21:00 - 19/Հոկտեմբեր/2017  #Քաղաքականություն

Թվիթերն ու հայկական դիվանագիտությունը

 

21-րդ դարում դիվանագիտության ամենաակտուալ հարթակներից է համարվում Twitter սոցիալական ցանցը: Բազմաթիվ երկրների առաջնորդներ ու դիվանագետներ վարում են իրենց սեփական թվիթերյան էջերը՝ այդ կերպ հանրայնացնելով իրենց գործունեությունը և հայտնելով իրենց դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ:

Tiwitter-ային դիվանագիտություն

Եվրոպայում բարձրաստիճան պաշտոնյաների համարյա 100, իսկ Ասիայում՝ մոտ 75 տոկոսը գրանցված են Twitter-ում: Հաճախ անգամ երկրների ղեկավարների մակարդակով բանավեճեր են լինում Twitter-ում:
Այդ հարթակով են այժմ նաև արվում կարևորագույն քաղաքական հայտարարությունները: Օրինակ, հենց այդ կերպ վերջերս Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեային մնացել է միայն ռազմական լուծման ճանապարհ:
Արևմուտքում արդեն վաղուց գործում է «Թվիթերյան դիվանագիտություն» (երբեմն՝ «հեշթագային դիվանագիտություն») տերմինը: Եվ ահա օրերս գրանցվեց հայ-ադրբեջանական «թվիթերյան» առաջին դիվանագիտական փոխհրաձգությունը, որով Հայաստանի դիվանագետները, փաստացի, մտան թվիթերյան դիվանագիտության տիրույթ:

Արտգործնախարարություններ

Վերջին շրջանում հայաստանյան պաշտոնյաները ևս սկսել են այսպես ասած «ագրեսիվ» ակտիվություն ցուցաբերել Թվիթերում: Դրա օրինակն է, թերևս, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի թվիրթերյան էջը:

Այսպես, եթե մինչև վերջերս Շավարշ Քոչարյանը Թվիթերում սահմանափակվում էր տարբեր առիթներով շնորհավորանքներով (նաև ուղղված հայ մարզիկներին, օրինակ՝ Լևոն Արոնյանին, հաղթանակների կապակցությամբ), ապա Քոչարյանի վերջին թվիթը (իրականում երեքը՝ նույն հրապարակումը երեք լեզուներով) համարձակորեն կարելի է բնորոշել որպես հարձակողական: Մասնավորապես, իր գրառմամբ Քոչարյանն ուղղակիորեն հակադարձում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարություններին՝ անվանելով դրանք «քարանձավային մտածելակերպի» դրսևորում:

Նկատենք, սակայն, որ Շավարշ Քոչարյանի թվիթերյան էջն ունի ընդամենը 1790 ընթերցող ու 417 հրապարակում, իսկ Մամեդովինը՝ 7322 ընթերցող ու 1357 հրապարակում:

Ինչ վերաբերում է երկու երկրների արտգործնախարարներին, ապա ոչ Էդվարդ Նալբանդյանը, ոչ էլ Էլմար Մամեդյարովը անձնական էջեր չունեն: Դրա փոխարեն թվիթերյան պաշտոնական էջեր ունեն երկու երկրների արտգործնախարարությունները:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական թվիթերյան էջը, մասնավորապես, ունի 26.4 հազար ընթերցող և 8973 հրապարակում: Ադրբեջանի ԱԳՆ էջն ունի 28.7 հազար ընթերցող և 9281 հրապարակում: Երկու էջերն էլ գործում են 2012 թվականի սկզբից:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջից զատ, ակտիվ է նաև հայկական դիվանագիտական գերատեսչության մամլո քարտուղար Տիգրան Բալայանի անձնական էջը, որը գրանցված է դեռևս 2011 թվականի հունվարից: Բալայանն ունի 4789 ընթերցող և 5217 հրապարակում: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի անձնական էջը Թվիթերում գրանցված է 2010 թվականի հուլիսից և ունի 3073 ընթերցող ու 6932 հրապարակում:

Նախագահներ

Թվիթերում 2015 թվականի հոկտեմբերից գրանցված է Սերժ Սարգսյանի պաշտոնական էջը, որը, սակայն, նման չէ պաշտոնական էջի: Այն ավելի շատ «ֆեյք» էջ է հիշեցնում, ունեցել է ընդամենը 110 հրապարակում (վերջինը 2016 թվականի դեկտեմբերի 13-ին): Սերժ Սարգսյանի անունով և լուսանկարով էջն ունի 476 ընթերցող:

Այլ է պատկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թվիթերյան էջի պարագայում: Ալիևը Թվիթերում գրանցված է 2010 թվականի մայիսից, ունի 320 հազար ընթերցող ու 3247 հրապարակում: Հետևորդների նման քանակը հատուկ է հայտնի բլոգերների էջերին ու փաստորեն՝ Ադրբեջանի նախագահն ակտիվորեն այն կիրառում է՝ միջազգային հանրությանն իր ուղերձները հղելու համար:

Այսպես, օրինակ հոկտեմբերի 5-ին Իլհամ Ալիևը Twitter-ի միջոցով Եվրոպական Հանձնաժողովից պահանջեց «միանման մոտեցումներ ցուցաբերել բոլոր հետխորհրդային կոնֆլիկտների նկատմամբ»:

Բլոգերականից հեռու է նաև Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանի էջը, որը գրանցված է 2013 թվականի հոկտեմբերից և ունի ընդամենը 2623 ընթերցող ու 61 հրապարակում: Ընդ որում, Հակոբյանը ակտիվ է գտնվում բացառապես Սարգսյան-Ալիև հանդիպումների ժամանակ, իրար հետևից հրապարակում է լուսանկարներ (ինչպես դա եղավ հոկտեմբերի 16-ին): Որևէ քաղաքական հայտարարություն Վլադիմիր Հակոբյանի էջում երբեք չի եղել, բոլոր հրապարակումները կամ Սարգսյանի հանդիպումների նկարներ են, կամ պաշտոնական հրապարակումների հղումներ:

Այնինչ, ինչպես նշեցինք, Վլադիմիր Հակոբյանի ադրբեջանցի կոլեգա Նովրուզ Մամեդովը 7322 ընթերցող ու 1357 հրապարակում: Այլ կերպ ասած, Հայաստանի թե Նախագահը և թե իր խոսնակը անհամեմատ ավելի պասիվ են Twitter-ում, քան իրենց ադրբեջանցի կոլեգաները:

Արցախ

Ինչ վերաբերում է ԼՂՀ պաշտոնյաներին, ապա նախագահ Բակո Սահակյանը թվիթերյան էջ չունի: Փոխարենը 1600 ընթերցող և 526 հրապարակում ունի Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Համեմատաբար շատ հետևորդներ ունի Արցախի ԱԳՆ-ն՝ 6217 ընթերցող և 813 հրապարակում: Ընդ որում՝ էջը Թվիթերում գրանցված է 2013 թվականի հուլիսից:

Արցախի պաշտոնյաներից Թվիթերում ակտիվությամբ աչքի է ընկնում ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը: Վերջինիս թվիթերյան էջն ունի 8312 ընթերցող և 4980 հրապարակում:


Հ.Գ.
Վերադառնալով ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցերի նշանակությանը, նշենք, որ հիմա դրանք հանդիսանում են լավագույն գործիքը պաշտոնյաների համար հանրության հետ կապ հաստատելու համար: Ավելին, եթե երկիրն ունի միջազգային խնդիրներ ու միջազգային հանրությանը սեփական տեսակետը հասցնելու գերխնդիր, ինչպես Հայաստանն է, ապա Twitter-ը հենց այն սոցիալական ցանցն է, որտեղ առավելապես է ներկայացված հետաքրքրված լսարանը: Իզուր չէ, որ մի շարք գերտերությունների առաջնորդները հենց Թվիթերն են ընտրել որպես լավագույն բարձրախոս, օրինակ Դոնալդ Թրամփը, ով համարվում է ամենահանրային գործիչներից մեկը և ում հետևորդների քանակին կնախանձեն նույնիսկ բազմաթիվ հայտնի բլոգերներ՝ 40,7 մլն ընթերցող:


Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
Սերժ Սարգսյան. Հայաստանցին ժամանակի ընթացում կզգա համաձայնագրի արդյունքները. azatutyun.am
Այսօր 11:15
Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքում. ուղիղ
Այսօր 11:00
Բրյուսելում մեկնարկում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը
Այսօր 10:45
ԵԺԿ-ն հորդորում է հարգել 1994-95թթ․ զինադադարի համաձայնագրերը
Այսօր 10:29
Սոորոնբայ Ժեենբեկովն ստանձնեց Ղրղզստանի նախագահի պաշտոնը
Այսօր 10:15
Երթևեկել ձմեռային անվադողերով
Այսօր 10:15
Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով
Այսօր 10:00
Bloomberg. Հայաստանը կարող է ԵՄ օֆշորային երկրների սև ցուցակում հայտնվել
Այսօր 9:55
«Փաստ». Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցելու
Այսօր 9:50
«Ժամանակ». Էդիկ Գրիգորյանի հարազատների վրա սպառնալիք է եղել
Այսօր 9:45
«Իրատես»-ի բամբասանքը Սեյրան Օհանյանի մասին
Այսօր 9:40
«ՉԻ». Գեղամյանը նախանձից կմեռնի
Այսօր 9:35
«Ժամանակ». Մեգաավանտյուրա
Այսօր 9:30
«Ժողովուրդ». Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդներին հարկադիր բուժման կուղարկեն
Այսօր 9:25
The Times. Պուտինը «յուրացրել է» ԻՊ-ի դեմ հաղթանակը Սիրիայում
Այսօր 9:20
«ՀԺ». Կարագը թանկացման ռե­կորդային աճ է գրանցում
Այսօր 9:15
«Հրապարակ». ՀՀ-ԵՄ հռչակագրի ձևակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին
Այսօր 9:10
«ՉԻ». Բոլոր դեպքերում՝ կարևոր է
Այսօր 9:05
Աստղագուշակ. Նոյեմբերի 24
23/Նոյեմբեր/2017 - 23:00
Եղանակը Հայաստանում. Ջերմաստիճանը կնվազի
23/Նոյեմբեր/2017 - 22:30
Թրամփը՝ հնդկահավին. «Դրամստիք, Դուք ներված եք»
23/Նոյեմբեր/2017 - 22:00
ԿԲ. Թղթադրամների վերջնական տեսքը էապես տարբերվելու է էսքիզներից
23/Նոյեմբեր/2017 - 21:30
«Իմ երեխուն չեք կարող հետ բերել, բայց սպանողը պետք է պատասխան տա»
23/Նոյեմբեր/2017 - 21:00
Ջուր չի լինի
23/Նոյեմբեր/2017 - 20:30
«Մինչև ո՞ւր մենք կարող ենք այսպես գնալ»
23/Նոյեմբեր/2017 - 20:00
Հոսանքազրկում նոյեմբերի 24-ին
23/Նոյեմբեր/2017 - 19:30
Արդարադատության նախարարությունն արձագանքում է լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը
23/Նոյեմբեր/2017 - 19:12
ՀՔԾ. Վարույթ է ընդունվել կալանավորին խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
23/Նոյեմբեր/2017 - 19:02
Prada-ն Opera Pompidou-ի համար կոստյումներ է պատրաստել (լուսանկարներ)
23/Նոյեմբեր/2017 - 18:30
Նոյեմբերի 22-ին Երևանում ծնվել է 62 երեխա
23/Նոյեմբեր/2017 - 18:00
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
23/Նոյեմբեր/2017 - 17:43
ՌԴ Պետդումայի նախագահը չեղարկել է այցը Ադրբեջան
23/Նոյեմբեր/2017 - 17:30
ՀԷՑ. Նվազագույնի կհասցվեն վթարային անջատումները
23/Նոյեմբեր/2017 - 17:00
ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը շարունակում է առաջատար մնալ
23/Նոյեմբեր/2017 - 16:30
Յոհաննես Հան. Աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին
23/Նոյեմբեր/2017 - 16:28
ՆԱՏՕ-ում կոչ են արել խուսափել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից
23/Նոյեմբեր/2017 - 16:00
Կառավարություն. վարչապետի հանձնարարականները
23/Նոյեմբեր/2017 - 15:30
ՀՀ պետական սահմանի մոտ ադրբեջանցի զինծառայողի դի է հայտնաբերվել
23/Նոյեմբեր/2017 - 15:30
Ջիգարխանյանի ընկերը հերքել է դերասանի հոսպիտալացման լուրը
23/Նոյեմբեր/2017 - 15:00
Էլինար Վարդանյան. Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիր կա
23/Նոյեմբեր/2017 - 14:44
Քննարկում պապիլոմավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների թեմայով (տեսանյութ)
23/Նոյեմբեր/2017 - 14:15
Արամյան. Ցածր գնաճը խժռում է տնտեսական պոտենցիալը
23/Նոյեմբեր/2017 - 13:46
Վլադիմիր Կարապետյանը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համաձայնագրի մասին
23/Նոյեմբեր/2017 - 13:30
Քոչարյան. Քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվել, բանակցություններում առաջընթաց չի լինի
23/Նոյեմբեր/2017 - 13:00
Կարո Եղնուկյանը հրաժարվել է դեղորայքից և բուժօգնությունից
23/Նոյեմբեր/2017 - 12:45
ՀԲՃ-ն դիմում է վարչապետին. Անհրաժեշտ է վնասազերծել աղտոտվող տարածքները
23/Նոյեմբեր/2017 - 12:30
Իրավապաշտպան խմբերը կոչ են արել ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
23/Նոյեմբեր/2017 - 12:16
Երկու ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինծառայությունից
23/Նոյեմբեր/2017 - 12:00
Miu Miu, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)
23/Նոյեմբեր/2017 - 11:44
Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
23/Նոյեմբեր/2017 - 11:30
Վարչապետ. Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել
23/Նոյեմբեր/2017 - 11:30
Բաբայան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Արցախի տնտեսական զարգացմանը
23/Նոյեմբեր/2017 - 11:15
Երեք երկրների նախագահները սիրիական հարցով համատեղ հայտարարություն են ընդունել
23/Նոյեմբեր/2017 - 11:01
Նավթի համաշխարհային գները նվազում են
23/Նոյեմբեր/2017 - 10:45
Սերժ Սարգսյանը մեկնում է Բելգիա
23/Նոյեմբեր/2017 - 10:30
Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
23/Նոյեմբեր/2017 - 10:16
Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման
23/Նոյեմբեր/2017 - 10:00
«Հրապարակ». Սերգեյ Մարկով. Ներողություն խնդրած չինովնիկները չեն արտահայտում ռուս ժողովրդի կարծիքը
23/Նոյեմբեր/2017 - 9:55
«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ընտրություններում իր օգտին աշխատելու համար
23/Նոյեմբեր/2017 - 9:50
Օրվա բաղադրատոմսը. Կարմիր լոբով և ընկույզով ապուր
23/Նոյեմբեր/2017 - 9:45
«168 ժամ». Արմեն Ռուստամյան. Հստակ ուղերձ՝ Լավրովի շուրթերով
23/Նոյեմբեր/2017 - 9:40
«ՀԺ». Աշոտյան «Ֆաշիստ»
23/Նոյեմբեր/2017 - 9:35
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալին
23/Նոյեմբեր/2017 - 9:30
«Ժողովուրդ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով
23/Նոյեմբեր/2017 - 9:25
«Փաստ». Զարուհի Փոստանջյանը թռավ Ամերիկա՝ միտինգի
23/Նոյեմբեր/2017 - 9:20
«Հրապարակ». Առաջին փոխվարչապետի ինստիտուտ չի լինի
23/Նոյեմբեր/2017 - 9:15
«168 ժամ». Ադրբեջանը տապալում է Լավրովի ծրագիրը
23/Նոյեմբեր/2017 - 9:10
«Ժամանակ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի. Սերժ Սարգսյանը հանդես կգա հատուկ կարծիքով
23/Նոյեմբեր/2017 - 9:05
ԱԻՆ. Ձյուն, մառախուղ, մերկասառույց
23/Նոյեմբեր/2017 - 8:59
Թբիլիսիում ավարտվեց հակաահաբեկչական գործողությունը. razm.info (տեսանյութ)
22/Նոյեմբեր/2017 - 23:25
Աստղագուշակ. Նոյեմբերի 23
22/Նոյեմբեր/2017 - 23:00
Եղանակը Հայստանում. Տեղումներ են սպասվում
22/Նոյեմբեր/2017 - 22:30
23 մլն դրամ՝ պաշտոնական տեղեկագրերի տպագրությանը
22/Նոյեմբեր/2017 - 22:00
Հոսանքազրկում նոյեմբերի 23-ին
22/Նոյեմբեր/2017 - 21:30
Հրանտ Մաթևոսյանի կառուցվող թանգարանի երրորդ հարկն անհետացել է․ Դավիթ Մաթևոսյան
22/Նոյեմբեր/2017 - 21:00
Գայանե Ավագյան. Սեռական առաջին հարաբերության ժամանակ 80 տոկոսը վարակվում է պապիլոմա վիրուսով
22/Նոյեմբեր/2017 - 20:29
«ՉԻ». Նորից՝ տարկետման մասին
22/Նոյեմբեր/2017 - 19:59
Շրջանառության մեջ են դրվել «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները (լուսանկարներ)
22/Նոյեմբեր/2017 - 19:30
«Ազատ խոսք». Մոնումենտում ուրիշ դղյակ չկա՞
14/Նոյեմբեր/2017 - 17:59
Գայանե Ավագյան. Սեռական առաջին հարաբերության ժամանակ 80 տոկոսը վարակվում է պապիլոմա վիրուսով
22/Նոյեմբեր/2017 - 20:29
Չծառայած մեդալակիր իշխանավորների ցուցակ
17/Նոյեմբեր/2017 - 11:30
«Ազատ խոսք». Փաստերը ճիշտ են, թիրախը՝ սխալ
17/Նոյեմբեր/2017 - 18:00
Ռուսական հեռուստաալիքը ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատել է հիտլերյան Գերմանիայի զինանշանի հետ (տեսանյութ)...
20/Նոյեմբեր/2017 - 11:15
«Ազատ խոսք». Վանաձորյան սինդրոմը՝ ՀՀԿ հարատև երջանկության երաշխիք
21/Նոյեմբեր/2017 - 18:00
Արմեն Ջիգարխանյանի որդու աղմկահարույց հայտարարությունը (տեսանյութ)
19/Նոյեմբեր/2017 - 23:18
Սերժ Սարգսյանը վառոդի տակառի վրա
18/Նոյեմբեր/2017 - 20:00
Այսօր Որդիների օրն է
22/Նոյեմբեր/2017 - 10:10
Թե ինչպես Հեղինե Բիշարյանը անբարոյական հանեց Հեղինե Բիշարյանին (տեսանյութ)
19/Նոյեմբեր/2017 - 22:30
«ՉԻ». «Առինջ մոլի » լույսն ու ստվերը
17/Նոյեմբեր/2017 - 9:05
Սրանց փրկել այլևս չի լինի
20/Նոյեմբեր/2017 - 20:29
Թբիլիսիիում հատուկ գործողություն է ընթանում․ շրջապատված ահաբեկիչները կրակում են razm.info (տեսանյութ...
22/Նոյեմբեր/2017 - 12:48
Աստղագուշակ. Նոյեմբերի 19
18/Նոյեմբեր/2017 - 23:00
Շարմազանովը տեղ-տեղ հիշել է Տեր-Պետրոսյանին
15/Նոյեմբեր/2017 - 20:00
Աստղագուշակ. Նոյեմբերի 20
19/Նոյեմբեր/2017 - 23:00
Սարգսյան. Շնորհակալություն, շնորհակալություն Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ
15/Նոյեմբեր/2017 - 22:45
Facebook-ի օգտատերերն այլևս չեն կարող ջնջել իրենց գրառումները
20/Նոյեմբեր/2017 - 10:01
Հերմինե Նաղդալյանի ունեցվածքը. հայտարարագիրը և իրականությունը
19/Նոյեմբեր/2017 - 20:30
Աստղագուշակ. Նոյեմբերի 21
20/Նոյեմբեր/2017 - 23:00

Այս թեմայով