9:35 - 14/Ноябрь/2017  #Пресса

«Ժամանակ». Բագրատ Ասատրյան. Մեզ պետք է հեղափո­խություն

«Ժամանակ»֊ի զրուցակիցն է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

- Պարոն Ասատրյան, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում Հայաստանից հեռացել է մոտ 390 հազար մարդ: Այս ցուցանիշի ֆոնին արդյո՞ք այս իշխանությւոնն ի վիճակի կլինի 2040 թվականին ապահովել 4 մլն բնակիչ:

- Միանշանակ ոչ, որովհետև այս իշխանությունը որակական առաջարկ չունի հասարակու­թյանը: Մեզ պետք է հեղափո­խություն, որակական փոփոխու­թյուն, նախևառաջ մեր մտածելակերպի փոփոխություն: Սա ոչ պակաս վերաբերում է նաև իշ­խանավորներին: Նրանք պետք է հասկանան, որ այս ձևերով չեն կարող առաջընթաց ապահովել: Գուցե այսպես իրենց համար հարմար է, քաղաքական մարմ­նի մինչև վերջ, աբսուրդի հասց­նելու աստիճան ապաքաղաքականացումը, կամ գործարարնե­րին ստիպողաբար բերել լցնելը խորհրդարան, քանի որ նրանք առաջին, երկրորդ դեպքերին ավելի լավ կծառայեն: Սա մեզ ոչ մի առաջընթաց չի կարող բերել: Մեզ պետք են որակական տե­ղաշարժեր:

Հիմա բերեմ մի քանի թվեր. 2017 թվականի 9 ամիսների ըն­թացքում Հայաստանի բոլոր մարզերի բնակչության, բացա­ռությամբ Երևան քաղաքի, թվաքանակի կրճատման հետ գործ ունենք: 2017-ի ինն ամիս­ների ընթացքում ՀՀ երկու մարզ արդեն բնական շարժի բացա­սական ցուցանիշներով են բնու­թագրվում: Սյունիքը արտառոց երևույթ է, ՀՀ ծնելիության ամե­նացածր ցուցանիշը Սյունիքում է, մինչդեռ նախկինում 1,5-2 ան­գամ ավելի է եղել ծնելությունը Սյունիքում: Իսկ բյուջեում ինչ էա­կան տեղաշարժ է տրվում մար­զերի ծայրամասերի զարգաց­ման համար: Կներեք, բայց ոչ մի լուծում չի տրվում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


#«Ժամանակ»  #Բագրատ Ասատրյան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему