10:30 - 13/Ноябрь/2017  #Спорт

Գրիգոր Մխիթարյանը՝ մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն

 

Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցումների վերջին օրը ևս երկու մեդալ նվաճեց: 

Մարտական սամբոյի մրցումներում 52 կգ քաշային մարզիչ Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, եզրափակչում պարտության մատնեց ղրղըզստանցի սամբիստին, զբաղեցրեց առաջին տեղը և հռչակվեց աշխարհի չեմպիոն:

68 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը նույնպես հասավ մինչև եզրափակիչ փուլ, սակայն վճռորոշ մրցամարտում 0:9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Դանիլ Վոեվոդինին:

Այդպիսով, սամբոյի Հայաստանի հավաքականը Սոչիից կվերադառնա 5 մեդալներով՝ 2 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ:

Մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) ոսկե մեդալ է նվաճել:

Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Խանջյանը (100 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

 


#սամբո 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему