23:16 - 13/Նոյեմբեր/2017  #Քաղաքականություն

Դավիթ Մաթևոսյան. Երկաթուղու օրհասը


Երեւան-Բաքու երկաթուղու վերջին՝ Ջուլֆա-Մինջեւան հատվածը, կառուցվել է հրատապ, երկրորդ աշխարամարտի առաջին շրջանում եւ շահագործման է հանձնվել 1941թ-ի աշնանը։ Նույն շրջանում՝ ամերիկյան ներդրումների հաշվին, Իրանում բարելավվել ու կառուցվել են նավահանգիստներ, ավտոճանապարհներ, երկաթուղի։ Ջուլֆան եւ Մեղրիով անցնող Երեվան-Բաքու երկաթուղին մեծ դեր են խաղացել պատերազմի շրջանում՝ Իրանով, ՍՍՀՄ-ին մատակարարվող Ամերիկյան բեռների տեղափոխման համար։

Ընդհանուր առմամբ 17 մլն տոննա Ամերիկյան մատակարարումներից Իրանով է անցել 4.2 մլն տոնան, որի ծանրակշիռ մասը հիշյալ ճանապարհով։

Առհասարակ, հայկական երկաթուղին կապող օղակ է՝ մի կողմից Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, մյուս կողմից՝ Իրանի եւ Թուրքիաի միջեւ։

Թեեւ Մեղրիի հատվածում երկաթուղին միագիծ էր եւ հանդիպակած շարժվող գնացքները հարկադրված էին կայարաններում սպասելով ճանապարհը զիջել միմյանց, բայց փոքր, գրեթե զրոյական թեքության հաշվին ապահովվում էր հսկայական բեռնաշրջանառություն։ Տեսնել է պետք, թե ինչ ծավալուն ու բարեխիղճ աշխատանք է կատարվել ժամանակին՝ Արաքսի ձախակողմյան ափի ուղղաձիգ ժայռերից մի քանի մետր հորիզոնական լայնություն կորզելու համար։Մինչեւ 1971թ-ը՝ Նախիջեւանի ջրամբարի շահագործումը, Արաքսը մայիսի վերջին այնքան էր վարարում,այնպես էր կատաղում, որ ջուրը տեղ-տեղ ծածկում էր երկաթուղին, բայց երկաթուղու աշխատանքը գրեթե չէր ընդհատվում։

Երկաթուղու գործունեության վերջին տարիներին, յուրաքանչյուր ուղղությամբ օրական անցնում էր 20-ից 23 շարժակազմ։ Յուրաքանչյուր շարժակազմի բեռնավորված վագոնների նվազագույն քանակը 50-ից ավելի էր։

Մի քանի ամիս շարունակ, ամեն օր, կեսգիշերին, աշխատանքից տուն գնալուս ճանապարհը անցնում էր Մեղրու կայարանով։ Այնտեղ ինձ պարտաճանաչ սպասում էր Կայարանապետ Ժորա Հայրապետյանը։ Բարեխիղճ կայարանապետը՝ մի գավաթ թեյ հյուրասիրելուն զուգահեռ, ինձ էր հանձնում թղթի մի կտոր, որում հաշվառված էր Մեղրիով անցած ու Նախիջեւան մտած հայկական բեռներ տեղափոխող վագոնների քանակը, ընդ որում՝ մազութի վագոններինը առանձնացված։ Ձմեռ էր՝ 1992թ-ի սկիզբը, ջերմակայանները աշխատում էին մազութով, որը ծայրը-ծայրին հասցվում էր անիվների վրա։ Առավոտյան այդ տվյալները հաղորդում էի վերադասին, որը համեմատվում էր Երեւան հասած բեռների տվյալների հետ՝ պարզելու համար,թե արդյոք Նախիջեւանում չեն յուրացվում հայկական բեռները։ Ապրիլի կեսին Մեղրիով անցնող բեռները Երեւան չհասան եւ երկաթուղին դադարեց գործել։

Կարճ ժամանակ անց Մեղրի այցելեց ձեւավորվող բանակի նորոնշանակ գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ։ Արեւելյան սահմանի պաշտպանվածության ուսումնասիրության ժամանակ, իմանալով, որ չգործող երկաթուղին սահմանագծում երթեւեկելի է, մտավախություն հայտնեց, թե զրահապատ գնացքի ներխուժումը կործանարար կարող է լինել Մեղրիի համար։ Նա պնդեց, որ սահմանագծի վրա երթեւեկության խոչընդոտումը պարտադիր է։ Հենց նույն պահին, նրանց ներկայությամբ, սահմանագծի մոտ, ջրթող կամրջակի հեծանների տակ տեղադրված ամունիտի պայթեցումով փարատվեց գեներալի մտավախությունը։

Արաքս գետի վրա լողացող կամուրջի գործելուն պես՝ Իրանական Ջուլֆայի երկաթուղու ղեկավարը ժամանեց Մեղրի, եւ ասաց, որ մեր թույլտվությամբ ուզում են Մինջեւանում մնացած 250 վագոն իրանական բեռները Մեղրիով տեղափոխել Ջուլֆա։ Ասաց, որ Ադրբեջանական կողմը համաձայն է։ Մենք, իհարկե, ասացինք, որ բեռները հազիվ թե պահպանված լինեն, բայց անմիջապես ընդառաջեցինք եւ համատեղ ջանքերով վերականգնեցինք սահմանագծի պայթեցված հատվածը։ Դրանից անմիջապես հետո՝ 1992թ-ի հունիսի սկզբին, կազմակերպվեց եռակողմ հանդիպում հայկական, իրանական եւ ադրբեջանական պատվիրակությունների մասնակցությամբ։ Քնարկումը տեղի ունեցավ սահմանամերձ ուղեկալում։ Ադրբեջանական պատվիրակությունը՝ գեներալ Քյազիմովի գլխավորությամբ, եկավ երկաթուղով՝ ոտքով։ Մենք նրանց դիմավորեցինք սահմանագծին ու ուղեկցեցինք ուղեկալ։ Գրավոր արձանագրվեց, որ բեռների տեղափոխման խոչնդոտները վերացված են եւ որոշվեց՝ հաջորդ օրվանից սկսել բեռների տեղափոխումը։ Հանդիպման ավարտին՝ մեր վաշտի մի քանի զինվորի ուղեկցությամբ, ճանապարհեցինք ադրբեջանական պատվիրակությունը, իսկ մենք՝ իրանական պատվիրակության հետ, մեքենաներով շարժվեցինք դեպի Մեղրի։ Ուղեկալից հազիվ երկու հարյուր մետր էինք հեռացել՝ ադրբեջանական դիրքից սկսեցին մեզ ուժգին գնակոծել։ Այդ դիրքից մեր ճանապարհի մոտ 100 մետրանոց մի հատված էր տեսանելի։ Բարեբախտություն էր, որ ոչ ոք չտուժեց։ Գնդակոծության պահին ադրբեջանական պատվիրակությունը դեռ սահմանագիծ չէր հասել։ Ուղեկցող տղաները, սակայն, ռադիոկապով ցուցում ստացան շարունակել ուղեկցումը։ Իրանական պատվիրակության ղեկավարը անմիջապես արձագանքեց. «Դուք ճիշտ էիք, ուրեմն Մինջեւանում ոչ մի բեռ էլ չի մնացել»։ 

Մեկ շաբաթ անց երկաթուղու կապով միացավ Նախիջեւանում տեղակայված ռուսական 75-րդ մոտոհրաձգային դիվիզիաի հրամանատարի տեղակալ Մարկելովը։ Այն նույն դիվիզիաի, որը մինչեւ 1991 թ-ի օգոստոսի 8-ը պաշտպանում էր Մեղրիի ադրբեջանաբնակ Նյուվադի գյուղի կենսագործունեությունը Ադրբեջանի կազմում։ Նա խնդրեց օժանդակել Մեղրիով տեղափոխելու այլեւս սննդամթերքի դիֆիցիտ ունեցող դիվիզիաի Մինջեւանում մնացած մեկ վագոն պահածոն։ Հաջորդ օրը նա իմ հյուրն էր, իսկ նրա մի քանի ենթականեր քարշակով շարունակեցին ճանապարհը Մինջեւան։ Վերադարձան նախատեսվածից շատ ուշ։ Քաշքշոցների էին ենթարկվել։ Հազիվ էին գործը գլուխ բերել։ Պատմեցին, որ բացի իրենց պատկանող վագոնից մնաց բոլոր վագոնները կանգնած էին բաց դռներով՝ դատարկ։ Սա Մեղրիով անցած վերջին գնացքն էր։

Երկաթուղու չգործելու արդյունքում Հայաստանը հայտնվեց խորը շրջափակման մեջ։ Սկսեց էներգետիկ ճգնաժամը։ Առաջիկա ձմեռը ծանր էր լինելու։ Այդ ձմռանն ընդառաջ էր, որ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը ոստիկանապետերի խորհրդակցություն հրավիրեց եւ իրեն հատուկ խորիմաստությամբ արտասանեց ընդամենը մեկ նախադասություն. «Ձեր աշխատանքի գնահատման առաջին չափանիշը լինելու է այն, որ ձեր պատասխանատվության տարածքներում ցրտից ու սովից մարդ չմահանա»...

Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում, Սյունիք հաճախակի այցելող առաջատար երկրների դեսպանները առաջին հերթին հետաքրքվում էին, թե արդյոք պահպանվում է երկաթուղին։ Ստանալով համոզիչ պատասխան, որ հնարավոր է Կապանից երկաթուղով, ազատագրված տարածքներով երթեւեկել Մեղրի՝ բավարարված հեռանում էին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 2003 թ-ից սկսած, ապամոնտաժվեց ողջ երկաթուղին՝ Կապանից մինչեւ Մեղրի։

Նյուվադիի բարդ ու դժվարանցանելի ճանապարհի այլընտրանք, կիսակառույց ճանապարհը շարունակելու փոխարենը՝ թույլատրեցին մեքենաներին երթեւեկը քանդված երկաթուղու Շվանիձոր-Նյուվադի հատվածի հարթակով։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, նախ, Ագարակի կոմբինատի հիմնականում չգործող, ցուցադրական նպատակներով կառուցված հետադարձ ջրամատակարաման խողովակաշարը հատվածաբար անց կացվեց երկաթուղու հարթակով։

2015-2016թթ կառուցվեց՝ դեռ 1996թ-ից նախագծվող, Մեղրի գետից ջրընդունմամբ, Արաքսի հովտի գյուղատնտեսական նշանակության հողերի ինքնահոս ոռոգման ծրագրի ձախակողմյան ճյուղը։ Սակայն, այլընտրանքի առկայության պայմաններում Լեհվազ գյուղից մինչեւ Նյուվադի ձգվող խողովակաշարի հիմնական մասը անց է կացվել երկաթուղու առանցքով։

Վերջին ամիսներին իրականացվում է Մեղրիի մաքսային կետից սկսած, Արաքսի ափով, երկաթուղու հարթակին զուգահեռ ձգվող միջպետական ճանապարհի 7-8 կմ հատվածի անիմաստ լուսավորության մի ծրագիր։ Հավանաբար արտաքին պարտքի բեռը ավելացնելու նպատակով։ Այս ծրագրի լարման տրանսֆորմատորները եւս տեղադրված են հենց երկաթուղու հարթակի վրա։

Հիմա կառուցվում է ինքնահոս ոռոգման վերոհիշյալ ծրագրի դեպի Ագարակ ձգվող աջակողմյան ճյուղը։ Շուրջ 10 կմ երկարությամբ, մոտ 400մմ տրամագծով խողովակաշարը բացարձակապես անց է կացվում երկաթուղու առանցքով։

Առաջիկայում, մի օր, անպայման կարգավորվելու է Ղարաբաղյան հակամարտությունը։ Սրան հետեւելու է այլեւս ռուսական, ադրբեջանական եւ վրացական երկաթուղիները Իրանին ու Թուրքիաին կապակցելու մենաշնորհը կորցրած հայկական երկաթուղու վերականգնումը։ Որ թվարկածս կառուույցները խոչնդոտելու են երկաթուղու վերականգնմանը՝ կասկածից վեր է։ Ոչ ոք երկաթուղի չի շահագործի բարձր ճնշումային խողովակաշարի վրա։

Թե ինչու՞ են այլընտրանքի առկայության պայմաններում կառուցապատումներն արվում երկաթուղու վրա՝ խոչնդոտելով երկաթուղու հետագա վերականգնումը, թող իշխանությունները բացատրեն։

Իսկ առաջատար երկրների դեսպանները շարունակու՞մ են հետաքրքրվել երկաթուղով...

Հ.Գ. Երբ Հայաստանում որեւէ առիթ բաց չեն թողնում տարածաշրջանային զարկերակ հանդիսացած երկաթուղուն հերթական մահացու հարվածը հասցնելու, պաշտոնապես հայտարարվել է նրա այլընտրանքներից մեկի՝ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղին հոկտեմբերի 30-ից շահագործելու մասին։ Իսկ Պակիստանը հայտարարել է, որ ցանկանում է միանալ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները միավորող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին: Այս միջանցքի ավարտը եւս մոտ է։ Ակտիվորեն կառուցվում է Ադրբեջանը Իրանին կապող, վերջին՝ Աստարա-Ռեշտ հատվածը։


#Դավիթ Մաթևոսյան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
«Վրաստանն ու Ադրբեջանը կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը»
Այսօր 17:00
Էրդողան. ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծել միայն Մոսկվան
Այսօր 16:41
Սուրենյան. Ջերմուկում՝ ամպրոպակայծակնային ձյուն
Այսօր 16:19
Դատախազի նկատմամբ սանկցիա կիրառվեց
Այսօր 16:01
Զաքարյան. Այս պահին սահմանին հատուկ լարվածություն չի նկատվում
Այսօր 15:41
Դավիթ Պետրոսյան. Սոցիալական գրավչությունն ապահովելով՝ մարդկանց այլ դաշտ ենք տեղափոխում
Այսօր 15:30
«Զվեզդա»-ն ներողություն է խնդրում «թույլ տրված սխալի համար»
Այսօր 15:00
«ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Նախիջևանի տարածքում ընթացող զորավարժություններին»
Այսօր 14:31
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը անցակետը փակ է բեռնատարների համար
Այսօր 14:00
Այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Այսօր 13:36
«Որևէ օրենսդրական ակտ չի կարող ընդունվել առանց ուսանողների առաջարկների քննարկման»
Այսօր 13:15
Հունվարի 1-ից ջուրը կթանկանա
Այսօր 13:00
Թբիլիսիիում հատուկ գործողություն է ընթանում․ շրջապատված ահաբեկիչները կրակում են razm.info (տեսանյութ...
Այսօր 12:48
ՔԿ. Քննություն է տարվում՝ պարզելու երեք զինծառայողների մահվան հանգամանքները
Այսօր 12:35
Կլոր սեղան-քննարկում զինծառայության մասին օրենքի շուրջ. ուղիղ
Այսօր 12:18
Շարմազանով. Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր Բաքվին
Այսօր 12:02
Ադրբեջանի զորավարժության Նախիջևանի փուլն անց է կացվել հակահարձակողական սցենարով. razm.info
Այսօր 11:45
ՊԵԿ. Հայտնաբերվել են չհայտարարագրված դեղամիջոցներ
Այսօր 11:30
Քննարկում. «Քիմիական նյութեր`Հայաստան ներկրվող խաղալիքներում». Ուղիղ
Այսօր 11:15
Քաղաքացիները բողոքները կարող են հղել Արդարադատության նախարարությանը e-hotline.am կայքի միջոցով
Այսօր 11:00
Այսօր կկայանա կլոր սեղան-քննարկումը զինծառայության մասին օրենքի շուրջ
Այսօր 10:45
Լեռնային շրջաններում ձյուն է տեղում
Այսօր 10:30
«Փաստ». Խաչիկ Ստամբոլցյան. Նեռի գալուստն է նախապատրաստվում
Այսօր 10:15
Այսօր Որդիների օրն է
Այսօր 10:10
«Հրապարակ». Ինչու նախագահականը ներկայացուցիչ չունի ԱԺ-ում
Այսօր 9:55
«Ժամանակ». Բորիս Նավասարդյան. Պետք է պատրաստ ու սառնասիրտ լինել ռուսական աղտոտ հրապարակումների նկատմ...
Այսօր 9:51
Օրվա բաղադրատոմսը. Շոգեխաշած սերկևիլ
Այսօր 9:43
«Ժողովուրդ». Դատապարտյալներին «Հրազդան» ՔԿՀ պետն ու ՀՔԾ քննիչը ճնշում են
Այսօր 9:40
«Ժամանակ». Ներկր­ված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ
Այսօր 9:35
Երեք զինծառայողներ մահացու վիրավորումներ են ստացել, ևս մեկի վիճակը ծանր է
Այսօր 9:34
WSJ. Ռուսաստանը ճանապարհ է բացում Սիրիայի ապագայի համար
Այսօր 9:30
«Ժողովուրդ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի
Այսօր 9:25
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը «խառնվել է» ԲՀԿ՝ «Առինջ մոլ»-ՊԵԿ դաբատին
Այսօր 9:20
«ՀԺ». Սիրուշոյին լուսանկարելը «գրաքննվում» է
Այսօր 9:15
«Ժամանակ». Լավրովին Էջմիածնում հյուրընկալել է Դոն Պիպոյի եղբայրը
Այսօր 9:10
«Առավոտ». Լավրովը Երևանից բողոքի նոտա հղեց ԱՄՆ-ին
Այսօր 9:05
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Այսօր 9:00
Աստղագուշակ. Նոյեմբերի 22
21/Նոյեմբեր/2017 - 23:00
Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով
21/Նոյեմբեր/2017 - 22:30
ՀՀԿ-ի պատասխանը «Զվեզդային». լավ ենք անում
21/Նոյեմբեր/2017 - 22:00
Անասնաբուժական կլինիկան 25 հազար եվրո կվճարի կատուներին շոյելու համար
21/Նոյեմբեր/2017 - 21:40
Ասուլիսի ժամանակ նալբանդյանը հանդես եկավ ռուսերենով, թեպետ Հայաստանի պետական լեզուն հայերենն է
21/Նոյեմբեր/2017 - 21:18
Երբ ունես առողջական խնդիրներ և չունես փող, երեխա ունենալը երազանք կմնա
21/Նոյեմբեր/2017 - 21:00
Հոսանքազրկում նոյեմբերի 22-ին
21/Նոյեմբեր/2017 - 20:44
Տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով
21/Նոյեմբեր/2017 - 20:30
14 ժամ ջուր չի լինի
21/Նոյեմբեր/2017 - 20:15
«ԱԳՆ-ն ռուսական ռեպորտաժի մասին տեսակետ պետք է արտահայտի, ոչ թե գիշեր-ցերեկ համանախագահների երթուղին...
21/Նոյեմբեր/2017 - 20:00
Երկու օդային հոսանքները Հայաստանի տարածքի վրա կբախվեն իրար
21/Նոյեմբեր/2017 - 19:30
ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամը ՀՀ-ին կտրամադրի 1.3 մլն եվրո
21/Նոյեմբեր/2017 - 19:00
Նոյեմբերի 20-ին Երևանում ծնվել է 63 երեխա
21/Նոյեմբեր/2017 - 18:30
«Ազատ խոսք». Վանաձորյան սինդրոմը՝ ՀՀԿ հարատև երջանկության երաշխիք
21/Նոյեմբեր/2017 - 18:00
Սերժ Սարգսյանը մեկնել է Տավուշի մարզ
21/Նոյեմբեր/2017 - 17:45
Սևանա լիճը՝ տիեզերքից (լուսանկար)
21/Նոյեմբեր/2017 - 17:30
ՍԱՊԾ-ն հայտնաբերել է մակնշման մի շարք խախտումներ
21/Նոյեմբեր/2017 - 17:00
ԻՔՄ. Ոստիկանությունն այլևս չի հրապարակի ՃՈ տեսանյութերը
21/Նոյեմբեր/2017 - 16:30
Հարությունյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին
21/Նոյեմբեր/2017 - 16:00
«Հայանտառ». Ինչու են համարակալվել Արդվու անտառի ծառերը
21/Նոյեմբեր/2017 - 15:30
Սարգսյանը՝ Լավրովին. Այսօր մեր հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային
21/Նոյեմբեր/2017 - 15:00
Սահակյան. Աշխատանքային ստաժի գրանցման մեջ խախտումներ են հայտնաբերվել
21/Նոյեմբեր/2017 - 14:30
Սերժ Սարգսյան. Հայ-ռուսական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահությամբ
21/Նոյեմբեր/2017 - 14:15
Սուրենյան. Նոյեմբերի 22-ից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
21/Նոյեմբեր/2017 - 14:00
Նալբանդյան. Նրանք Կազան եկան 12 փոփոխություններով՝ նահանջելով մեկ քայլ հետ
21/Նոյեմբեր/2017 - 13:40
Լավրովն արցախյան հիմնահարցում չափազանց լավատես չէ
21/Նոյեմբեր/2017 - 13:18
ՀՔԱՎ. ԵՊՀ-ում հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը
21/Նոյեմբեր/2017 - 13:00
ԱԺ-ի դիմաց մեքենա է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)
21/Նոյեմբեր/2017 - 12:45
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
21/Նոյեմբեր/2017 - 12:31
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Ուշադիր հետևում ենք ԼՂ զարգացումներին
21/Նոյեմբեր/2017 - 12:16
Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է
21/Նոյեմբեր/2017 - 12:00
Լևոն Արոնյանի կինը՝ Կարեն Կարապետյանի խորհրդական
21/Նոյեմբեր/2017 - 11:42
Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ասուլիսը. Ուղիղ
21/Նոյեմբեր/2017 - 11:33
Պուտին. Սիրիայում ռազմական գործողությունն ավարտվում է
21/Նոյեմբեր/2017 - 11:29
Լևոն Գալստյան. Նորից մութ ամպեր են ուզում կուտակվել Արդվի գյուղի, նրա անտառների, ջրերի ու արոտավայրե...
21/Նոյեմբեր/2017 - 11:14
ՀՅԴ-ին պաշտոն տվեք, մարդիկ չարչարվում են
21/Նոյեմբեր/2017 - 11:00
Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է
21/Նոյեմբեր/2017 - 10:45
Երևանում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները
21/Նոյեմբեր/2017 - 10:30
Մոսկվան խոչընդոտում է ԱՄՆ-ի լրատվամիջոցների աշխատանքը Ռուսաստանում
21/Նոյեմբեր/2017 - 10:14
«Ժամանակ». Արդյո՞ք ղարաբաղյան պատերազմում ունեցած դերակատարությունը ինդուլգենցիա է տալիս, որ Սերժ Սա...
21/Նոյեմբեր/2017 - 10:11
«Ժողովուրդ». Գալուստ Սահակյան. Նժդեհով եկել են, Նժդեհով չեն գնա
21/Նոյեմբեր/2017 - 10:05
ՊԵԿ. Շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում
21/Նոյեմբեր/2017 - 10:00
«Ժամանակ». Ստանիսլավ Տարասով. Գլխավորը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հարցն է
21/Նոյեմբեր/2017 - 9:55
«Ազատ խոսք». Մոնումենտում ուրիշ դղյակ չկա՞
14/Նոյեմբեր/2017 - 17:59
Չծառայած մեդալակիր իշխանավորների ցուցակ
17/Նոյեմբեր/2017 - 11:30
«Ազատ խոսք». Փաստերը ճիշտ են, թիրախը՝ սխալ
17/Նոյեմբեր/2017 - 18:00
Ռուսական հեռուստաալիքը ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատել է հիտլերյան Գերմանիայի զինանշանի հետ (տեսանյութ)...
20/Նոյեմբեր/2017 - 11:15
Արմեն Ջիգարխանյանի որդու աղմկահարույց հայտարարությունը (տեսանյութ)
19/Նոյեմբեր/2017 - 23:18
Սերժ Սարգսյանը վառոդի տակառի վրա
18/Նոյեմբեր/2017 - 20:00
Դասադուլը շարունակվում է. #ՏարկետումլինելուԱ (ֆոտոշարք)
13/Նոյեմբեր/2017 - 21:00
«ՉԻ». «Առինջ մոլի » լույսն ու ստվերը
17/Նոյեմբեր/2017 - 9:05
Թե ինչպես Հեղինե Բիշարյանը անբարոյական հանեց Հեղինե Բիշարյանին (տեսանյութ)
19/Նոյեմբեր/2017 - 22:30
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
13/Նոյեմբեր/2017 - 10:00
Սրանց փրկել այլևս չի լինի
20/Նոյեմբեր/2017 - 20:29
Աստղագուշակ. Նոյեմբերի 19
18/Նոյեմբեր/2017 - 23:00
Շարմազանովը տեղ-տեղ հիշել է Տեր-Պետրոսյանին
15/Նոյեմբեր/2017 - 20:00
Աստղագուշակ. Նոյեմբերի 20
19/Նոյեմբեր/2017 - 23:00
Սարգսյան. Շնորհակալություն, շնորհակալություն Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ
15/Նոյեմբեր/2017 - 22:45
Facebook-ի օգտատերերն այլևս չեն կարող ջնջել իրենց գրառումները
20/Նոյեմբեր/2017 - 10:01
Հերմինե Նաղդալյանի ունեցվածքը. հայտարարագիրը և իրականությունը
19/Նոյեմբեր/2017 - 20:30
Կարծես թե պարզվեց, թե ում շուրթերն են նման Քիմ Քարդաշյանի շուրթերին
13/Նոյեմբեր/2017 - 22:29
Աստղագուշակ. Նոյեմբերի 21
20/Նոյեմբեր/2017 - 23:00
Այսօր Որդիների օրն է
Այսօր 10:10

Այս թեմայով