21:00 - 13/November/2017  #Politics

Դասադուլը շարունակվում է. #ՏարկետումլինելուԱ (ֆոտոշարք)

 

Երևանում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շարունակվում է ուսանողների՝ տարկետման վերացման օրինագծի դեմ ծավալած պայքարը: Տարբեր բուհերի ուսանողներ մասնակցում են օր օրի ավելի մարդաշատ դարձող դասադուլին: 

Այսօր ևս դասադուլը սկսվեց Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակից: Այնտեղից մշտական երթուղով շարժվեցին դեպի ՀՊՏՀ, Բժշկական համալսարան, ԵՊՀ այլ մասնաշենքեր, Ճարտարապետական, Ագրարային համալսարաններ, ապա նաև Կոնսերվատորիա: Այս բոլոր բուհերից միացան մի շարք նոր ուսանողներ, ինչի արդյունքում երթը դարձավ ավելի բազմամարդ և սկսեց շարժվել արդեն փողոցի՝ ավտոմեքենաների համար նախատեսված հատվածով:

Կոնսերվատորիայի դիմացի այգում արդեն նախաձեռնող խմբի առաջարկով ստեղծվեցին աշխատանքային խմբեր՝ տարբեր համալսարանների ներկայացուցիչներից կազմված, որոնք ներկայացրին հետագա պայքարի հետ կապված իրենց առաջարկները:

Առաջարկներից էին նոր պաստառներ պատրաստելը, բուհերում ավելի խորացված իրազեկում և այս թեմայով բանավեճեր կազմակերպելը, ինչպես նաև, քանի որ շատերը ուսանողներին զրպարտում են դասադուլը որպես դասի չնստելու պատրվակ օգտագործելու համար, առաջարկ եղավ բացօթյա դասընթացներ կազմակերպելու և համապատասխան մասնագետների հրավիրելու, որոնք տարբեր թեմաներով դասախոսություններ կկարդան, ինչի արդյունքում էլ կվերանա այս կարծրատիպը:

Աստղիկ Կիրակոսյան


#տարկետում  #դասադուլ 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions