաբլոկներից միայն 96-ն են, որ Մեծամորի էլեկտրակայանից հին են (ընդ որում, դրանցից մոտ 80-ը շահագործումից դուրս կգան առաջիկա 5 տարում): Ահա դրանց ցուցակը՝ ըստ երկրների.

48-ը ԱՄՆ-ում (դրանցից վերջինը կփակվի 2038թ.),

8-ը Ռուսաստանում (նախատեսվում է փակել մինչև 2025թ.),

6-ը Ֆրանսիայում (փակվելու են 2018-2020թթ.),

6-ը Կանադայում (դրանցից 4-ը կփակվի 2018-2019թթ.),

5-ը Ճապոնիայում (դրանցից 2-ի փակման որոշում արդեն կա),

4-ը Շվեյցարիայում (փակվելու են 2018-2022թթ.),

4-ը Միացյալ Թագավորությունում (փակվելու են 2023թ.),

3-ը Հնդկաստանում,

3-ը Բելգիայում (դրանք փակվելու են 2025թ.),

2-ը Ֆինլանդիայում (փակվելու են մինչև 2039թ.),

2-ը Թայվանում (փակվելու են 2018-2019թթ.),

2-ը Շվեդիայում (փակվելու են 2018-2020թթ.),

1-ը Պակիստանում,

1-ը Նիդեռլանդներում (փակվելու է 2033 թ.),

1-ը Արգենտինայում:

Այսինքն աշխարհում գործող 1960-ական և 1970-ական թվականների էներգաբլոկները անվտանգության նկատառումներով այժմ բավականին ինտենսիվորեն դուրս են բերվում շահագործումից:

Վտանգը

Որևէ մեխանիզմ չի կարող գործել հավերժ: Եթե խոսքը ատոմային էլեկտրակայանի մասին է, ապա դրա խափանումը կարող է վտանգել միլիոնավոր մարդկանց առողջությունը և հանգեցնել Հայաստանի Հանրապետության համարյա ամբողջ տարածքի ամայացմանը:

ВВЭР-440/230 միջուկային ռեակտորի ներսում ճնշումը գերազանցում է 125 ատմոսֆերը, իսկ ջերմաստիճանը՝ 300 ցելսիուսը: Եվ դրա շահագործման համար պետք է 100 տոկոսանոց վստահություն, որ ռեակտորը կդիմանա այդ պայմաններին: Անգամ չնչին կասկածը կամ վստահության պակասը ատոմակայանի ապագործարկման հիմք է:

Ավելին, կես դար առաջ նախագծված այս ռեակտորները չունեն անվտանգության բազմաթիվ համակարգեր, որոնցով կահավորված են ավելի նոր սերնդների ռեակտորները:

Այս պահին Հայկական ԱԷԿ-ը բավարարում է Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալությանը: Այսօր չկա որևէ ուսումնասիրություն, որը կասի, թե արդյո՞ք Մեծամորի ատոմակայանը կարող է աշխատել 2026 թվականից հետո: Բայց, հաշվի առնելով այն, որ ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկները արդեն ամբողջությամբ դուրս են բերվում շահագործումից, կարելի է ենթադրել, որ դրա անվտանգ շահագործման ժամկետն ավարտվում է:

Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2026 թվականի դրությամբ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը կլինի աշխարհի ամենահին ռեակտորներից մեկը, դժվար է պատկերացնել դրա հետագա անվտանգ շահագործման հեռանկարը:

Փակման վտանգը

Ատոմակայանն այժմ ցանցերին է տալիս Հայաստանում սպառվող էլեկտրական էներգիայի մոտ 1/3 մասը՝ ջերմաէլեկտրակայաններից մոտ 3-4 անգամ ավելի էժան գնով: Ատոմակայանից ավելի էժան են միմիայն հիդրոէլեկտրակայանները:

Եթե ատոմակայանը փոխարինվի հողմային, արևային կամ բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններով, ապա Հայաստանում էլեկտրական էներգիայի ինքնարժեքը կավելանա մոտ 10 դրամով: Միաժամանակ, սակայն, նոր ատոմակայանի կառուցումը ևս թանկ է, և կառուցման ներդրումը էլեկտրաէներգիայի գնի մեջ ներառելը ևս կհանգեցնի սակագների ավելացմանը:

Այլ կերպ ասած, Մեծամորի ատոմակայանի անխուսափելի փակումը՝ ցանկացած սցենարով, կհանգեցնի էլեկտրական էներգիայի սակագնի ավելացմանը՝ դրանից բխող հետևանքներով: Հայաստանի իշխանությունները ամեկ կերպ փորձելու են երկարացնել այդ հեռանկարը, սակայն անթույլատրելի է դա անել անվտանգության հաշվին:

 

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


#Մեծամորի ԱԷԿ  #Դանիել Իոաննիսյան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
Աստղագուշակ. Նոյեմբերի 22
21/Նոյեմբեր/2017 - 23:00
Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով
21/Նոյեմբեր/2017 - 22:30
ՀՀԿ-ի պատասխանը «Զվեզդային». լավ ենք անում
21/Նոյեմբեր/2017 - 22:00
Անասնաբուժական կլինիկան 25 հազար եվրո կվճարի կատուներին շոյելու համար
21/Նոյեմբեր/2017 - 21:40
Ասուլիսի ժամանակ նալբանդյանը հանդես եկավ ռուսերենով, թեպետ Հայաստանի պետական լեզուն հայերենն է
21/Նոյեմբեր/2017 - 21:18
Երբ ունես առողջական խնդիրներ և չունես փող, երեխա ունենալը երազանք կմնա
21/Նոյեմբեր/2017 - 21:00
Հոսանքազրկում նոյեմբերի 22-ին
21/Նոյեմբեր/2017 - 20:44
Տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով
21/Նոյեմբեր/2017 - 20:30
14 ժամ ջուր չի լինի
21/Նոյեմբեր/2017 - 20:15
«ԱԳՆ-ն ռուսական ռեպորտաժի մասին տեսակետ պետք է արտահայտի, ոչ թե գիշեր-ցերեկ համանախագահների երթուղին...
21/Նոյեմբեր/2017 - 20:00
Երկու օդային հոսանքները Հայաստանի տարածքի վրա կբախվեն իրար
21/Նոյեմբեր/2017 - 19:30
ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամը ՀՀ-ին կտրամադրի 1.3 մլն եվրո
21/Նոյեմբեր/2017 - 19:00
Նոյեմբերի 20-ին Երևանում ծնվել է 63 երեխա
21/Նոյեմբեր/2017 - 18:30
«Ազատ խոսք». Վանաձորյան սինդրոմը՝ ՀՀԿ հարատև երջանկության երաշխիք
21/Նոյեմբեր/2017 - 18:00
Սերժ Սարգսյանը մեկնել է Տավուշի մարզ
21/Նոյեմբեր/2017 - 17:45
Սևանա լիճը՝ տիեզերքից (լուսանկար)
21/Նոյեմբեր/2017 - 17:30
ՍԱՊԾ-ն հայտնաբերել է մակնշման մի շարք խախտումներ
21/Նոյեմբեր/2017 - 17:00
ԻՔՄ. Ոստիկանությունն այլևս չի հրապարակի ՃՈ տեսանյութերը
21/Նոյեմբեր/2017 - 16:30
Հարությունյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին
21/Նոյեմբեր/2017 - 16:00
«Հայանտառ». Ինչու են համարակալվել Արդվու անտառի ծառերը
21/Նոյեմբեր/2017 - 15:30
Սարգսյանը՝ Լավրովին. Այսօր մեր հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային
21/Նոյեմբեր/2017 - 15:00
Սահակյան. Աշխատանքային ստաժի գրանցման մեջ խախտումներ են հայտնաբերվել
21/Նոյեմբեր/2017 - 14:30
Սերժ Սարգսյան. Հայ-ռուսական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահությամբ
21/Նոյեմբեր/2017 - 14:15
Սուրենյան. Նոյեմբերի 22-ից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
21/Նոյեմբեր/2017 - 14:00
Նալբանդյան. Նրանք Կազան եկան 12 փոփոխություններով՝ նահանջելով մեկ քայլ հետ
21/Նոյեմբեր/2017 - 13:40
Լավրովն արցախյան հիմնահարցում չափազանց լավատես չէ
21/Նոյեմբեր/2017 - 13:18
ՀՔԱՎ. ԵՊՀ-ում հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը
21/Նոյեմբեր/2017 - 13:00
ԱԺ-ի դիմաց մեքենա է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)
21/Նոյեմբեր/2017 - 12:45
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
21/Նոյեմբեր/2017 - 12:31
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Ուշադիր հետևում ենք ԼՂ զարգացումներին
21/Նոյեմբեր/2017 - 12:16
Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է
21/Նոյեմբեր/2017 - 12:00
Լևոն Արոնյանի կինը՝ Կարեն Կարապետյանի խորհրդական
21/Նոյեմբեր/2017 - 11:42
Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ասուլիսը. Ուղիղ
21/Նոյեմբեր/2017 - 11:33
Պուտին. Սիրիայում ռազմական գործողությունն ավարտվում է
21/Նոյեմբեր/2017 - 11:29
Լևոն Գալստյան. Նորից մութ ամպեր են ուզում կուտակվել Արդվի գյուղի, նրա անտառների, ջրերի ու արոտավայրե...
21/Նոյեմբեր/2017 - 11:14
ՀՅԴ-ին պաշտոն տվեք, մարդիկ չարչարվում են
21/Նոյեմբեր/2017 - 11:00
Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է
21/Նոյեմբեր/2017 - 10:45
Երևանում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները
21/Նոյեմբեր/2017 - 10:30
Մոսկվան խոչընդոտում է ԱՄՆ-ի լրատվամիջոցների աշխատանքը Ռուսաստանում
21/Նոյեմբեր/2017 - 10:14
«Ժամանակ». Արդյո՞ք ղարաբաղյան պատերազմում ունեցած դերակատարությունը ինդուլգենցիա է տալիս, որ Սերժ Սա...
21/Նոյեմբեր/2017 - 10:11
«Ժողովուրդ». Գալուստ Սահակյան. Նժդեհով եկել են, Նժդեհով չեն գնա
21/Նոյեմբեր/2017 - 10:05
ՊԵԿ. Շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում
21/Նոյեմբեր/2017 - 10:00
«Ժամանակ». Ստանիսլավ Տարասով. Գլխավորը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հարցն է
21/Նոյեմբեր/2017 - 9:55
Independent. Պուտինի դարաշրջանը մտնում է «վերջնական» փուլ
21/Նոյեմբեր/2017 - 9:50
Օրվա բաղադրատոմսը. Մսով ռագու կճուճների մեջ
21/Նոյեմբեր/2017 - 9:45
«Առավոտ». Ինչի բաց թողնեն Ադրբեջա­նին, քանի որ պոստսովետական երկիր է
21/Նոյեմբեր/2017 - 9:40
«ՀԺ». Հայերի 96 տոկոսը դեմ է մարմնավաճառությանը
21/Նոյեմբեր/2017 - 9:35
Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման
21/Նոյեմբեր/2017 - 9:30
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյան. Բացի Սերժ Սարգսյանից, ես չեմ տեսնում երկրորդ մարդու, որ կկարողանա երկիր...
21/Նոյեմբեր/2017 - 9:25
«Ժամանակ». Առա­ջարկվում է ԴՆԹ բնութագրերը պահպանել 80 տարի
21/Նոյեմբեր/2017 - 9:20
«Առավոտ». «Զվեզդա»-ի հաղորդումը պրովոկացիա չի կարող լինել»
21/Նոյեմբեր/2017 - 9:15
«Ժողովուրդ». Հունվարի 1-ից կբարձրանա խմելու ջրի գինը
21/Նոյեմբեր/2017 - 9:10
«168 ժամ». Լավրով. Ինչ-որ նոր բանի մասին առաջարկները կա­րող են օգտագործվել որպես սփոյլերներ
21/Նոյեմբեր/2017 - 9:05
Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի
21/Նոյեմբեր/2017 - 9:00
Աստղագուշակ. Նոյեմբերի 21
20/Նոյեմբեր/2017 - 23:00
ԵՐԱԶԱՀԱՆ. Էդուարդ Շարմազանովի երազը
20/Նոյեմբեր/2017 - 22:30
Сам себе режисер, կամ լավ բան է պաշտոն ունենալը
20/Նոյեմբեր/2017 - 22:00
Քանի՞ օր կհանգստանանք տոնական օրերին
20/Նոյեմբեր/2017 - 21:30
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Ռուսաստանի Դաշնություն
20/Նոյեմբեր/2017 - 21:15
Ատամի խոզանակն առանձին, կոշիկինն` առանձին - 2
20/Նոյեմբեր/2017 - 21:00
Լավրովը ժամանեց Երևան
20/Նոյեմբեր/2017 - 20:41
Սրանց փրկել այլևս չի լինի
20/Նոյեմբեր/2017 - 20:29
Հոսանքազրկում նոյեմբերի 21-ին
20/Նոյեմբեր/2017 - 20:12
Սերժ Սարգսյանը վառոդի տակառի վրա - 2
20/Նոյեմբեր/2017 - 20:00
Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին
20/Նոյեմբեր/2017 - 19:30
Վահրամ Բաղդասարյանը՝ հայաստանյան դղյակների մասին
20/Նոյեմբեր/2017 - 19:15
Մամեդյարով. Կան ԼՂ հակամարտության լուծման տարբերակներ
20/Նոյեմբեր/2017 - 19:00
Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեսախցիկ կգործարկվի
20/Նոյեմբեր/2017 - 18:30
Նոյեմբերի 17-19-ը Երևանում ծնվել է 160 երեխա
20/Նոյեմբեր/2017 - 18:00
Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ-ՀՎԿ համագործակցության մասին
20/Նոյեմբեր/2017 - 17:30
Պուտինը հաստատեց արժույթով գործարքներից հրաժարվելու հիմնավորումները
20/Նոյեմբեր/2017 - 17:01
Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին
20/Նոյեմբեր/2017 - 16:42
«Եթե քննարկումն արդյունավետ չլինի, ապա փողոցային պայքարը շարունակվելու է»
20/Նոյեմբեր/2017 - 16:30
Վանաձոր քաղաքի ՀՎԿ խմբակցության հայտարարությունը
20/Նոյեմբեր/2017 - 16:14
Լավրովը՝ ԼՂ կոնֆլիկտում ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
20/Նոյեմբեր/2017 - 16:00
Սամվել Բաբայանը վերջին խոսքով հանդես կգա հաջորդ դատական նիստին
20/Նոյեմբեր/2017 - 15:42
Ավտովթար Կրասնոդար-Արմավիր ճանապարհին. տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ
20/Նոյեմբեր/2017 - 15:29
Աբրահամյան. «Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ կանգնած է այնտեղ նա երկյուղալի...»
20/Նոյեմբեր/2017 - 15:16
Լավրով. Շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ-ում
20/Նոյեմբեր/2017 - 15:00
Մամեդյարով. Հարկավոր է ԼՂ կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստեղծել
20/Նոյեմբեր/2017 - 14:37
«Ազատ խոսք». Մոնումենտում ուրիշ դղյակ չկա՞
14/Նոյեմբեր/2017 - 17:59
Չծառայած մեդալակիր իշխանավորների ցուցակ
17/Նոյեմբեր/2017 - 11:30
Ոստիկանությունը 140 մլն դրամով գնել է ամենագնաց ավտոմեքենա
12/Նոյեմբեր/2017 - 13:00
«Ազատ խոսք». Փաստերը ճիշտ են, թիրախը՝ սխալ
17/Նոյեմբեր/2017 - 18:00
Ռուսական հեռուստաալիքը ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատել է հիտլերյան Գերմանիայի զինանշանի հետ (տեսանյութ)...
20/Նոյեմբեր/2017 - 11:15
Արմեն Ջիգարխանյանի որդու աղմկահարույց հայտարարությունը (տեսանյութ)
19/Նոյեմբեր/2017 - 23:18
Սերժ Սարգսյանը վառոդի տակառի վրա
18/Նոյեմբեր/2017 - 20:00
«ՉԻ». «Առինջ մոլի » լույսն ու ստվերը
17/Նոյեմբեր/2017 - 9:05
Դասադուլը շարունակվում է. #ՏարկետումլինելուԱ (ֆոտոշարք)
13/Նոյեմբեր/2017 - 21:00
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
13/Նոյեմբեր/2017 - 10:00
Թե ինչպես Հեղինե Բիշարյանը անբարոյական հանեց Հեղինե Բիշարյանին (տեսանյութ)
19/Նոյեմբեր/2017 - 22:30
Սրանց փրկել այլևս չի լինի
20/Նոյեմբեր/2017 - 20:29
Աստղագուշակ. Նոյեմբերի 19
18/Նոյեմբեր/2017 - 23:00
Շարմազանովը տեղ-տեղ հիշել է Տեր-Պետրոսյանին
15/Նոյեմբեր/2017 - 20:00
Աստղագուշակ. Նոյեմբերի 20
19/Նոյեմբեր/2017 - 23:00
Սարգսյան. Շնորհակալություն, շնորհակալություն Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ
15/Նոյեմբեր/2017 - 22:45
Facebook-ի օգտատերերն այլևս չեն կարող ջնջել իրենց գրառումները
20/Նոյեմբեր/2017 - 10:01
Կարծես թե պարզվեց, թե ում շուրթերն են նման Քիմ Քարդաշյանի շուրթերին
13/Նոյեմբեր/2017 - 22:29
Հերմինե Նաղդալյանի ունեցվածքը. հայտարարագիրը և իրականությունը
19/Նոյեմբեր/2017 - 20:30
Աստղագուշակ. Նոյեմբերի 21
20/Նոյեմբեր/2017 - 23:00

Այս թեմայով