13:30 - 13/Նոյեմբեր/2017  #Պաշտոնական

ԱԱԾ. 101 կգ հերոինը Իրանից ՀՀ տարածքով պետք է տեղափոխվեր Եվրոպա (տեսանյութ)

 

Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն, հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան օպերատիվ և քննչական գործողություններ իրականացնելուց հետո, նախաքննական գաղտնիքն ապահովելով, այս փուլում արդեն իսկ նպատակահարմար է գտնում հանրությանը իրազեկել, որ 105 կգ 100 գ բրուտտո և 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է թվով 204 բրիկետների մեջ, թաքցվել օտարերկրյա կազմակերպության անվամբ հաշվառված բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցում, և գործով դեռևս չպարզված՝ ազգությամբ քուրդ երեք անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն համապատասխան վարձատրության դիմաց պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան։ 2017թ. հուլիսի 9-ին նշված բեռնատարը հատել է ՀՀ պետական սահմանը և մտել «Մեղրի» մաքսակետ, սակայն տարանցիկ եղանակով Հայաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձը կանխվել է։

Թմրամիջոցի մաքսանենգությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տվյալներ ներկայումս ձեռք չեն բերվել, և ըստ նախնական տեղեկությունների՝ թմրամիջոցի նշված խմբաքանակը նախատեսված է եղել հետագայում ջրային տրանսպորտով տեղափոխել Եվրոպա՝ թմրաբիզնեսի անդրազգային հանցավոր խմբավորման կողմից վերահսկվող ուղղությամբ։

Թմրամիջոցը փոխադրողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով ապահովվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը, նախաքննական մարմնի կողմից ՀՀ ԱԳՆ միջոցով սահմանված կարգով իրազեկվել են Թուրքիայի իշխանությունները` այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին: Առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և տվել է դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ: Քննությամբ ձեռք բերված վերոհիշյալ տեղեկությունները ստուգելու և մաքսանենգության մյուս մասնակիցների՝ առաքողների ու դրա հասցեատերերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իրավական օգնություն ցուցաբերելու պահանջներ են ուղարկվել վերը նշված մաքսանենգության դեպքին առնչվող երկրների իրավապահ մարմիններին։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Հատկանշական է, որ բացի վերը նշվածը, 2017 թվականի ինը ամիսների ընթացքում Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպքի վերաբերյալ քրեական գործեր, որոնցով, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և առգրավվել են` շուրջ 2 կգ «հերոին», 14 կգ «ափիոն» և 3 կգ «մետամֆետամին»:

Մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները Հայաստանի Հանրապետություն են ներկրվել՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 3 դեպքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 1 դեպքում, Թուրքիայից և Նիդեռլանդներից 1-ական դեպքերում։ Ընդ որում, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել են «մետամֆետամին», «ափիոն» և «հերոին», ԱՄՆ-ից՝ «մետամֆետամին», Թուրքիայից՝ «մետամֆետամին» և «հերոին», Նիդեռլանդներից՝ «հերոին», և բոլոր դեպքերում թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով ՀՀ են ներկրվել մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով։

Վերը նշված 8 դեպքերից 2-ը Հայաստանից Կանադա մաքսանենգությամբ թմրամիջոցի արտահանման փորձ է, ընդ որում՝ նախատեսված է եղել նշված երկիր արտահանել շուրջ 8.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց՝ փոստային առաքման միջոցով, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքը, որպես տարանցիկ ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր խմբավորումների այդ փորձերը նույնպես ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կանխվել են:

Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 15 անձ, որից՝ 7-ը` ՀՀ, իսկ 8-ը՝ ԻԻՀ քաղաքացիներ: Նշված քրեական գործերից 7-ը մեղադրական եզրակացությամբ 13 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։

Հայտնաբերված և առգրավված թմրամիջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց և հանձնվել պատասխանատու պահպանման՝ մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դրանց հարցի լուծման վերաբերյալ դատական ակտերի կայացումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


#ԱԱԾ 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
«Վրաստանն ու Ադրբեջանը կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը»
Այսօր 17:00
Էրդողան. ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծել միայն Մոսկվան
Այսօր 16:41
Սուրենյան. Ջերմուկում՝ ամպրոպակայծակնային ձյուն
Այսօր 16:19
Դատախազի նկատմամբ սանկցիա կիրառվեց
Այսօր 16:01
Զաքարյան. Այս պահին սահմանին հատուկ լարվածություն չի նկատվում
Այսօր 15:41
Դավիթ Պետրոսյան. Սոցիալական գրավչությունն ապահովելով՝ մարդկանց այլ դաշտ ենք տեղափոխում
Այսօր 15:30
«Զվեզդա»-ն ներողություն է խնդրում «թույլ տրված սխալի համար»
Այսօր 15:00
«ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Նախիջևանի տարածքում ընթացող զորավարժություններին»
Այսօր 14:31
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը անցակետը փակ է բեռնատարների համար
Այսօր 14:00
Այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Այսօր 13:36
«Որևէ օրենսդրական ակտ չի կարող ընդունվել առանց ուսանողների առաջարկների քննարկման»
Այսօր 13:15
Հունվարի 1-ից ջուրը կթանկանա
Այսօր 13:00
Թբիլիսիիում հատուկ գործողություն է ընթանում․ շրջապատված ահաբեկիչները կրակում են razm.info (տեսանյութ...
Այսօր 12:48
ՔԿ. Քննություն է տարվում՝ պարզելու երեք զինծառայողների մահվան հանգամանքները
Այսօր 12:35
Կլոր սեղան-քննարկում զինծառայության մասին օրենքի շուրջ. ուղիղ
Այսօր 12:18
Շարմազանով. Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր Բաքվին
Այսօր 12:02
Ադրբեջանի զորավարժության Նախիջևանի փուլն անց է կացվել հակահարձակողական սցենարով. razm.info
Այսօր 11:45
ՊԵԿ. Հայտնաբերվել են չհայտարարագրված դեղամիջոցներ
Այսօր 11:30
Քննարկում. «Քիմիական նյութեր`Հայաստան ներկրվող խաղալիքներում». Ուղիղ
Այսօր 11:15
Քաղաքացիները բողոքները կարող են հղել Արդարադատության նախարարությանը e-hotline.am կայքի միջոցով
Այսօր 11:00
Այսօր կկայանա կլոր սեղան-քննարկումը զինծառայության մասին օրենքի շուրջ
Այսօր 10:45
Լեռնային շրջաններում ձյուն է տեղում
Այսօր 10:30
«Փաստ». Խաչիկ Ստամբոլցյան. Նեռի գալուստն է նախապատրաստվում
Այսօր 10:15
Այսօր Որդիների օրն է
Այսօր 10:10
«Հրապարակ». Ինչու նախագահականը ներկայացուցիչ չունի ԱԺ-ում
Այսօր 9:55
«Ժամանակ». Բորիս Նավասարդյան. Պետք է պատրաստ ու սառնասիրտ լինել ռուսական աղտոտ հրապարակումների նկատմ...
Այսօր 9:51
Օրվա բաղադրատոմսը. Շոգեխաշած սերկևիլ
Այսօր 9:43
«Ժողովուրդ». Դատապարտյալներին «Հրազդան» ՔԿՀ պետն ու ՀՔԾ քննիչը ճնշում են
Այսօր 9:40
«Ժամանակ». Ներկր­ված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ
Այսօր 9:35
Երեք զինծառայողներ մահացու վիրավորումներ են ստացել, ևս մեկի վիճակը ծանր է
Այսօր 9:34
WSJ. Ռուսաստանը ճանապարհ է բացում Սիրիայի ապագայի համար
Այսօր 9:30
«Ժողովուրդ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի
Այսօր 9:25
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը «խառնվել է» ԲՀԿ՝ «Առինջ մոլ»-ՊԵԿ դաբատին
Այսօր 9:20
«ՀԺ». Սիրուշոյին լուսանկարելը «գրաքննվում» է
Այսօր 9:15
«Ժամանակ». Լավրովին Էջմիածնում հյուրընկալել է Դոն Պիպոյի եղբայրը
Այսօր 9:10
«Առավոտ». Լավրովը Երևանից բողոքի նոտա հղեց ԱՄՆ-ին
Այսօր 9:05
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Այսօր 9:00
Աստղագուշակ. Նոյեմբերի 22
21/Նոյեմբեր/2017 - 23:00
Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով
21/Նոյեմբեր/2017 - 22:30
ՀՀԿ-ի պատասխանը «Զվեզդային». լավ ենք անում
21/Նոյեմբեր/2017 - 22:00
Անասնաբուժական կլինիկան 25 հազար եվրո կվճարի կատուներին շոյելու համար
21/Նոյեմբեր/2017 - 21:40
Ասուլիսի ժամանակ նալբանդյանը հանդես եկավ ռուսերենով, թեպետ Հայաստանի պետական լեզուն հայերենն է
21/Նոյեմբեր/2017 - 21:18
Երբ ունես առողջական խնդիրներ և չունես փող, երեխա ունենալը երազանք կմնա
21/Նոյեմբեր/2017 - 21:00
Հոսանքազրկում նոյեմբերի 22-ին
21/Նոյեմբեր/2017 - 20:44
Տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով
21/Նոյեմբեր/2017 - 20:30
14 ժամ ջուր չի լինի
21/Նոյեմբեր/2017 - 20:15
«ԱԳՆ-ն ռուսական ռեպորտաժի մասին տեսակետ պետք է արտահայտի, ոչ թե գիշեր-ցերեկ համանախագահների երթուղին...
21/Նոյեմբեր/2017 - 20:00
Երկու օդային հոսանքները Հայաստանի տարածքի վրա կբախվեն իրար
21/Նոյեմբեր/2017 - 19:30
ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամը ՀՀ-ին կտրամադրի 1.3 մլն եվրո
21/Նոյեմբեր/2017 - 19:00
Նոյեմբերի 20-ին Երևանում ծնվել է 63 երեխա
21/Նոյեմբեր/2017 - 18:30
«Ազատ խոսք». Վանաձորյան սինդրոմը՝ ՀՀԿ հարատև երջանկության երաշխիք
21/Նոյեմբեր/2017 - 18:00
Սերժ Սարգսյանը մեկնել է Տավուշի մարզ
21/Նոյեմբեր/2017 - 17:45
Սևանա լիճը՝ տիեզերքից (լուսանկար)
21/Նոյեմբեր/2017 - 17:30
ՍԱՊԾ-ն հայտնաբերել է մակնշման մի շարք խախտումներ
21/Նոյեմբեր/2017 - 17:00
ԻՔՄ. Ոստիկանությունն այլևս չի հրապարակի ՃՈ տեսանյութերը
21/Նոյեմբեր/2017 - 16:30
Հարությունյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին
21/Նոյեմբեր/2017 - 16:00
«Հայանտառ». Ինչու են համարակալվել Արդվու անտառի ծառերը
21/Նոյեմբեր/2017 - 15:30
Սարգսյանը՝ Լավրովին. Այսօր մեր հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային
21/Նոյեմբեր/2017 - 15:00
Սահակյան. Աշխատանքային ստաժի գրանցման մեջ խախտումներ են հայտնաբերվել
21/Նոյեմբեր/2017 - 14:30
Սերժ Սարգսյան. Հայ-ռուսական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահությամբ
21/Նոյեմբեր/2017 - 14:15
Սուրենյան. Նոյեմբերի 22-ից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
21/Նոյեմբեր/2017 - 14:00
Նալբանդյան. Նրանք Կազան եկան 12 փոփոխություններով՝ նահանջելով մեկ քայլ հետ
21/Նոյեմբեր/2017 - 13:40
Լավրովն արցախյան հիմնահարցում չափազանց լավատես չէ
21/Նոյեմբեր/2017 - 13:18
ՀՔԱՎ. ԵՊՀ-ում հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը
21/Նոյեմբեր/2017 - 13:00
ԱԺ-ի դիմաց մեքենա է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)
21/Նոյեմբեր/2017 - 12:45
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
21/Նոյեմբեր/2017 - 12:31
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Ուշադիր հետևում ենք ԼՂ զարգացումներին
21/Նոյեմբեր/2017 - 12:16
Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է
21/Նոյեմբեր/2017 - 12:00
Լևոն Արոնյանի կինը՝ Կարեն Կարապետյանի խորհրդական
21/Նոյեմբեր/2017 - 11:42
Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ասուլիսը. Ուղիղ
21/Նոյեմբեր/2017 - 11:33
Պուտին. Սիրիայում ռազմական գործողությունն ավարտվում է
21/Նոյեմբեր/2017 - 11:29
Լևոն Գալստյան. Նորից մութ ամպեր են ուզում կուտակվել Արդվի գյուղի, նրա անտառների, ջրերի ու արոտավայրե...
21/Նոյեմբեր/2017 - 11:14
ՀՅԴ-ին պաշտոն տվեք, մարդիկ չարչարվում են
21/Նոյեմբեր/2017 - 11:00
Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է
21/Նոյեմբեր/2017 - 10:45
Երևանում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները
21/Նոյեմբեր/2017 - 10:30
Մոսկվան խոչընդոտում է ԱՄՆ-ի լրատվամիջոցների աշխատանքը Ռուսաստանում
21/Նոյեմբեր/2017 - 10:14
«Ժամանակ». Արդյո՞ք ղարաբաղյան պատերազմում ունեցած դերակատարությունը ինդուլգենցիա է տալիս, որ Սերժ Սա...
21/Նոյեմբեր/2017 - 10:11
«Ժողովուրդ». Գալուստ Սահակյան. Նժդեհով եկել են, Նժդեհով չեն գնա
21/Նոյեմբեր/2017 - 10:05
ՊԵԿ. Շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում
21/Նոյեմբեր/2017 - 10:00
«Ժամանակ». Ստանիսլավ Տարասով. Գլխավորը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հարցն է
21/Նոյեմբեր/2017 - 9:55
«Ազատ խոսք». Մոնումենտում ուրիշ դղյակ չկա՞
14/Նոյեմբեր/2017 - 17:59
Չծառայած մեդալակիր իշխանավորների ցուցակ
17/Նոյեմբեր/2017 - 11:30
«Ազատ խոսք». Փաստերը ճիշտ են, թիրախը՝ սխալ
17/Նոյեմբեր/2017 - 18:00
Ռուսական հեռուստաալիքը ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատել է հիտլերյան Գերմանիայի զինանշանի հետ (տեսանյութ)...
20/Նոյեմբեր/2017 - 11:15
Արմեն Ջիգարխանյանի որդու աղմկահարույց հայտարարությունը (տեսանյութ)
19/Նոյեմբեր/2017 - 23:18
Սերժ Սարգսյանը վառոդի տակառի վրա
18/Նոյեմբեր/2017 - 20:00
Դասադուլը շարունակվում է. #ՏարկետումլինելուԱ (ֆոտոշարք)
13/Նոյեմբեր/2017 - 21:00
«ՉԻ». «Առինջ մոլի » լույսն ու ստվերը
17/Նոյեմբեր/2017 - 9:05
Թե ինչպես Հեղինե Բիշարյանը անբարոյական հանեց Հեղինե Բիշարյանին (տեսանյութ)
19/Նոյեմբեր/2017 - 22:30
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
13/Նոյեմբեր/2017 - 10:00
Սրանց փրկել այլևս չի լինի
20/Նոյեմբեր/2017 - 20:29
Աստղագուշակ. Նոյեմբերի 19
18/Նոյեմբեր/2017 - 23:00
Շարմազանովը տեղ-տեղ հիշել է Տեր-Պետրոսյանին
15/Նոյեմբեր/2017 - 20:00
Աստղագուշակ. Նոյեմբերի 20
19/Նոյեմբեր/2017 - 23:00
Սարգսյան. Շնորհակալություն, շնորհակալություն Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ
15/Նոյեմբեր/2017 - 22:45
Facebook-ի օգտատերերն այլևս չեն կարող ջնջել իրենց գրառումները
20/Նոյեմբեր/2017 - 10:01
Հերմինե Նաղդալյանի ունեցվածքը. հայտարարագիրը և իրականությունը
19/Նոյեմբեր/2017 - 20:30
Կարծես թե պարզվեց, թե ում շուրթերն են նման Քիմ Քարդաշյանի շուրթերին
13/Նոյեմբեր/2017 - 22:29
Աստղագուշակ. Նոյեմբերի 21
20/Նոյեմբեր/2017 - 23:00
Այսօր Որդիների օրն է
Այսօր 10:10

Այս թեմայով