18:00 - 10/November/2017  #TV Hayastan 24

«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանը լվանում է ձեռքերը

 

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Հայաստանի ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատկերացումներում ի հայտ եկած կտրուկ շրջադարձի մասին:

Բանն այն է, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել ու հայտարարել, թե 2040թ. 4 միլիոնանոց Հայաստան ունենալու խնդիրը բարդ է, բայց իրականանալի: Նա հայտարարել է նաև, որ ժողովրդագրական իրավիճակի վրա բացասաբար են անդրադառնալու Հայաստանի և հարևանների հարաբերություններից բխող անվտանգության խնդիրները, բայց դրանք նույնպես հաղթահարելի են:

Սա շատ կարևոր շեշտադրում է: Մինչև հիմա Սերժ Սարգսյանը ժողովրդագրական իրավիճակի մասին խոսելիս կամ ընդհանրապես պատճառներին չէր անդրադառնում, կամ արտագաղթի հիմնական պատճառ էր համար գաղջ մթնոլորտը: Իսկ նրա թիմակիցները իրենց ավելի անկեղծ ելույթներում ասում էին, օրինակ, որ ժողովուրդն արտագաղթում է, որովհետև մեր գեների մեջ դա կա, կամ,օրինակ, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանն ասում է, որ մարդիկ արտագաղթում են ոչ թե այն պատճառով, որ վատ են ապրում, այլ որովհետև լավ են ապրում, պարզապես ուզում են ավելի լավ ապրել: Իսկ հիմա Սերժ Սարգսյանը կարևոր շեշտադրում է անում և որպես արտագաղթի հիմնական պատճառ նշում է հարևանների հետ, պարզ ասենք, թշնամական հարաբերությունները և այդտեղից բխող անվտանգության խնդիրները:

Ամբողջական՝ տեսագրությունում

Արմեն Բաղդասարյան

#«Ազատ խոսք» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions