22:29 - 13/November/2017  #Politics

Կարծես թե պարզվեց, թե ում շուրթերն են նման Քիմ Քարդաշյանի շուրթերին

 

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինվորական կոմիսարին ուղարկված գրության մեջ պահանջել էր հիմնավորել, թե ինչ հիմքով է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանին 1993 թվականի զորակոչից տարկետում ստացել: Պատասխան գրության մեջ ՀՀ զինկոմը հայտնել է, որ այդ փաստաթղթերը ոչնչացվել են»:

Երբ Վիգեն Սարգսյանին մեղադրում են բանակում չծառայելու մեջ, մի հիստերիա է բարձրանում, թե բա մարդը օրինական հիմքերով է տարկետում ստացել, նա արել, սա արել: Ասում են՝ տարկետման հիմքերը ցույց տվեք, ասում են՝ ոչնչացրել ենք:

Հիմա մենք ի՞նչ պիտի մտածենք այս փաստի առթիվ: Կարո՞ղ ենք մեզ թույլ տալ ենթադրել, որ Վիգեն Սարգսյանը կասկածելի ճանապարհներով է խուսափել ծառայությունից, այն էլ՝ 1993 թվականին, պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում:

Հիմա Վիգեն Սարգսյանն ինչքան ուզում է, գոռա, առաջին շահագրգիռ մարդը ինքը պետք է լիներ, որպեսզի պահանջեր, որ իր տարկետման հիմքերը գտնեին, ներկայացնեին, որ այլևս ոչ ոք նրա աչքի վերևում հոնք չտեսներ:

Հ.Գ. Բայց հետաքրքիր է, Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը ո՞ր դասալիքի շուրթերն էր նմանեցրել Քիմ Քարդաշյանի շուրթերին:

Հ.Գ. Ավելի ուշ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է պատգամավորի գրառմանը. «ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցման պատասխանը տրվել է բոլոր հիմնավորումներով, օրենսդրական հիմքերով և դեռ մեկ շաբաթ առաջ։ Այնտեղ հստակ նշված են բոլոր այն հիմքերը, որոնց համաձայն պահեստազորի որևէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո: Ավելին, մշտական չեն պահվում անգամ պահեստազորային շարքայինների գործերը, դրանք վերացվում են սահմանված ժամկետի լրանալուց հետո: ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, ինչպես մեր ԶՈւ-երի բոլոր սպաներինը»:

Լավ չի էլի, հեչ լավ չի, որ Վիգեն Սարգսյանի՝ բանակից ազատվելու հիմքերը ոչնչացվել են: Հիմա ամեն ինչ կարող են ասել, փաստորեն, նույնիսկ այն՝ որ Վիգեն Սարգսյանը պատերազմին մասնակցել է: Մեկ է, դա ապացուցող կամ ժխտող հիմքեր չկան:


#Ռեպլիկ  #Վիգեն Սարգսյան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions