23:00 - 13/November/2017  #Lifestyle

Աստղագուշակ. Նոյեմբերի 14

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ընդունակ եք լավ արդյունքների հասնելու Ձեր գործերում: Այն հարցերը, որոնք ուրիշ օրերին միայն ձանձրույթ էին առաջացնում, կլուծվեն արագ և ուրախությամբ: Այսօր նույնիսկ սովորական հաշվապահություն անելիս Դուք ոգեշնչում և ստեղծագործական վերելք կզգաք: Ուրեմն օգտագործե՛ք օրը՝ այն գործերն անելով, որոնց համար առաջ չունեիք համբերություն և ոգևորություն:

***

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր գլխում այսօր կծնվի արտասովոր, ֆանտաստիկ գաղափար: Այն բոլոր տեսակետներից անհնարին կթվա, սակայն Դուք կցանկանաք հենց դա իրականացնել: Մնացած ամեն ինչը կարժանանա Ձեր արհամարհանքին: Զվարճալին այն է, որ ֆանտաստիկ այդ գաղափարը, ի տարբերություն ուրիշների, այսօր լավ հնարավորություն ունի կյանքի կոչվելու:

***

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր Ձեր հոգում կարթնանա Օթելլոն: Սիրելիի պահվածքն անընդհատ կասկածելի կթվա, ամեն անկյունում անհավատարմության ուրվական կտեսնեք: Եթե չեք ուզում, որ խանդը երկար ժամանակով բույն դնի Ձեր հոգում, ապա աշխատե՛ք սանձել սեփական կասկածամտությունը: Հավատացե՛ք՝ խանդի համար իրական պատճառ չկա կամ համարյա չկա…

***

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր Դուք կառաջնորդվեք օլիմպիական կարգախոսով. « Citius, Altius, Fortius!» (Ավելի արագ, բարձր, ուժեղ): Ողջ օրը ցանկություն կունենաք եթե ոչ ինչ-որ մեկի հետ ուղղակի մրցելու, ապա ինչ-որ բանով ուրիշներին գերազանցելու: Եվ սրա պատճառը բնավ էլ գլուխգովանությունը չէ: Ձեզ համար այս ամենը խաղի բնույթ կունենա, որում կուզենաք ոչ թե գլուխ գովել, այլ ինչ-որ բան ավելի լավ անել: Վատ չէ, հը՞: Միակ բանը, ինչով այսօր չի կարելի զբաղվել, մոլախաղն է. գլխովին կներքաշվեք…

***

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

«Ուզում եմ, չեմ ուզում» երկընտրանքն այսօր Ձեզնից հեռու կլինի: Առաջին տեղում է «պետք է»-ն: Ընդ որում, ցանկացած պարտականություն կկատարեք ոչ թե ուղղակի լավ , այլ շատ ավելի լավ, քան ուրիշները: Վատ չի լինի օրվա էներգիան օգտագործել՝ բոլորին (հատկապես՝ ղեկավարությանը) ցուցադրելով Ձեր աշխատունակությունն ու ոգևորվածությունը: Միայն թե չափը չանցնեք, որ դուրսպրծուկի տպավորություն չթողնեք:

***

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր Ձեր ստեղծագործական պոտենցիալը կհասնի մաքսիմումին: Դուք ոչ միայն կկարողանաք լուծել բազում բարդ խնդիրներ, այլև կանեք դա բարձր տրամադրությամբ: Այսօր հնարավորություն ունեք ավարտին հասցնելու Ձեր նախագծերից մի քանիսը՝ աշխատանքի համար բարձր արդյունք ակնկալելով: Ի դեպ, հանգստի մասին չի կարելի մոռանալ, թե չէ ուժասպառ կլինեք:

***

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ավելի լավ է՝ Ձեզնից հարուստների տուն չգնաք: Եթե նույնիսկ շատ դաստիարակված և կարգին մարդ եք, դժվար թե զերծ մնաք սովորական, բայց սուր նախանձի խայթոցից: Աստղերն այսօր տան համար ինչ-որ պիտանի, գեղեցիկ բան գնելու տրամադրություն կստեղծեն: Սակայն Ձեզ համար կարևոր կլինի, որ այն լինի բացառիկ, որ դրանից ուրիշները չունենան:

***

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր Ձեր տրամադրությունը ոչինչ այնքան չի փչացի, որքան հանդուգն և ինքնահավան դուրսպրծուկները: Օրվա ընթացքում Ձեր ճանապարհին ստեպ- ստեպ կհայտնվեն դեմքեր, որոնք կփորձեն Ձեզ երկրորդ պլան մղել կամ ինչ-որ ձևով ստվերել Ձեր արժանիքները: Աստղերը զգուշացնում են, որ այդպիսի դուրսպրծուկների հետ բախման հնարավորությունն այսօր մեծ է: Ուստի չարժե դրանց ուշադրություն դարձնել, քանի որ այդ ինքնահավաններն ի զորու չեն Ձեր շնորհները պակասեցնելու:

***

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր Դուք գայթակղություն կունենաք ուրիշի փողերը հաշվելու: Սակայն դա անել կտրականապես չի կարելի: Հակառակ պարագայում ողջ օրը գլխիվայր շուռ կգա: Պետք է հատկապես խուսափել ֆինանսական և գույքային, նաև դատական վեճերից: Զգացմունքները շատ կլինեն, իսկ արդյունք չի լինի: Ավելի լավ է՝ Ձեր եռանդն ուղղեք սիրային խաղերին. այստեղ հնարավորություն ունեք հիանալի արդյունքի հասնելու:

***

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր կարող եք դառնալ Ձեր իսկ անհետևողականության զոհը: Բազմաթիվ գաղափարներն ու պլանները Ձեր ուղեղն այնպես կցավեցնեն, որ այն կարող է իր ֆիզիկական և բարոյական պոտենցիալը ծախսել ամեն ինչ իրականացնելու անպտուղ փորձերի վրա: Այսպիսի վիճակում չարժե վազել բոլոր նապաստակների հետևից միանգամից, պետք է ընտրել ամենահամակրելիին:

***

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեր հայացքներն այսօր կտրուկ կտարբերվեն բոլորից: Դուք չեք հասկանա, և Ձեզ անգամ կասկածելի կթվա շրջապատողների բուռն ոգևորվածությունը: Ավելի կասկածելի կթվան այդ ոգևորվածությամբ Ձեզ վարակելու փորձերը: Ամեն դեպքում, հասարակական ոչ մի միջոցառման սեփական կամքով մասնակցելու տրամադրվածություն չեք ունենա՝ գերադասելով Ձեր եռանդը ծախսել բացառապես սեփական խնդիրները լուծելու վրա:

***

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր կգիտակցեք, որ խանդն անսպասելի է ծնվում, և կարելի է անգամ խանդել շարժվող ամեն բանի: Թուլացե՛ք, մեկ- երկու օրից այդ զգացումից հետք չի մնա, իսկ եթե ,այնուամենայնիվ, խանդը Ձեզ պատի, Դուք կարող եք շատ հիմարություններ անել: Ավելի լավ է՝ Ձեր անսպառ եռանդը ծախսեք ինչ-որ դրական բանի վրա, տու՛նը մաքրեք կամ շոփինգո՛վ զբաղվեք:


Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions