9:40 - 14/Ноябрь/2017  #Пресса

«168 ժամ». Նոր ներկայացուցիչ Հարավային Կովկասում

ԵՄ խորհուրդն էստոնացի դիվանագետ Թոիվո Կլաարին նշանա­կել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցե­րով ԵՄ հատուկ ներկայացուցիչ: ԵՄ հատուկ ներկայացուցչի հիմ­նական խնդիրն է օժանդակել տարածաշրջանում հակամարտու­թյունների՝ մասնավորապես Վրաստանում ճգնաժամի և ԼՂ հա­կամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խրախու­սել տարածաշրջանային համագործակցությունը:

Հատուկ ներկա­յացուցիչը նաև ԵՄ անունից համանախագահում ու մասնակցում է Վրաստանում 2008թ. հակամարտության հետևանքների վերաբեր­յալ ժնևյան միջազգային քննարկումներին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


#«168 ժամ» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему