9:50 - 14/November/2017  #Press

«ՀԺ». Նախագահականի կադրերը կտեղավորվեն ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Բազմաթիվ աշխատակիցներ այժմ ատեստավորում են անցնում: Մեր տեղեկություններով, ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը: Վերջիններիս կփոխարինեն նախագահականից կրճատվողները: Մեր աղբյուրի փոխանցմամմբ, այդ ամենը կոորդինացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Բացի դա այժմ ԱԺ-ի մի շարք աշխատակիցների հետ խզվում են աշխատանքային պայմանագրերը՝ եկող տարի նորը կնքելու նպատակով: Այդ դեպքում էլ ԱԺ-ի ուռճացված աշխատակազմից բազմաթիվ մարդիկ կազատվեն աշխատանքից:

Այս տեղեկությունները ստուգելու համար զրուցեցինք ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հետ: «Օրենքով 3 տարի և ավելի աշխատած պետական ծառայողները պարտադիր պետք է անցնեն ատեստացիա: Սա օրենքի պարտադիր պահանջ է: Մնացած խոսակցությունները, ասեկոսեները մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,- ասաց նա: Ճշգրտմանը, թե ատեստացիան ԱԺ-ի բոլոր աշխատակիցների՞ն է վերաբերվում, Բաբայանը պատասխանեց. «Յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ բոլոր պետական ծառայողները պետք է անցնեն ատեստացիա»:

Անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ 2018 թվականի հունվարի 1-ից պետք է խզվեն աշխատակցիների հետ կնքված պայմանագրերը, ԱԺ Հանրային կապերի վարչության պետն ասաց, որ պետական ծառայողները պայմանագրային աշխատակիցներ չեն, այլ՝ օրենքի ուժով աշխատողներ են: «Եթե նկատի ունեք տեխնիկական աշխատողներին, կարող է իրենց վերաբերել: Պետական ծառայողների հետ պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն չկա, բայց բոլոր այն պայմանագրերում, որոնցում անհրաժեշտություն կա կատարել փոփոխություն, դրանք պետք է կատարվեն: Այսինքն, կան որոշակի աշխատողներ, որոնց հետ պայմանագրերի վերակնքում է նախատեսվում, հաշվի առնելով օրենքով սահմանված որոշակի փոփոխությունները»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե որոշ փոփոխությունները ի՞նչ դեպքեր են, Արսեն Բաբայանն ասաց, որ յուրաքանչյուրի մոտ առանձին դեպքեր կարող են լինել: «Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ կատարվում են աշխատակազմի օպտիմալացման աշխատանքները: Գործընթացը դեռևս շարունակվում է: Օպտիմալացման աշխատանքներից բացի կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում: Այդ ամենի շրջանակներում որոշակի աշխատողների մոտ անհրաժեշտություն կլինի որոշակի փոփոխությունների»,- եզրափակեց Հանրային կապերի վարչության պետը:

Նշենք, որ 2018 թվականին նախատեսվում է պետական ապարատում կրճատել շուրջ 5500 աշխատատեղ: Կառավարման նախագահական համակարգի վերացմանը զուգահեռ էական կրճատումներ են սպասվում հենց նախագահականում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


#«ՀԺ» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions