9:55 - 14/Ноябрь/2017  #Пресса

«Ժողովուրդ». Դատապարտյալը հրատապ վիրահատության խնդիր ունի

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Սարգսյանի հետ վատ բան պատահի, ապա դրա պատասխանատվությունը կկրի ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Ես եղել եմ դատապարտյալների հիվանդանոցում ու տեղեկացել, որ մարդը ծայրահեղ վիճակում է, չգիտեմ այդ տղային ինչ է սպասվում, եթե նրան րոպե առաջ չօգնեն: Ես պաշ­տոնապես դիմում եմ առողջապահության նախարարին: Ձեր գալչկայի համար պատասխանները՝ պետպատվեր չկա, պետատվերը ավարտվել է, բացարձակ անընդունելի պատասխաններ են: Այս տղան՝ էրիկ Սարգսյանը, հրատապ, րոպե առաջ վիրահատության խնդիր ունի, եթե այս տղային որևէ բան պատահի, ապա ողջ պատաս­խանատվությունը ընկնելու է ձեր նախարարության վրա, սա ես հայտարարում եմ ամենայն պատասխանատ­վությամբ»:

«Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից պարզաբանումներ պահանջեց, ինչին ի պատասխան ասացին, թե կուսումնասիրեն խնդիրը և կարձագանքեն։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


#«Ժողովուրդ» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему