18:00 - 7/November/2017  #TV Hayastan 24

«Ազատ խոսք». Կրթական համակարգի «կլյուչնիկները»

 

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք տարկետման իրավունքի վերացման դեմ ԵՊՀ ուսանողների կազմակերպած դասադուլի և իշխանությունների գործելաոճի մասի, բարև ձեզ:

Եվ այսպես, ԵՊՀ ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել և պահանջում են վերականգնել զինծառայությունից տարկետման իրավունքը: Արդեն տեղեկություններ կան, որ դասադուլին միանում են բազմաթիվ այլ բուհերի ուսանողները և անգամ դասախոսներ:

Համալսարանի ղեկավարությունն ու ուսանողները կարծես թե իրար չեն հասկանում: Կրթության չինովնիկները հարցն այնպես են ներկայացնում, ասես ուսանողները հրաժարվում են բանակում ծառայել, և անգամ ցույցի մասնակիցներին անբարոյականներ են անվանում, թեև ակնհայտ է, որ բանակում ծառայելուց որևէ մեկը չի հրաժարվում: Ավելին՝ դասադուլի մասնակիցների մեծ մասը բանակում ծառայածներ են ու աղջիկներ: Բայց չինովնիկներ համար դա նշանակություն չունի: Նրանց պետք է ինչ-որ ձևով արդարացնել իրենց իշխանահաճո դիրքորոշումը, ու ամենահարմար հարթակը հայրենասիրությունն է: Իբր՝ իրենք ոչ թե իրենց աթոռներն են պաշտպանում, այլ հայրենասիրության դիրքերից պայքարում են պոտենցիալ դասալիքների դեմ:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Արմեն Բաղդասարյան

#«Ազատ խոսք» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions