15:30 - 14/Ноябрь/2017  #Международный

Իսրայելում քրգործ է հարուցվել հայկական դիրքերին ԱԹՍ-ով հարվածած ընկերության դեմ. razm.info

 

Նոյեմբերի 13-ին Թել Ավիվի դատարանը արգելք է դրել այդ երկրի ընկերության մասնագետների կողմից 2017 թ. հուլիսին հայկական դիրքերին «Ադրբեջանի խնդրանքով» մահապարտ ԱԹՍ-ով հարվածելու գործով հետաքննությունից տեղեկատվության տարածման վրա: Քննությունը հանձնվել է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքին: Այս մասին հայտնում են իսրայելական The Times of Israel և Haaretz պարբերականների կայքերը (1,2), փոխանցում է razm.info-ն:

The Times of Israel-ի փոխանցմամբ՝ այդ երկրի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել Ադրբեջանի ԶՈւ համար իսրայելական արտադրության Orbiter 1K մահապարտ անօդաչու թռչող սարքի ցուցադրման ընթացքում այն հայկական դիրքերի վրա կիրառելու գործով: Ըստ պարբերականի՝ ոստիկանության հաղորդագրությունում նշվում է.

«Հետաքննություն է ընթանում Aeronautics Defense Systems Ltd. (ADS` խմբ.) ընկերության դեմ՝ կապված նշանակավոր գնորդի հետ գործարքի հետ»:

Հետաքննությունը վարում է Իսրայելի ոստիկանության «Լահավ 433» դեպարտամենտի Միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքը («Յահբալ»):

Haaretz պարբերականն իր հերթին ավելացնում է, որ ոստիկանության հետաքննությանը ներգրավված է նաև Իսրայելի պաշտպանության նախարարությունը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում:


#Իսրայել 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему